Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 1 ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻ ...

 

 

040.0577.090616

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հունիսի 2016 թվականի N 577-Ն

 

ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՏՐԱՆՇ 1 ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ԵՎ ԱՐՏԱՇԱՏԻ ԽՃՈՒՂՈՒ ՓՈԽՀԱՏՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՀԱՏՎԱԾԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011 թվականի մայիսի 19-ին ստորագրված վարկային համաձայնագրով և Ասիական զարգացման բանկի կողմից ֆինանսավորվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1 Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի և Արտաշատի խճուղու փոխհատման ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի հունիսի 2-ի

N 577-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

(Հայաստանի Հանրապետության զինանշանը)

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

 

ԵՐԵՎԱՆԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՕՂԱԿԱՁԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԲՖԳ, ՔԱՂԱՔԱՅԻՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ, ՏՐԱՆՇ 1

 

---------------

ԻՐՏԵԿ - նկարները չեն բերվում

 

ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ

 

ՀՀ ճանապարհային միջանցքի և Արտաշատի խճուղու փոխհատում

 

    Խորհրդատու     Ֆինանսավորող              Իրականացնող գործակալություն

                   գործակալություն

 

    Legis          Ասիական զարգացման բանկ    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ

International

 

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐ

 

    ԱԵԱ       Ազդեցության ենթակա անձ

    ԱԵԸ       Ազդեցության ենթակա ընտանիք

    ԱԵՏՏ      Ազդեցության ենթակա տնային տնտեսություն

    ԱԶԲ       Ասիական զարգացման բանկ

    ԱՄԳ       Արտաքին մոնիտորինգի գործակալություն

ԱՄՆ դոլար Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլար

    ԱՆՍՌԱ     Աղքատության նվազեցման և  սոցիալական ռազմավարության ամփոփագիր

    ԱՍՀՆԳ     Աղքատության և  սոցիալական հարցերի նախնական գնահատում

    ԱՔՀ       Անվտանգության քաղաքականության հայտարարագիր

    ԲՖԳ       Բազմափուլային ֆինանսավորման գործիք

    ԳՄ        Գործադիր մարմին

    ԵՔ        Երևանի  քաղաքապետարան

    ԻԳ        Իրականացնող մարմին

    ԾԻԳ       «Երևանի  կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման

              գրասենյակ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն

    ԾԿԽ       Ծրագրի կառավարման խորհուրդ

    ԾՆՏԱ      Ծրագրի նախապատրաստման տեխնիկական աջակցության

    ՀՀ        Հայաստանի Հանրապետություն

ՀՀ դրամ   Հայաստանի Հանրապետության դրամ

    ՀՕՏ       Հողի օտարում և  տարաբնակեցում

    ՀՕՏԾ      Հողի օտարման և  տարաբնակեցման ծրագիր

    ՀՕՏՇ      ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 7-ի «Քաղաքային կայուն

              զարգացման ներդրումային ծրագրի` հողի օտարման և տարաբնակեցման

              շրջանակը և փոխհատուցման առանձին տեսակների հաշվարկման կարգը

              հաստատելու մասին» թիվ 273-Ն որոշմամբ հաստատված «Հողի օտարման

              և տարաբնակեցման շրջանակ»-ը

    ՄՆՇՎԽ     Մանրամասն նախագծման և  շինարարության վերահսկողության

              խորհրդատու

    ՄՉՀ       Մանրամասն չափագրման հետազոտություն

    ՊՇ        Պարտավորությունների շրջանակը

    ՍՏՀ       Սոցիալ-տնտեսական հետազոտություն

                                              

                     ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

                                                      

Ազդեցության ենթակա անձ/անձինք (ԱԵԱ)` Բոլոր անձինք, ովքեր Ծրագրի իրականացման արդյունքում ազդեցության են ենթարկվում հողամասի օտարման, վերաբնակեցման կամ եկամտի կորստի հետևանքով` ներառյալ ցանկացած անձ, տնային տնտեսություն (երբեմն կոչվում են Ծրագրի ազդեցությանը ենթակա ընտանիք), ընկերություն կամ հասարակական կամ մասնավոր հաստատություն: Հետևաբար, ԱԵԱ-ների թվին են պատկանում` 1) մարդիկ, ովքեր ուղղակիորեն ենթակա են ճանապարհային միջանցքի, օտարման գոտիների, աշտարակի կամ սյուների հիմքերի կամ շինարարական աշխատանքների ազդեցությանը, 2) մարդիկ, որոնց գյուղատնտեսական հողը կամ այլ արտադրական սեփականությունները, ինչպես օրինակ` ծառերն են կամ մշակաբույսերը, ենթարկվում են շինարարական աշխատանքների ազդեցությանը, 3) մարդիկ, որոնց ձեռնարկատիրական գործունեությունն է ենթարկվում ազդեցության, և ովքեր Ծրագրի ազդեցության հետևանքով կարող են ունենալ եկամտի կորուստ, 4) մարդիկ, ովքեր աշխատանք են կորցնում Ծրագրի իրականացման հետևանքով, 5) մարդիկ, ովքեր Ծրագրի հետևանքով զրկվում են համայնքային ռեսուրսներից/գույքից: Թեև ազդեցության ենթարկված անձի մասին այս սահմանումը տարբերվում է ԱՔՀ-2009-ում տրված սահմանումից, սակայն Հայաստանի Հանրապետությունում այդպես է այն ընկալվում և պաշտոնապես օգտագործվում և չի տարբերվում ԱՔՀ-2009-ի` «տեղահանված անձի» սահմանումից:

Ազդեցության ենթակա տնային տնտեսություն (ԱԵՏՏ)` Մեկ տանիքի տակ բնակվող բոլոր անդամները, որոնք գործում են որպես մեկ տնտեսական միավոր: Ազդեցության ենթարկված տնային տնտեսությունը կարող է բաղկացած լինել մեկ հիմնական ընտանիքից կամ ընդլայնված ընտանիքային խմբից: Սա փոխհատուցում/վերականգնում ստացող կարևորագույն միավոր է:

 

Փոխհատուցում` Օտարված կամ Ծրագրի ազդեցությանը ենթակա գույքերի փոխարինման արժեքի վճարում կանխիկով` ընթացիկ շուկայական արժեքի հիման վրա:

 

Կասեցման օր` Այն օրը, որից հետո մարդիկ փոխհատուցում ստանալու իրավունք չեն ունենա, այսինքն` նրանք ներառված չեն լինի ԱԵԱ-ների համապատասխան ցանկում: Կասեցման օրից հետո կատարված բարելավումները ենթակա չեն փոխհատուցման:

 

Իրավունքներ` Փոխհատուցում, եկամտի վերականգնում, վերաբնակեցման աջակցություն, եկամտի փոխարինում և վերաբնակեցում ներառող այն միջոցառումների ամբողջությունը, որոնք պետք է տրամադրվեն ազդեցության ենթարկված անձանց` կախված նրանց կորուստների բնույթից` նրանց տնտեսական և սոցիալական հիմքերը վերականգնելու համար:

 

Հյուրընկալող բնակչություն` Այն տարածքին մոտ գտնվող համայնքը, ուր ծրագրի շահառուները, որպես ծրագրի մաս, պատրաստվում են կամավոր կերպով վերաբնակվել:

 

Բարելավումներ` Անձի, տնտեսության, հաստատության կամ կազմակերպության կողմից կառուցված շինություններ (բնակարան, ցանկապատ, ծածկ, գոմ, հաղորդուղիներ, համայնքային հարմարանքներ, խանութներ, պահեստներ, ասֆալտապատ մակերևույթներ և այլն) և ցանված մշակաբույսեր:

 

Հողի օտարում` Միջոցառումների շրջանակ, որոնք նախատեսված են ՀՀ օրենսդրությամբ` բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված տարածքներում սեփականության օտարման, օտարվող սեփականության դիմաց համարժեք փոխհատուցման տրման գործընթացներն իրականացնելու նպատակով:

 

Վարձակալություն` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով նախատեսված քաղաքացիաիրավական ինստիտուտ, որի շրջանակներում կնքվող վարձակալության պայմանագրով վարձատուն պարտավորվում է վճարի դիմաց վարձակալի ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը հանձնել գույք:

 

