ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
29 սեպտեմբերի 2016 թվականի N 38
34. 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ 2017 թվականի առողջապահական պետական նպատակային ծրագրերին` համաձայն NN 1 և 2 հավելվածների, և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2016 թ. սեպտեմբերի 29-ի նիստի
N 38 արձանագրային որոշման
2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԸ
1. 2017 թվականին առողջապահության ոլորտում պետության կողմից իրականացվող նպատակային ծրագրերն են`
1) բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովումը,
2) բնակչության առողջության առաջնային պահպանման ապահովումը,
3) մոր և մանկան առողջության պահպանման ապահովումը,
4) բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնության և սպասարկման ապահովումը,
5) սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների բժշկական օգնության և սպասարկման ապահովումը:
2. Առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` ՀՀ կառավարության կողմից սահմանվող կարգով:
I. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԻԳԻԵՆԻԿ ԵՎ ՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
3. Ծրագրի նպատակն է`
1) Հայաստանի Հանրապետության տարածքում բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը,
2) Հայաստանի Հանրապետության տարածքում պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը,
3) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վարակիչ (շրջապատի համար վտանգ ներկայացնող) և ոչ վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների ու կանխարգելիչ աշխատանքների կազմակերպումը, առաջարկությունների ներկայացումը,
4) մարդու օրգանիզմի վրա շրջակա միջավայրի վնասակար ու վտանգավոր գործոնների ազդեցության բացառումը` հիգիենիկ ու հակահամաճարակային կանոնների ու նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության միջոցով,
5) վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով Հայաստանի Հանրապետության բնակչության հիգիենիկ և համաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրության խախտումների հայտնաբերումը և կանխարգելումը,
6) Հայաստանի Հանրապետության տարածքի և պետական սահմանների սանիտարական պաշտպանության ապահովումը,
7) Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման օրենսդրության խախտումների հայտնաբերումը, վարչական վարույթի իրականացումը, պատասխանատվության միջոցների կիրառումը և կանխարգելումը,
8) Վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների և թունավորումների կանխարգելման և դրանց դեմ պայքարի միջոցառումների վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտների, կազմակերպությունների (անկախ գերատեսչական պատկանելիությունից), բնակչության իրազեկման ապահովումը,
9) բժշկական օգնության և սպասարկման բնագավառը կարգավորող օրենքների, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների և այլ իրավական ակտերով սահմանված պահանջների նկատմամբ հսկողությունը և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության միջոցների կիրառումը,
10) Հայաստանի Հանրապետության տարածքում դեղերի և դեղագործական գործունեության անվտանգության ապահովումը,
11) տեսչության իրավասության սահմաններում առողջապահության բնագավառում կազմակերպությունների կողմից տվյալ գործունեության իրականացման համար սահմանված պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը,
12) հարուցված վարչական վարույթների շրջանակներում անհրաժեշտության դեպքում դեղերի նմուշների գնման և դրանց լաբորատոր փորձաքննության գործընթացների կազմակերպումը և իրականացումը,
13) Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքով և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերով սահմանված աշխատանքի անվտանգության ապահովման և աշխատողների առողջության պահպանության նորմեր պարունակող իրավական ակտերի կիրարկման նկատմամբ պետական հսկողության և վերահսկողության ապահովումը, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների կանխարգելման միջոցառումների կազմակերպումը, աշխատանքի անվտանգ պայմանների իրավունքի ապահովումը,
14) ռիսկերի վրա հիմնված ստուգումների իրականացումը:
4. Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվող միջոցառումները ներառում են.
1) Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների (այդ թվում քիմիական) կանխարգելմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը,
- վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների տարածվածության, համաճարակաբանության և ռիսկի գործոնների դիտարկումների, վերլուծությունների, ուսումնասիրությունների իրականացումը, ռիսկի խմբերի բացահայտումը,
2) բնակչության զանգվածային անընկալության ապահովմանն ուղղված միջոցառումների իրականացումը, իմունականխարգելման ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը և համակարգումը,
3) համաճարակների, բռնկումների, թունավորումների և հանրային առողջության անվտանգությանն սպառնացող այլ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման (ներառյալ պահուստային պաշարների ապահովում, արագ արձագանքման թիմի ձևավորում և պատրաստվածություն, տրանսպորտի և այլ նյութական ռեսուրսների ապահովում, վարժանքների նախապատրաստում) ապահովումը,
4) ներհիվանդանոցային ինֆեկցիաների հայտնաբերման և կանխարգելմանն ուղղված ծրագրերի իրականացումը, ինֆեկցիոն հսկողության մեթոդների մշակումը, ներհիվանդանոցային ինֆեկցիաների ճշգրիտ ախտորոշման չափանիշների արդիականացմանն ուղղված միջոցառումների իրականացումը,
5) աշխատանքի հիգիենայի ապահովման և աշխատողների առողջության պահպանման ուղղված միջոցառումների նկատմամբ դիտարկումների, վերլուծությունների, ուսումնասիրությունների իրականացումը,
6) վարակիչ ու մակաբուծային հիվանդությունների օջախներում, որտեղ առկա են վարակիչ ու մակաբուծային հիվանդությունների առաջացման ու տարածման համար պայմաններ, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման կատարումը,
7) սանիտարահիգիենիկ փորձաքննության, շրջակա միջավայրի գործոնների լաբորատոր հետազոտությունների իրականացումը և եզրակացությունների տրամադրումը,
8) համընդհանուր լաբորատոր ցանցի գործունեության համակարգում` Միջազգային առողջապահական կանոնների պահանջներին համապատասխան, իր իրավասության սահմաններում ռեֆերենս լաբորատորիայի գործառույթների իրականացումը,
9) հանրային առողջապահության ոլորտում կենսաապահովության և կենսաանվտանգության ապահովմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացումը,
10) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում մասնագիտական դիտարկումների, իրավիճակային վերլուծության և գնահատման իրականացումը,
11) բնակչության առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների ազդեցության սոցիալ-հիգիենիկ զննումների (մոնիտորինգի) իրականացումը, արդյունքների վերլուծությունը ու գնահատումը,
12) մարդու օրգանիզմի վրա ակուստիկ գործոնների ազդեցության նվազեցմանը նպաստող միջոցառումների կազմակերպումը և իրականացումը,
13) բժշկական ու հիգիենիկ և հակահամաճարակային անվտանգության ոլորտի գիտելիքների և առողջ ապրելակերպի մասին քարոզչության ու բնակչության առանձին խմբերի կրթմանն ուղղված ծրագրերի իրականացումը,
14) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության, հանրային առողջապահության ոլորտի իրավական ակտերի, մեթոդական ուղեցույցերի, ծրագրերի նախագծերի մշակումը (և կամ մասնակցությունը),
15) իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից սանիտարական կանոնների և նորմերի, հիգիենիկ նորմատիվների պահանջների կատարման ու սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման նկատմամբ հսկողության իրականացումը,
16) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված Հայաստանի Հանրապետության տարածքում պետական հիգիենիկ և հակահամաճարակային հսկողությունը և վերահսկողությունը,
17) Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջների խախտման դեպքում պատասխանատվության (ներգործության) համապատասխան միջոցների կիրառումը,
18) առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացումը,
19) տնտեսավարող սուբյեկտի գործունեությանն առնչվող, տեսչական մարմնի իրավասությանը վերաբերող նոր իրավական ակտեր ընդունվելու կամ ուղեցույցներ հրապարակվելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում այդ մասին «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտների իրազեկման ապահովումը,
20) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում իրականացված դիտարկումների, վարչական, վիճակագրական հաշվետվությունների, իրավիճակային վերլուծության և գնահատման արդյունքների հիման վրա որոշումների կայացումը, պետական մարմիններին համապատասխան առաջարկությունների ներկայացումը` բացառությամբ սննդամթերքի անվտանգության բնագավառի պահանջների,
- մասնակցություն «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների իրականացման 2015-2017 թվականների ծրագրի շրջանակներում նախատեսվող աշխատանքներին,
