Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի ՆՀ-193-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱ ...

 

 

030.0525.100816

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 17-Ի ՆՀ-193-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին անվտանգության արդի մարտահրավերներին համընթաց արագ, արդյունավետ և համակարգված արձագանքման համար բարձրացնելու Ազգային անվտանգության խորհրդի դերը,

ելնելով Ազգային անվտանգության խորհրդի գործունակությունն ամրապնդելու, նրա աշխատակազմի կառավարումը բարելավելու, Հայաստանի Հանրապետության Նախագահի և Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմերի գործառույթների կրկնումը բացառելու, Ազգային անվտանգության խորհրդի գործառույթների պատշաճ կատարումը երաշխավորելու նպատակով ավելի արդյունավետ կառուցակարգեր ստեղծելու անհրաժեշտությունից,

ընդգծելով 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ամբողջությամբ ուժի մեջ մտնելուց հետո Անվտանգության խորհրդի նոր` սահմանադրական մարմնի կարգավիճակին անցնելու նպատակով առաջանցիկ եղանակով անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու կարևորությունը, որոնցով մի կողմից` կերաշխավորվեն Ազգային անվտանգության խորհրդի գործառույթների շարունակականությունը և անընդհատությունը, մյուս կողմից` կապահովվի անցումը խորհրդակցական մարմնի կարգավիճակից դեպի որոշումներ կայացնող մարմնի կարգավիճակի,

հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության`

i

1) 1-ին հավելվածի 32-րդ կետում «նախատեսվածների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ղեկավարի» բառերը.

2) 1-ին հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.1-ին կետով`

i

«32.1. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության ղեկավարը գործում է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի անմիջական ղեկավարությամբ».

3) 1-ին հավելվածի 37-րդ կետում`

i

ա. «ծառայության և» բառերը փոխարինել «ծառայության,» բառով,

բ. «ռազմական տեսչության» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարության» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-193-Ն հրամանագրի 2-րդ կետով հաստատված` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառուցվածքի 9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.1-ին կետ.

«9.1. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարություն»:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

10 օգոստոսի 2016 թվականի

ՆՀ-525-Ն

 

 

pin
ՀՀ Նախագահ
10.08.2016
N ՆՀ-525-Ն
Հրամանագիր