Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ
ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՉԱՓԻ, ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ, ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿՐԹԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐԻ ԻՆԴԵՔՍԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով գների ու սակագների աճի հետևանքով բնակչության սոցիալական պաշտպանվածության լրացուցիչ միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, որոշում եմ.

i

1. 1993 թվականի հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում աշխատավարձի նվազագույն չափը սահմանել 4200 ռուբլի` կիրառելով 1,4 գործակիցը, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում` 4600 ռուբլի:

Ելնելով նվազագույն աշխատավարձի նկատմամբ դեռևս բազմապատիկ գործակցով չվարձատրվող բյուջետային հիմնարկների աշխատողների լրացուցիչ սոցիալական պաշտպանվածության ապահովման անհրաժեշտությունից` այդ կատեգորիայի աշխատողների պաշտոնային դրույքների նկատմամբ կիրառել 1,75 գործակիցը (նշված գործակցով բարձրացումը տարածել նաև լուսավորության, առողջապահության, գիտության և մշակույթի հիմնարկների աշխատողների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված բոլոր տեսակի լրացուցիչ վարձատրությունների վրա):

Ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը սահմանել`

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 24 ռուբլի 66 կոպեկ

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`

36-ժամյա աշխատանքային շաբաթ` 27 ռուբլի 40 կոպեկ

30-ժամյա աշխատանքային շաբաթ` 32 ռուբլի 89 կոպեկ

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում`

աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում` 27 ռուբլի 01 կոպեկ

աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում`

36-ժամյա աշխատանքային շաբաթ` 30 ռուբլի 01 կոպեկ

30-ժամյա աշխատանքային շաբաթ` 36 ռուբլի 02 կոպեկ:

(1-ին կետն ուժը կորցրել է 06.10.93 հրամանագիր)

2. Հայաստանի Հանրապետությունում, լրիվ աշխատանքային ստաժի դեպքում, 3000-6000 ռուբլի կազմող աշխատանքային կենսաթոշակների նկատմամբ կիրառել 1,4 գործակիցը, իսկ 6000 ռուբլին գերազանցող գումարների համար սահմանել 2400 ռուբլի հավելում:

3. Խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով աշխատողներին պատճառված վնասի փոխհատուցման գումարների չափերին սահմանել 2200 ռուբլի հավելում:

4. Ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում տարիքային աշխատանքային կենսաթոշակների, ոչ լրիվ աշխատանքային ստաժի դեպքում հաշմանդամներին տրվող կենսաթոշակների, ծերության և հաշմանդամության սոցիալական կենսաթոշակների, ինչպես նաև հաշմանդամ ճանաչված մինչև 16 տարեկան երեխաներին տրվող սոցիալական կենսաթոշակների չափերին սահմանել 1000 ռուբլի հավելում:

i

5. Կերակրողին կորցնելու կապակցությամբ երեխաներին նշանակված սոցիալական կենսաթոշակներին վճարել փոխհատուցում այն հաշվով, որ`

ա) ծնողներին կորցրած երեխաներին, ինչպես նաև մեկ ծնողին կորցրած այն երեխաներին, որոնց մյուս ծնողը առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ է, նշանակված կենսաթոշակների չափերը յուրաքանչյուր երեխայի համար տրվող փոխհատուցման գումարով հանդերձ կազմեն սույն հրամանագրի 1-ին կետով սահմանված նվազագույն աշխատավարձի 120 %-ը.

բ) մեկ ծնողին կորցրած երեխաներին նշանակված կենսաթոշակների չափերը յուրաքանչյուր երեխայի համար տրվող փոխհատուցման գումարով հանդերձ կազմեն սույն հրամանագրի 1-ին կետով սահմանված նվազագույն աշխատավարձի 100 %-ը:

(5-րդ կետն ուժը կորցրել է 06.10.93 հրամանագիր)

6. Կերակրողին կորցնելու կապակցությամբ ընտանիքի յուրաքանչյուր անաշխատունակ անդամին նշանակված սոցիալական կենսաթոշակին սահմանել 1000 ռուբլի հավելում, բացառությամբ այն անձանց, ովքեր «Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ստանում են այլ կենսաթոշակներ:

