Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏ ...

 

 

040.1174.211116

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 նոյեմբերի 2016 թվականի N 1174-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15-Ի N 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

79. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում և METAR, SPECI ամփոփագրերում տեսանելիությունը նշվում է հետևյալ արժեքների դեպքում`

1) 800 մ-ից պակաս` 50 մ-ին բազմապատիկ մեծություններով.

2) 800 մ կամ ավելի, սակայն 5 կմ-ից պակաս` 100 մ-ին բազմապատիկ մեծություններով.

3) 5 կմ և ավելի, բայց 10 կմ-ից ցածր տեսանելիության դեպքում` բազմապատիկ 1 կմ-ին.

4) 10 կմ և ավելի` որպես 10 կմ` բացառությամբ այն դեպքերի, երբ օդերևութաբանական պայմանները թույլ են տալիս օգտագործել CAVOK կրճատումը:

80. Կիրառվող հաշվման սանդղակում ճշգրտորեն չտեղավորվող ցանկացած դիտարկվող մեծություն կլորացվում է դեպի փոքր կողմը` մինչև սանդղակի հաջորդ արժեքը:

81. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում նշվում են տեսանելիության որոշման համար կիրառվող չափման միավորները:

82. ՎՎԳ-ում տարբեր տեսանելիության պայմաններում ուղղաթիռների վերթիռներն ու վայրէջքներն ապահովելու համար ՕԵՍ-ի կարգավարի հարցմամբ հաղորդվում է տեսանելիության արժեքը ՎՎԳ-ի որոշակի հատվածամասում (հարցման մեջ նշված)` այնտեղ տեղակայված սարքերի առկայության դեպքում:

83. METAR և SPECI ամփոփագրերում նշվում է գերակշռող տեսանելիությունը: Եթե տեսանելիությունը զանազան ուղղություններով միատեսակ չէ, և`

1) եթե նվազագույն տեսանելիությունը 1500 մ-ից պակաս է կամ ավելի պակաս է գերակշռող տեսանելիության արժեքի 50 տոկոսից, գերակշռող տեսանելիության արժեքից հետո նշվում է նաև նվազագույն տեսանելիությունը և դրա ընդհանուր ուղղությունն աերոդրոմի նկատմամբ ութ հորիզոնամասերից մեկի նշմամբ,

2) եթե նվազագույն տեսանելիությունը գրանցվում է մի քանի ուղղություններով, ապա նշվում է շահագործման տեսակետից առավել կարևոր ուղղությունը,

3) այն դեպքերում, երբ տեսանելիությունը արագ է փոփոխվում, և գերակշռող տեսանելիությունը հնարավոր չէ որոշել, նշվում է միայն տեսանելիության նվազագույն արժեքը` առանց ուղղության նշման:

84. Քանի որ տեսանելիության հեռավորությունը ՎՎԳ-ում չի կարող չափվել անմիջականորեն ՎՎԳ-ում, դրա որոշումը պետք է հեռավորության` որքան հնարավոր է առավել ճշգրիտ գնահատականը լինի, որի սահմաններում ՎՎԳ-ի առանցքային գծի վրա գտնվող օդանավի օդաչուն կարող է տեսնել բնորոշ նշանները ՎՎԳ-ի մակերևույթի վրա կամ լույսերը, որոնք սահմանափակում են ՎՎԳ-ն կամ նշում դրա առանցքային գիծը:

85. Այն աերոդրոմներում, որոնք սարքավորված չեն ԲԻԼ-ով և ՑԻԼ-ով, տեսանելիության հեռավորությունը ՎՎԳ-ում չի որոշվում:

86. ՎՎԳ-ում տեսանելիության հեռավորության դիտումների համար նախանշված տվիչները պետք է տեղակայված լինեն ՎՎԳ-ից մոտավորապես 2,5 մ բարձրության վրա:

87. Ըստ սարքերի` I, II և III կատեգորիաներով վայրէջքամուտերի և վայրէջքների կատարման համար նախանշված ՎՎԳ-ներում տեսանելիության հեռավորության գնահատման համար օգտագործվում են օդերևութաբանական ավտոմատացված համակարգերը, որոնք հիմնված են փոխհաղորդասարքերի վրա: Դրանց օգտագործումը թույլատրվում է ուղիղ ցրման չափիչների հետ համատեղ:

88. Այն դեպքերում, երբ տեսանելիության հեռավորությունը ՎՎԳ-ում որոշվում է ավտոմատացված համակարգերի օգնությամբ, արտապատկերման միջոցները (ցուցասարքերը, դիսփլեյները) տեղակայվում են օդերևութաբանական կայանում և օդային երթևեկության սպասարկման համապատասխան մարմինների դասավորության տեղերում:

89. Օդերևութաբանական կայաններում և ՕԵՍ-ի մարմինների դասավորության տեղերում տեղակայված արտապատկերման միջոցները (ցուցասարքերը, դիսփլեյները) միացվում են միևնույն տվիչներին, իսկ այնտեղ, որտեղ պահանջվում են առանձին տվիչներ, արտապատկերման միջոցները հստակորեն մականշվում են յուրաքանչյուր տվիչի միջոցով` վերահսկվող ՎՎԳ-ի և ՎՎԳ-ի հատվածամասի նշման համար:

90. ԲԻԼ-ի կամ ՑԻԼ-ի լուսաազդանշանային համակարգերով սարքավորված ՎՎԳ-ների համար տեսողաբար կամ սարքերի օգնությամբ չափված տեսանելիությունը 2000 մ և պակաս արժեքների համար վերահաշվարկվում է ՎՎԳ-ի` տեսանելիության հեռավորության աղյուսակների միջոցով (ԱՕՏՉՀ-ի բացակայության դեպքում), որոնք համապատասխանում են լուսաազդանշանային համակարգի տեսակին:

91. Սարքերի ցուցմունքները և տեսանելիության տեսողական դիտումների արդյունքները, ՎՎԳ-ի` տեսանելիության հեռավորությանը փոխադրելու աղյուսակները զանազան աերոդրոմային լուսաազդանշանային համակարգերի համար ներկայացված են ՎՎԳ-ի` տեսանելիության հեռավորության որոշման ձեռնարկի համապատասխան հավելվածներում:

92. ԲԻԼ-ի կամ ՑԻԼ-ի լուսաազդանշանային համակարգերի օգտագործման վերաբերյալ ցանկացած սահմանափակում հաղորդվում է աերոդրոմային օդերևութաբանական մարմնին օդանավակայանի համապատասխան ծառայության կողմից:

93. ՎՎԳ-ում տեսանելիության հեռավորության արժեքների միջինացման տևողությունը պետք է կազմի`

1) 1 րոպե` տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերի համար.

2) 10 րոպե` METAR/SPECI ծածկագրային ձևերով ամփոփագրերի համար: սակայն, եթե դիտմանն անմիջականորեն նախորդող այդ տևողության ընթացքում ՎՎԳ-ում տեղի են ունենում տեսանելիության հեռավորության արժեքների նկատելի փոփոխություններ, միջին արժեքները որոշելիս հարկավոր է օգտագործել միայն այն տվյալները, որոնք ստացվել են անկայունության ժամանակահատվածի համար:

94. Նկատելի փոփոխությունը տեղի է ունենում այն դեպքում, երբ առնվազն 2 րոպեի ընթացքում ՎՎԳ-ում դիտվում է տեսանելիության հեռավորության կտրուկ և կայուն փոփոխություն, որը հասնում կամ գերազանցում է SPECI ծածկագրային ձևով հատուկ ամփոփագրերի թողարկման համար չափանիշները, որոնք նախատեսված են սույն կանոնակարգի 51-րդ և 52-րդ կետերով:

95. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերի ու METAR և SPECI ամփոփագրերի նկատմամբ ՎՎԳ-ում տեսանելիության հեռավորության արժեքների մասին տեղեկությունները հաղորդվում են հետևյալ դեպքերում`

1) 400 մ-ից ավելի պակաս` 25 մ-ին բազմապատիկ.

