Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՈՐԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՍՊԱՌՈՂԻՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐԻՆ ...

01.10.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   02.10.2016  -ից մինչեւ   01.10.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 09.08.17 թիվ 344-Ն որոշում)

i

600.0241.150916

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «15»        09            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60016309

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

31 օգոստոսի 2016 թվականի N 241-Ն

 

i

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՍՊԱՌՈՂԻՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԵՐ ՄՈՒՏՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էլեկտրաէներգետիկական համակարգում որակավորված սպառողին և որակավորված մատակարարին էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ցանցեր մուտքի իրավունքի տրամադրման անցումային կանոնները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2016 թվականի օգոստոսի 31-ի

N 241-Ն որոշմամբ

 

ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՍՊԱՌՈՂԻՆ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ՑԱՆՑԵՐ ՄՈՒՏՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

1. Սույն կանոնները սահմանում են Որակավորված սպառողին և Որակավորված մատակարարին Հայաստանի Հանրապետության էլեկտրական էներգիայի հաղորդման և բաշխման ցանցեր երրորդ անձի ոչ խտրական մուտքի իրավունքի տրամադրման, ինչպես նաև Որակավորված սպառողի և Որակավորված մատակարարի կողմից էլեկտրական էներգիա գնելու և վաճառելու հիմնական սկզբունքները:

2. Սույն կանոններում օգտագործված հիմնական հասկացություններն են`

1) Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով,

2) Որակավորված սպառող` սույն կանոնների պահանջները բավարարող սպառող,

3) Որակավորված մատակարար` սույն կանոններով սահմանված պահանջներին համապատասխանող լիցենզավորված անձ,

4) Բաշխող` էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,

5) Օպերատոր` էլեկտրաէներգետիկական շուկային էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,

6) Հաշվարկային կենտրոն` էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,

7) Հաղորդող` էլեկտրաէներգիայի (հզորության) հաղորդման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,

8) Ներկրող` էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ,

9) Երրորդ անձի մուտք` ոչ խտրական միացում և մուտք դեպի էլեկտրական էներգիայի բաշխման և հաղորդման ցանցեր,

10) Բաշխման ծառայություն` Բաշխողի կողմից էլեկտրական էներգիան բաշխելու ծառայություն,

11) Հաղորդման ծառայություն` Հաղորդողի կողմից էլեկտրական էներգիան հաղորդելու ծառայություն,

12) Հաշվեկշռման ծառայություն` Բաշխողի կողմից Որակավորված սպառողին մատուցվող ծառայություն, որով հաշվեկշռվում է Որակավորված սպառողի կողմից Որակավորված մատակարարից` նրանց միջև կնքված պայմանագրի համաձայն, գնման ենթակա և փաստացի սպառած էլեկտրական էներգիայի տարբերությունը,

13) Անհավասարակշռության ծավալ` սույն կանոնների 10-րդ կետի համաձայն ամսական կտրվածքով հաշվարկվող էլեկտրական էներգիայի հանրահաշվական գումար,

14) Առաքման կետ` Որակավորված մատակարարի կողմից առաքվող էլեկտրական էներգիայի առևտրային հաշվառման համակարգ կամ Ներկրման կետ,

15) Ներկրման կետ` միջհամակարգային էլեկտրահաղորդման գծի կետ, որտեղից իրականացվում է էլեկտրաէներգիայի ներկրումը,

16) Հաշվարկային ժամանակահատված` ժամանակահատված, որը սկսվում է օրացուցային ամսվա առաջին օրվա ժամը 00:00-ին և ավարտվում է վերջին օրվա ժամը 24:00-ին:

3. Սույն կանոնների շրջանակում Որակավորված մատակարարներ են համարվում.

1) մինչև 30 ՄՎտ տեղակայված էլեկտրական հզորությամբ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք (կոգեներացիոն կայան),

2) «ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ» փակ բաժնետիրական ընկերության շոգեգազային ցիկլով էլեկտրական էներգիա արտադրող «Հրազդան-5» կայանը,

3) «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն (ՀրազՋԷԿ)» բաց բաժնետիրական ընկերությունը,

4) էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրելու իրավունք ունեցող իրավաբանական անձինք, բացառությամբ հիդրոէլեկտրակայանների,

5) Ներկրողները:

4. Սույն կանոնների շրջանակում Որակավորված սպառող է համարվում այն սպառողը, որը միաժամանակ.

