Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ (1- ...

 

 

040.0723.070716

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հուլիսի 2016 թվականի N 723-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 2.10-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության 2017-2019 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2016 թվականի հուլիսի 7-ի

N 723-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐ

 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Նպատակը և խնդիրները

Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրման մոտեցումները

ՀՀ 2017-2019 թթ. ՄԺԾԾ-ի մշակման կազմակերպչական հիմքերը

Միջնաժամկետ ծախսերի ծրագրավորման բարելավմանն ուղղված բարեփոխումները

ՄԱՍ Ա. ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԳԼՈՒԽ 1. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ 1.1 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1.2 ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ 1.3 ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ 1.3.1 Երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքներ 1.3.2 Կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշները

 

ԳԼՈՒԽ 2. ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

 

2.1.  ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

2.1.1. Ներածություն

2.1.2. Համախառն առաջարկ

2.1.3. Համախառն պահանջարկ

2.1.4. Գնային փոփոխականներ

2.1.5. Ֆինանսական շուկա

2.1.6. Վճարային հաշվեկշիռ

2.1.7. Պետական հատված

2.2. ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԵՆԹԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՌԻՍԿԵՐԸ ԵՎ ԻՐԱԿԱՆ ՀՆԱ-Ի ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԻ ՀԱՎԱՆԱԿԱՆԱՅԻՆ ԲԱՇԽՈՒՄԸ 2.3. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՎՐԱ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՆԽԱՏԵՍՎԱԾ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻՑ ՇԵՂՄԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ

2.3.1. 2017-2019 թվականներին ՄԺԾԾ հարկային եկամուտների վրա ազդող

մակրոտնտեսական կանխատեսված ցուցանիշներից շեղման ռիսկերի

ազդեցության քանակական գնահատումը

2.3.2. Պետական բյուջեի վրա կանխատեսված մակրոտնտեսական ցուցանիշներից

շեղման ռիսկերի ազդեցության ընդհանուր գնահատականը և դրանց

մեղմման հնարավորությունները

 

ԳԼՈՒԽ 3. ՀՀ 2017-2019ԹԹ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

 

ԳԼՈՒԽ 4. ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՇՐՋԱՆԱԿ

 

4.1 ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԴԵՖԻՑԻՏԸ 4.2 ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՓԱԹԵԹՈՒՄ 2017-2019ԹԹ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 4.3 2017-2019ԹԹ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ` ԸՍՏ ՈԼՈՐՏՆԵՐԻ 4.4 ՀՀ 2017-2019ԹԹ. ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ` ԸՍՏ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ 4.5. ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԺԾԾ-ՈՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 4.6 ՀՀ 2017-2019ԹԹ ՄԺԾԾ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՌԻՍԿԵՐԸ ՄԱՍ Բ. ԾԱԽՍԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ԳԼՈՒԽ 5. ՀՀ 2017-2019ԹԹ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆԵՐԻ ԾԱԽՍԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 6. ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

 

6.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

6.1.1. Իրավիճակի նկարագրությունը

6.1.2. Հիմնական խնդիրներ

6.2. ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

6.2.1. Գերակայությունները

6.2.2. Նպատակները

6.2.3. Ծախսերի մակարդակի վրա ազդող գործոնները

6.3. ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 7. ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

 

7.1 ԿՐԹՈՒԹՅՈՒՆ 7.1.1 ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 7.1.2 ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 7.1.3 ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ 7.2 ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

7.2.1 Գիտության ոլորտի իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները

7.2.2 Գիտության ոլորտի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ

ժամանակահատվածում

7.2.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտում իրականացվելիք ծախսային ծրագրերը

(պարտավորությունները)

7.2.4 Ոլորտի գծով ֆինանսական պահանջների ամփոփում 2016-2019 թթ.

Ժամանակահատվածի համար

ԳԼՈՒԽ 8. ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ 8.1 ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 8.1.1 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ 8.1.2 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ 8.1.3 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 8.2 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 8.2.1 ՆՊԱՏԱԿՆԵՐԸ 8.2.2 ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 8.3 2017-2019 թթ. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 9. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

9.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

9.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը

9.1.2 Վերջին տարիների զարգացման միտումները ոլորտում

9.1.3 Ոլորտի հիմնական խնդիրները

9.2.ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

9.2.1 Նպատակները

9.2.2 Գերակայությունները

9.3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 10. ՀԱՆԳԻՍՏ, ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ԿՐՈՆ

 

10.1. ՄՇԱԿՈՒՅԹ

10.1.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

10.1.3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ 10.2. ՌԱԴԻՈ ԵՎ ՀԵՌՈՒՍՏԱՀԱՂՈՐԴՈՒՄՆԵՐԻ ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ, ՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈԼՈՐՏ 10.2.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 10.2.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 10.2.3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ 10.2.4. ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՏՎԱԾԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ 10.3. ՀԱՆԳՍՏԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏ 10.3.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 10.3.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 10.3.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ 10.4. ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏ 10.4.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ 10.4.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ 10.4.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 11. ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

11.1. ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

11.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը

11.1.2. Վերջին երկու տարիներին ոլորտի զարգացման միտումները

11.1.3. Հիմնական խնդիրները

11.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

11.2.1. Նպատակները

11.2.2. Գերակայությունները

11.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

ԳԼՈՒԽ 12. ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

12.1 ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

12.1.1 Ոլորտի (համակարգի) ընդհանուր նկարագիրը

12.1.2 Վերջին երկու տարիների ոլորտի (համակարգի) զարգացման միտումները

12.2. ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

12.2.1. Ոլորտի (համակարգի) նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ

ժամանակահատվածում

12.3. ԾԱԽՍԵՐԻ ՄԱԿԱՐԴԱԿԻ ՎՐԱ ԱԶԴՈՂ ԳՈՐԾՈՆՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 13. ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ԿԱՊ

 

13.1 ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

13.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը

13.1.2. Վերջին երկու տարիների ոլորտի զարգացման միտումները

13.1.3. Հիմնական խնդիրները

13.2 ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

13.2.1 Նպատակները

13.2.2. Գերակայությունները

13.3. ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

ԳԼՈՒԽ 14. ՋՐԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

 

14.1 ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

14.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը

14.1.2 Հիմնական խնդիրները

14.2 ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 2017-2019թթ.

ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

14.2.1 Նպատակները

14.2.2 Գերակայությունները

14.3 ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

ԳԼՈՒԽ 15. ԷՆԵՐԳԵՏԻԿԱ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐ

 

15.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

15.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը.

15.1.2. Վերջին երկու տարիների ոլորտի զարգացման միտումները

15.1.3. Հիմնական խնդիրները

15.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

15.2.1. Նպատակները

2.2. Գերակայությունները

15.3 ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

ԳԼՈՒԽ 16 ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՅԼ ՈԼՈՐՏՆԵՐ

 

16.1 ՓՈՔՐ ԵՎ ՄԻՋԻՆ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

16.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը.

16.1.2 Ոլորտի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում

16.1.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտում իրականացվելիք ծախսային ծրագրերը

(պարտավորությունները)

16.2 ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

16.2.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը

16.2.2 Ոլորտի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում

16.2.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտում իրականացվելիք ծախսային ծրագրերը

(պարտավորությունները)

16.3. ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

16.3.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը

16.3.2 Ոլորտի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում

16.3.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում ոլորտում իրականացվելիք ծախսային ծրագրերը

(պարտավորությունները)

16.4 ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԵՎ ՉԱՓԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՈՒ ՆՈՐՄԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

16.4.1. Ծրագրի ընդհանուր նկարագիրը.

