Սեղմել Esc փակելու համար:
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԻՑԵՆԶ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵ ...

01.10.2017 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   31.10.2016  -ից մինչեւ   01.10.2017  -ը:
 

(ուժը կորցրել է 09.08.17 թիվ 344-Ն որոշում)

i

600.0274.130916

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»        10            2016 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60016332

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հոկտեմբերի 2016 թվականի N 274-Ն

 

i

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի «զ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հաստատել էլեկտրաէներգետիկական համակարգի լիցենզավորված անձանց կողմից տեղեկատվության հասանելիության ապահովման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

2016 թվականի հոկտեմբերի 5-ի

N 274-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ

 

1. Սույն կարգը սահմանում է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի, հաշվարկային կենտրոնի, էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման և էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության լիցենզիա ունեցող անձանց (այսուհետ` լիցենզավորված անձինք) կողմից տեղեկատվության հասանելիության ապահովման ընթացակարգը և պայմանները:

2. Լիցենզավորված անձինք պարտավոր են ապահովել իրենց կողմից մատուցվող ծառայությունների (դրանց հասանելիության), դրանց սակագների, ծառայությունների մատուցման տեխնիկական ու տեխնոլոգիական հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիությունը` համաձայն սույն կարգի:

3. Լիցենզավորված անձինք տեղեկատվության հասանելիությունն ապահովում են`

1) իրենց պաշտոնական կայքերում հրապարակման միջոցով,

2) շահագրգիռ անձանց գրավոր հարցման համաձայն` տեղեկատվության տրամադրման միջոցով:

4. Ծառայությունների մատուցման տեխնիկական ու տեխնոլոգիական հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է համապատասխան գործունեության լիցենզիա ունեցող անձը, իսկ միջհամակարգային էլեկտրահաղորդման գծերի թողունակության, հաղորդման ծառայությունների մատուցման տեխնիկական ու տեխնոլոգիական հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրում է համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձը` սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված գրավոր հարցման հիման վրա:

5. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված և լիցենզավորված անձանց պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության ցանկացած փոփոխություն ենթակա է հրապարակման 5 աշխատանքային օրվա ընթացքում:

6. Լիցենզավորված անձինք իրականացնում են տեղեկատվության հարցումների հաշվառում, ինչպես նաև պահպանում են տեղեկատվության հարցման վերաբերյալ (հարցումներ, տրամադրված տեղեկատվություն, մերժումներ և այլն) փաստաթղթերի պատճենները` 3 տարի ժամկետով:

7. Տեղեկատվության տրամադրման մերժումը, կամ ոչ լիարժեք տրամադրումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում կամ դատական կարգով:

8. Լիցենզավորված անձինք օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում հրապարակվող կամ տրամադրվող տեղեկատվության ամբողջականության և հավաստիության համար:

9. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված և լիցենզավորված անձանց պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվությունը ենթակա է տրամադրման ցանկացած անձի` համապատասխան գրավոր հարցումն ստանալուց հետո 5 օրվա ընթացքում, իսկ տեխնիկական ու տեխնոլոգիական հնարավորություններին առնչվող տեղեկատվությունը ենթակա է տրամադրման 30 օրվա ընթացքում:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
05.10.2016
N 274-Ն
Որոշում