Վարձակալ` Այն ԱԵԱ-ն, ում ժամանակավոր տիրապետմանը և (կամ) օգտագործմանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնվել է գույքը:

 

Օրինական կարգավիճակի ստացում` Այն շինությունը, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չի հանդիսանում կադաստրային միավոր, բայց կարող է ստանալ օրինական կարգավիճակ: Օրինական կարգավիճակի ստացման համար ԱԵԱ-ները պետք է ՀՀ օրենսդրությամբ սահմանված համապատասխան գործընթաց իրականացնեն` Երևանի քաղաքապետարանի և /կամ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի հետ համատեղ:

 

Մարզ-Համայնք` Հայաստանի Հանրապետությունը բաժանված է 10 մարզերի: Մարզերից յուրաքանչյուրը ղեկավարվում է մարզպետի կողմից, որը նշանակվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Յուրաքանչյուր մարզ բաղկացած է համայնքներից, որոնք ինքնակառավարվող են և բաղկացած են մեկ կամ ավելի բնակավայրերից: Բնակավայրերը դասակարգվում են որպես քաղաք կամ որպես գյուղ: 2007 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում կա 915 համայնք: Երևանը, որը նախկինում մարզի կարգավիճակ ուներ, ներկայումս ունի համայնքի կարգավիճակ և ղեկավարվում է ընտրովի քաղաքապետի կողմից:

 

Օրենսդրության պահանջների պահպանմամբ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման ոչ ենթակա անշարժ գույք` պետության կողմից հատուկ պահպանվող տարածքները (այն տարածքները, որոնք ՀՀ հողային օրենսգրքով սահմանված կարգով պաշտոնապես պահված են որոշակի հասարակական օգտագործման նկատառումներով, ինչպես օրինակ` ռազմական տարածքները, հիվանդանոցների, դպրոցների տարածքները կամ բնակավայրերի համար ոչ պիտանի տարածքները` գետի հուները, ռադիոակտիվ տարածքները կամ այլ վտանգավոր կամ էկոլոգիապես անպիտան հողերը): Տե՛ս Հայաստանի Հանրապետության «Հողային օրենսգիրքը» (2001, մայիսի 2), հոդված 60:

 

Վերականգնում` Ոչ կամավոր տարաբնակեցման քաղաքականության շրջանակներում տրամադրված փոխհատուցում, որը չի ենթադրում օտարված գույքի փոխարինման արժեքի վճարում:

 

Վերաբնակեցում` ԱԵԱ-ի/ԱԵՏՏ-ի ֆիզիկական տեղահանումն այն վայրից, որը հանդիսանում էր նրա բնակավայրը նախքան Ծրագրի իրականացումը:

 

Փոխարինման արժեք` Այն արժեքը, որը գնահատվում է որպես հողի համար արդարացի փոխհատուցում` հիմնվելով դրա բերքատվության պոտենցիալի, շենքերի և շինությունների փոխարինման արժեքի (շինանյութերի և աշխատուժի տվյալ պահի շուկայական իրական գինը առանց ամորտիզացիոն մասհանումների կամ վերաօգտագործված շինանյութի համար մասհանումների), ինչպես նաև բնակելի տարածքների, բերքի, ծառերի և այլ ունեցվածքի շուկայական արժեքի վրա:

 

Տարաբնակեցում` Բոլոր այն միջոցառումները, որոնք նախատեսված են ԱԵԱ-ների սեփականության և (կամ) ապրուստի վրա Ծրագրի թողած բացասական որևէ ազդեցությունը մեղմացնելու համար, ներառյալ` փոխհատուցումը, վերաբնակեցումը, եթե այն անհրաժեշտ է, և վնասված/քանդված ենթակառուցվածքների ու սարքավորումների վերականգնումը:

 

Զգալի ազդեցություն` Զգալի ազդեցությունն այն է, երբ 200 կամ ավելի մարդիկ ենթարկվում են խոշոր ազդեցությունների, որոնք ներառում են` 1) ֆիզիկական տեղահանումը կամ 2) արտադրական (եկամտաբեր) գույքի տասը կամ տասից ավել տոկոսի կորուստը:

 

Սոցիալապես խոցելի տնային տնտեսություններ` Դրանք այն տնտեսություններն են, որոնք` 1) հաշվառված են Խոցելի ընտանիքների գնահատման համակարգում (ԽԸԳՀ) և ստանում են ընտանեկան նպաստ, 2) որոնք ղեկավարվում են միայնակ կանանց կողմից, որտեղ կայուն եկամուտ ունեցող (առնվազն նվազագույն ամսական աշխատավարձի չափով) այլ չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա` բացառությամբ զինծառայություն անցնող կամ քսաներեք տարին չլրացած ցերեկային ուսուցմամբ սովորողները, 3) որոնք ղեկավարվում են կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց կողմից, որտեղ կայուն եկամուտ ունեցող (առնվազն նվազագույն ամսական աշխատավարձի չափով) չափահաս, աշխատունակ տարիքի անձ չկա` բացառությամբ զինծառայություն անցնող կամ քսաներեք տարին չլրացած ցերեկային ուսուցմամբ սովորողները:

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ

 

1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

1.1 Ծրագրի պատմությունը

1.2 Ծրագրի տեղակայվածությունը

1.3 Ծրագրի նկարագրությունը

1.3.1 Տեղակայվածությունը և նկարագրությունը

1.3.2 Հատված 4-ի իրականացման ժամանակացույցը

1.4 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի շրջանակն ու կարգավիճակը

1.5 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի նպատակը

1.6 Հողի օտարում և տարաբնակեցում. Ծրագրի իրականացմանն առնչվող

պայմանները

1.7 Փաստաթղթի հրապարակումը

1.8 Ծրագրի կասեցման օրը

2. ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ ԵՎ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐ

2.1 Ընդհանուր տեղեկություններ

2.2 Հետազոտության մեթոդաբանությունը

2.3 Ազդեցությունը հողի վրա

2.3.1 Հողի դասակարգումը` ըստ ՀՀ հողային օրենսգրքի

2.3.2 Հողի կորուստ

2.4 Ազդեցությունը շենքերի և շինությունների վրա

2.4.1 Հողին ամրացված և ապամոնտաժման ենթակա շինություններ

2.4.2 Ցանկապատեր և բարելավումներ

2.4.3 Շինությունների վրա ազդեցությունները և վերաբնակեցման

ռազմավարությունը

2.5 Մշակաբույսեր

2.6 Ծառեր

2.7 Ազդեցությունը ձեռնարկատիրական գործունեության և եկամտի վրա

2.8 Ազդեցությունը զբաղվածության վրա

2.9 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների և ազդեցության ենթակա

անձանց տվյալների ամփոփում

2.9.1 Զգալի ազդեցության ենթակա տնային տնտեսություններ

2.9.2 Ազդեցությունը աղքատների և խոցելի խմբերի վրա

3. ՍՈՑԻԱԼ - ՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԿԱՐԱԳԻՐ

3.1 Ընդհանուր տեղեկություններ

3.2 Հետազոտության մեթոդաբանությունը

3.3 Ազդեցության ենթակա անձանց և տնային տնտեսությունների

սոցիալ-տնտեսական նկարագիրը

3.3.1 ԱԵԱ-ների սեռն ու էթնիկ ծագումը

3.3.2 Ընտանիքի կազմը և սոցիալ-տնտեսական դասակարգումը

3.3.3 Տարիքը

3.3.4 Կրթությունը

3.3.5 Զբաղվածությունը և եկամտի աղբյուրները

3.3.6 Եկամուտներ և ծախսեր

3.3.7 Աղքատ և ծայրահեղ աղքատ տնային տնտեսություններ

3.3.8 Կենսապայմանների վերաբերյալ ընկալումները

3.3.9 Ծրագրի մասին ընկալումը

4. ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄՆԵՐ, ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

4.1 Ընդհանուր տեղեկություններ

4.2 Հանրային լսումներ

4.3 Տեղեկատվության հրապարակումը

5. ԲՈՂՈՔՆԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ

5.1 Ընդհանուր տեղեկություններ

5.2 Բողոքների լուծման ընթացակարգը

5.3 Տեղեկատվության և բողոքների լուծման գործընթացի մատչելիությունը

6. ՀՀ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԶԲ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