16.4.2. Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում

16.4.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը

(պարտավորությունները)

16.5 ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՈՂ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

16.5.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը

16.5.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում

16.5.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը

(պարտավորությունները)

16.6 ՀՀ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ ԵՎ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

16.6.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը

16.6.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում

16.6.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը

(պարտավորությունները)

16.7 ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐՔՈ ԳՈՐԾՈՂ ՏԵՍՉԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

16.7.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը

16.7.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները

16.7.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը

(պարտավորությունները)

16.8 «ԳՅՈՒՄՐՈՒ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

16.8.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը

16.8.2. Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում

16.8.3. ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը

(պարտավորությունները)

16.9 «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

16.9.1. Ծրագրի ընդհանուր նկարագիրը

16.9.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում

16.9.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը

(պարտավորությունները)

16.10 «ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

16.10.1. Ծրագրի ընդհանուր նկարագիրը

16.10.2. Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում

16.10.3. ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը

(պարտավորությունները)

16.11 ««ՄԱՅՔՐՈՍՈՖԹ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻՈՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱԹԵԹՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

16.11.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը

16.11.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում

16.11.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը

(պարտավորությունները)

16.12 «ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

16.12.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը.

16.12.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում

16.12.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը

(պարտավորությունները)

16.13 «ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

16.13.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը

16.13.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում

16.13.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը

(պարտավորությունները)

16.14 «ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

16.14.1 Ծրագրի ընդհանուր նկարագիրը.

16.14.2 Ծրագրի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ ժամանակահատվածում

16.14.3 ՄԺԾԾ ժամանակահատվածում իրականացվելիք ծախսային ծրագրերը

(պարտավորությունները)

16.15 ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

16.15.1. Իրավիճակի նկարագրությունը և հիմնական խնդիրները

16.15.2. Վիճակագրության ոլորտի նպատակները և գերակայությունները ՄԺԾԾ

ժամանակահատվածում

16.15.3. Ոլորտում իրականացվելիք ծախսային ծրագրերը

16.15.4. Արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրեր

 

ԳԼՈՒԽ 17. ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

 

17.1. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

17.1.1 Ոլորտի ընդհանուր նկարագիրը

17.1.2. Վերջին երկու տարիների ոլորտի զարգացման միտումները

17. 1.3. Հիմնական խնդիրները

17.2. ՈԼՈՐՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ

17.2.1 Նպատակները

17.2.2 Գերակայությունները

17.3. ՄԺԾԾ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ (ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ)

 

ԳԼՈՒԽ 18. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐ

 

18.1. ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

18.1.2 Հումանիտար ականազերծման և փորձագիտական ծառայությունների

կազմակերպում

18.2. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ, ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ, ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐ

18.2.1 Հասարակական կարգի պահպանության ապահովում, ՀՀ պետական կառավարման

մարմինների և կազմակերպությունների շենքերի և շինությունների,

ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանում և

պետավտոհամարանիշների ձեռքբերում

18.2.2 Ազգային անվտանգության ապահովում և պետական պահպանության

ապահովում

Ազգային անվտանգության համակարգում իրավիճակի նկարագրություն

18.2.3 Կալանավայրեր

18.2.4 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն

18.2.5 Գոյություն ունեցող ծախսային պարտավորությունները

 

ԳԼՈՒԽ 19. 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐԸ

 

19.1. Պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրման

հիմնադրույթները

19.2. 2013-2016 թվականների հիմնական զարգացումները

19.3. Պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի անհրաժեշտությունը

19.4 Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ծրագրման սկզբունքները

19.5. 2017-2019 թթ պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի

շրջանակը

19.6. 2017-2019 թվականների պետական ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերն

ըստ ոլորտների

19.6.1. Ընդհանուր նշանակության պետական ծառայություններ

19.6.2. Սոցիալական ծառայություններ

19.6.3. Տնտեսական ծառայություններ

 

ԳԼՈՒԽ 20. ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2017-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

Հավելված N 1

2. 2017-2019 թթ.-ին ՄԺԾԾ հարկային եկամուտների վրա ազդող մակրոտնտեսական

կանխատեսված ցուցանիշներից շեղման ռիսկերի ազդեցության քանակական

գնահատումը

3. Պետական բյուջեի վրա կանխատեսված մակրոտնտեսական ցուցանիշներից շեղման

ռիսկերի ազդեցության ընդհանուր գնահատականը և դրանց մեղմման

հնարավորությունները

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1-Ե

Հավելված N 2

Հավելված N 3

Հավելված N 4

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության տնտեսությունում արձանագրված դրական տեղաշարժերը պայմանավորված են հիմնականում ՀՀ կառավարության (այսուհետ` Կառավարություն) տնտեսական գործառույթների իրականացմամբ:

Ինչպես և նախկինում առաջիկա տարիներին նույնպես Կառավարությունը կշարունակի տնտեսական միջոցառումների իրականացումը` պետական միջամտությունն ուղղելով ինչպես շուկայի «բացերի» մեղմմանը, այնպես էլ` եկամուտների և այլ ռեսուրսների վերաբաշխմանն ու տնտեսության կայունացմանը: Կառավարության այսպիսի ծավալուն սոցիալ-տնտեսական քաղաքականության արդյունավետության և ամբողջականության ապահովման գրավականը գերակա խնդիրների հստակեցումն ու դրանք միջնաժամկետ (նաև երկարաժամկետ) ռազմավարական ծրագրերի հենքի վրա լուծելն է: Մասնավորապես, ներկայումս ՀՀ իշխանությունների գերակա խնդիրներից մեկը երկրում բնակչության բարեկեցության աճն ու աղքատության հաղթահարումն է:

ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրավորման գործընթացն օրենքով հանդիսանում է ընդհանուր բյուջետային գործընթացի բաղկացուցիչ մաս և իրականացվում է օրենքով սահմանված ընթացակարգով: ՀՀ բյուջետային գործընթացում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի կազմման փուլի առանձնացումը պայմանավորված է այդ փաստաթղթի քաղաքական կարևորությամբ: Հարկ է նշել նաև, որ համապարփակ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրն այն ռազմավարական հենքն է, որի շրջանակներում վարվում են նաև միջազգային ֆինանսական օժանդակության ներգրավման հիմնահարցերին առնչվող բանակցությունները:

 

Նպատակը և խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացի պրակտիկայում պետական բյուջեի նախագիծը մշակվում է մեկ տարվա կտրվածքով: Պետական ծախսերի կառավարման առումով մեկ տարվա կտրվածքով մշակվող և իրականացվող պետական բյուջեներն ունեն որոշակի սահմանափակումներ: Մասնավորապես, տարեկան ծրագրերի հիմքում դրվում են կարճաժամկետ մակրոտնտեսական կանխատեսումներ, իրականացվող քաղաքականությունների և տարեկան բյուջետային ծախսերի միջև կապը ժամանակային անհամապատասխանության պատճառով հստակ չէ: Այդ պատճառով, որպես կանոն, վերահսկման առարկա է հանդիսանում ծախսերի չափը և ոչ թե ակնկալվող արդյունքը (նաև մատուցվող ծառայության որակը): Պետական ծախսերի քաղաքականությունը հստակ ձևակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ է հաշվի առնել պետական ծախսերի ծրագրային պահանջները միջնաժամկետ (հնարավորության դեպքում` նաև երկարաժամկետ) հեռանկարում, որն իր հերթին ենթադրում է մակրոտնտեսական միջավայրի ակնկալվող զարգացումների և հասանելի բյուջետային միջոցների ծավալի կանխատեսելիություն:

Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնական նպատակը պետական ծախսերի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացումն է:

Ըստ էության, պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը գնահատվում է հետևյալ երեք հայտանիշների հիման վրա`

(i) Համընդհանուր հարկաբյուջետային կարգապահություն. բյուջետային ռեսուրսների փաթեթը պետք է լինի հստակ և համապարփակ ձևակերպված, ձևավորվի նախքան ըստ առանձին ուղղությունների ծախսերի բաշխումը և հիմնավորված լինի միջնաժամկետ մակրոտնտեսական կանխատեսումներով: Ծախսերի բաշխումը հստակորեն պետք է իրականացվի վերը նշված բյուջետային ռեսուրսների շրջանակներում, իսկ դրանց հետագա կատարումը` սահմանված ծախսային գերակայություններին համապատասխան ընտրված ծրագրերի գծով նախատեսված բյուջետային հատկացումների սահմանաքանակների շրջանակներում:

(ii) Տեղաբաշխման արդյունավետություն. պետական ծախսերը պետք է համահունչ լինեն պետական քաղաքականության գերակայություններին, և համակարգը պետք է հնարավորություն ընձեռի իրականացնել միջոցների միջոլորտային և ներոլորտային վերաբաշխում` նվազ գերակայություններից դեպի առավել կարևորները և ցածր արդյունավետություն ունեցող ծրագրերից դեպի բարձր արդյունավետություն ունեցող ծրագրերը:

(iii) Տեխնիկական (արտադրական) արդյունավետություն. ճյուղային նախարարությունները (գերատեսչությունները) պետք է ապահովեն արդյունավետության առավելագույն հասանելի մակարդակ, որը պետք է համադրելի լինի մասնավոր հատվածի համապատասխան ցուցանիշների հետ:

Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրման համակարգի ներդրումը նպատակ է հետապնդում լուծել հետևյալ խնդիրները`

(i) բարելավել մակրոտնտեսական հաշվեկշռվածությունը` ի հաշիվ ռեսուրսների իրատեսական և համապարփակ փաթեթի ձևավորման,

(ii) նպաստել պետական ֆինանսական միջոցների հաշվին կատարվող բյուջետային հատկացումների միջոլորտային և ներոլորտային արդյունավետ վերաբաշխմանը` ըստ գերակա ուղղությունների,

(iii) հնարավորինս նվազեցնել քաղաքականությունների և դրանց ֆինանսավորման միջև առկա անորոշությունները` նպաստելով ծրագրերի մշակման որակի բարձրացմանը,

(iv) ըստ ոլորտների սահմանել կոշտ բյուջետային սահմանափակումներ` ճյուղային նախարարությունների (գերատեսչությունների) համար պայմաններ և խթաններ ստեղծելով հասանելի միջոցների նպատակային և արդյունավետ օգտագործման համար,

(v) բարելավել բյուջետային ծրագրերի գնահատման համակարգը և մեծացնել պետական ֆինանսների կառավարման թափանցիկության աստիճանը:

 

Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրման մոտեցումները

 

Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրումը շարունակական գործընթաց է և, ըստ էության, իրենից ներկայացնում է «քաղաքականությունների ձևակերպում- պլանավորում-բյուջետավորում» տրամաբանական ամբողջական շղթա: Այն հնարավորություն է ընձեռում մեղմել հասանելի բյուջետային ռեսուրսների և պահանջվող ծախսերի միջև հնարավոր անհամապատասխանությունը, ինչպես նաև պետական ծախսերում կատարել առանձին բնագավառներում իրականացվող պետական քաղաքականության փոփոխություններին համարժեք փոփոխություններ: Այս առումով արդարացված է, որ ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի (այսուհետ` նաև ՄԺԾԾ) մշակումը (և/կամ վերանայումը), ըստ ժամանակի, նախորդում է տարեկան պետական բյուջեի նախագծի մշակմանը` դառնալով տարեկան պետական բյուջեների կազմման ուղեցույց:

Պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրումը ենթադրում է`

(i) մակրոտնտեսական կայուն միջավայրին համապատասխանող բյուջետային ռեսուրսների (մուտքերի) համապարփակ և իրատեսական գնահատում,

(ii) քաղաքականությունների իրականացման նպատակով կատարվող ծախսերի` վարից վեր մոտեցմամբ գնահատում,

(iii) հասանելի բյուջետային ռեսուրսների և պահանջվող ծախսերի ներդաշնակության ապահովում համապատասխան մեխանիզմների օգնությամբ:

2017-2019թթ պետական ծախսերի միջնաժամկետ ծրագրումը ներառում է նաև ծրագրավորման հիմքում դրված կանխատեսումների իրականացման հետ կապված ռիսկերի բացահայտման և ներկայացման գործընթացը: Վերը նշված ռիսկերը հանգամանալի ձևով ներկայացված են սույն ծրագրի մակրոտնտեսական, հարկաբյուջետային կանխատեսումներին, ինչպես նաև պետական պարտքի կառավարման ռազմավարությանը վերաբերող գլուխներում (համապատասխանաբար 2-րդ, 4-րդ և 20-րդ գլուխների համապատասխան մասերում), իսկ ռիսկերի համառոտագիրը ներկայացված է սույն ծրագրի N 1 հավելվածում:

 

ՀՀ 2017-2019 թթ ՄԺԾԾ-ի մշակման կազմակերպչական հիմքերը

 

ՀՀ 2017-2019 թթ ՄԺԾԾ-ի մշակման գործընթացը կանոնակարգվել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքով, ՀՀ վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի բյուջետային գործընթացն սկսելու մասին» N 1217-Ա որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից մշակված մեթոդական ցուցումներով:

Ըստ էության, նման մոտեցումը խնդրին վկայում է այն մասին, որ Կառավարությունը պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը որպես բյուջետային գործընթացի բաղկացուցիչ մաս դիտելով, կարևորում է նաև վերջինիս քաղաքական նշանակությունը:

Ինչպես նախորդ տարիներին ընթացիկ տարում ևս ՄԺԾԾ-ի մշակման գործընթացը կառավարվել, վերահսկվել և համակարգվել է ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված ստորև նշված երկու մարմինների կողմից.

(i) Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշտապես գործող բարձրագույն խորհուրդ (խորհրդի նախագահ` ՀՀ վարչապետ), որն ապահովվել է ռազմավարական որոշումների կայացումը և մշակման գործընթացի վերահսկողությունը,

(ii) Հայաստանի Հանրապետությունում պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշակման աշխատանքները համակարգող` մշտապես գործող խումբ (խմբի ղեկավար` ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ), որը ապահովել է ՄԺԾԾ - ի մշակման աշխատանքների համակարգումը:

Նման մոտեցումը ընդգծում է բյուջետային գործընթացում ճյուղային նախարարությունների (գերատեսչությունների) մասնակցության դերը, որը նպաստել է ճյուղային մակարդակում բյուջետային ծրագրման բարելավմանը և ռազմավարական հիմնավոր որոշումների կայացմանը` հնարավորինս ապահովելով նախանշված քաղաքականությունների և հասանելի ֆինանսական միջոցների համապատասխանությունը: Այս համատեքստում կարևորվում է ՀՀ ֆինանսների նախարարության ու ճյուղային նախարարությունների (գերատեսչությունների) գործողությունների փոխհամաձայնեցումը, որից մեծապես կախված է ոչ միայն ՄԺԾԾ-ի և պետական բյուջեի նախագծերի մշակման որակը, այլ նաև դրանց կատարումը:

Հարկ է նշել, որ ՀՀ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրերի մշտապես գործող բարձրագույն խորհրդի աշխատանքներին ՀՀ վարչապետի առաջարկությամբ ներգրավված են եղել ՀՀ Ազգային ժողովում մեծամասնություն կազմող քաղաքական ուժը ներկայացնող մի շարք պատգամավորներ: Նման մոտեցումը ապահովում է այդ քաղաքական ուժի մասնակցությունը բյուջետային գործընթացին արդեն իսկ ՄԺԾԾ-ի մշակման նախնական փուլում, որը հնարավորություն է ընձեռում հենց սկզբից համադրել Կառավարության և նշված քաղաքական ուժի մոտեցումները և կողմնորոշումները նախատեսվելիք առանձին ռազմավարությունների և ծախսային գերակայությունների ընտրության հարցերում:

 

Միջնաժամկետ ծախսերի ծրագրավորման բարելավմանն ուղղված բարեփոխումները

 

Ծրագրի նպատակների իրագործումն ապահովելու համար ՀՀ կառավարությունն իրականացնում է բարեփոխումներ նաև ծրագրային բյուջետավորումը հանրապետությունում ներդնելու ուղղությամբ: Ծրագրային բյուջետավորման բարեփոխման գերակա նպատակը պետական ծախսերի տնտեսական արդյունավետության բարձրացումն է` ռեսուրսներն առաջնահերթ ծախսային ծրագրերին ուղղելու համար Կառավարությանն աջակցելու միջոցով: Ծրագրային բյուջետավորման շրջանակներում այդ աջակցությունն իրականացվում է Կառավարությանը (և հանրությանը) պետական ֆինանսավորման դիմաց տրամադրվող ծառայությունների կամ անմիջական արդյունքների վերաբերյալ ավելի ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու միջոցով: Հետևաբար, ծրագրային բյուջետավորումը հանդիսանում է գործիք սոցիալ-տնտեսական քաղաքականության առանձին օղակները շաղկապելու համար: Նշվածը կօգնի հասկանալ ծախսերի վերաբերյալ կայացված որոշումների նպատակաուղղվածությունը և ծախսային քաղաքականությունն ամբողջությամբ ուղղել Կառավարության ընդհանուր նպատակների իրագործմանը:

2013 թվականի ապրիլի 30-ին ՀՀ կառավարության ներկայացմամբ ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որով ծրագրային բյուջետավորումը դարձել է բյուջետային գործընթացի անբաժանելի մաս, մասնավորապես, Կառավարության կողմից ՀՀ Ազգային ժողով ներկայացվելիք պետական բյուջեի նախագծի կազմում այսուհետ ներկայացվում է նաև պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծով նախատեսված բյուջետային ելքերը ծրագրային ձևաչափով ներկայացնող փաստաթուղթը:

2015 թվականին Կառավարությունն ընդունել է Ծրագրային բյուջետավորման համակարգի ներդրման ռազմավարությունը և գործողությունների ծրագիրը, որի իրագործումը հնարավորություն կընձեռի համակարգված ձևով փոխկապակցել հանրային ֆինանսների կառավարման զանազան ոլորտներում Ծրագրային բյուջետավորման տարրերի ներդրման ուղղությամբ իրականացվող քայլերը:

 

ՄԱՍ Ա. ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

ԳԼՈՒԽ 1. ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

1.1 ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԳԵՐԱԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կառավարության հիմնական ռազմավարական գերակայությունները սահմանված են 2014 թվականի մայիսին ՀՀ Ազգային ժողովի հավանությանն արժանացած` Կառավարության ծրագրով և Կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարության ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 442-Ն որոշմամբ: Վերը նշված փաստաթղթերի համաձայն Կառավարությունն առաջիկա տարիներին առավել կարևորում է պետական բյուջեի ծախսային հետևյալ գերակայությունները (սույն ծրագրի իմաստով գերակայություն են համարվում այն ոլորտները, որոնց հատկացվում են լրացուցիչ բյուջետային ռեսուրսների զգալի մասը կամ որոնց ֆինանսավորման համար ներգրավում են վարկային ռեսուրսներ).

(i) սոցիալական ոլորտի առանձին ճյուղերում (մասնավորապես` կրթություն, առողջապահություն, սոցիալական պաշտպանություն), ինչպես նաև պետական կառավարման բնագավառում պետական մարմինների գործունեության արդյունավետության, նպատակաուղղվածության և հասցեականության մակարդակի բարձրացման, նրանց կողմից հանրությանը մատուցվող ծառայությունները բնակչության համար ավելի մատչելի դարձնելու նպատակով իրականացվող բարեփոխումների ֆինանսական ապահովում,

(ii) հանրապետության տարածքային ամբողջականությունը, տարածաշրջանում կայունությունը և Ղարաբաղյան հակամարտության կողմերի ուժերի հավասարակշռությունը պահպանելու նպատակով պաշտպանության և ազգային անվտանգության կառույցների կենսագործունեության համար անհրաժեշտ ֆինանսական ապահովում,

(iii) տնտեսության առանձին ոլորտներում (մասնավորապես` գյուղատնտեսություն, ջրային տնտեսություն, ճանապարհային տնտեսություն և էներգետիկա) ենթակառուցվածքների վերականգնման և զարգացման ծրագրերի իրականացում:

Դրա հետ մեկտեղ, հարկ է նշել, որ ինչպես կարճաժամկետ, այնպես էլ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում կպահպանվի վերը նշված գերակայությունների համաձայն իրականացվելիք ծրագրերի ֆինանսավորման համար բյուջետային ռեսուրսները համալրելու պահանջը այլ` հիմնականում արտաքին աղբյուրներից պաշտոնական դրամաշնորհների և փոխառու միջոցների ներգրավման միջոցով: Վերը նշվածը, հաշվի առնելով նաև պետական պարտքի ցուցանիշները խելամիտ սահմաններում պահելու խնդիրը, էականորեն սահմանափակում է Կառավարության հնարավորությունները:

 

1.2 ՊԵՏԱԿԱՆ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ

 

ՄԺԾԾ-ն Կառավարության նպատակների իրագործման հիմնական գործիքներից մեկն է: Հարկաբյուջետային քաղաքականությունը ներկայացնող այս փաստաթուղթը, ոլորտների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի հետ միասին, կազմում է Կառավարության պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրի հիմնական բովանդակությունը:

Սույն ծրագրի հարկաբյուջետային քաղաքականությունը շարադրող մասը ներկայացնում է Կառավարության ընդհանուր երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքները, միջնաժամկետ և կարճաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշները և ռազմավարական ծախսային գերակայությունները: Դրանք տնտեսական և հարկաբյուջետային այն չափանիշներն են, որոնք դրվելու են ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի նախագծի մշակման հիմքում:

 

1.3 ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

 

1.3.1 Երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքներ

 

Ընդունելով կայուն հարկաբյուջետային քաղաքականության անհրաժեշտությունը` Կառավարությունը ՀՀ 2017-2019թթ ՄԺԾԾ-ի մշակման ընթացքում առաջնորդվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2014 թվականի մայիսին հավանության արժանացած Կառավարության գործունեության և Կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2014-2025 թվականների հեռանկարային զարգացման ռազմավարության ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի N 1207-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 442-Ն որոշմամբ: Քանի որ բյուջետային մուտքերի սղությունը և ելքերի վրա ազդող գործոնները սահմանափակում են կարճաժամկետ հեռանկարում այդ սկզբունքների իրագործման հնարավորությունները, Կառավարությունը մտադիր է շարունակել այդ սկզբունքների կիրառումը երկարաժամկետ հեռանկարում: Դրանք հիմք կծառայեն ընթացիկ քաղաքականությունների և Կառավարության երկարաժամկետ նպատակների համաձայնեցվածությունը գնահատելու համար:

 

1.3.2 Կարճաժամկետ և միջնաժամկետ հարկաբյուջետային ցուցանիշները

 

Կառավարությունը առկա ծախսային գերակայությունները համադրել է երկարաժամկետ հարկաբյուջետային սկզբունքների հետ` հաջորդ 3 տարիների ընդհանուր ծախսերի մակարդակը որոշելու համար:

Համախառն ներքին արդյունքի (այսուհետև` ՀՆԱ-ի) նկատմամբ պետական բյուջեի եկամուտների հարաբերության ցուցանիշը 2017-2019թթ կտատանվի 21.6%-21,8%-ի սահմաններում, իսկ ներքին ռեսուրսների հաշվին ձևավորվող եկամուտների դեպքում` 21,1%-21,6%-ի սահմաններում: Հիմք ընդունելով պետական բյուջեի եկամուտների կանխատեսումային իրական ծավալները, Կառավարությունը ծրագրում է 2017-2019 թթ ծախսերի միջին տարեկան մակարդակը պահպանել ՀՆԱ-ի 24.3%-23.5%-ի սահմաններում:

 

ԳԼՈՒԽ 2. ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

 

2.1. ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ

 

2.1.1. Ներածություն

 

Միջնաժամկետ ծախսային ծրագրի այս հատվածը ներկայացնում է ընթացիկ տնտեսական իրավիճակը հանրապետությունում, ինչպես նաև 2017-2019 թվականների մակրոտնտեսական հեռանկարները:

 

Տնտեսական կանխատեսումների նպատակը

Հայաստանի տնտեսության իրավիճակի միջնաժամկետ կանխատեսումները նկարագրում են այն միջավայրը, որի պայմաններում գործելու է կառավարությունը: Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունն իր հերթին ազդում է մակրոտնտեսական միջավայրի վրա, հետևաբար մակրոտնտեսական կանխատեսումները հնարավորություն են տալիս հասկանալու, թե կառավարության որդեգրած միջնաժամկետ հարկաբյուջետային քաղաքականությունը որքանով է համահունչ տնտեսության այլ հատվածների զարգացման միտումներին:

Տնտեսական կանխատեսումների իրականացումը կարևոր է նաև այն տեսանկյունից, որ ազգային տնտեսության իրավիճակը մեծ ազդեցություն ունի կառավարության ֆինանսական ռեսուրսների վրա: Տնտեսական բարձր աճն ապահովում է գործարարների ավելի մեծ եկամուտներ, որոնք իրենց հերթին ապահովում են ավելի մեծ հարկային եկամուտներ: Եվ հակառակը, տնտեսական աճի ցածր մակարդակը բերում է հարկերի ավելի ցածր մակարդակի և կառավարության կողմից տրամադրվող սոցիալական աջակցության և օժանդակության ավելի մեծ պահանջարկի: Մակրոտնտեսական կանխատեսումները նաև հիմք են հանդիսանում ապագայում բյուջեի վրա հնարավոր ծանրաբեռնվածության մեծացման հետ կապված ռիսկերի գնահատման համար:

 

Տնտեսության նկարագրություն

 

Տնտեսությունը կարելի է նկարագրել ցուցանիշների հետևյալ հիմնական խմբերով.

* Համախառն առաջարկ (չափվում է տնտեսության առանձին ճյուղերում ստեղծված ավելացված արժեքների իրական աճերով և համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) իրական աճով),

* Համախառն պահանջարկ (չափվում է պետական, մասնավոր հատվածների և արտաքին աշխարհի կողմից ապրանքների և ծառայությունների վրա կատարվող ծախսումներով (սպառում/ՀՆԱ, ներդրում/ՀՆԱ, զուտ արտահանում/ՀՆԱ)),

* Գնային փոփոխականներ (ՀՆԱ դեֆլյատոր, որն իրենից ներկայացնում է տնտեսությունում ստեղծված ՀՆԱ-ի գների փոփոխությունը և գնաճ, որը չափվում է սպառողական գների (ներառյալ սպառողական, ներմուծված ապրանքների գները) ինդեքսով (ՍԳԻ)),

* Ֆինանսական համակարգի խորությունը (չափվում է փողի ագրեգատներ/ՀՆԱ, վարկեր/ՀՆԱ, ավանդներ/ՀՆԱ ցուցանիշներով և ցույց է տալիս, թե բանկային համակարգը որքանով է ներգրավված երկրի տնտեսական կյանքում),

* Արտաքին աշխարհի հետ տնտեսական հարաբերություններ (չափվում է հիմնականում երկրի ընթացիկ հաշվի հաշվեկշռով),

* Պետական հատվածի դիրքը տնտեսությունում (չափվում է հիմնականում պետական հատվածի ծախսերի և եկամուտների ծավալով (պետական ծախսեր/ՀՆԱ, հարկային եկամուտներ/ՀՆԱ)):

Աղյուսակում ներկայացված են տնտեսության ներկայիս և միջնաժամկետ հեռանկարային իրավիճակի հիմնական ցուցանիշները` ըստ վերը նշված գլխավոր տնտեսական բնութագրիչների: Միջնաժամկետ ծախսային ծրագրի այս հատվածում նկարագրված են նաև այն հիմնական գործոններն ու միտումները, որոնք պայմանավորում են աղյուսակ 1-ում նշված ցուցանիշերը և տնտեսության զարգացման հեռանկարները:

 

Աղյուսակ 2.1.Վերջին տարիների միտումներ և ՄԺԾԾ-ի հիմքում դրված հիմնական տնտեսական չափորոշիչներ, տոկոս

 

._____________________________________________________________________.

|Չափորոշիչ                  |2013 |2014 |2015 |2016 |2017 |2018 |2019 |

|                           |_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|                           |Փաստ |Փաստ |Փաստ |Կանխ.|Կանխ.|Կանխ.|Կանխ.|

|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Տնտեսական աճ               |3.3  |3.6  |3.0  |3.7  |3.9  |4.0  |4.1  |

|(ՀՆԱ-ի իրական աճ)          |     |     |     |     |     |     |     |

|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Սպառման մակարդակ           |99.1 |97.6 |91.2 |89.1 |88.9 |89.3 |89.7 |

|(Սպառում/ՀՆԱ)              |     |     |     |     |     |     |     |

|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Ներդրումների մակարդակ      |22.3 |20.9 |20.4 |19.0 |19.0 |19.1 |19.8 |

|(Ներդրում/ՀՆԱ)             |     |     |     |     |     |     |     |

|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|ՀՆԱ դեֆլյատոր              |103.4|102.3|101.2|101.0|101.4|102.5|103.4|

|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|12-ամսյա գնաճ              |5.6  |4.6  |-0.1 |0.1  |2.4  |3.9  |4.0  |

|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Բանկային համակարգի         |33.9 |34.7 |36.9 |36.3 |37.9 |37.6 |38.5 |

|ներգրավվածություն          |     |     |     |     |     |     |     |

|(փողի զանգված/ՀՆԱ)         |     |     |     |     |     |     |     |

|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Ընթացիկ հաշիվ/ՀՆԱ          |-7.6 |-7.3 |-2.7 |-2.7 |-3.3 |-3.7 |-4.0 |

._____________________________________________________________________.