21) սննդային գործոնով պայմանավորված` վարակիչ հիվանդությունների ու թունավորումների կամ մարդկանց և կենդանիների համար ընդհանուր վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողություն իրականացնող մարմիններին տեղեկացումը, դրանց առաջացման, ինչպես նաև տարածման պատճառների ու պայմանների հայտնաբերումը, սննդային գործոնով պայմանավորված` վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների ու թունավորումների կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպումը, համատեղ մշակումը և իրականացումը,
22) «Գովազդի մասին», «Դեղերի մասին» և «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված` առողջապահության բնագավառի և հատուկ նշանակության սննդամթերքի գովազդի մասին օրենսդրության պահանջների հսկողության իրականացումը,
23) աշխատանքի վայրում մասնագիտական հիվանդությունների պատճառների ուսումնասիրումը ու վերլուծումը և գործատուին դրանց կանխարգելման վերաբերյալ գրավոր միջնորդությունների ներկայացումը,
24) դեղերի և դեղագործական գործունեության անվտանգության ապահովման ուղղությամբ աշխատանքների կազմակերպումը,
25) Հայաստանի Հանրապետությունում շրջանառության մեջ գտնվող չգրանցված, կեղծ, անորակ, ժամկետանց, ինչպես նաև պետության կողմից կենտրոնացված կարգով և մարդասիրական օգնության կարգով ստացված դեղերի հայտնաբերելու նպատակով դեղատներում և դեղատնային կրպակներում, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական հաստատություններում մշտադիտարկման կազմակերպումը, դրանց արդյունքների վերլուծությունն ու գնահատումը,
26) «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին», «Դեղերի մասին», «Հոգեբուժական օգնության մասին», «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին», «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին», «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության և սպասարկման մասին», «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին», «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների, «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (առողջապահության բնագավառի մասով) և դրանցից բխող նորմատիվ իրավական ակտերի շրջանակներում հսկողության իրականացումը և օրենքով սահմանված դեպքերում պատասխանատվության կիրառումը, առողջապահության բնագավառի կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի գործունեության վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը,
27) «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված իր իրավասության սահմաններում առողջապահության բնագավառում լիցենզավորված անձանց կողմից տվյալ գործունեության իրականացման համար սահմանված պարտադիր պահանջների և պայմանների պահպանման նկատմամբ հսկողության իրականացումը,
28) «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված` իր իրավասության սահմաններում հսկողության իրականացումը`
ա. դեղեր ներմուծող, արտահանող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի գործունեության նկատմամբ,
բ. դեղագործական գործունեության նկատմամբ:
29) աշխատատեղերում աշխատանքի անվտանգության և աշխատանքի պաշտպանության` օրենքով սահմանված պարտադիր պահանջների պահպանման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացումը) աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի և մասնագիտական հիվանդությունների պատճառների ուսումնասիրումը ու վերլուծումը և գործատուին դրանց կանխարգելման վերաբերյալ գրավոր միջնորդությունների ներկայացումը),
30) աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի հաշվառման և քննման` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի պահպանման և օրենքով սահմանված կարգով վնասի հատուցման ենթակա գումարների` ժամանակին վճարման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացումը,
31) մինչև 18 տարեկան անձանց, ինչպես նաև հղի կամ երեխային կրծքով կերակրող կանանց և երեխա խնամող աշխատողներին` աշխատանքային օրենսդրությամբ սահմանված երաշխիքների ապահովման նկատմամբ հսկողության և վերահսկողության իրականացումը,
32) աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման ուղղությամբ գործատուների և արհեստակցական միությունների համար աշխատանքի անվտանգության պաշտպանության գործում մեթոդական օգնության կազմակերպումը:
5. Համաճարակաբանական հատուկ ծրագրեր հետևյալ ուղղություններով`
1) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված 2016-2020 թվականների Իմունականխարգելման ազգային ծրագրի միջոցառումների իրականացումը,
2) Հայաստանի Հանրապետությունում մալարիայի կրկին արմատավորման կանխարգելման և այլ մակաբուծային հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների իրականացումը,
3) ՀՀ Միջազգային առողջապահական կանոնների ներդրմանն ուղղված ծրագրերի իրականացումը, մասնավորապես.
ա. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում վարակիչ հիվանդությունների փոխանցողների դեմ պայքարի ծրագրին և ծրագրի 2014-2018 թվականների միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 22 արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը,
բ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում սեռավարակների կանխարգելմանն ուղղած 2015-2020 թվականների ազգային ծրագրերը և ազգային ծրագրերի միջոցառումների ցանկը հաստատելու մասի» N 3130-Ա հրամանով նախատեսված միջոցառումների իրականացումը,
գ. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2014 թվականի դեկտեմբերի 27-ի «Վիրուսային հեպատիտների վերահսկման և կանխարգելման 2015-2020 թվականների նպատակային ծրագիր» N 3131-Ա հրամանով նախատեսված միջոցառումների իրականացումը,
4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 14-ի նիստի «Հատուկ վտանգավոր ախտածիններից պաշտպանության հայեցակարգը և միջոցառումների ցանկը և ժամանակացույցը հաստատելու մասին» N 34 արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը,
5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 24-ի նիստի «Սրտանոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի դեմ պայքարի ռազմավարական ծրագիր», «Չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի ռազմավարական ծրագրի» N 11 արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը,
6) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի նիստի «Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարական ծրագիր» N 50 արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը,
7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22 նիստի «Տրավմատիզմի 2015-2020 թվականների կանխարգելման ռազմավարությանը հավանություն տալու մասին» N 2 արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը,
8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի նիստի «Հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարությանը և հակամանրէային դեղերի նկատմամբ կայունության հսկողության և կանխարգելման ռազմավարության 2015-2020 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» N 32 արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը,
9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի գործունեության ծրագրի 4-րդ կետից բխող «Լաբորատոր համակարգի 2016-2020 թվականների զարգացման ծրագրին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագծով նախատեսված միջոցառումների իրականացում:
II. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
6. Ծրագրի նպատակներն են.
2017 թվականին ապահովել առողջության առաջնային պահպանման (այսուհետ` ԱԱՊ) ոլորտի զարգացման շարունակականությունը, ելնելով այն հանգամանքից, որ այն առողջապահության զարգացման ու բարեփոխումների ամենաարդյունավետ ուղին է, ինչպես նաև նպատակ ունենալով ապահովել Հայաստանի Հանրապետության բնակչությանը ցուցաբերվող բժշկական օգնության մատչելիությունը, սոցիալական արդարությունն ու հավասարությունը:
7. 2017 թվականի պետական նպատակային ծրագրում առողջության առաջնային պահպանման ոլորտի, որպես գերակայություն, դիտարկումն ապահովում է`
1) առողջության առաջնային պահպանման ծառայությունների գծով ամբուլատոր - պոլիկլինիկական անվճար բժշկական օգնության և սպասարկման իրականացման սկզբունքի պահպանումը,
2) ամբուլատոր-պոլիկլինիկական (առաջնային) օղակի դերի բարձրացմանն ուղղված միջոցառումների ապահովումը,
3) ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության կանխարգելիչ ուղղվածության ամրապնդումն ու ուժեղացումը,
4) իրականացվող բժշկական օգնության և մատուցվող ծառայությունների որակի բարելավումը,
5) ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծառայության տեսակների ապահովումը,
6) ամբուլատոր-պոլիկլինիկական ծառայության նյութատեխնիկական բազայի ամրապնդումը և այդ ամենի արդյունքում` հիվանդանոցային բուժօգնության բեռի թեթևացումը,
7) առողջության առաջնային պահպանման օղակում մատուցվող ծառայությունների որակի բարձրացման նպատակով ըստ կատարված աշխատանքների արդյունքների գնահատման խրախուսական ֆինանսավորման մեխանիզմների կիրառման ընդլայնումը,
8) սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելումն ու բուժումն ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների դիսպանսերային կաբինետների և մասնագիտացված բժշկական կազմակերպությունների արտահիվանդանոցային ծառայությունների /դիսպանսերների/ կողմից:
8. 2017 թվականի առողջության առաջնային պահպանման պետական նպատակային ծրագիրն ուղղվելու է.