6.1 ՀՀ օրենսդրության և ԱԶԲ քաղաքականության նկարագրությունը

6.1.1 Հողի օտարման և տարաբնակեցման վերաբերյալ ՀՀ օրենսդրությունը

6.1.2 Անվտանգության քաղաքականության հայտարարագրի շրջանակներում հարկադիր

տարաբնակեցման վերաբերյալ ԱԶԲ դրույթները

6.1.3 Հողի օտարման և տարաբնակեցման վերաբերյալ ՀՀ օրենսդրության և ԱԶԲ

Տարաբնակեցման քաղաքականության համեմատությունը

6.1.4 Սույն Բազմափուլ ֆինանսավորման գործիքի (ԲՖԳ) համար ընդունված Հողի

օտարման և տարաբնակեցման շրջանակի սկզբունքները և իրավասությունները

6.2 Փոխհատուցում ստանալու իրավունքը

6.3 Փոխհատուցում ստանալու իրավունքները

6.4 Փոխհատուցման միավորի արժեքի գնահատում

6.5 Հարկադիր օտարման պայմանները

6.6 Օրենսդրության պահանջների պահպանմամբ անշարժ գույքի նկատմամբ

իրավունքների գրանցման պայմանները և մեխանիզմը

7. ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ, ՎԵՐԱԲՆԱԿԵՑՈՒՄ ԵՎ ԵԿԱՄՏԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

7.1 Ընդհանուր տեղեկություններ

7.2 Ազդեցության ենթակա գյուղատնտեսական եկամուտ

7.3 Ազդեցության ենթակա ձեռնարկատիրական գործունեությունները

7.4 Զբաղվածության կորուստ

8. ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԲՅՈՒՋԵՆ

8.1 Ընդհանուր տեղեկություններ

8.2 Ֆինանսավորման աղբյուրները և բաշխումը

8.3 Օտարվող հողի դիմաց փոխհատուցումը

8.3.1 Գնահատման մեթոդաբանությունը

8.3.2 Հողի սեփականատերերի փոխհատուցումը

8.3.3 Վերականգնման նպաստ` ՀՀ պահանջների չպահպանմամբ` անշարժ գույքի

նկատմամբ չգրանցված իրավունքով օգտագործվող հողի համար

8.4 Փոխհատուցում շենքերի, շինությունների և բարելավումների համար

8.4.1 Գնահատման մեթոդաբանությունը

8.4.2 Ոչ բնակելի շինություններ

8.4.3 Ցանկապատեր և բարելավումներ

8.5 Մշակաբույսերի և ծառերի փոխհատուցումը

8.5.1 Մշակաբույսեր

8.5.2 Մրգատու ծառեր

8.5.3 Փայտանյութ տվող ծառեր

8.5.4 Դեկորատիվ ծառեր և թփեր

8.6 Փոխհատուցում ձեռնարկատիրական գործունեության և եկամտի կորստի դիմաց

8.6.1 Ձեռնարկատիրական գործունեության կորուստներ

8.6.2 Եկամտի կորուստներ

8.7 Վերականգնման նպաստներ

8.7.1 Զգալի ազդեցության նպաստ

8.7.2 Նպաստներ խոցելի խմբերի համար

8.7.3 Վերաբնակեցման նպաստ

8.8 Գրանցման ծախսերը

8.9 Բյուջեի ամփոփում

9. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

9.1 Ընդհանուր տեղեկություններ

9.2 Հիմնական գործակալությունները և կազմակերպությունները

9.2.1 Ասիական զարգացման բանկ

9.2.2 ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

9.2.3 Երևանի քաղաքապետարանը և ծրագրի իրականացման գրասենյակը

9.2.4 Խորհրդատուներ

9.3 Այլ գործակալություններ և հաստատություններ

9.4 ՀՕՏԾ իրականացման կարողությունները

10. ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ 2-Ի ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

10.1 Ընդհանուր տեղեկություններ

10.2 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի պատրաստման

գործողությունները

10.3 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի իրականացման փուլերը

10.4 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի իրականացման ժամանակացույցը

11. ՄՈՆԻՏՈՐԻՆԳ ԵՎ ԳՆԱՀԱՏՈՒՄ

11.1 Ընդհանուր տեղեկություններ

11.2 Ներքին մոնիտորինգ

11.3 Արտաքին մոնիտորինգ

11.3.1 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի իրականացման կարճաժամկետ

մոնիտորինգ և գնահատում

11.3.2 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի վերականգնողական

միջոցառումների արդյունքների երկարաժամկետ գնահատում

 

ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Աղյուսակ Ե.1 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունները/անձինք` ըստ

ազդեցության տեսակի

Աղյուսակ Ե.2 Ծրագրի համար մշակված իրավունքների սխեման

Աղյուսակ Ե.3 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր 2-ի վերջնականացման

և իրականացման ժամանակացույց

Աղյուսակ 2 1 Հողի կրած ազդեցությունը` ըստ հողի տեսակի և

սեփականության/հողի զբաղեցման կարգավիճակի

Աղյուսակ 2-2 Ազդեցությունը հողին ամրացված շենքեր և շինությունների վրա

Աղյուսակ 2-3 Ազդեցությունը ապամոնտաժման ենթակա շինությունների վրա

Աղյուսակ 2-4 Ազդեցությունը ցանկապատերի և պատերի վրա

Աղյուսակ 2-5 Ազդեցությունը բարելավումների վրա

Աղյուսակ 2-6 Ազդեցությունը վերաբնակեցման վրա

Աղյուսակ 2-7 Ազդեցությունը մրգատու ծառերի վրա

Աղյուսակ 2-8 Ազդեցությունը փայտանյութ տվող ծառերի վրա

Աղյուսակ 2-9 Ազդեցությունը դեկորատիվ ծառերի և թփերի վրա

Աղյուսակ 2-10 Մշտական ազդեցություն ձեռնարկատիրական գործունեության վրա

Աղյուսակ 2-11 Ազդեցությունը զբաղվածության վրա

Աղյուսակ 2-12 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունները/անձինք` ըստ

ազդեցության տեսակի

Աղյուսակ 2-13 Ազդեցության աստիճանը

Աղյուսակ 3-1 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների ղեկավարների և

անդամների սեռը

Աղյուսակ 3-2 Ազդեցության ենթակա անձանց սեռը

Աղյուսակ 3-3 Ազդեցության ենթակա անձանց էթնիկական նկարագիրը

Աղյուսակ 3-4 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների ղեկավարների և

անդամների ամուսնական կարգավիճակը

Աղյուսակ 3-5 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների ղեկավարների և

անդամների տարիքային բաշխումը

Աղյուսակ 3-6 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների ղեկավարների և

անդամների կրթությունը

Աղյուսակ 3-7 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների ղեկավարների և

անդամների զբաղվածության կարգավիճակը

Աղյուսակ 3-8 Զբաղվածության տեսակը

Աղյուսակ 3-9 Ազդեցության ենթակա տնային տնտեսության եկամուտների

աղբյուրները

Աղյուսակ 3 10 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների միջին ամսական

ծախսերը

Աղյուսակ 3-11 Բնակարանային պայմանները

Աղյուսակ 3-12 Թաղամասի վերաբերյալ ԱԵԱ-ների ընկալումները

Աղյուսակ 3 13 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների կողմից Ծրագրի