 

2.1.2. Համախառն առաջարկ

 

Երկրի համախառն առաջարկն իրական արտահայտությամբ չափվում է տնտեսության առանձին ճյուղերում ստեղծված ավելացված արժեքների հանրագումարով: Դրա փոփոխությունը նախորդ տարվա համեմատ գնահատվում է ՀՆԱ-ի իրական աճի(1) միջոցով: ՈՒստի այս բաժնում կներկայացվի տնտեսության հիմնական ճյուղերում ստեղծված ավելացված արժեքների փոփոխության դինամիկան վերջին տարիներին և ապագա ակնկալվող զարգացումները:

 

------------------------

1) ՀՆԱ-ի իրական աճ ասելով` հասկանում ենք տնտեսությունում ստեղծված ՀՆԱ-ի ծավալային աճը` առանց գնային փոփոխության:

 

Վերջին տարիների միտումները, ընթացիկ իրավիճակը և կանխատեսումները

 

2013-2015 թվականներին տնտեսության զարգացումը շարունակվել է հիմնականում ծառայությունների և գյուղատնտեսության հաշվին: Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) միջին աճը 2013-2015 թվականներին կազմեց շուրջ 3.3%: Ընդ որում, 2013-2015 թվականներին աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում, բացառությամբ շինարարության (2): Նշված ժամանակահատվածում ծառայությունների հաշվին ապահովվել է տնտեսական աճի 1.5 տոկոսային կետը, իսկ իրական աճը կազմել է 3.5%, արդյունաբերության հաշվին ապահովվել է տնտեսական աճի 0.7 տոկոսային կետը` 4.4% իրական աճի պայմաններում, իսկ գյուղատնտեսության հաշվին ապահովվել է տնտեսական աճի 1.6 տոկոսային կետը` 8.9% իրական աճի պայմաններում: Շինարարությունը միջինում նվազել է 5.0%-ով` 0.5 տոկոսային կետով բացասական նպաստում ունենալով տնտեսական աճին:

 

------------------------

2) Սույն պարբերության ցուցանիշները վերաբերում են տնտեսության ճյուղերում ստեղծված ավելացված արժեքին:

 

2016 թվականի հունվար-մայիսին տնտեսական ակտիվության (ՏԱՑ) (3) աճի տեմպն արագացել է: ՏԱՑ-ը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ իրական արտահայտությամբ աճել է 5.5%-ով, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 2.5 տոկոսային կետով: Տնտեսական ակտիվությանը նպաստել են ծառայությունների (3.7 տոկոսային կետ), արդյունաբերության (1.7 տոկոսային կետ (4)) և գյուղատնտեսության (1.0 տոկոսային կետ) ճյուղերի համախառն թողարկումների իրական աճերը: Իսկ շինարարությունը շարունակել է բացասական (0.9 տոկոսային կետ) նպաստում ունենալ տնտեսական ակտիվության աճին:

 

-----------------------

3) 2011 թվականից ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ամսական ՀՆԱ-ից

անցում է կատարել ՏԱՑ-ի հաշվարկմանը: Ի տարբերություն Ազգային հաշիվների

մեթոդաբանությամբ հաշվարկվող ՀՆԱ ցուցանիշի (որն ունի եռամսյակային և

տարեկան պարբերականություն) ամսական ՏԱՑ-ը բնութագրում է տնտեսությունում

ապրանքների և ծառայությունների թողարկման ծավալների փոփոխությունը, այլ

ոչ թե ավելացված արժեքի փոփոխությունը: Բացի այդ, ամսական ՏԱՑ-ը չի

ընդգրկում արտադրանքի զուտ հարկերը և ֆինանսական միջնորդության

անուղղակիորեն չափվող ծառայությունները (ՖՄԱՉԾ), որոնք ներառվում են

եռամսյակային և տարեկան ՀՆԱ-ի արտադրական եղանակով հաշվարկներում:

4) ՀՆԱ-ի իրական աճ ասելով` հասկանում ենք տնտեսությունում ստեղծված ՀՆԱ-ի

ծավալային աճը` առանց գնային փոփոխության:

 

Կանխատեսում. Միջնաժամկետում ՀՆԱ-ի միջին 4.0% կանխատեսվող աճը հիմնականում պայմանավորված կլինի ծառայությունների և արդյունաբերության ճյուղերով: 2016 թվականի համար կանխատեսվում է 3.7%, իսկ 2017-2019 թվականներին` համապատասխանաբար 3.9, 4.0 և 4.1% տնտեսական աճ: Ծառայությունների և արդյունաբերության ճյուղերի նպաստումը ՀՆԱ-ի միջին 4.0% աճին կկազմի համապատասխանաբար 1.9 և 1.0 տոկոսային կետ: Միջնաժամկետ կանխատեսումները հիմնվում են տնտեսության զարգացման արձանագրված միտումների ու առանձնահատկությունների, միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված համաշխարհային տնտեսության վերաբերյալ սպասումների (տես` Ներդիր 1-ը) ու վերլուծությունների, ինչպես նաև ճյուղային նախարարությունների կողմից ներկայացված միջնաժամկետ պետական քաղաքականության ուղղությունների վրա:

 

Աղյուսակ 2.2. ՀՆԱ-ի իրական աճն ըստ տնտեսության ճյուղերի, %

 

._____________________________________________________________________.

|                           |2013 |2014 |2015 |2016 |2017 |2018 |2019 |

|                           |_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|                           |Փաստ |Փաստ |Փաստ |Կանխ.|Կանխ.|Կանխ.|Կանխ.|

|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Ընդամենը ՀՆԱ               |3.3  |3.6  |3.0  |3.7  |3.9  |4.0  |4.1  |

|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Արդյունաբերություն         |6.3  |-0.9 |7.6  |6.0  |6.0  |6.1  |6.1  |

|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Գյուղատնտեսություն         |7.6  |6.1  |13.2 |3.3  |4.0  |4.0  |4.3  |

|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Շինարարություն             |-7.4 |-4.5 |-3.1 |-0.2 |0.2  |1.0  |1.5  |

|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Ծառայություններ            |3.1  |6.7  |0.6  |5.6  |4.1  |4.1  |4.1  |

|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|

|Զուտ անուղղակի հարկեր      |3.6  |1.8  |-5.1 |-3.9 |3.0  |3.2  |3.2  |

._____________________________________________________________________.

 

Գծապատկեր 2.1. Տնտեսության առանձին ճյուղերում արձանագրված և

կանխատեսվող իրական աճին նպաստման չափերը

 

-------------------------------------------

ԻՐՏԵԿ - գծապատկերը չի բերվում

 

._____________________________________________________________________.