1) հանդիսանում է էլեկտրական էներգիայի սպառման պահանջարկ ունեցող իրավաբանական անձ կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն,

2) էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագիր է կնքել սույն կանոնների 3-րդ կետով նախատեսված անձանց կամ նրանցից որևէ մեկի հետ կամ էլեկտրական էներգիան ներկրում է սեփական կարիքների համար,

3) ծառայությունների մատուցման պայմանագրեր է կնքել Բաշխողի հետ` Հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևին համապատասխան, և Հաշվարկային կենտրոնի հետ, ինչպես նաև` Օպերատորի և Հաղորդողի հետ, եթե օգտվում է էլեկտրական էներգիայի հաղորդման ցանցի մուտքի իրավունքից,

4) միացած է բաշխման ցանցին 110 կՎ, 35 կՎ, 6(10) կՎ լարմամբ,

5) Բաշխողի հետ կնքել է Հաշվեկշռման ծառայության պայմանագիր` Հանձնաժողովի սահմանած օրինակելի ձևին համապատասխան, որը գրանցվել է Օպերատորի և Հաշվարկային կենտրոնի կողմից, և

6) ունի էլեկտրական էներգիայի հաշվառման համակարգ, որը համապատասխանում է Հանձնաժողովի 2006 թվականի մայիսի 3-ի N 72-Ն որոշման 1-ին կետով հաստատված էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման միջոցների տեղադրման և շահագործման կարգի պահանջներին և համաձայնեցված է Հաշվարկային կենտրոնի հետ:

5. Որակավորված սպառողը Հաշվարկային ժամանակահատվածում իր սպառման պահանջարկի բավարարման համար էլեկտրական էներգիան իրավունք ունի գնել Բաշխողից կամ Որակավորված մատակարարից` վերջինիս հետ կնքված պայմանագրում ամրագրված Առաքման կետում, կամ անձամբ ներկրել էլեկտրական էներգիա` ստանալով էլեկտրական էներգիայի ներկրման լիցենզիա: Որևէ Հաշվարկային ժամանակահատվածում Որակավորված սպառողը չի կարող էլեկտրական էներգիա գնել Բաշխողից` նրա հետ կնքված էլեկտրական էներգիայի մատակարարման պայմանագրի շրջանակում, եթե տվյալ Հաշվարկային ժամանակահատվածում էլեկտրական էներգիա է գնել Որակավորված մատակարարից կամ անձամբ է ներկրել էլեկտրական էներգիա:

6. Բաշխողն ու Հաղորդողը (հաշվի առնելով միջհամակարգային էլեկտրահաղորդման գծերի թողունակությունը) պարտավոր են Որակավորված սպառողին տրամադրել Երրորդ անձի մուտք` Բաշխման ծառայության և (կամ) Հաղորդման ծառայության դիմաց Հանձնաժողովի սահմանած սակագներով և լարման այն մակարդակներով, որոնց միացած է Որակավորված սպառողը:

7. Միջհամակարգային էլեկտրահաղորդման գծերի թողունակությունը որոշվում է Օպերատորի կողմից` Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական համակարգի հաշվարկային ուրվակի հիման վրա` հաշվի առնելով էլեկտրական էներգիայի և հզորության կանխատեսվող հաշվեկշիռները: Նշված հաշվարկների իրականացման ընթացքում հաշվի են առնվում նաև 30 ՄՎտ և ավելի հզորություն ունեցող գեներատորների, Հաղորդողի ենթակայանների և օդային գծերի նորոգման գրաֆիկները: Էլեկտրական էներգիայի հաղորդման ցանցի թողունակության սահմանափակ լինելու մասին տեղեկատվությունը` ներառյալ հաշվարկների արդյունքները, ենթակա է հրապարակման Հանձնաժողովի կողմից սահմանված կարգով:

8. Որակավորված սպառողն իր սպառման պահանջարկի բավարարման համար էլեկտրական էներգիան Որակավորված մատակարարից գնելու կամ անձամբ ներկրելու դեպքերում վճարում է`

1) Որակավորված մատակարարին` գնված էլեկտրական էներգիայի դիմաց` նրանց միջև կնքված պայմանագրով սահմանած գներով,

2) Բաշխողին` Բաշխման ծառայության համար` էլեկտրական էներգիայի բաշխիչ ցանցին միացած լարման համար Հանձնաժողովի սահմանած Բաշխման ծառայության սակագնով և իր սպառած էլեկտրական էներգիայի քանակին համապատասխան,

3) Հաշվարկային կենտրոնին` նրա մատուցած ծառայության համար` Հանձնաժողովի սահմանած էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական շուկային հաշվարկային կենտրոնի ծառայության մատուցման սակագնով և իր սպառած էլեկտրական էներգիայի քանակին համապատասխան,