ընկալումը

Աղյուսակ 4-1 Հարցեր և պատասխաններ

Աղյուսակ 6-1 Հողի օտարման և տարաբնակեցման ՀՀ օրենսդրության և ԱԶԲ

Տարաբնակեցման քաղաքականության համեմատություն

Աղյուսակ 7-1 Փոխհատուցում և օժանդակություն եկամուտը կորցնող

ազդեցության ենթակա անձանց համար

Աղյուսակ 7-2 Գործունեության վայրը տեղափոխող ձեռնարկատիրական

գործունեության վրա ազդեցության մանրամասները

Աղյուսակ 7-3 Փոխհատուցում և օժանդակություն ազդեցության ենթակա

ձեռնարկատիրական գործունեության համար

Աղյուսակ 8-1 Գյուղատնտեսական և ոչ գյուղատնտեսական հողի դիմաց

վերականգնման նպաստը

Աղյուսակ 8-2 Փոխհատուցում ԱԵԱ-ների սեփականություն և համայնքային

սեփականություն հանդիսացող հողերի համար

Աղյուսակ 8-3 Վերականգնման նպաստ` ՀՀ պահանջների չպահպանմամբ` անշարժ

գույքի նկատմամբ չգրանցված իրավունքով օգտագործվող հողի

համար

Աղյուսակ 8-4 Փոխհատուցում բնակելի և ոչ բնակելի շինությունների համար

Աղյուսակ 8-5 Փոխհատուցում ոչ բնակելի շինությունների համար

Աղյուսակ 8-6 Փոխհատուցում բարելավումների համար

Աղյուսակ 8-7 Փոխհատուցում ցանկապատերի համար

Աղյուսակ 8-8 Փոխհատուցում մրգատու ծառերի համար

Աղյուսակ 8-9 Փոխհատուցում փայտանյութ տվող ծառերի համար

Աղյուսակ 8-10 Փոխհատուցում դեկորատիվ ծառերի և թփերի համար

Աղյուսակ 8-11 Փոխհատուցում ձեռնարկատիրական գործունեություն

իրականացնելու հնարավորությունը կորցնելու դիմաց

Աղյուսակ 8-12 Փոխհատուցում զբաղվածության կորստի համար

Աղյուսակ 8-13 Նպաստներ զգալի ազդեցության ենթակա տնային տնտեսությունների

համար

Աղյուսակ 8-14 Շարժական/ապամոնտաժման ենթակա գույքի

տեղափոխման/տրանսպորտային ծախսերը

Աղյուսակ 8-15 Ապամոնտաժման ենթակա տարբեր կոնստրուկցիաներ ունեցող

շինությունների տեղափոխման/տրանսպորտային ծախսերը

Աղյուսակ 8-16 Սեփականության գրանցման վճարները

Աղյուսակ 8-17 Ավելացված արժեքի հարկ ազդեցության ենթակա գույքերի համար

Աղյուսակ 8-18 Ամփոփ բյուջեն

Աղյուսակ 8-19 Ամփոփ բյուջեն` ըստ ֆինանսավորման յուրաքանչյուր աղբյուրի

Աղյուսակ 10-1 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի պատրաստման,

վերջնականացման և իրականացման ժամանակացույց

 

ՆԿԱՐՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Նկար 1-1 Հատված 4-ի տեղակայվածության քարտեզը

Նկար 1-2 Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի և Արտաշատի խճուղու

փոխհատումը

Նկար 5 1 Բողոքների լուծման գործընթացի սխեմատիկ պատկերումը

Նկար 9 1 Հողի օտարման և տարաբնակեցման կազմակերպչական կառուցվածքը և

գործողությունները

 

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿ

 

Հավելված 1 ՀՕՏԾ Ծրագրի տեղեկագիր

Հավելված 2 ՄՉՀ, մարդահամար, ՍՏՀ և գնահատման մեթոդաբանություն

Հավելված 3 Հարցաշար աշխատողների համար

Հավելված 4 Հարցաշար փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությունների

համար

Հավելված 5 Հարցաշար մարդահամարի և սոցիալ-տնտեսական հետազոտության համար

Հավելված 6 Հանրային լսումների արձանագրությունը

Հավելված 7 Արտաքին մոնիտորինգի գործակալություն ՊՇ

Հավելված 8 Նկարագրության արձանագրության ձևաչափը

Հավելված 9 ԱԵԱ-ների ցուցակը` համապատասխան կորուստներով

 

ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐ

 

1. Ծրագրի պատմությունը

 

1) Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակում Ծրագիր 1-ը (Ծրագիրը), որը ֆինանսավորվում է ԱԶԲ-ի Բազմափուլային ֆինանսական գործիքի (ԲՖԳ) միջոցով, իրականացվում է էկոնոմիկայի նախարարության (ԷՆ) կողմից, որը հանդես է գալիս որպես Գործադիր մարմին (ԳՄ), և Երևանի քաղաքապետարանի (ԵՔ) կողմից, որը հանդես է գալիս որպես Իրականացնող մարմին (ԻՄ) և գործում է անմիջապես ԾԻԳ-ի միջոցով: Սույն ծրագրի նպատակն է խթանել կայուն, ինտեգրված, սոցիալապես հասանելի ու ծախսերի տեսանկյունից արդյունավետ քաղաքային տրանսպորտի համակարգի ստեղծումը: Հակիրճ ասած` հիմնական նպատակն է լրացնել քաղաքային արևմտյան օղակի բացակայող ճանապարհային հանգույցները:

2) Առայժմ ծրագիրը բաղկացած է երկու տրանշներից.

ա. Տրանշ 1-ը ներառում է Շիրակի փողոցի և Արտաշատի խճուղու բարելավումը, Արշակունյաց պողոտայի և Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի փոխհատման լայնացումը:

բ. Տրանշ 2-ը ներառում է Արգավանդ-Շիրակ, Դավթաշեն-Աշտարակ և Բաբաջանյան-Աշտարակ ճանապարհային հանգույցների բարելավումը:

3) Սույն Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիրը (ՀՕՏԾ) մշակվել է Մանրամասն նախագծման և շինարարության վերահսկողության խորհրդատուի (ՄՆՇՎԽ) կողմից Երևանի քաղաքապետարանի (ԵՔ) Ծրագրի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) համար: Սույն ՀՕՏԾ-ն անդրադառնում է Տրանշ 1/Ծրագիր 1-ի շրջանակներում իրականացվող ՀՀ ճանապարհային միջանցքի և Արտաշատի խճուղու փոխհատման, ճանապարհահատված 4-ի հողի օտարման և տարաբնակեցման ազդեցություններին (տե՛ս աղյուսակ 1-1):

 

2. Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի նպատակն ու շրջանակը

 

4) Սույն ՀՕՏԾ-ի հիմնական նպատակն է բացահայտել ՀՀ ճանապարհային միջանցքի փոխհատման հատվածի արդյունքում ազդեցության ենթակա անձանց և աջակցել նրանց` վերականգնելու իրենց կենսամակարդակը: ՀՕՏԾ-ն համապատասխանում է ՀՀ օրենսդրությանը և ԱԶԲ-ի Անվտանգության քաղաքականության հայտարարագրի (ԱՔՀ, 2009 թ.) պահանջներին:

5) ՀՕՏԾ-ի շրջանակը ներառում է` 1) ԱԵԱ-ների պրոֆիլը (100% ընտրանքով մարդահամարի միջոցով), 2) ազդեցության ենթակա ամբողջ գույքի մանրամասն չափագրման հետազոտությունը (ՄՉՀ), 3) տեղեկատվության հրապարակումը և ԱԵԱ-ների հետ հանրային լսումների կազմակերպումը, 4) վերականգնման և փոխհատուցումների վճարման քաղաքականությունը և շրջանակը, 5) բողոքների և դժգոհությունների լուծման մեխանիզմը, 6) տարաբնակեցման բյուջեն, 7) ինստիտուցիոնալ շրջանակը, 8) ՀՕՏԾ իրականացման ժամանակացույցը և 10) ՀՕՏԾ իրականացման մոնիտորինգը:

 

3. Ազդեցությունների ամփոփում

 

6) ԱԵՏՏ/ԱԵԱ մարդահամարի և մանրամասն չափագրման հետազոտությունն իրականացվել է 2015 թ. նոյեմբերից 2016 թ. հունվարն ընկած ժամանակահատվածում:

7) Մարդահամարի արդյունքում բացահայտվեցին ծրագրի ազդեցությանը ենթակա 15 տնային տնտեսություն, ներառյալ` սեփականատերերը և հողերի/շինությունների օգտագործողները, ձեռնարկատերերը և աշխատողները` ընդհանուր առմամբ տնային տնտեսությունների 82 անդամներով: ԱԵՏՏ-ների և ԱԵԱ-ների տարբեր կատեգորիաների վերաբերյալ տեղեկությունները, ըստ ազդեցության տեսակի, ինչպես նաև զուտ թվերը` առանց կրկնահաշվարկի, ներկայացված են ստորև տեղ գտած ԱԵՏՏ-ներ/ԱԵԱ-ների ամփոփ աղյուսակում: Ընդհանուր առմամբ հատված 4-ում ազդեցության կենթարկվեն 13 հողակտոր, 15 շենքեր և շինություններ, 5 ցանկապատ, 6 ձեռնարկատիրական գործունեություն և 6 աշխատող: Մանրամասները ներկայացված են ստորև բերված պարբերություններում:

8) ՀՕՏԾ-ի շրջանակում բացահայտվել են ազդեցության ենթարկվող 13 հողակտորներ, որոնցից.