1) սոցիալական կախվածություն և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների (սրտանոթային, էնդոկրինոլոգիական, ուռուցքաբանական, հակատուբերկուլոզային, ինֆեկցիոն, հոգեբուժական, նարկոլոգիական, մաշկավեներաբանական և այլն) կրճատմանը` դրանց կանխարգելման, վաղ հայտնաբերման, բուժման և վերականգնողական միջոցառումների գործընթացի բարելավման ճանապարհով,
2) ոչ վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերմանը, առաջնային և երկրորդային կանխարգելմանը, բուժմանն ու վերականգնողական միջոցառումների ապահովմանը,
3) բժշկական օգնության և սպասարկման շարունակական բարելավմանը` զարգացնելով փոխադարձ կապը առաջնային ու մասնագիտացված բուժօգնության մակարդակների միջև:
Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են.
Ա. Առաջնային բուժօգնության գծով`
- Մատչելի և որակյալ առաջնային բժշկական օգնության և սպասարկման անվճար տրամադրումն ամբողջ բնակչության համար` հավասարության և սոցիալական արդարության ապահովման նպատակով:
- Բնակչության առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման, ախտորոշման, հիվանդների բուժման և նրանց նկատմամբ շարունակական հսկողության ապահովման, անհրաժեշտության դեպքում` հիվանդանոցային բուժման կարիք ունեցողների հոսպիտալացման կազմակերպման միջոցառումների իրականացումը տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից` ողջ բնակչության համար, առանց հաճախումների սահմանափակման:
- Առողջ ապրելակերպի քարոզչության և կանխարգելման ծրագրերի իրականացումը. առողջության առաջնային պահպանման մասնագետների (տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների) կողմից` ամբողջ բնակչության համար:
- Առողջության առաջնային պահպանման մասնագետների (տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների) բնակչության կողմից ազատ ընտրության սկզբունքի կիրառման գործընթացի շարունակականության ապահովումը և դրա վերաբերյալ տարվա ընթացքում հավաքագրված տեղեկատվության մշակումն ու ամփոփումը:
- Հանրապետությունում գործող բոլոր ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում հիվանդների անհետաձգելի առաջին բժշկական օգնության ապահովումը` ամբողջ բնակչության համար:
- Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի նեղ մասնագետների կողմից բնակչության բուժական խորհրդատվական մասնագիտացված բժշկական օգնության ապահովումը` ուռուցքաբանական, ներզատաբանական, ինֆեկցիոն, հոգեբուժական (նարկոլոգիական), մաշկավեներաբանական, հակատուբերկուլոզային, սրտաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, ակնաբուժական, նյարդաբանական, վիրաբուժական (վնասվածքաբանական) կաբինետների միջոցով` ամբողջ բնակչության համար, համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված համապատասխան չափորոշիչի:
- Ամբուլատոր-պոլիկլինիկական մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման իրականացումը` մինչև 8 տարեկան երեխաներին, 12 տարեկան երեխաներին, ինչպես նաև սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց:
- Ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպությունների կողմից տնային կանչերի իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:
- Անհրաժեշտության դեպքում ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի կողմից երկրորդային և երրորդային մակարդակի բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում մասնագիտական բժշկական խորհրդատվությունների կազմակերպումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:
- Տուբերկուլոզի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով խորխի բակտերիոսկոպիկ հետազոտության իրականացումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը), սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաև հոգեկան և որոշ քրոնիկական հիվանդություններով (շաքարային դիաբետ, խոցային հիվանդություն) տառապող անձանց համար (համաձայն «Տուբերկուլոզի դեմ պայքարի Ազգային Ծրագրի»):
- Շաքարային դիաբետի վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը) բոլոր անձանց համար:
- Սրտանոթային հիվանդությունների վաղ հայտնաբերումն ու կանխարգելումը` ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը) բոլոր անձանց համար:
- Պարբերական հիվանդության վաղ հայտնաբերումը, բարդությունների կանխարգելումն ու բուժումը:
- ՄԻԱՎ-ի կանխարգելման նպատակով ռիսկի խմբում ընդգրկված (որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը), սոցիալապես խոցելի խմբերի, ինչպես նաև որոշ քրոնիկական հիվանդություններով (շաքարային դիաբետ, խոցային հիվանդություն) տառապող անձանց համար արյան հավաքագրման կազմակերպումը:
- Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց առողջական վիճակի հետազոտումը, գնահատումը, բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը` ներառյալ ուղեգրումը հիվանդանոցային կազմակերպություն` անվճար բուժման նպատակով:
- Նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց շրջանում տուբերկուլոզի կանխարգելումը ու հիվանդների ակտիվ հայտնաբերումը համաձայն ստորև առաջարկվող հաջորդականության.
ա. հայտնաբերված հիվանդ զինապարտների (նախազորակոչ` 16-18 և զորակոչ` 18-27 տարեկան), ինչպես նաև տուբերկուլոզի պատճառով վաղաժամկետ ազատված զինծառայողների առողջական վիճակի վերահսկումը և համակարգումը,
բ. տարածքային պոլիկլինիկաների և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի ԱՊ տեսչության տարածքային և մարզային կենտրոնների կողմից հետագա դիսպանսերային հսկողության, կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացումը,
գ. հիվանդների հաշվառումը, բուժման արդյունքների մոնիտորինգը:
- Գյուղական բնակավայրերում բուժակ-մանկաբարձական կետերի միջոցով բնակչության առաջնային նախաբժշկական օգնության և սպասարկման իրականացումը:
- Հղիների և գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մանկաբարձագինեկոլոգիական օգնության ապահովումը` կանանց կոնսուլտացիաների (կաբինետների) միջոցով` համաձայն մոր և մանկան առողջության պահպանման 2017 թվականի պետական նպատակային ծրագրի:
- Ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում բժշկական օգնություն ստացող` բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերին պատկանող անձանց համար, բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների կազմակերպումը մասնագիտացված բժշկական կազմակերպություններում` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:
- Ոչ վարակիչ քրոնիկ հիվանդությունների բարդությունների երկրորդային կանխարգելման նպատակով այդ հիվանդությունների շարունակական կառավարման իրականացումը առողջության առաջնային պահպանման օղակի մասնագետների (ընտանեկան բժիշկների, տեղամասային թերապևտների և մանկաբույժների), պոլիկլինիկաների համապատասխան կաբինետների, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև մասնագիտացված բժշկական կենտրոնների, միավորումների, համալիրների դիսպանսերային ստորաբաժանումների մասնագետների միջոցով:
- Վերականգնողական բուժման կազմակերպումը որոշ` առավել տարածված հիվանդությունների երկրորդային կանխարգելման նպատակով /տուբերկուլոզ, սիրտ-անոթային, ստամոքս-աղիքային և նյարդային համակարգերի հիվանդություններ և այլն/:
Բ. Դեղերով ապահովման գծով (արդյունավետություն, անվտանգություն, որակ)` տեղամասային թերապևտների, տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով` համապատասխան մասնագետների միջոցով բնակչությանն անվճար և արտոնյալ պայմաններով դեղերով ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգի:
Գ. Կազմակերպչական-մեթոդական գործունեության գծով`
- Ընտանեկան բժիշկների անհատական և խմբային անկախ պրակտիկաների ձևավորմանն աջակցությունը:
- Գյուղական բնակավայրերում բուժաշխատողների վարձատրման տարբերակված մեխանիզմների մշակումը և ներդրումը:
- Առողջության առաջնային պահպանման օղակում ցուցաբերվող բժշկական օգնության որակի բարելավումը, առանձին հիվանդությունների վարման կլինիկական ուղեցույցների մշակումը և ըստ դրանց կատարողականի վարձատրման խրախուսական մեթոդների կիրառման ուղղությամբ միջոցառումների իրականացումը:
III. ՄՈՐ ԵՎ ՄԱՆԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
9. Ծրագրի նպատակներն են`
1) 2017 թվականին երեխաների բժշկական օգնության կազմակերպման անհրաժեշտ ծավալների ու մատչելիության ապահովումը, ինչպես նաև հիվանդությունների կանխարգելման միջոցառումների իրականացումը` ուղղված մանկական մահացության և հիվանդացության ցուցանիշների նվազեցմանը,
2) անվտանգ մայրության հովանավորումը, սկրինինգային ծրագրերի իրականացումը, ծննդօգնության և վերարտադրողական առողջության ծառայությունների անհրաժեշտ ծավալների ու մատչելիության ապահովումը` ուղղված մայրական, շուրջծննդյան (պերինատալ) հիվանդացության ու մահացության ցուցանիշների նվազեցմանը, ինչպես նաև կանանց վերարտադրողական առողջության բարելավմանը:
10. Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվող միջոցառումներն են.