4) Օպերատորին` նրա մատուցած ծառայության համար` Հանձնաժողովի սահմանած էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիա ունեցող անձանց էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության մատուցման սակագնով և իր սպառած էլեկտրական էներգիայի քանակին համապատասխան, եթե օգտվում է էլեկտրական էներգիայի հաղորդման ցանցի մուտքի իրավունքից,

5) Հաղորդողին` նրա մատուցած ծառայության համար` Հանձնաժողովի սահմանած էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության մատուցման սակագնով և հաղորդման ցանց մուտք գործած էլեկտրական էներգիայի քանակին համապատասխան, եթե օգտվում է էլեկտրական էներգիայի հաղորդման ցանցի մուտքի իրավունքից:

9. Հաշվարկային ժամանակահատվածում Որակավորված սպառողի կողմից Որակավորված մատակարարից գնված էլեկտրական էներգիայի քանակը (WՍԳԷ) որոշվում է հետևյալ բանաձևով.

 

WՍԳԷ = WԱԷ - WԲԷ,

 

որտեղ`

WԱԷ -ն Որակավորված մատակարարի կողմից Առաքման կետում առաքված էլեկտրական էներգիայի քանակն է,

WԲԷ -ն Որակավորված մատակարարի կողմից Բաշխողին վաճառված էլեկտրական էներգիայի քանակն է:

10. Հաշվարկային ժամանակահատվածում Անհավասարակշռության ծավալը (WԱ) որոշվում է հետևյալ բանաձևով.

 

WԱ= WՍԳԷ - Wսպ - /\WՀԿ,

 

որտեղ`

Wսպ-ն Որակավորված սպառողի կողմից սպառված էլեկտրական էներգիայի քանակությունն է, որը որոշվում է Որակավորված սպառողի մոտ տեղադրված առևտրային հաշվառման համակարգի միջոցով,

/\WՀԿ-ն Հաղորդման ցանցում էլեկտրական էներգիայի կորուստների մեծությունն է, որը հաշվարկվում է Հաշվարկային ժամանակահատվածում հաղորդման ցանցերի փաստացի կորուստների տեսակարար (տոկոսային) մեծության հիման վրա: /\WՀԿ բաղադրիչը հաշվարկվում է միայն այն դեպքում, երբ Որակավորված սպառողն օգտվում է էլեկտրական էներգիայի հաղորդման ցանցի մուտքի իրավունքից:

11. Եթե սույն կանոնների 10-րդ կետի համաձայն հաշվարկվող Անհավասարակշռության ծավալը` WԱ մեծությունը, ստացվում է դրական նշանով, ապա Անհավասարակշռության ծավալը վաճառվում է Բաշխողին հետևյալ պայմաններով.

1) Որակավորված մատակարարից (բացառությամբ Ներկրողի) առաքված էլեկտրական էներգիան` համաձայն Բաշխողի կողմից տվյալ Որակավորված մատակարարից ձեռքբերվող էլեկտրական էներգիայի համար Հանձնաժողովի սահմանած սակագներով,

2) Ներկրված էլեկտրական էներգիան` համաձայն Որակավորված սպառողի և Ներկրողի միջև կնքված պայմանագրում ամրագրված էլեկտրական էներգիայի վաճառքի գնով, որը չի կարող գերազանցել տվյալ Հաշվարկային ժամանակահատվածում ներքին շուկայի պահանջարկի բավարարման համար աշխատող, էլեկտրական էներգիայի հաշվեկշիռը փակող կայանի էլեկտրական էներգիայի սակագնային դրույքը (երկդրույք սակագնային համակարգ) կամ սակագինը (միադրույք սակագնային համակարգ):

12. Եթե սույն կանոնների 10-րդ կետի համաձայն հաշվարկվող Անհավասարակշռության ծավալը` WԱ մեծությունը, ստացվում է բացասական նշանով, ապա Անհավասարակշռության ծավալը Որակավորված սպառողը գնում է Բաշխողից` էլեկտրական էներգիայի բաշխիչ ցանցին միացված լարման համար Հանձնաժողովի սահմանած ցերեկային սակագնով:

13. Եթե Որակավորված սպառողն իր պահանջարկի բավարարման համար էլեկտրական էներգիան ձեռք է բերում մեկից ավելի Որակավորված մատակարարներից, ապա Անհավասարակշռության ծավալը որոշելիս առաջնային ընդունվում են ամենացածր գնով մատակարարվող էլեկտրական էներգիայի քանակները:

14. Որակավորված սպառողն իր և Որակավորված մատակարարի միջև կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագիրն` այն կնքելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, պետք է ներկայացնի Հաշվարկային կենտրոնին, իսկ էլեկտրական էներգիայի հաղորդման ցանցի մուտքի իրավունքից օգտվելու դեպքում` նաև Օպերատորին և Հաղորդողին: Որակավորված սպառողի և Որակավորված մատակարարի միջև կնքված էլեկտրական էներգիայի առուվաճառքի պայմանագրում պետք է նախատեսված լինեն գնվող էլեկտրական էներգիայի ամսական չափաքանակները:

15. Որակավորված սպառողը էլեկտրաէներգետիկական համակարգի յուրաքանչյուր նոր սակագնային տարվա համար սակագնային տարին սկսելուց առնվազն երեք ամիս առաջ Բաշխողին և Օպերատորին է ներկայացնում էլեկտրական էներգիայի սպառման կանխատեսվող ծավալների վերաբերյալ տեղեկատվությունը` ըստ ամիսների:

16. Որակավորված սպառողի կողմից Որակավորված մատակարարից գնված, իր կողմից սպառված էլեկտրական էներգիայի, ինչպես նաև Բաշխողի, Հաղորդողի, Հաշվարկային կենտրոնի և Համակարգի օպերատորի կողմից Որակավորված սպառողին մատուցված ծառայությունների հաշվառումն իրականացնում է Հաշվարկային կենտրոնը` համաձայն Հանձնաժողովի կողմից հաստատված էլեկտրաէներգիայի (հզորության) հաշվառման կարգի և սույն կանոնների:

17. Հաշվարկային ժամանակահատվածի վերջի դրությամբ հաշվառքի սարքերի տվյալների հիման վրա Հաշվարկային կենտրոնը կազմում է Որակավորված սպառողի կողմից վճարման ենթակա էլեկտրական էներգիայի, Բաշխողի, Հաղորդողի, Հաշվարկային կենտրոնի և Համակարգի օպերատորի մատուցած ծառայությունների վերաբերյալ ակտը (հավելված) և իր ստորագրությամբ ներկայացնում Որակավորված սպառողի, Որակավորված մատակարարի, Բաշխողի, Հաղորդողի և Համակարգի օպերատորի ստորագրմանը (յուրաքանչյուրին իր մասով) մինչև Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող ամսվա 11-ը ներառյալ:

18. Որակավորված սպառողը, Որակավորված մատակարարը, Բաշխողը, Հաղորդողը և Համակարգի օպերատորը սույն կանոնների 17-րդ կետում նշված ակտի վերաբերյալ առարկություն չունենալու դեպքում, պարտավոր են ստորագրել այն` ստանալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում:

19. Սույն կանոնների 17-րդ կետում նշված ակտի բոլոր կողմերի ստորագրումից հետո մինչև Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող ամսվա 15-ը ներառյալ`

1) Որակավորված մատակարարը իր կողմից վաճառված էլեկտրական էներգիայի համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Որակավորված սպառողին,

2) Բաշխողն իր կողմից վաճառված էլեկտրական էներգիայի և մատուցված Բաշխման ծառայության համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Որակավորված սպառողին,

3) Հաշվարկային կենտրոնն իր կողմից մատուցված ծառայության համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Որակավորված սպառողին,

4) Օպերատորն իր կողմից մատուցված ծառայության համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Որակավորված սպառողին,

5) Հաղորդողն իր կողմից մատուցված ծառայության համար կազմում է հաշիվ-ապրանքագիր և ներկայացնում Որակավորված սպառողին:

20. Որակավորված սպառողը Հաշվարկային ժամանակահատվածի ընթացքում Որակավորված մատակարարից, Բաշխողից գնված էլեկտրական էներգիայի, Բաշխողի, Հաղորդողի, Հաշվարկային կենտրոնի և Համակարգի օպերատորի կողմից մատուցված ծառայությունների դիմաց վճարումը կատարում է համապատասխան հաշիվ-ապրանքագիրը ստանալուց հետո 7 օրվա ընթացքում:

21. Սույն կանոնների հետ կապված վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, իսկ Որակավորված սպառողի կամ Որակավորված մատակարարի կամ Բաշխողի կամ Օպերատորի կամ Հաշվարկային կենտրոնի կամ Հաղորդողի կամ Ներկրողի կողմից գրավոր դիմումի առկայության դեպքում` Հանձնաժողովի միջնորդությամբ` նրա կողմից սահմանված կարգով: Սույն պայմանը չի սահմանափակում սույն կետում նշված անձանց իրավունքը` վեճերը լուծելու դատական կարգով:

22. Եթե տարաձայնության առարկան Հաշվարկային կենտրոնի կողմից սույն կանոնների 17-րդ կետի համաձայն ներկայացված ակտն է, ապա Հաշվարկային կենտրոնը պարտավոր է, սույն կանոնների 21-րդ կետում նշված անձանցից մեկի գրավոր դիմումի դեպքում, երեք աշխատանքային օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, լուծել տարաձայնությունը` անհրաժեշտության դեպքում կազմակերպելով քննարկում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ:

23. Եթե սույն կանոնների 22-րդ կետում սահմանված ընթացակարգով և ժամկետներում հնարավոր չէ լուծել տարաձայնությունը, ապա սույն կանոնների 21-րդ կետում նշված անձինք պարտավոր են ստորագրել Հաշվարկային կենտրոնի կողմից սույն կանոնների 17-րդ կետի համաձայն կազմված (վերանայված) ակտը մինչև Հաշվարկային ժամանակահատվածին հաջորդող ամսվա 13-ը ներառյալ, իսկ վճարող կողմը պարտավոր է կատարել վճարումը, որից հետո միայն լուծել տարաձայնությունը: Տարաձայնություն ունեցող անձը պարտավոր է սույն կանոնների 17-րդ կետի համաձայն կազմված և ստորագրված ակտին կցել հատուկ կարծիք:

 

Հավելված

էլեկտրաէներգետիկական համակարգում

որակավորված սպառողին և որակավորված

մատակարարին էլեկտրական էներգիայի

հաղորդման և բաշխման ցանցեր մուտքի

իրավունքի տրամադրման անցումային կանոնների

 

ԱԿՏ

Որակավորված սպառողի կողմից վճարման ենթակա էլեկտրական էներգիայի,

Բաշխողի, Հաղորդողի, Հաշվարկային կենտրոնի և Համակարգի օպերատորի

մատուցած ծառայությունների վերաբերյալ

 

Որակավորված սպառող` ____________________________________________

Որակավորված մատակարարներ`

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

Ծառայություն մատուցողներ`

___________________________________________________________

___________________________________________________________

___________________________________________________________

Հաշվարկային ժամանակահատված «___» __________ 20__թ. մինչև «__» _________ 20__թ.

Որակավորված սպառողի կողմից _________________________________-ից գնված

Որակավորված մատակարարի անվանումը

էլեկտրական էներգիայի քանակը` _ կՎտժ,

Որակավորված սպառողի կողմից Բաշխողից գնված էլեկտրական էներգիայի քանակը` _____ կՎտժ,

Բաշխողի կողմից________________________________-ից` գնված էլեկտրական

Որակավորված մատակարարի անվանումը

էներգիայի քանակը` __ կՎտժ,

Բաշխողի կողմից մատուցված ծառայության քանակը` _________ կՎտժ,

Հաշվարկային կենտրոնի կողմից մատուցված ծառայության քանակը` ______ կՎտժ,

Հաղորդողի կողմից մատուցված ծառայության քանակը` _________ կՎտժ,

Օպերատորի կողմից մատուցված ծառայության քանակը` _________ կՎտժ:

Հիմքը_______________________________________________________________

 

           ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՍՊԱՌՈՂ                  ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐ

    ___________________________           ___________________________

    (պաշտոն, ստորագրություն,              (պաշտոն, ստորագրություն,

    անուն, ազգանուն)                      անուն, ազգանուն)

    «___»___________20__թվական            «___»___________20__թվական

    Կ.Տ. (առկայության դեպքում)            Կ.Տ. (առկայության դեպքում)

                       

        ՈՐԱԿԱՎՈՐՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐ                       ԲԱՇԽՈՂ

    __________________________            __________________________

    (պաշտոն, ստորագրություն,              (պաշտոն, ստորագրություն,

    անուն, ազգանուն)                      անուն, ազգանուն)

    «___»___________20__թվական            «___»___________20__թվական

    Կ.Տ. (առկայության դեպքում)            Կ.Տ. (առկայության դեպքում)

                                  

             ՀԱՂՈՐԴՈՂ                             ՕՊԵՐԱՏՈՐ

    __________________________            __________________________

    (պաշտոն, ստորագրություն,              (պաշտոն, ստորագրություն,   

    անուն, ազգանուն)                      անուն, ազգանուն)           

    «___»___________20__թվական            «___»___________20__թվական

    Կ.Տ. (առկայության դեպքում)            Կ.Տ. (առկայության դեպքում)

 

ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ ___________________________________

(պաշտոն, ստորագրություն, անուն, ազգանուն)

«___»___________20__թվական

Կ.Տ. (առկայության դեպքում)

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
31.08.2016
N 241-Ն
Որոշում