ա. 2-ը սեփականության իրավունքով պատկանում են 2 ԱԵՏՏ-ների,

բ. 11-ը սեփականության իրավունքով պատկանում են ԵՔ-ին և ՀՀ օրենսդրության պահանջների չպահպանմամբ` անշարժ գույքի նկատմամբ չգրանցված իրավունքով օգտագործվում են 6 ԱԵՏՏ-ների կողմից:

9) Ընդհանուր առմամբ կքանդվեն 12 ոչ բնակելի շենքեր և շինություններ (434.69 մ2): Բացի այդ, կտեղափոխվեն 3 շարժական կառույցներ (79 մ2): Ազդեցության է ենթարկվում 169.57 մ ցանկապատ: Այնպիսի բարելավումները, ինչպիսիք են` ասֆալտապատ կամ բետոնե մակերևույթները, խողովակները, էլեկտրասյուները, մալուխները, լիցքերը և այլն, կրում են հետևյալ ազդեցությունները. 755.02 մ2 բետոնապատ, ասֆալտապատ կամ աղյուսապատ մակերևույթ, 1,711.88 մ3 լիցք` հողից և բազալտից, ինչպես նաև 1,192.4 մ խողովակ, սյուներ և մալուխներ:

10) Ազդեցության կենթարկվեն 12 մրգատու ծառեր, 26 փայտանյութ տվող ծառեր և 29 դեկորատիվ ծառեր: Վեց ձեռնարկատիրական գործունեություններ կկրեն մշտական ազդեցություն: Ազդեցության կենթարկվեն 6 աշխատողներ: Ստորև բերված աղյուսակում ամփոփ ներկայացված են ծրագրի շրջանակում բոլոր ազդեցությունները:

 

Աղյուսակ Ե.1 Ազդեցության ենթակա տնային տնտեսությունները/անձինք` ըստ

ազդեցության տեսակի

 

._____________________________________________________________________.

|Ազդեցության տեսակը |Ընդամենը                     |Նշումներ           |

|                   |_____________________________|                   |

|                   |Միա-|ԱԵՏՏ-|ԱԵՏՏ-ներ |ԱԵԱ-ներ |                   |

|                   |վոր |ներ  |(առանց   |(առանց  |                   |

|                   |    |     |կրկնա-   |կրկնա-  |                   |

|                   |    |     |հաշվարկի)|հաշ-    |                   |

|                   |    |     |         |վարկի)  |                   |

|_____________________________________________________________________|

|Ա. Ազդեցությունը հողի վրա                                            |

|_____________________________________________________________________|

|Ա1. Գյուղատնտեսական|   2|    2|        2|      19|                   |

|___________________|____|_____|_________|________|___________________|

|Ա2. Հասարակական    |   8|    5|        4|      24|1 ԱԵՏՏ ընդգրկված է |

|                   |    |     |         |        |Ա1-ում (8 ԱԵԱ):    |

|___________________|____|_____|_________|________|___________________|

|Ա3. Այլ հողեր      |   2|    2|        1|       7|1 ԱԵՏՏ ընդգրկված է |

|                   |    |     |         |        |Ա2-ում (8 ԱԵԱ):    |

|___________________|____|_____|_________|________|___________________|

|Ա4. Արդյունաբերական|   1|    1|        1|       1|                   |

|_____________________________________________________________________|

|Բ. Ազդեցությունը շենքերի և  շինությունների վրա                       |

|_____________________________________________________________________|

|Բ1. Հասարակական    |  12|    3|        0|       0|1 ԱԵՏՏ ընդգրկված է |

|                   |    |     |         |        |Ա1-ում (8 ԵԱ),     |

|                   |    |     |         |        |2 ԱԵՏՏ ընդգրկված են|

|                   |    |     |         |        |Ա2-ում (13 ԱԵԱ):   |

|___________________|____|_____|_________|________|___________________|

|Բ2. Շարժական       |   3|    1|        0|       0|1 ԱԵՏՏ ընդգրկված է |

|                   |    |     |         |        |Ա2-ում (5 ԱԵԱ):    |

|___________________|____|_____|_________|________|___________________|

|Բ3. Ցանկապատ       |   5|    4|        0|       0|1 ԱԵՏՏ ընդգրկված է |

|                   |    |     |         |        |Ա1-ում (8 ԱԵԱ),    |

|                   |    |     |         |        |1 ԱԵՏՏ ընդգրկված է |

|                   |    |     |         |        |Ա2-ում (5 ԱԵԱ),    |

|                   |    |     |         |        |1 ԱԵՏՏ ընդգրկված է |

|                   |    |     |         |        |Ա3-ում (7 ԱԵԱ),    |

|                   |    |     |         |        |1 ԱԵՏՏ ընդգրկված է |

|                   |    |     |         |        |Ա4-ում (1 ԱԵԱ):    |

|_____________________________________________________________________|

|Գ. Ազդեցությունը ծառերի և  մշակաբույսերի վրա                         |

|_____________________________________________________________________|

|Գ1. Մրգատու ծառեր  |   6|    4|        0|       0|2 ԱԵՏՏ ընդգրկված են|

|                   |    |     |         |        |Ա1-ում (12 ԱԵԱ),   |

|                   |    |     |         |        |2 ԱԵՏՏ ընդգրկված են|

|                   |    |     |         |        |Ա2-ում (19 ԱԵԱ):   |

|___________________|____|_____|_________|________|___________________|

|Գ2. Փայտանյութ տվող|   3|    3|        0|       0|1 ԱԵՏՏ ընդգրկված է |

|ծառեր              |    |     |         |        |Ա1-ում (8 ԱԵԱ),    |

|                   |    |     |         |        |1 ԱԵՏՏ ընդգրկված է |

|                   |    |     |         |        |Ա2-ում (4 ԱԵԱ),    |

|                   |    |     |         |        |1 ԱԵՏՏ ընդգրկված է |

|                   |    |     |         |        |Ա3-ում (7 ԱԵԱ):    |

|___________________|____|_____|_________|________|___________________|

|Գ3. Դեկորատիվ ծառեր|   2|    2|        0|       0|1 ԱԵՏՏ ընդգրկված է |

|                   |    |     |         |        |Ա2-ում (4 ԱԵԱ),    |

|                   |    |     |         |        |1 ԱԵՏՏ ընդգրկված է |

|                   |    |     |         |        |Ա3-ում (7 ԱԵԱ):    |

|_____________________________________________________________________|

|Դ. Ազդեցությունը ձեռնարկատիրական գործունեության վրա                  |

|_____________________________________________________________________|

|Դ1. Մշտական`       |   1|    1|        0|       0|1 ԱԵՏՏ ընդգրկված է |

|հարկային           |    |     |         |        |Ա2-ում (5 ԱԵԱ):    |

|հայտարարագրի       |    |     |         |        |                   |

|առկայությամբ       |    |     |         |        |                   |

|___________________|____|_____|_________|________|___________________|

|Դ2. Մշտական` առանց |   5|    5|        3|      17|2 ԱԵՏՏ ընդգրկված են|

|հարկային           |    |     |         |        |Ա2-ում (16 ԱԵԱ):   |

|հայտարարագրի       |    |     |         |        |                   |

|_____________________________________________________________________|

|Ե. Ազդեցությունը աշխատանքի վրա                                       |

|_____________________________________________________________________|

|Ե. Զբաղվածության   |   6|    6|        4|      14|1 ԱԵՏՏ ընդգրկված է |

|մշտական կորուստ    |    |     |         |        |Ա2-ում (5 ԱԵԱ),    |

|                   |    |     |         |        |1 ԱԵՏՏ ընդգրկված է |

|                   |    |     |         |        |Դ2-ում (8 ԱԵԱ)     |

|___________________|____|_____|_________|________|___________________|

|Ընդամենը           |   -|    -|       15|      82|                   |

._____________________________________________________________________.