1) Երեխաների բժշկական օգնության ուղղությամբ`
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի», ՀՀ Ազգային Ժողովի կողմից 2014 թվականին ընդունված «Երեխաների կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. սեպտեմբերի 25-ի նիստի N 40 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երեխաների սնուցման բարելավման հայեցակարգի և հայեցակարգի իրականացման 2015-2020 թվականների գործողությունների ծրագրի», Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 17-ի N 10 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «2016-2020 թվականների Իմունականխարգելման ազգային ծրագրի» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016թ. սեպտեմբերի 2-ի նիստի N 34 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Երեխաների ու դեռահասների առողջության բարելավման 2016-2020 թվականների ազգային ռազմավարության» շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը վերապահված և 2017թ. համար նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացումը, այդ թվում.
Ա. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`
- Մինչև 18 տարեկան երեխաների ամբուլատոր-պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) բուժօգնության կազմակերպումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված ծավալների շրջանակներում, ներառյալ.
- տեղամասային մանկաբույժների, ընտանեկան բժիշկների կողմից մինչև 18 տարեկան երեխաների զարգացման և առողջության հսկողությունն ու բուժօգնության իրականացումը, այդ թվում`
ա. առողջ երեխայի հսկողությունը` աճի և զարգացման գնահատմամբ,
բ. հիվանդությունների կանխարգելման միջոցառումները` ներառյալ պատվաստումների իրականացումը, հիվանդությունների վաղ հայտնաբերումը և հիվանդ երեխայի բժշկական օգնությունը,
գ. ծնողների հետ տարվող առողջապահական կրթման և քարոզչական աշխատանքների իրականացումը` երեխայի խնամքի, սնուցման և հիվանդությունների կանխարգելման վերաբերյալ գիտելիքների մակարդակը բարձրացնելու նպատակով,
- մինչև 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական բուժօգնության իրականացումը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի և ծավալների,
- ամբուլատոր-պոլիկլինիկական օղակում անհրաժեշտության դեպքում նաև մասնագետների կողմից երեխաների անհետաձգելի բժշկական օգնության ապահովումը` անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից,
- բուժքույրերի կողմից դպրոցներում երեխաների բժշկական օգնության և սպասարկման ապահովումը` տարածքային սպասարկման պոլիկլինիկայի ղեկավարության և պատասխանատվության ներքո,
- երեխաների բերանի խոռոչի հիգիենայի ծրագրի իրականացումը և ստոմատոլոգիական օգնության կազմակերպումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի և ծավալների,
- 14-15 տարեկան արական սեռի անձանց, նախազորակոչային տարիքի պատանիների առողջական վիճակի գնահատումը, ըստ անհրաժեշտության բուժօգնության կազմակերպումը,
- դպրոցներում երեխաների բուժօգնության գործընթացի կազմակերպումը, առողջության գնահատմանն ուղղված ընթացիկ զննումների իրականացումը,
- Արտահիվանդանոցային/ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության այլ տեսակներ` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի և ծավալների.
ա. մինչև 18 տարեկան երեխաների նեղ մասնագիտական խորհրդատվական, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և բժշկական օգնության իրականացումը հիվանդանոցային հաստատությունների ամբուլատոր-պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) ստորաբաժանումների կողմից,
բ. խրոնիկ հիվանդ երեխաների դիսպանսերային հսկողության և բուժօգնության իրականացումը` պոլիկլինիկաների համապատասխան մասնագետների կամ մասնագիտացված հիվանդանոցային հաստատությունների դիսպանսերային ստորաբաժանումների կողմից,
գ. արտահիվանդանոցային պայմաններում երեխայի զարգացման գնահատման և վերականգնողական բուժօգնության ծառայությունների մատուցումը` համապատասխան պայմաններ ունեցող վերականգնողական կենտրոններում (ստորաբաժանումներում):
Բ. Հիվանդանոցային բուժօգնության գծով`
- սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված (այդ թվում մինչև 7 տարեկան) երեխաների հիվանդանոցային բուժօգնության կազմակերպումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված ծավալներին և ընթացակարգերին համապատասխան,
- սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող առանձին հիվանդություններով (հոգեկան խանգարումներ, դիաբետ, չարորակ նորագոյացություններ, սեռավարակներ, տուբերկուլյոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, ինֆեկցիոն հիվանդություններ) տառապող երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը` սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների դեմ պայքարի նպատակային ծրագրին համապատասխան,
- մինչև 18 տարեկան երեխաների վերակենդանացման և հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների ու սուր հիվանդությունների բուժումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ցանկերին համապատասխան,
- նորածնային սկրինինգ ծրագրերի իրականացումը (ֆենիլկետոնուրիայի, բնածին հիպոթիրեոզի, լսողության բնածին խանգարումների, անհասության ռեթինոպաթիայի, կոնքազդրային հոդի դիսպլազիայի և սրտի կրիտիկական արատների վաղ հայտնաբերման սկրինինգներ)` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծրագրերին համապատասխան,
- երեխաների արտագնա հիվանդանոցային անհետաձգելի բուժօգնության ծառայությունների կազմակերպումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված կարգով,
- Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի շարունակական ներդրումը:
Գ. Վերականգնողական-առողջարանային բուժման գծով`
- սոցիալապես անապահով և հատուկ (առանձին) խմբերում ընդգրկված երեխաների, այդ թվում մինչև 7 տարեկան խրոնիկ հիվանդ երեխաների վերականգնողական-առողջարանային բուժօգնության կազմակերպումը` համապատասխան բժշկական կազմակերպություններում, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներով և ընթացակարգերով,
- վերականգնողական-առողջարանային բուժման ընթացքում, աղքատության (ընտանեկան) նպաստների համակարգում ընդգրկված 30 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների երեխաների խնամակալների կացարանային-առողջարանային ծախսերի հոգածությունը, եթե երեխան ունի անհատական խնամքի կարիք:
Դ. Այլ մասնագիտացված բուժօգնության գծով`
- հաշմանդամ և սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված երեխաների պրոթեզաօրթոպեդիկ իրերով ապահովումը (օրթեզավորում, կորսետավորում)` համապատասխան մասնագիտացված կազմակերպությունների միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներին համապատասխան,
- Տուբերկուլյոզի ազգային ծրագրի շրջանակներում ռիսկի խմբի երեխաների մոտ անհրաժեշտ ծավալով լաբորատոր-ախտորոշիչ հետազոտությունների, այդ թվում խորխի բակտերիոլոգիական քննության ապահովումը, հատուկ կարևորելով դեռահասության շրջանում տուբերկուլյոզի կանխարգելման հիմնախնդիրը,
- ՄԻԱՎ վարակակիր մորից ծնված և ֆենիլկետոնուրիայով հիվանդ երեխաներին ադապտացված և հատուկ բժշկական կաթնախառնուրդներով ապահովումը:
Ե. Կազմակերպամեթոդական գործունեության գծով`
- երեխաների և դեռահասների առողջության պահպանման ծրագրերի և նորմատիվ-իրավական ակտերի մշակումը և ներդրումը,
- հիվանդությունների կանխարգելմանն ուղղված միջոցառումների կազմակերպումը,
- մանկական հիվանդությունների ինտեգրացված վարման ազգային ռազմավարության ընդլայնումը և շարունակական ներդրումը,
- երեխաների և դեռահասների հոգեկան առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի մշակումը և միջոցառումների իրականացումը,
- երեխաների ռացիոնալ սնուցման վերաբերյալ տեղեկատվական-իրազեկման կրթական և կազմակերպչական ծրագրերի իրականացումը,
- բժշկական մասնագետների և հասարակության լայն զանգվածների համար մեթոդական և լուսավորչական նյութերի մշակումը, տպագրումը, տարածումը, հեռուստառադիոհեռարձակումների կազմակերպումը,
- Երեխայի առողջության պետական հավաստագրի շարունակական ներդրման և մոնիտորինգի կազմակերպամեթոդական աշխատանքներ:
2) Մանկաբարձագինեկոլոգիական օգնության ուղղությամբ`
Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 442-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի», Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի կողմից 2002 թվականին ընդունված «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (2016թ. փոփոխությամբ), Հայաստանի Հանրապետության կառավարության 2016թ. հունիսի 23-ի նիստի N 24 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Վերարտադրողական առողջության բարելավման ռազմավարությանը և դրա իրականացման 2016-2020 թվականների գործողությունների ծրագրի» շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը վերապահված և 2017թ. համար նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացումը, այդ թվում.