7. Հայաստանի Հանրապետության զինծառայողների կենսաթոշակների չափերին սահմանել 1200 ռուբլի հավելում:

i

8. Բուհերի ուսանողների կրթաթոշակը սահմանել ամսական 3465 ռուբլի, գերազանց առաջադիմություն ունեցողներինը` 4200 ռուբլի, միջնակարգ-մասնագիտկան ուսումնական հաստատությունների սովորողներինը` 2520 ռուբլի, 10 ամսից պակաս ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներինը` 2100 ռուբլի: Անկախ գերատեսչական համակարգից, ասպիրանտների կրթաթոշակը սահմանել ամսական 5600 ռուբլի, իսկ դոկտորանտներինը` 8400 ռուբլի:

(8-րդ կետն ուժը կորցրել է 06.10.93 հրամանագիր)

9. Բուհերի և միջնակարգ-մասնագիտական ուսումնական հաստատությունների բժշկական ցուցումով ակադեմիական արձակուրդում գտնվող ուսանողներին և սովորողներին վճարել նպաստ ամսական 600 ռուբլու չափով` ուսումնական հաստատությունների հաշվին:

(9-րդ կետն ուժը կորցրել է 06.10.93 հրամանագիր)

10. Մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավել ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաների համար տրվող ամենամսյա նպաստի չափն ավելացնել 400 ռուբլով, սահմանելով այն 1160 ռուբլի:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում հիշյալ նպաստի չափը սահմանել 1250 ռուբլի:

(10-րդ կետն ուժը կորցրել է 06.10.93 հրամանագիր)

11. Մինչև 17 տարեկան երեք և ավելի երեխաներ (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավել ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) ունեցող ընտանիքների համար մեկ երեխային տրվող ամսական նպաստի չափը սահմանել 1450 ռուբլի:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված հեռավոր և սահմանամերձ բնակավայրերում հիշյալ նպաստի չափը սահմանել 1600 ռուբլի:

(11-րդ կետն ուժը կորցրել է 06.10.93 հրամանագիր)

12. Մինչև երեխայի 2 տարին լրանալը, նրան խնամելու համար մասնակի վճարովի արձակուրդում գտնվելու դեպքում ամսական նպաստի չափը բարձրացնել 400 ռուբլով` սահմանելով այն 1400 ռուբլի:

(12-րդ կետն ուժը կորցրել է 06.10.93 հրամանագիր)

13. Գործազուրկի կարգավիճակ ստացած և մինչև 2 տարեկան երեխա ունեցող մայրերին երեխաներին խնամելու համար վճարել նպաստ` ամսական 1400 ռուբլու չափով:

(13-րդ կետն ուժը կորցրել է 06.10.93 հրամանագիր)

14. Մինչև 17 տարեկան (սովորող և կրթաթոշակ չստացող երեխաների համար` մինչև 18 տարեկան, բացի 10 ամսից ավելի ուսուցման տևողությամբ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարանների սովորողներից) երեխաներ ունեցող միայնակ մայրերի ամենամսյա նպաստի չափը բարձրացնել 300 ռուբլով, սահմանելով այն 1050 ռուբլի:

(14-րդ կետն ուժը կորցրել է 06.10.93 հրամանագիր)

15. Երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող միանվագ նպաստի չափը սահմանել 8400 ռուբլի:

(15-րդ կետն ուժը կորցրել է 06.10.93 հրամանագիր)

16. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված սպայական կազմի և ենթասպայական կազմի համար պարենամթերքի փոխհատուցման ամսական չափն ավելացնել 630 ռուբլով:

17. Ձեռնարկություններում աշխատանքի վարձատրության նվազագույն չափն ապահովվում է սեփական եկամուտների հաշվին:

Բյուջետային հիմնարկներում աշխատանքի վարձատրության և կրթաթոշակների նվազագույն չափերի ավելացումն ապահովվում է բյուջետային հատկացումների հաշվին:

i

18. 1993 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի հունվարի 13-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության ու կենսաթոշակների նվազագույն չափերի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների ու կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» հրամանագրի 7-րդ կետը և 1993 թվականի ապրիլի 18-ի «Հայաստանի Հանրապետությունում աշխատանքի վարձատրության նվազագույն չափի, բյուջետային հիմնարկների աշխատողների աշխատավարձի, կենսաթոշակների, նպաստների ու կրթաթոշակների չափերի ինդեքսավորման մասին» հրամանագրի 1-ին, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերը:

 

1 հուլիսի 1993 թվականի

ՆՀ-237

 

 

pin
ՀՀ Նախագահ
01.07.1993
N ՆՀ-237
Հրամանագիր