 

11) Ազդեցության ենթակա տնային տնտեսությունների սոցիալ-տնտեսական հետազոտությունը (ՍՏՀ) իրականացվել է 2015 թվականի նոյեմբերին: Ազդեցության ենթակա բոլոր տնային տնտեսությունները (15) ենթարկվեցին հետազոտության: 2015 թ. դեկտեմբերի 1-ին ԾԻԳ-ը հանրային լսում անցկացրեց բոլոր ԱԵԱ-ների հետ` վերջիններիս տեղեկացնելով ծրագրի, իրավունքների, բողոքների լուծման մեխանիզմի մասին և տրամադրելով ծրագրին առնչվող այլ տեղեկատվություն:

 

4. Փոխհատուցման քաղաքականությունը և վերականգնման միջոցառումները

 

12) Հողի օտարման և տարաբնակեցման շրջանակի (ՀՕՏՇ) համաձայն, որը հիմնված է ՀՀ օրենսդրության և ԱԶԲ ԱՔՀ (2009 թ.) պահանջների վրա, փոխհատուցման և/կամ առնվազն վերականգնման իրավունք ունեցող ԱԵԱ-ներն են` 1) բոլոր ԱԵԱ-ները, ովքեր կորցնում են ինչպես ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ, անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքով, այնպես էլ օրենսդրության պահանջների չպահպանմամբ, անշարժ գույքի նկատմամբ չգրանցված իրավունքով տնօրինվող, տիրապետվող և օգտագործվող հողը, 2) վարձակալները, որոնք տիրապետում և օգտագործում են անշարժ գույքը` ինչպես ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ, անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքով, այնպես էլ օրենսդրության պահանջների չպահպանմամբ, անշարժ գույքի նկատմամբ չգրանցված իրավունքով, 3) շենք/շինությունների, մշակաբույսերի, բույսերի կամ հողին ամրացված այլ օբյեկտների սեփականատերերը, 4) ձեռնարկատիրական գործունեությունը, եկամուտը և աշխատավարձը կորցնող ԱԵԱ-ները: Հատված 4-ի ազդեցություններին համապատասխան Իրավունքների սխեման բերված է ստորև:

13) Փոխհատուցման իրավունքը սահմանափակված է կասեցման օրով, որը Ծրագրի համար սահմանվել է 2016 թվականի փետրվարի 5-ը, որը բոլոր ԱԵԱ-ների համար նույնն է` անկախ նրանց իրավական կարգավիճակից: Սա ազդեցության ենթարկված գույքերի/գույքերի նկարագրության արձանագրությունների կազմման (ԱԵԱ-ների և Օտարողի կողմից արձանագրությունների ստորագրման) օրն է: Քանի որ ազդեցության ենթարկված գույքերի/գույքերի նկարագրության արձանագրությունների կազմման ամսաթիվը յուրաքանչյուր գույքի համար տարբեր է, նշված ամսաթիվը ԱԵԱ-ների և Օտարողի կողմից առաջին գույքի նկարագրության արձանագրության ստորագրման օրն է:

 

Աղյուսակ Ե.2 Ծրագրի համար մշակված իրավունքների սխեման

 

._____________________________________________________________________.