ա. Ամբուլատոր-պոլիկլինիկական բուժօգնության գծով`
- մանկաբարձ-գինեկոլոգի, ընտանեկան բժշկի և մանկաբարձուհու կողմից հղիների և ծննդկանների հսկողության իրականացումը,
նախածննդյան հսկողության ընթացքում հղիներին անհրաժեշտ լաբորատոր - գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներին համապատասխան,
- բարձր ռիսկի հղիների հսկողությունը, մասնագիտական խորհրդատվությունը և լաբորատոր-գործիքային հետազոտությունների ապահովումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներին և ընթացակարգերին համապատասխան,
- «Մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման կանխարգելում» ծրագրի ներդրումը` ապահովելով բոլոր հղիների կամավոր խորհրդատվությունը և հետազոտումը, բուժաշխատողների ուսուցումը, բնակչության իրազեկումը,
- «Հղիների սոցիալ-հոգեբանական աջակցության և ծննդաբերությանը ֆիզիկական նախապատրաստումը» ծրագրի շրջանակներում («Մայրական դպրոց») ծառայությունների մատուցումը` ծննդօգնության հիվանդանոցային և ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններում,
- գինեկոլոգիական հիվանդությունների վաղ հայտնաբերումը, գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց բուժման և շարունակական հսկողության ապահովումը մանկաբարձ-գինեկոլոգի կողմից,
- հղիների և գինեկոլոգիական հիվանդություններով տառապող կանանց մասնագիտացված բուժխորհրդատվական օգնության կազմակերպումը մանկաբարձագինեկոլոգիական կազմակերպությունների (կենտրոնների, միավորումների, համալիրների) կոնսուլտատիվ պոլիկլինիկաների (կաբինետների) կողմից,
- սեռավարակների և պերինատալ հատուկ ինֆեկցիաների` (ռիսկի խմբի կանանց, որոնց ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարը) հետազոտումը և բուժումը,
- անցանկալի հղիությունների կանխարգելման և հղիության արհեստական ընդհատումների կրճատման, ընտանիքի պլանավորման ժամանակակից մեթոդների և բեղմնականխման արդյունավետ միջոցների տարածման միջոցառումների իրականացումը,
- բնակչության սոցանապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց հետազոտումն ու բուժումը` անպտղության կապակցությամբ, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծավալներին համապատասխան,
- քաղցկեղի կանխարգելման նպատակով 30-60 տարեկան կանանց արգանդի վզիկի սկրինինգային հետազոտումը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ազգային ծրագրին համապատասխան,
- հղիների ստոմատոլոգիական, այդ թվում` կանխարգելիչ օգնությունը:
բ. Հիվանդանոցային բուժօգնության գծով`
- մանկաբարձագինեկոլոգիական ընդհանուր և մասնագիտացված հիվանդանոցային կազմակերպություններում հղի կանանց, ծննդաբերների ու ծննդկանների հիվանդանոցային բժշկական օգնության ապահովումը, ներառյալ`
- հղիության ախտաբանությամբ և բարձր ռիսկով հղիների բուժօգնությունը,
- ծննդալուծումը, այդ թվում կեսարյան հատումով,
- բուժօգնությունը հետծննդյան 42 օրերի ընթացքում,
- նորածինների վերակենդանացման և անհետաձգելի բուժօգնության կազմակերպումը, այդ թվում ցածր քաշով ծնված նորածինների խնամքը,
- նորածնային հեմոլիտիկ հիվանդության կանխարգելման նպատակով ռեզուս-բացասական պատկանելիությամբ ծննդկաններին հակառեզուս իմունոգլոբուլինով իզոիմունիզացիայի ապահովումը,
- գինեկոլոգիական հիվանդությունների դեպքում` հիվանդանոցային բժշկական օգնություն պահանջող անհետաձգելի վիճակների բուժօգնության ապահովումը հիվանդանոցային բուժկազմակերպություններում, արտոնյալ պայմաններով,
- հղիության արհեստական ընդհատման ապահովումը բժշկական և սոցիալական ցուցումներով,
- բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված կանանց կոնսերվատիվ և օպերատիվ գինեկոլոգիական օգնության ու հղիության արհեստական ընդհատման ապահովումը,
- հղիների և գինեկոլոգիական հիվանդների, ըստ անհրաժեշտության նեղ մասնագիտական խորհրդատվական, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների և արտահիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը բժշկական նեղ մասնագիտական բժշկական կենտրոնների, միավորումների, համալիրների պոլիկլինիկական (արտահիվանդանոցային) ստորաբաժանումների կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի,
- անհետաձգելի, այդ թվում` արտագնա, մանկաբարձագինեկոլոգիական շտապ բուժօգնության կազմակերպումը, ըստ անհրաժեշտության` հղիների և գինեկոլոգիական հիվանդների տեղափոխումը բարձր մակարդակի ծննդօգնության հաստատություններ և առաջատար բազմապրոֆիլ բժշկական կենտրոններ,
- աղքատության նպաստների համակարգում ընդգրկված անպտուղ զույգերին վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրումը` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով,
- «Վերարտադրողական առողջության բարելավման 2016-2020թթ. ազգային ռազմավարության» շրջանակներում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից նախատեսված միջոցառումների իրականացման ապահովումը:
գ. Կազմակերպամեթոդական գործունեության գծով`
- բուժօգնության որակի բարելավման նպատակով մանկաբարձագինեկոլոգիական պրակտիկայում ապացուցողական բժշկության դրույթների վրա հիմնված ուղեցույցների մշակումը և ներդնումը,
- վերարտադրողական և մայրական առողջության բարելավմանն ուղղված ծրագրերի մշակման և ներդրման աշխատանքներ,
- մանկաբարձագինեկոլոգիական ծառայության ոլորտի նորմատիվ-իրավական ակտերի և չափորոշիչների մշակումը և ներդրումը,
- առողջ մայրության, անվտանգ սեռական վարքագծի քարոզչությանն ուղղված հանրային իրազեկման միջոցառումների իրականացումը` ռազմավարական ծրագրերի շրջանակներում,
- առողջ մայրության, վերարտադրողական օրգանների քաղցկեղային հիվանդությունների կանխարգելմանը, անվտանգ սեռական վարքագծի հղիության ընդհատմանը, այդ թվում դեղորայքային, անվտանգության քարոզչությանն ուղղված հանրային իրազեկման ծրագրերի իրականացումը` ազգային ծրագրերի շրջանակներում,
- անցանկալի հղիությունների կանխարգելման, այդ թվում` հակաբեղմնավորիչ ժամանակակից միջոցների մատչելիության ապահովման ծրագրերի իրականացումը,
- Ծննդօգնության պետական հավաստագրի շարունակական ներդրման և մոնիտորինգի կազմակերպական աշխատանքներ:
4) Դեղերով ապահովման ուղղությամբ`
Տեղամասային մանկաբույժների կամ ընտանեկան բժիշկների, իսկ առանձին հիվանդությունների գծով ամբուլատոր-պոլիկլինիկական օղակի համապատասխան մասնագետների միջոցով արտոնյալ պայմաններով դեղամիջոցներ ստանալու իրավունք ունեցող երեխաների և կանանց դեղերով ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» N 1717-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:
5) Հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների ուղղությամբ`
Բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում երեխաներին և կանանց հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովումը` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:
IV. ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ և ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐՈՒՄ
ԸՆԴԳՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
11. Ծրագրի նպատակն է`
2017 թվականին սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց անվճար կամ արտոնյալ պայմաններով հիվանդանոցային/մասնագիտացված անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման ապահովումը: Սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի ցանկը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ:
2017 թվականին ծրագրի ֆինանսական միջոցառումներն ուղղվելու են.
1) Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժմանը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված ծավալների շրջանակներում, հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում:
2) Սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկված անձանց հիվանդանոցային բուժման մեջ նորագույն, բարդ և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ միջամտությունների, ինչպես նաև առանձին միջոցներ, պրոթեզներ, իմպլանտներ, կլիպսներ պահանջող բուժման կիրառմանը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի, այդ թվում`
ա. պլաստիկ վերակառուցողական վիրաբուժական բժշկական ծառայություններ,
բ. սիրտ-անոթային վիրաբուժական ծառայություններ, այդ թվում սրտի վիրահատություններ, կորոնար անոթների ստենդավորում և աորտայի անևրիզմաների պատռվածքների և շերտազատումների վիրաբուժական բուժում, սրտի ռիթմը վարող սարքի իմպլանտացիա,
գ. ակնաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում` սկլեռոպլաստիկա, կեռատոպլաստիկա, աչքի էքսիմերային-լազերային միկրովիրաբուժություն, վիտրէկտոմիա և լենսվիտրէկտոմիա լազերային միջամտությունների հետ համատեղ,
դ. վնասվածքաբանական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում`
- ոսկրապլաստիկ ռեկոնստրուկտիվ վիրահատություններ,
ե. ուրոլոգիական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում`
- քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ,
- երիկամի փոխպատվաստում,
զ. նյարդավիրաբուժական բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ մատուցվող ծառայություններն են`
- էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում,
- շունտավորող համակարգերի օգտագործում` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ:
3) Սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերում ընդգրկված անձանց առողջարանային-վերականգնողական բուժման կազմակերպմանը:
4) Հիվանդանոցային պայմաններում բուժվող սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերում ընդգրկված անձանց համար հատուկ և դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների իրականացման ապահովմանը` բժշկական հիմնավորված ցուցումների առկայության դեպքում, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:
V. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆ և ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ
ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ
12. Ծրագրի նպատակներն են`
2017 թվականին ապահովել սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդությունների վաղ հայտնաբերումը, հիվանդների բուժօգնության կազմակերպումը և շարունակական հսկողությունը, բնակչության շրջանում առողջ ապրելակերպի և հիգիենայի վերաբերյալ գիտելիքների քարոզչությունը:
13. Սոցիալական և հատուկ նշանակություն ունեցող հիվանդություններն են.
- վարակիչ հիվանդություններ (այդ թվում` տուբերկուլոզ, ՄԻԱՎ/ՁԻԱՀ, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններ, աղիքային ինֆեկցիաներ, բակտերիալ և վիրուսային այլ հիվանդություններ),
- սիրտ-անոթային համակարգի հիվանդություններ,
- նյարդային համակարգի հիվանդություններ,
- աչքի հիվանդություններ,
- հոգեկան խանգարումներ,
- չարորակ նորագոյացություններ,
- դիաբետ,
- ալկոհոլամոլություն, թմրամոլություն և թունամոլություն,
- վնասվածքներ և թունավորումներ,
- պարբերական հիվանդություն:
14. Ծրագրի` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեից ֆինանսավորող միջոցառումներն են`
1) Շուրջօրյա բժշկական հսկողություն պահանջող հիվանդների բուժման կազմակերպումը հիվանդանոցներում, մասնագիտացված կենտրոններում և բժշկական համալիրներում:
2) Վերակենդանացման ծառայության կազմակերպումը հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
3) Շտապ և անհետաձգելի բժշկական օգնության և սպասարկման կազմակերպումը հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում` անկախ սոցիալական կարգավիճակից Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով սահմանված ախտորոշումներին համապատասխան:
4) Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշմամբ սահմանված ծավալներով և կարգով:
5) Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների հիվանդանոցային բժշկական օգնության իրականացումը Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի N 375-Ն որոշմամբ սահմանված ծավալներով և կարգով:
6) Ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի շրջանակներում սրտի անհետաձգելի վիրահատությունների կազմակերպման ծրագրի իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2016 թվականի ապրիլի 27-ի N 1256-Ա հրամանի:
7) Հեմոդիալիզային ծառայության կազմակերպումը` հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
8) Զորակոչային և նախազորակոչային տարիքի անձանց հիվանդանոցային փորձաքննության և բժշկական օգնության ծառայությունների տրամադրումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9) Երկրորդային կանխարգելման գործընթացի իրականացումը` առկա հիվանդությունների բարդացումներից խուսափելու նպատակով:
10) Վարակիչ հիվանդությունների ուղղությամբ`
ա. ինֆեկցիոն հիվանդանոցների և բաժանմունքների միջոցով հիվանդանոցային բուժօգնության ցուցումների առկայության դեպքում ինֆեկցիոն հիվանդություններով տառապող անձանց` հիվանդների հիվանդանոցային բուժումը` ամբողջ բնակչության համար, անկախ տարիքից և սոցիալական կարգավիճակից,
բ. առանձին վարակիչ հիվանդություններով, այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով, տուբերկուլյոզով, սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով տառապող հիվանդների, հիվանդանոցային հետազոտության և բուժման իրականացումը համապատասխան մասնագիտացված բժշկական հաստատություններում և բաժանմունքներում,
գ. նոր հայտնաբերված հիվանդների և կրկնակի հիվանդացածների բուժման կազմակերպումը և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների իրականացումը,
դ. վարակիչ հիվանդությունների հայտնաբերման դեպքում, սահմանված կարգով, համապատասխան մարմիններին տեղեկացնելը:
11) Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ուղղությամբ`
ա. սրտամկանի ինֆարկտով հիվանդների հիվանդանոցային բուժման կազմակերպումը մասնագիտացված, ինտերվենցիոն սրտաբանական և թերապևտիկ բաժանմունքների միջոցով, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` ամբողջ բնակչության համար,
բ. «Սրտամկանի սուր ինֆարկտ ST-էլեվացիայով» ախտորոշված հիվանդներին սրտի անհետաձգելի վիրահատության (ոչ դեղապատ ստենդի տեղադրում) ծառայությունների կազմակերպումը, անկախ սոցիալական կարգավիճակից` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի հրամանով հաստատված կարգով:
12) Նյարդային համակարգի հիվանդությունների ուղղությամբ`
նյարդաբանական մասնագիտացված բաժանմունքների միջոցով գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարում /ինսուլտ/ ախտորոշմամբ հիվանդների հիվանդանոցային բուժման և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը` ամբողջ բնակչության համար:
13) Չարորակ նորագոյացությունների ուղղությամբ`
ախտորոշված չարորակ նորագոյացություններով /այդ թվում օնկոհեմատոլոգիական/ անձանց հիվանդանոցային բուժման լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը, այդ թվում նաև քիմիաթերապևտիկ և ճառագայթային բուժման կազմակերպումը` արտոնյալ պայմաններով, համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից սահմանված կարգի:
14) Հոգեկան հիվանդությունների ուղղությամբ`
ա. հոգեբուժական բժշկական հաստատություններում հոգեկան հիվանդություններով տառապող անձանց հիվանդանոցային բուժման, խնամքի և լաբորատոր-գործիքային ախտորոշիչ անհրաժեշտ հետազոտությունների իրականացումը,
բ. հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով:
15) Ալկոհոլամոլության և թմրամոլության ուղղությամբ`
ա. մասնագիտացված բժշկական հաստատության միջոցով թմրամոլների և ալկոհոլամոլությամբ և թունամոլությամբ տառապող հիվանդների հոսպիտալացման և բուժման կազմակերպումը,
բ. հարկադիր բուժման կազմակերպումը և իրականացումը` դատարանների որոշումով:
16) Դեղերով ապահովման գծով (արդյունավետություն, անվտանգություն, որակ)` հիվանդանոցային բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում պացիենտի դեղապահովումը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