|                                                             Ներդիր 1|

|Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները                     |

|Համաշխարհային տնտեսության վերականգնումը շարունակվում է, սակայն       |

|սպասվածից դանդաղ տեմպերով: Տնտեսական աճի վերաբերյալ սպասումները      |

|պարբերաբար վերանայվում են նվազման ուղղությամբ և  այդ է վկայում ԱՄՀ   |

|վերջին կանխատեսումը, համաձայն որի համաշխարհային տնտեսությունը թե     |

|2016, և  թե 2017 թվականներին աճելու է` համապատասխանաբար 103.2 և      |

|103.5 տոկոս տեմպերով:  Զարգացած երկրներում աճի տեմպը 2016 թ-ին կկազմի|

|101.9 տոկոս, իսկ զարգացող երկրներում ավելի բարձր` 104.1 տոկոս:       |

|Հատկանշական է, որ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներից Ռուսաստանի  |

|տնտեսական անկման վերաբերյալ սպասումները տարեսկզբի համեմատ վերանայվել |

|են անկման խորացման, իսկ Չինաստանի տնտեսական աճինը` աճի ուղղությամբ:  |

|Խրոնիկ ցածր տնտեսական աճի տեմպերը նվազեցնում են արտադրական ներուժը   |

|և,  որպես հետևանք`  սպառումը և  ներդրումները: Կապիտալի զուտ արտահոսքը|

|զարգացող երկրներից շարունակվում է: Անհրաժեշտություն է առաջանում      |

|նվազեցնել մակրոտնտեսական և  ֆինանսական խոցելիությունը և  բարձրացնել  |

|տնտեսությունների կայունությունը, այդ թվում` արտադրողականության աճի   |

|հաշվին: Անորոշությունները մեծացել են և  ավելի ցածր աճի սցենարը       |

|դառնում է ավելի հավանական: Կարճաժամկետ և  երկարաժամկետ հեռանկարում   |

|կարևորվում  են աճի նպաստմանն ուղղված տնտեսական քաղաքականության       |

|միջոցառումները, ապրանքների և  աշխատուժի շուկաներում լրացուցիչ        |

|փոփոխությունները, ընդգծվում է արտադրական ներուժի բարձրացման համար    |

|հստակ միջոցների անհրաժեշտությունը:                                   |

|                                                                     |

|Աղյուսակ: Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարները           |

|.___________________________________________________________________.|

||Տոկոսային փոփոխություն   |                  |Կանխատեսում           ||

||                         |                  |______________________||

||                         |                  |2016թ.     |2016թ.    ||

||                         |                  |հունվարին  |ապրիլին   ||

||                         |__________________|___________|__________||

||                         |2013 |2014 |2015  |2016 |2017 |2016 |2017||

||_________________________|_____|_____|______|_____|_____|_____|____||

||Համաշխարհային թողարկում  |3.4  |3.4  |3.1   |3.4  |3.6  |3.2  |3.5 ||

||_________________________|_____|_____|______|_____|_____|_____|____||

||Զարգացած երկրներ         |1.4  |1.9  |1.9   |2.1  |2.1  |1.9  |2.0 ||

||_________________________|_____|_____|______|_____|_____|_____|____||

||ԵՄ                       |-0.5 |0.9  |1.6   |1.7  |1.7  |1.5  |1.6 ||

||_________________________|_____|_____|______|_____|_____|_____|____||

||Գերմանիա                 |0.2  |1.6  |1.5   |1.7  |1.7  |1.5  |1.6 ||

||_________________________|_____|_____|______|_____|_____|_____|____||

||Մեծ Բրիտանիա             |1.7  |2.9  |2.2   |2.2  |2.2  |1.9  |2.2 ||

||_________________________|_____|_____|______|_____|_____|_____|____||

||ԱՄՆ                      |2.2  |2.4  |2.4   |2.6  |2.6  |2.4  |2.5 ||

||_________________________|_____|_____|______|_____|_____|_____|____||

||Զարգացող երկրներ         |5.0  |4.6  |4.0   |4.3  |4.7  |4.1  |4.6 ||

||_________________________|_____|_____|______|_____|_____|_____|____||

||Չինաստան                 |7.8  |7.3  |6.9   |6.3  |6.0  |6.5  |6.2 ||

||_________________________|_____|_____|______|_____|_____|_____|____||

||ԱՊՀ երկրներ              |2.1  |1.1  |-2.8  |0.0  |1.7  |-1.1 |1.3 ||

||_________________________|_____|_____|______|_____|_____|_____|____||

||Ռուսաստան                |1.3  |0.7  |-3.7  |-1.0 |1.0  |-1.8 |0.8 ||

||_________________________|_____|_____|______|_____|_____|_____|____||

||Սպառողական գներ          |     |     |      |     |     |     |    ||

||_________________________|_____|_____|______|_____|_____|_____|____||

||Զարգացած երկրներ         |1.4  |1.4  |0.3   |1.1  |1.7  |0.7  |1.5 ||

||_________________________|_____|_____|______|_____|_____|_____|____||

||ԵՄ                       |1.3  |0.5  |-0.003|-    |-    |0.4  |1.3 ||

||_________________________|_____|_____|______|_____|_____|_____|____||

||Գերմանիա                 |1.6  |0.7  |0.1   |-    |-    |0.5  |1.4 ||

||_________________________|_____|_____|______|_____|_____|_____|____||

||Մեծ Բրիտանիա             |2.6  |1.4  |0.1   |-    |-    |0.8  |1.9 ||

||_________________________|_____|_____|______|_____|_____|_____|____||

||ԱՄՆ                      |1.5  |1.5  |0.1   |-    |-    |0.8  |1.5 ||

||_________________________|_____|_____|______|_____|_____|_____|____||

||Զարգացող երկրներ         |5.9  |4.7  |4.7   |5.6  |5.9  |4.5  |4.2 ||

||_________________________|_____|_____|______|_____|_____|_____|____||

||Չինաստան                 |2.6  |2.0  |1.4   |-    |-    |1.8  |2.0 ||

||_________________________|_____|_____|______|_____|_____|_____|____||

||ԱՊՀ երկրներ              |6.4  |8.1  |15.5  |-    |-    |9.4  |7.4 ||

||_________________________|_____|_____|______|_____|_____|_____|____||

||Ռուսաստան                |6.8  |7.8  |15.5  |-    |-    |8.4  |6.5 ||

||_________________________|_____|_____|______|_____|_____|_____|____||

||Հումքի գներ              |     |     |      |     |     |     |    ||

||_________________________|_____|_____|______|_____|_____|_____|____||

||Նավթի գներ [1]           |-0.9 |-7.5 |-47.2 |-17.6|14.9 |-31.6|17.9||

||_________________________|_____|_____|______|_____|_____|_____|____||

||Ոչ նավթային գներ         |-1.2 |-4.0 |-17.5 |-9.5 |0.4  |-9.4 |-0.7||

|.___________________________________________________________________.|

|                                                                     |

|Աղբյուրը` World Economic Outlook, 2016, April.                       |

|11UK Brent, Dubai, WTI տիպի նավթի գների միջին թվաբանականը            |

|                                                                     |

._____________________________________________________________________.

 

Արդյունաբերություն

2013-2015 թվականներին արդյունաբերության ճյուղը ՀՆԱ-ի աճին իր ունեցած նպաստումով զիջել է գյուղատնտեսությանն ու ծառայություններին, իսկ ճյուղի աճը պայմանավորվել է գլխավորապես հանքագործական արդյունաբերությամբ: Արդյունաբերության ճյուղում ավելացված արժեքի միջին հաշվով 4.4% իրական աճ է գրանցվել: Հատկանշական է, որ ճգնաժամից հետո արդյունաբերության ճյուղը շատ արագ է վերականգնվել և այժմ գերազանցում է նախաճգնաժամային մակարդակը շուրջ 40%-ով: Արդյունաբերության նշված աճը էապես պայմանավորված է ճգնաժամից հետո համաշխարհային պահանջարկի վերականգնմամբ, ինչպես նաև արտահանմանն ուղղված արդյունաբերական նոր քաղաքականությամբ: Ընդ որում` արդյունաբերության աճին ամենամեծ նպաստումն է ունեցել հանքագործական արդյունաբերությունը` արդյունաբերության վերը նշված 4.4% աճին նպաստելով 2.6 տոկոսային կետով: Հանքարդյունաբերության աճը պղնձի գների նվազման պայմաններում 2015 թվականին պայմանավորվել է Թեղուտի հանքավայրի շահագործմամբ: Արդյունաբերության աճին հաջորդ մեծ նպաստումն է ունեցել մշակող արդյունաբերությունը, որը 1.9 տոկոսային կետով դրական նպաստում է ունեցել արդյունաբերության աճին և նշված ժամանակահատվածում արձանագրել է միջինում 3.2% աճի ցուցանիշ: Էլեկտրաէներգիայի արտադրությունը 2013-2015 թվականներին միջինում նվազել է 1.9%-ով, որը պայմանավորված էր 2014 թվականին էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների խոշոր անկմամբ: Վերջինս իր հերթին բացատրվում է 2014 թվականի էլեկտրաէներգիայի զուտ արտահանման նվազմամբ: Վերջին տարիներին արդյունաբերության աճից առաջանցիկ աճ է ունեցել արդյունաբերության` ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում ենթաճյուղը, որի միջին աճը կազմել է 20.2%, իսկ նպաստումը` 0.4 տոկոսային կետ: Ընդ որում նշված ենթաճյուղի աճը պայմանավորված է գերազանցապես ոչ վնասակար թափոնների հավաքման աճով:

2016 թվականի հունվար-ապրիլին արդյունաբերության ճյուղն աճել է` հիմնականում պայմանավորված հանքագործական արդյունաբերության և էլեկտրաէներգիայի արտադրության աճերով: 2016 թվականի հունվար-ապրիլին արձանագրվել է արդյունաբերական արտադրանքի թողարկման ծավալի 10% իրական աճ: Վերջինիս հիմնականում նպաստել են հանքագործական արդյունաբերության 21.5% և էլեկտրաէներգիայի արտադրության 17.3 աճերը: Մշակող արդյունաբերությունը նույնպես աճ է արձանագրել` 3.8%, որը հիմնականում պայմանավորված էր ծխախոտի արտադրության 59.7%, խմիչքների արտադրության 21.0% և ոսկերչական արտադրատեսակների արտադրության 2.3 անգամ աճով:

Կանխատեսում. 2016 թվականին և միջնաժամկետում կանխատեսվում է արդյունաբերության առաջանցիկ աճ` պայմանավորված արտաքին աշխարհից եկող ռիսկերի նվազմամբ: 2016 թվականին արդյունաբերության իրական աճը կլինի շուրջ 6.0%, իսկ 2017-2019 թվականներին` միջինում 6.1%: Այս կանխատեսումները հիմնված են գործընկեր երկրների պահանջարկի աճի և հումքային ապրանքների գների վերաբերյալ միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ներքին պահանջարկի վերաբերյալ մեր գնահատականների վրա:

 

Գյուղատնտեսություն

2013-2015 թվականներին գյուղատնտեսության ճյուղը բնութագրվել է բարձր աճով` պայմանավորված հիմնականում բուսաբուծության ենթաճյուղով: Ճյուղում արձանագրվել է միջինում 8.9% աճ: Գյուղատնտեսության ճյուղի աճին նպաստել է բուսաբուծության բարձր աճը (համախառն թողարկման աճը միջինում կազմել է 9.6%): Ընդ որում բուսաբուծության ենթաճյուղի աճը պայմանավորված է եղել աճի թե էքստենսիվ, թե ինտենսիվ գործոններով:

2016 թվականի հունվար-ապրիլին գյուղատնտեսության բարձր աճի միտումները շարունակվել են: Գյուղատնտեսության և ձկնորսության համախառն թողարկումն իրական արտահայտությամբ աճել է 4%-ով(5), որը զուգակցվել է բուսաբուծության, անասնաբուծության և ձկնորսության 9.7, 3.3 և 2.6% աճերով:

 

-----------------------

5) Ենթաճյուղերի նպաստումների ցուցանիշները այս և հաջորդ ճյուղերի համար հաշվարկվել են ՀՀ ֆինանսների նախարարության կողմից` ՀՀ ԱՎԾ ամսական ցուցանիշների պաշտոնական հրապարակումների հիման վրա:

 

Կանխատեսում. Միջնաժամկետում գյուղատնտեսության աճը կանխատեսվում է պատմական ներուժային մակարդակին համահունչ: 2016 թվականի տարեվերջին ակնկալվում է գյուղատնտեսության իրական աճ շուրջ 3.3%-ի շրջանակներում: 2017-2019 թվականներին ճյուղի միջին աճը կլինի 4.1%-ի շրջակայքում: Կանխատեսման համար հիմք են հանդիսացել ճյուղի զարգացմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող (6) ծրագրերի ակնկալվող արդյունքներն ու նախորդ տարիներին դրսևորած զարգացման միտումները:

 

-----------------------

6) Վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, գյուղատնտեսական մթերքների իրացման շղթայի ապահովման, ցորենի և գարու սերմնաբուծության և սերմնարտադրության, օրգանական գյուղատնտեսության զարգացման, տեղական կենսապարարտանյութերի զարգացման, գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման ծրագրեր:

 

Շինարարություն

2013-2015 թվականներին գրանցվել է շինարարության ծավալների նվազում: Շինարարության ավելացված արժեքի նվազումը միջինում կազմել է շուրջ 5.0%: Շինարարության նվազումը հիմնականում պայմանավորված է եղել կազմակերպությունների (6.2%) և համայնքների միջոցների հաշվին (7.3%) իրականացված շինարարության նվազմամբ, իսկ բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարությունը դրական է նպաստել ճյուղին` միջինում աճելով 4.8%-ով:

Ընդ որում` ըստ տնտեսական գործունեության տեսակների շինարարությանը հիմնականում բացասական է նպաստել ֆինանսական և ապահովագրական գործունեությունում իրականացված շինարարության 69.1% նվազումը և արդյունաբերության ոլորտում իրականացված շինարարության նվազումը` մշակող արդյունաբերությունում` 4.6%, էներգետիկայում` 13.4%, հանքագործությունում` 16.6%: Շինարարությանը դրական է նպաստել մշակույթ, զվարճություններ և հանգիստ ճյուղում իրականացված շինարարության 41.5% աճը:

2016 թվականի հունվար-ապրիլին շինարարությունը շարունակել է նվազման միտումը: 2016 թվականի հունվար-ապրիլ ամիսներին շինարարության ծավալները իրական արտահայտությամբ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ նվազել են 7.4%-ով: Շինարարության ծավալների նվազմանը նպաստել են ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացված շինարարության ծավալները` բացառությամբ միջազգային վարկերի: Միջազգային վարկերի հաշվին իրականացված շինարարության ծավալներն աճել են 2 անգամ:

Ըստ տնտեսության ճյուղերի շինարարությանը դրական են նպաստել հիմնականում փոխադրումներ և մշակույթ, զվարճություններ և հանգիստ ենթաճյուղերը, բացասական են նպաստել անշարժ գույքի հետ կապված գործունեության և ջրամատակարարման ենթաճյուղերը(7):

 

-----------------------

7) Ըստ տնտեսության ճյուղերի շինարարության ծավալների վերլուծությունը ներկայացված է 2016 թվականի հունվար-մարտի ցուցանիշներով:

 

Կանխատեսում. Միջնաժամկետում շինարարության ճյուղը դանդաղ աճի միտում կդրսևորի: Շինարարության ճյուղի ավելացված արժեքը 2016 թվականին կնվազի 0.2%-ով, իսկ միջնաժամկետում միջինում կաճի 0.9%-ով: Շինարարության աճի տեմպերը ՀՆԱ-ի աճից առաջանցիկ չեն լինի, սակայն կուղեկցվեն ճյուղի կառուցվածքում արտադրական շինարարության աճի միտումներով:

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.07.2016
N 723-Ն
Որոշում