|Կորստի տեսակը|Նկարագրու-|Ազդեցության  |Փոխհատուցում ստանալու         |

|             |թյուն     |ենթարկված    |իրավունքները                  |

|             |          |անձինք       |                              |

|_____________|__________|_____________|______________________________|

|1. Գյուղա-   |ԱԵՏՏ-ներ, |ՀՀ           |Այս ԱԵԱ-ները կստանան          |

|տնտեսական    |որոնք     |օրենսդրության|վերականգնման նպաստ ազդեցության|

|հողերի       |կորցնում  |պահանջների   |ենթարկված հողի շուկայական կամ |

|վերջնական    |են գյուղա-|չպահպանմամբ, |էլ կադաստրային արժեքի (որն    |

|կորուստ      |տնտեսական |անշարժ գույքի|ավելի բարձր է) 25%-ի չափով    |

|             |հողերը`   |նկատմամբ     |                              |

|             |անկախ     |չգրանցված    |                              |

|             |ազդեցու-  |իրավունքով   |                              |

|             |թյան      |օգտագործողներ|                              |

|             |աստիճանից |             |                              |

|_____________|__________|_____________|______________________________|

|2. Ոչ գյուղա-|ԱԵՏՏ-ներ, |Սեփականատեր  |Փոխհատուցում` փոխարինման արժեք|

|տնտեսական    |որոնք     |             |+15%` շուկայական կամ          |

|հողեր        |կորցնում  |             |կադաստրային արժեք (որն ավելի  |

|             |են իրենց  |             |բարձր է)                      |

|             |հասարակա- |_____________|______________________________|

|             |կան,      |Իրավական     |Այս ԱԵԱ-ները կստանան          |

|             |արդյունա- |կարգավիճակ   |վերականգնման նպաստ ազդեցության|

|             |բերական և |ստանալու     |ենթարկված հողի շուկայական կամ |

|             |այլ նշանա-|ոչ ենթակա    |էլ կադաստրային արժեքի (որն    |

|             |կության   |հողօգտագործող|ավելի բարձր է) 25%-ի չափով)   |

|             |հողերը    |             |                              |

|_____________|__________|_____________|______________________________|

|3. Ոչ բնակելի|ԱԵՏՏ-ներ, |Իրավական     |Շինության կորստի դեպքում`     |

|կառույցներ/  |որոնք     |գրանցման     |փոխհատուցում փոխարինման արժեքը|

|գույք        |կորցնում  |կարգավիճակ   |(շուկայական արժեքից ոչ պակաս) |

|             |են իրենց  |ունեցող ԱԵՏՏ |+15%: Փոխհատուցումը           |

|             |ոչ բնակելի|             |տրամադրվելու է առանց          |

|             |կառույց-  |             |ամորտիզացիոն մասնահանումների  |

|             |ները      |             |և  գործարքի համար ծախսերի:    |

|             |          |             |Մասնակի ազդեցության դեպքում և |

|             |          |             |ԱԵՏՏ-ի համաձայնությամբ`       |

|             |          |             |փոխհատուցում տրամադրվում է    |

|             |          |             |շինության միայն ազդեցության   |

|             |          |             |ենթակա հատվածի, ինչպես նաև    |

|             |          |             |շինության վերանորոգման համար: |

|             |          |_____________|______________________________|

|             |          |Իրավական     |Շինության կորստի դեպքում`     |

|             |          |գրանցման     |դրամական փոխհատուցում         |

|             |          |կարգավիճակ   |փոխարինման ամբողջ արժեքով     |

|             |          |ունեցող հողի |(շուկայական արժեքից ոչ պակաս)`|

|             |          |վրա ՀՀ       |առանց ամորտիզացիոն            |

|             |          |օրենսդրության|մասնահանումների, գործարքի     |

|             |          |պահանջների   |համար ծախսերի և  փրկված       |

|             |          |չպահպանմամբ` |նյութերի:                     |

|             |          |անշարժ գույքի|                              |

|             |          |նկատմամբ     |                              |

|             |          |չգրանցված    |                              |

|             |          |իրավունքով   |                              |

|             |          |շինություններ|                              |

|             |          |ունեցող      |                              |

|             |          |ԱԵՏՏ-ներ     |                              |

|             |          |_____________|______________________________|

|             |          |Իրավական     |Վերականգնման նպաստ փոխարինման |

|             |          |գրանցման     |արժեքով (առանց ամորտիզացիոն   |

|             |          |կարգավիճակ   |մասնահանումների և  գործարքի   |

|             |          |չունեցող հողի|համար ծախսերի)` հանած         |

|             |          |վրա) ՀՀ      |օրինականացման ծախսերը,        |

|             |          |օրենսդրության|առավելագույնը մինչև           |

|             |          |պահանջների   |շուկայական արժեքի 20%:        |

|             |          |չպահպանմամբ` |                              |

|             |          |անշարժ գույքի|                              |

|             |          |նկատմամբ     |                              |

|             |          |չգրանցված    |                              |

|             |          |իրավունքով   |                              |

|             |          |շինություններ|                              |

|             |          |ունեցող      |                              |

|             |          |ԱԵՏՏ-ներ     |                              |

|_____________|__________|_____________|______________________________|

|5. Ծառեր     |Ազդեցու-  |Բոլոր        |Շուկայական գներով հաշվարկված` |

|             |թյան      |ԱԵՏՏ-ները`   |բերքի արժեքի դրամական         |

|             |ենթակա    |անկախ        |փոխհատուցում` հիմնված ծառերի  |

|             |ծառեր     |իրավական     |տեսակի, տարիքի և              |

|             |          |գրանցման     |բերքատվության վրա:            |

|             |          |կարգավիճակից |                              |

|             |          |(ներառյալ    |                              |

|             |          |իրավական     |                              |

|             |          |կարգավիճակ   |                              |

|             |          |ստանալու     |                              |

|             |          |ենթակա       |                              |

|             |          |սեփականատեր  |                              |

|             |          |և  կացության |                              |

|             |          |որևէ         |                              |

|             |          |կարգավիճակ   |                              |

|             |          |չունեցող     |                              |

|             |          |բնակիչները)  |                              |

|_____________|__________|_____________|______________________________|

|6. Ձեռնարկա- |Ձեռնարկա- |Բոլոր        |Ձեռնարկատեր/անհատ ձեռնարկատեր.|

|տիրական      |տիրական   |ԱԵՏՏ-ները`   |(մշտական ազդեցության դեպքում) |

|գործունեու-  |գործու-   |անկախ        |միանվագ փոխհատուցում տարեկան  |

|թյուն        |նեություն |իրավական     |զուտ եկամտի չափով:            |

|             |          |գրանցման     |Փոխհատուցումը պետք է հիմնված  |

|             |          |կարգավիճակից |լինի հարկային հայտարարագրի    |

|             |          |(ներառյալ    |վրա: Հայտարարագրի             |

|             |          |իրավական     |բացակայության դեպքում ԱԵՏՏ-ը  |

|             |          |կարգավիճակ   |կստանա վերականգնման նպաստ     |

|             |          |ստանալու     |առավելագույն չհարկվող         |

|             |          |ենթակա       |աշխատավարձի չափով`            |

|             |          |սեփականատեր  |ձեռնարկատիրական գործունեության|

|             |          |և  կացության |ընդհատվող ամիսների հաշվարկով` |

|             |          |որևէ         |մինչև  1 տարի: Առավելագույն   |

|             |          |կարգավիճակ   |չհարկվող աշխատավարձը հավասար է|

|             |          |չունեցող     |նվազագույն աշխատավարձին:      |

|             |          |բնակիչները)  |                              |

|_____________|__________|_____________|______________________________|

|7. Զբաղվածու-|Զբաղվածու-|Աշխատողներ,  |Վեց ամսվա միջին ամսական       |

|թյուն        |թյան      |ովքեր        |աշխատավարձի չափով գումարի     |

|             |մշտական   |ազդեցության  |տրամադրում:                   |

|             |կորուստ   |ենթակա       |                              |

|             |          |ձեռնարկա-    |                              |

|             |          |տիրական      |                              |

|             |          |գործունեու-  |                              |

|             |          |թյունում     |                              |

|             |          |գրանցված են  |                              |

|             |          |եղել կասեցման|                              |

|             |          |օրից երկու   |                              |

|             |          |ամիս առաջ    |                              |

|_____________|__________|_____________|______________________________|

|8. Օժանդակու-|ԱԵՏՏ-ներ, |Զգալի        |Զգալի գյուղատնտեսական եկամտի  |

|թյուն զգալի  |որոնք     |ազդեցության  |կորուստ ունեցող ԱԵԱ-ներին մեկ |

|ազդեցություն-|կորցնում  |ենթարկված    |տարվա բերքի չափով հավելյալ    |

|ների դեպքում |են գյուղա-|բոլոր        |փոխհատուցում բերքի կորստի     |

|             |տնտեսական |ԱԵՏՏ-ները    |դիմաց:                        |

|             |եկամտի 10 |             |                              |

|             |և  ավելի  |             |                              |

|             |տոկոսը    |             |                              |

|_____________|__________|_____________|______________________________|

|9. Օժանդակու-|Տրանսպոր- |Բոլոր        |Տրանսպորտային ծախսերը հոգալու |

|թյուն        |տային     |ԱԵՏՏ-ները    |համար բավարար գումարների      |

|վերաբնակեցման|ծախսեր    |             |տրամադրում                    |

|դեպքում      |          |             |                              |

._____________________________________________________________________.

 

5. Ծրագրի ինստիտուցիոնալ կառուցվածքը

 

14) ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը (ԷՆ) հանդիսանում է Գործադիր մարմին: Երևանի քաղաքապետարանը (ԵՔ) Իրականացնող մարմինն է և Ծրագրի իրականացման համար կրում է ընդհանուր պատասխանատվություն, ներառյալ` ՀՕՏԾ-ի մշակումն ու իրականացումը: ԻՄ-ն կգործի Ծրագրի իրականացման գրասենյակի (ԾԻԳ) միջոցով, որի կառուցվածքում ընդգրկված է նաև տարաբնակեցման մասնագետ:

15) Ծրագրի կառավարման խորհուրդը (ԾԿԽ) կազմված է ԵՔ-ի, ՀՀ շահառու նախարարությունների ներկայացուցիչներից և ղեկավարվում է ՀՀ վարչապետի կողմից: ԾԿ խորհրդի գործունեության հիմնական նպատակը Ծրագրերի իրականացման համար Ասիական զարգացման բանկի և այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից համապատասխան համաձայնագրերի շրջանակներում Հայաստանի Հանրապետությանը տրամադրված միջոցների կառավարումն է, ՀՀ վարչապետի 2009 թվականի հոկտեմբերի 26-ի թիվ 892-Ա որոշմամբ հաստատված կանոնադրության համապատասխան որոշումների ընդունումը: ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 7-ի թիվ 273-Ն որոշմամբ Ծրագրի կառավարման խորհրդին վերապահված է նաև` որպես ևս մեկ օղակ, նախքան ՀՀ դատական մարմիններ դիմելը` ԱԵԱ-ների բողոքները քննելու և իր իրավասության սահմաններում դրանց լուծում տալու լիազորություն:

16) Մանրամասն նախագծման և շինարարության վերահսկողության խորհրդատուն (ՄՆՇՎԽ) ծրագրի համար մշակել է ՀՕՏԾ: ՀՕՏԾ-ի իրականացման ընթացքում ՄՆՇՎԽ-ն կաջակցի ԾԻԳ-ին` մասնակցելով հանրային լսումներին, պարզաբանելով ՀՕՏԾ-ի իրականացման ընթացքում ի հայտ եկած հարցերը, արձագանքելով ԱԵԱ-ների առաջ քաշած բողոքներին, ստուգելով փոխհատուցման բյուջեն, վերանայելով/փոփոխելով նկարագրության արձանագրությունները և/կամ գնահատման հաշվետվությունները, եթե կիրառելի են:

 

6. Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի իրականացումը

 

17) Իրականացնող մարմինը կսկսի ՀՕՏԾ-ի իրականացումն ԱԶԲ-ի և ՀՀ կառավարության կողմից` վերջինիս հաստատումից անմիջապես հետո: Այն սահմանված կարգով ԱԵԱ-ներին կտրամադրվեն Հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի մեկնարկի վերաբերյալ պայմանագրերի/համաձայնագրերի նախագծային տարբերակները: ԾԻԳ-ը կստորագրի սեփականության օտարման պայմանագրեր ՀՀ օրենսդրության պահանջների պահպանմամբ` անշարժ գույքի նկատմամբ գրանցված իրավունքով տնօրինվող, տիրապետվող և օգտագործվող գույքի համար` նոտարական վավերացմամբ կամ առանց վերջինիս, և փոխհատուցման համաձայնագրեր` ՀՀ օրենսդրության պահանջների չպահպանմամբ անշարժ գույքի նկատմամբ չգրանցված իրավունքով տնօրինվող, տիրապետվող և օգտագործվող գույքի և նպաստների համար: Վերաբնակեցման/տեղափոխման համար ԱԵԱ-ներին կտրվի 30 օր` սկսած ամբողջական փոխհատուցման/նպաստների հատկացման օրից, որը կսահմանվի պայմանագրի շրջանակներում կամ օտարման պայմանագրերի ներքո սահմանված ժամանակահատվածում (դատական կարգով օտարված գույքի սեփականատերերից չի պահանջվի տեղափոխվել երկամսյա ժամկետում` սկսած օտարման պայմանագրի կնքման օրվանից, տե՛ս Գերակա հանրային շահի մասին օրենք, Հոդված 14, կետ 2):

18) Ստորև բերված աղյուսակում ներկայացված ժամանակացույցը ցույց է տալիս ՀՕՏԾ-ի իրականացման հստակ փուլերը.