17) Կազմակերպչական-մեթոդական գործունեության գծով`
Հայաստանի Հանրապետության հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարությունից բխող Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 26-ի նիստի N 52 արձանագրային որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարությունն ապահովող միջոցառումների իրականացումը, մասնավորապես`
ա. կլինիկական ուղեցույցների մշակումը և հաստատումը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից,
բ. պացիենտի վարման գործելակարգերի մշակումը և հաստատումը,
գ. բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման գործունեության ընթացակարգերի հաստատումը,
դ. մասնագիտական բնութագրերի հաստատումը,
ե. բուժծառայությունների որակի ապահովման և բարելավման միասնական տեղեկատվական համակարգի մատչելիության ապահովումը,
զ. բուժաշխատողների մասնագիտական գիտելիքների և հմտությունների արդիական մակարդակի ապահովումը և շարունակական կատարելագործումը:
15. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում 2017 թվականին շարունակվելու է ԱԱՊ հաստատություններում ոչ վարակիչ հիվանդությունների և մոր և մանկան առողջության ծառայությունների բարելավումը: Ոչ վարակիչ հիվանդությունների սկրինինգային ծրագրում, մասնավորապես` 35-68 տարիքային խմբում` զարկերակային գերճնշման և շաքարային դիաբետի սկրինինգներում ընդգրկված են շուրջ 680 հազար մարդ, իսկ 30-60 կանանց տարիքային խմբում` արգանդի պարանոցի քաղցկեղի վաղ հայտնաբերման և կանխարգելման սկրինինգներում` շուրջ 320 հազար կին:
2017 թվականի ընթացքում ամբողջ հանրապետության տարածքում շարունակվելու է նշված սկրինինգային ծրագրին մասնակցություն ապահովելու, ինչպես նաև առողջ ապրելակերպի և ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկային գործոնների կանխարգելմանն ուղղված հանրային իրազեկման քարոզարշավը:
2017 թվականին կավարտվեն ՀՀ առողջապահության նախարարության «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվ. արյունաբանական կենտրոն» ՓԲԸ-ի երկու բժշկական մասնաշենքերում քիմիաթերապիայի և ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի և ցողունային բջիջների լաբորատորիայի հիմնադրման աշխատանքները: Կմեկնարկեն Ճառագայթային բուժման կենտրոնի կառուցման շինարարական աշխատանքները, ինչպես նաև կշարունակվեն ՀՀ Արարատի մարզի Արտաշատի ԲԿ-ի հիմնանորոգման և ՀՀ Գեղարքունիքի մարզի Սևանի ԲԿ-ի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքները:
16. ՁԻԱՀ-ի, Տուբերկուլոզի և Մալարիայի դեմ պայքարի Գլոբալ Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում 2017 թվականին շարունակվելու են իրականացվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի և տուբերկուլյոզի կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման ծրագրեր: Բժշկական կազմակերպությունները և քրեակատարողական համակարգի համապատասխան ծառայությունները կանոնավոր կմատակարարվեն հակառետրովիրուսային, հակատուբերկուլոզային դեղամիջոցներով, ՄԻԱՎ-ի ախտորոշման թեստ-հավաքածուներով, լաբորատոր ծախսանյութերով, վարակի վերահսկման պարագաներով և սարքավորումներով: Կիրականացվեն բուժանձնակազմերի շարունակական վերապատրաստման, հիվանդների սոցիալական աջակցության և տնային խնամքի, ինչպես նաև հանրության իրազեկման միջոցառումներ:
Բնակչության ամենախոցելի խմբերի` միգրանտների և նրանց ընտանիքի անդամների շրջանում կիրականացվեն ՄԻԱՎ վարակի կանխարգելման և հետազոտման հասանելիությանը ուղղված ծրագրեր: ՄԻԱՎ և այլ արյունային վարակների կանխարգելման նպատակով կշարունակվի ներերակային թմրամիջոցներ օգտագործող անձանց մեթադոնային փոխարինող բուժման ծրագիրը:
ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2017 թվականին շարունակվելու են Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի կառավարման 2016-2020 թվականների ազգային ռազմավարությանը և Հայաստանի Հանրապետությունում տուբերկուլյոզի կառավարման 2016-2020 թվականների ազգային ռազմավարության միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» թիվ 11 արձանագրային որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացումը, մոր և մանկան առողջության, ընտանիքի պլանավորման և վերարտադրողական առողջության որակյալ ծառայությունների հասանելիության ապահովմանը ուղղված միջոցառումների իրականացումը: 2017 թվականին նախատեսվում է շահագործման հանձնել ՀՀ ԱՆ «Տուբերկուլոզի Դեմ Պայքարի Ազգային Կենտրոն» ՊՈԱԿ ուսումնական կենտրոնը: Ծրագրի շրջանակներում իրականացվելու են հանրային ծառայությունների տրամադրման համակարգի, ներառյալ բժշկական ծառայությունների և ապրանքների գնման ու բաշխման գործընթացի թափանցիկության և հաշվետվողականության, ինչպես նաև գերակա ոլորտներում հանրային առողջության համաճարակաբանական վերահսկողության բարելավմանը ուղղված միջոցառումներ:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2016 թ. սեպտեմբերի 29-ի նիստի
N 38 արձանագրային որոշման
ՑԱՆԿ
ՀՀ 2017 թվականի պետական բյուջեից ֆինանսավորվելիք առողջապահական
պետական նպատակային ծրագրերի
._____________________________________________________________________.
|N |2017 թվականի |ՀՀ 2017 թվականի պետական բյուջեի |Գումար |
| |առողջապահական |«Առողջապահություն» բաժնի |(հազար դրամ)|
| |պետական նպատակային |համապատասխան ծրագրի անվանումը | |
| |ծրագրերի անվանումը | | |
|__|___________________|_________________________________|____________|
|1.|Բնակչության |Բնակչության սանիտարահամաճարակային| 2,876,155.6|
| |հիգիենիկ և |անվտանգության ապահովման և | |
| |համաճարակային |հանրային առողջապահության | |
| |անվտանգության |ծառայություններ | |
| |ապահովման 2017 |_________________________________|____________|
| |թվականի պետական |Վարակիչ հիվանդությունների | 74,967.8|
| |նպատակային ծրագիր |օջախների ախտահանման | |
| | |ծառայություններ | |
| | | | |
| | |_________________________________|____________|
| | |Արյան հավաքագրման ծառայություններ| 252,479.4|
| | |_________________________________|____________|
| | |Իմունականխարգելման ազգային ծրագիր| 1,890,364.5|
| | |_________________________________|____________|
| | |Հիգիենիկ և հակահամաճարակային | 48,723.9|
| | |փորձագիտական ծառայություններ | |
|__|___________________|_________________________________|____________|
|2.|Բնակչության |Բնակչության առողջության առաջնային|10,948,170.9|
| |առողջության |պահպանման ծառայություններ | |
| |առաջնային պահպանման|_________________________________|____________|
| |ապահովման 2017 |Նեղ մասնագիտացված բժշկական | 4,091,307.3|
| |թվականի պետական |օգնության ծառայություններ | |
| |նպատակային ծրագիր |_________________________________|____________|
| | |Շարունակական հսկողություն | 133,000.0|
| | |պահանջող և առանձին | |
| | |հիվանդությունների բուժման | |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Ստոմատոլոգիական բժշկական | 756,407.1|
| | |օգնության ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Երեխաների ստոմատոլոգիական | 83,366.4|
| | |առաջնային կանխարգելման | |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ | 3,202,028.0|
| | |հետազոտություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Զորակոչային և նախազորակոչային | 566,902.9|
| | |տարիքի անձանց փորձաքննության և | |
| | |բժշկական օգնության | |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Հեմոդիալիզի և պերիտոնալ դիալիզի | 2,080,049.5|
| | |անցկացման ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Մտավոր, հոգեկան (վարքագծային), | 258,863.8|
| | |լսողական, ֆիզիկական (շարժողական) | |
| | |և զարգացման այլ խանգարումներով | |
| | |երեխաների գնահատման և | |
| | |վերականգնողական բուժման | |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման և | 282,384.5|
| | |բուժօգնության ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Շտապ բժշկական օգնության | 3,292,269.6|
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Սպորտային բժշկության և | 101,735.1|
| | |հակադոպինգային հսկողության | |
| | |ծառայություններ | |
|__|___________________|_________________________________|____________|
|3.|Մոր և մանկան |Մանկաբարձական բժշկական օգնության | 6,679,047.7|