 

Աղյուսակ Ե.3 Հողի օտարման և տարաբնակեցման ծրագիր 2-ի վերջնականացման

և իրականացման ժամանակացույց

 

._____________________________________________________________________.

|Առաջադրանքը/անվանումը              |Պատասխանատ-|Սկիզբը    |Ավարտը    |

|                                   |վությունը  |          |          |

|_____________________________________________________________________|

|                           ՀՕՏԾ-Ի ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ                       |

|_____________________________________________________________________|

|ՀՕՏ բյուջեի հատկացումը ԵՔ-ին       |ՖՆ         |     03/07/2016      |

|___________________________________|___________|_____________________|

|Հարկադիր օտարման հնարավոր դեպքերի  |ԾԻԳ        |05/02/2016|28/10/2016|

|բացահայտում                        |           |          |          |

|___________________________________|___________|__________|__________|

|Նախնական պայմանագրերի ուղարկում    |ԾԻԳ        |23/07/2016|30/07/2016|

|ԱԵԱ-ներին                          |           |          |          |

|___________________________________|___________|__________|__________|

|Պայմանագրերի ստորագրում            |ԾԻԳ        |21/10/2016|28/10/2016|

|___________________________________|___________|__________|__________|

|Փոխհատուցման տրամադրում            |ԾԻԳ        |31/10/2016|07/11/2016|

|___________________________________|___________|__________|__________|

|Օտարման վերջնականացում             |ԾԻԳ        |27/12/2016|25/02/2017|

|___________________________________|___________|__________|__________|

|ՀՕՏԾ Համապատասխանության            |ԱՄԳ        |23/07/2016|27/11/2016|

|հաշվետվության պատրաստում           |           |          |          |

|___________________________________|___________|__________|__________|

|ՀՕՏԾ Համապատասխանության նախնական   |ԾԻԳ        |01/12/2016|01/12/2016|

|հաշվետվության հանձնումը ԱԶԲ-ին     |           |          |          |

|___________________________________|___________|__________|__________|

|ԱԶԲ-ի կողմից ՀՕՏԾ                  |ԱԶԲ        |01/12/2016|15/12/2016|

|Համապատասխանության հաշվետվության   |           |          |          |

|դիտարկումը                         |           |          |          |

|___________________________________|___________|__________|__________|

|ՀՕՏԾ Համապատասխանության վերջնական  | ԾԻԳ       |16/12/2016|20/12/2016|

|հաշվետվության հանձնումը ԱԶԲ-ին     |           |          |          |

|___________________________________|___________|__________|__________|

|ԱԶԲ-ի կողմից ՀՕՏԾ                  |ԱԶԲ        |21/12/2016|21/12/2016|

|Համապատասխանության հաշվետվության   |           |          |          |

|հաստատումը                         |           |          |          |

|___________________________________|___________|__________|__________|

|Շինհրապարակի հանձնումը Կապալառուին |ԾԻԳ        |22/12/2016|27/12/2016|

|___________________________________|___________|__________|__________|

|Շինարարական աշխատանքների մեկնարկը  |Կապալառու  |28/12/2016|28/12/2016|

|___________________________________|___________|_____________________|

|Մոնիտորինգ                         |ԱՄԳ/ԱԶԲ    |    ընթացքի մեջ      |

|___________________________________|___________|_____________________|

|Բողոքների լուծում                  |ԾԻԳ        |    ընթացքի մեջ      |

._____________________________________________________________________.

 

7. Հանրային լսումներ և տեղեկատվության հրապարակում

 

19) 2015 թվականի դեկտեմբերի 1-ին ազդեցության ենթակա անձանց հետ կազմակերպվեց հանրային լսում: Հանրային լսման ընթացքում ներկայացվեց իրավունքների սխեման, բողոքների լուծման մեխանիզմը, փոխհատուցման գնահատման մեթոդաբանությունը, չափագրման հետազոտության մեթոդաբանությունն ու ընթացակարգը, ծրագրի քարտեզը` իրական ազդեցության չափագրումով և ԱԵԱ-ների անուններով, ինչպես նաև առանձնակի դեպքերով: Հանրային լսմանը մասնակցեցին ընդամենը 9 ԱԵԱ (ազդեցության ենթակա տնային տնտեսությունների ներկայացուցիչներ` 8 տղամարդ, 1 կին): Հանրային լսումների արձանագրությանը (Հավելված 6) կից ներկայացվում է մասնակիցների ցանկը համապատասխան ստորագրություններով:

20) Իրականացման համար պատրաստ սույն ՀՕՏԾ-ն ՀՀ կառավարության և ԱԶԲ-ի կողմից հաստատվելուց հետո կտեղադրվի ԱԶԲ և ԵՔ կայքէջերում: Բացի այդ, ՀՕՏԾ-ի հաստատումից հետո ԱԵԱ-ներին կտրամադրվի ծրագրի տեղեկագիրը:

 

8. Բյուջեի ամփոփում

 

21) ՀՕՏԾ-ի ամբողջական իրականացումը, ներառյալ` փոխհատուցումը, վերականգնման նպաստը, ինչպես նաև ՀՕՏԾ-ի իրականացման վարչական ծախսերը և չնախատեսված ծախսերը կազմում են 188,485,331.35 ՀՀ դրամ, որը համարժեք է 383,100.27 ԱՄՆ դոլարին (2016 թ. փետրվարի 25-ի փոխանակման կուրսի համաձայն): Բյուջեի միջոցները կտրամադրվեն 3 աղբյուրներից` 1) Երևանում գտնվող հողերի համար փոխհատուցումը կտրվի ԵՔ-ի բյուջեից, 2) հողի օտարման այլ ծախսերը, ներառյալ` հարկերը, տուրքերը, վճարները կֆինանսավորվեն ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորման մասից: 3) Մնացած գույքերի դիմաց փոխհատուցումը, ներառյալ` նպաստները, կհատկացվեն ԱԶԲ-ի վարկից: ՀՀ կառավարության կողմից Հողի օտարման և տարաբնակեցման սույն ծրագրի հաստատումից հետո Երևանի քաղաքապետարանը և ՀՀ ֆինանսների նախարարությունը համապատասխանաբար կապահովեն ՀՕՏԾ-ի բյուջեով նախատեսված ֆոնդերի ժամանակին հատկացումները:

 

9. Բողոքների լուծման մեխանիզմ

 

22) Բողոքների լուծման մեխանիզմում ներգրավված կլինեն մի քանի կողմեր` 1) ԾԻԳ, 2) ԵՔ և 3) Ծրագրի կառավարման խորհուրդ (ԾԿԽ): Անկախ բողոքի լուծման հիմնված մեխանիզմից և ընթացակարգից` ԱԵԱ-ներն իրավունք ունեն իրենց հայցը ներկայացնել դատարան` բողոքարկման գործընթացի ցանկացած պահին:

 

10. Մոնիտորինգ և գնահատում

 

23) ՀՕՏԾ-ի իրականացումը կենթարկվի թե` ներքին, թե` արտաքին մոնիտորինգի: Ներքին մոնիտորինգը կիրականացվի ԾԻԳ-ի կողմից: Արտաքին մոնիտորինգը հանձնարարված է Արտաքին մոնիտորինգային գործակալությանը (ԱՄԳ)` ողջ Տրանշի համար վարձված ԾԻԳ-ի կողմից և հաստատված ԱԶԲ-ի կողմից: ԱՄԳ-ն մոնիտորինգի կենթարկի ՀՕՏԾ-ի իրականացումը և կպատրաստի Համապատասխանության հաշվետվություններ, որոնք պետք է հաստատվեն ԱԶԲ-ի կողմից` որպես կապալի շինարարական աշխատանքները սկսելու պայման:

 

--------------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.06.2016
N 577-Ն
Որոշում