| |առողջության |ծառայություններ | |
| |պահպանման ապահովման|_________________________________|____________|
| |2017 թվականի |Գինեկոլոգիական հիվանդությունների | 366,161.9|
| |պետական նպատակային |բժշկական օգնության | |
| |ծրագիր |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Երեխաներին բժշկական օգնության | 8,021,593.1|
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Մանկաբարձագինեկոլոգիական բժշկական| 1,615,375.1|
| | |օգնության ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Անցանկալի հղիությունների | 45,820.0|
| | |կանխարգելման նպատակով | |
| | |հակաբեղմնավորիչ ժամանակակից | |
| | |միջոցների մատչելիության ապահովում| |
| | |_________________________________|____________|
| | |Անպտուղ զույգերի վերարտադրողական | 78,637.0|
| | |օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ | |
| | |բժշկական օգնության | |
| | |ծառայություններ | |
|__|___________________|_________________________________|____________|
|4.|Բնակչության |Սոցիալապես անապահով և հատուկ | 6,188,938.7|
| |սոցիալապես անապահով|խմբերում ընդգրկվածներին բժշկական | |
| |և առանձին (հատուկ)|օգնության ծառայություններ | |
| |խմբերում ընդգրկված | | |
| |անձանց բժշկական | | |
| |օգնության և | | |
| |սպասարկման | | |
| |ապահովման 2017 | | |
| |թվականի պետական | | |
| |նպատակային ծրագիր | | |
|__|___________________|_________________________________|____________|
|5.|Սոցիալական |Տուբերկուլյոզի բժշկական | 1,411,003.6|
| |կախվածություն և |օգնության ծառայություններ | |
| |հատուկ |_________________________________|____________|
| |նշանակություն |Աղիքային և այլ ինֆեկցիոն | 1,217,242.1|
| |ունեցող |հիվանդությունների բժշկական | |
| |հիվանդությունների |օգնության ծառայություններ | |
| |բժշկական օգնության |_________________________________|____________|
| |և սպասարկման 2017 |Սեռական ճանապարհով փոխանցվող | 184,760.2|
| |թվականի պետական |հիվանդությունների բժշկական | |
| |նպատակային ծրագիր |օգնության ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Հոգեկան և նարկոլոգիական | 2,809,160.9|
| | |հիվանդների բժշկական օգնության | |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |ՈՒռուցքաբանական և արյունաբանական| 1,115,097.4|
| | |հիվանդությունների բժշկական | |
| | |օգնության ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Վերականգնողական բժշկական | 609,445.8|
| | |օգնության ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Զորակոչային և նախազորակոչային | 881,001.5|
| | |տարիքի անձանց հիվանդանոցային | |
| | |բժշկական օգնություն և | |
| | |փորձաքննություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Անհետաձգելի բժշկական օգնության | 1,848,570.0|
| | |գծով ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Զինծառայողներին, ինչպես նաև | 2,212,333.1|
| | |փրկարար ծառայողներին և նրանց | |
| | |ընտանիքի անդամներին բժշկական | |
| | |օգնության ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Պետական հիմնարկների և | 2,477,260.9|
| | |կազմակերպությունների աշխատողների | |
| | |բժշկական օգնության և սպասարկման | |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Սրտի վիրահատության | 3,077,450.1|
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Թրաֆիքինգի զոհերին բժշկական | 2,200.0|
| | |օգնության ծառայություններ | |
|__|___________________|_________________________________|____________|
|6.|2017 թվականի |Դատաբժշկական և գենետիկ | 389,504.0|
| |նպատակային |ծառայություններ | |
| |ծրագրերին օժանդակող|_________________________________|____________|
| |հարակից |Պաթանատոմիական ծառայություններ | 53,040.7|
| |ծառայությունների |_________________________________|____________|
| |ծրագրեր (այլ |Հանրապետությունից դուրս բուժման | 29,365.0|
| |դասերին չպատկանող) |ուղեգրված հիվանդների | |
| | |ճանապարհածախսի փոխհատուցում | |
| | |_________________________________|____________|
| | |Դժվարամատչելի ախտորոշիչ | 514,562.9|
| | |հետազոտություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Դեղաքաղաքականությունից բխող | 20,757.8|
| | |փորձագիտական և մեթոդաբանական | |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Հաշմանդամ և կարիքավոր երեխաներին| 81,811.0|
| | |օրթեզներով և կորսետներով | |
| | |ապահովման ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Առողջ ապրելակերպի խթանման և | 90,000.0|
| | |հանրային իրազեկման | |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |«Երեխաների առողջ սնուցում» | 10,150.0|
| | |հանրային իրազեկման | |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Բժշկական օգնության մասնագիտական, | 231,558.7|
| | |խորհրդատվական և | |
| | |կազմակերպամեթոդական աջակցության | |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Մարդասիրական օգնության կարգով | 59,315.7|
| | |ստացվող դեղերի և դեղագործական | |
| | |արտադրանքի ստացման, մաքսազերծման | |
| | |և բաշխման ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Տուբերկուլյոզի դեմ պայքարի | 62,029.2|
| | |ազգային ծրագրի համակարգման | |
| | |ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Բժիշկ-մասնագետների ժամանակավոր | 20,229.9|
| | |ուղեգրման միջոցով ՀՀ մարզային | |
| | |առողջապահական | |
| | |կազմակերպություններում բժշկական | |
| | |ծառայությունների մատուցում | |
| | |_________________________________|____________|
| | |Արտասահմանյան առաջավոր | 29,500.0|
| | |կլինիկաների փորձի ուսումնասիրման | |
| | |նպատակով բժիշկների գործուղումներ | |
| | |_________________________________|____________|
| | |Դեղորայքի տրամադրում | 4,016,654.3|
| | |ամբուլատոր-պոլիկլինիկական, | |
| | |հիվանդանոցային բուժօգնություն | |
| | |ստացողներին և հատուկ խմբերում | |
| | |ընդգրկված ֆիզիկական անձանց | |
| | |_________________________________|____________|
| | |Դեղորայքի տրամադրում պետական | 1,115.1|
| | |պահպանության ծառայությանը | |
| | |_________________________________|____________|
| | |Արտակարգ իրավիճակներում | 20,024.3|
| | |բուժօգնության ծառայություններ | |
| | |_________________________________|____________|
| | |Հոսպիտալների և բուժկետերի | 12,416.0|
| | |բժշկական սարքավորումներով | |
| | |համալրում | |
| | |_________________________________|____________|
| | |Հոսպիտալների և բուժկետերի | 40,000.0|
| | |բժշկական սարքավորումների | |
| | |պահպանում և շահագործում | |
| | |_________________________________|____________|
| | |Առողջապահական օբյեկտների | 1,311,956.4|
| | |շինարարություն | |
| | |_________________________________|____________|
| | |Համաշխարհային բանկի աջակցությամբ | 2,591,191.3|
| | |իրականացվող ոչ վարակիչ | |
| | |հիվանդությունների կանխարգելման և | |
| | |վերահսկման ծրագիր | |
| | |_________________________________|____________|
| | |Համաշխարհային բանկի աջակցությամբ | 198,515.4|
| | |իրականացվող ոչ վարակիչ | |
| | |հիվանդությունների կանխարգելման և | |
| | |վերահսկման դրամաշնորհային ծրագիր | |
| | |_________________________________|____________|
| | |ԱՄՆ Հիվանդությունների | 27,769.4|
| | |կանխարգելման և վերահսկման | |
| | |կենտրոնի աջակցությամբ իրականացվող| |
| | |«Սեզոնային գրիպի | |
| | |համաճարակաբանական ցանցի հիմնում | |
| | |և արձագանքում» դրամաշնորհային | |
| | |ծրագիր | |
| | |_________________________________|____________|
| | |Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ | 1,534,862.6|
| | |իրականացվող «Հայաստանի | |
| | |Հանրապետությունում տուբերկուլյոզի| |
| | |դեմ պայքարի ուժեղացում» | |
| | |դրամաշնորհային ծրագիր | |
| | |_________________________________|____________|
| | |Գլոբալ հիմնադրամի աջակցությամբ | 717,161.7|
| | |իրականացվող «Հայաստանի | |
| | |Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի | |
| | |դեմ պայքարի ազգային ծրագրին | |
| | |աջակցություն» դրամաշնորհային | |
| | |ծրագիր | |
._____________________________________________________________________.