2) 400-ից մինչև 800 մ` 50 մ-ին բազմապատիկ.

3) 800 մ-ից առավել` 100 մ-ին բազմապատիկ:

Կիրառվող հաշվառման սանդղակում ճշգրտորեն չտեղավորվող ցանկացած դիտվող մեծություն կլորացվում է դեպի փոքր կողմը` մինչև սանդղակի մոտակա արժեքը:

96. ՎՎԳ-ում տեսանելիության հեռավորության ստորին սահմանը պետք է համարել 50 մ, իսկ վերին սահմանը` 2000 մ: Այդ սահմաններից ցածր կամ բարձր տեսանելիության դեպքում նշվում է, որ տեսանելիության հեռավորությունը ՎՎԳ-ում 50 մ-ից պակաս է կամ 2000 մ-ից բարձր`

1) երբ տեսանելիության հեռավորությունը ՎՎԳ-ում բարձր է կիրառվող համակարգի չափման վերին սահմանից, տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում օգտագործվում է ABV կրճատումը, METAR և SPECI ամփոփագրերում` P կրճատումը, որին հաջորդում է տվյալ համակարգի միջոցով որոշվող առավելագույն արժեքը.

2) երբ տեսանելիության հեռավորությունը ՎՎԳ-ում ցածր է կիրառվող համակարգի չափման նվազագույն սահմանից, տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում օգտագործվում է BLW կրճատումը, METAR և SPECI ամփոփագրերում` M կրճատումը, որին հաջորդում է տվյալ համակարգի միջոցով որոշվող նվազագույն արժեքը:

97. Տեղական ամփոփագրերում հաղորդվող տեսանելիության հեռավորության արժեքների վերին սահմանը որոշվում է` հաշվի առնելով աերոդրոմի մինիմումները և վերահաշվարկի աղյուսակների լուծելիությունը:

98. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում ՎՎԳ-ում տեսանելիության հեռավորության գնահատման տվյալները բնորոշիչ են`

1) ՎՎԳ-ի վայրէջքի գոտու համար, որը սարքավորված չէ վայրէջքամուտի և վայրէջքի ճշգրիտ միջոցներով կամ սարքավորված է սարքերի օգնությամբ I կատեգորիայի վայրէջքամուտի և վայրէջքի համար.

2) ՎՎԳ-ի վայրէջքի գոտու և միջնամասի համար, որը նախանշված է սարքերի օգնությամբ II կատեգորիայի վայրէջքամուտի և վայրէջքի համար.

3) ՎՎԳ-ի վայրէջքի, միջնամասի և վերջի համար, որը նախանշված է սարքերի օգնությամբ III կատեգորիայի վայրէջքամուտի և վայրէջքի համար:

99. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում`

1) նշվում են չափման միավորները.

2) եթե ՎՎԳ-ում տեսանելիության հեռավորության դիտումները կատարվում են ՎՎԳ-ի միայն մեկ հատվածամասի համար, այսինքն` վայրէջքի գոտու, դիտումների տվյալները ներառվում են առանց դիտարկման տեղի նշման.

3) եթե ՎՎԳ-ում տեսանելիության հեռավորության դիտումները կատարվում են ՎՎԳ-ի մի քանի տեղի համար, ամփոփագրի սկզբում նշվում է վայրէջքի գոտու համար բնորոշիչ մեծությունը, իսկ այնուհետև նշվում են այն մեծությունները, որոնք բնորոշիչ են ՎՎԳ-ի միջնամասի և վերջի համար` այն տեղերի նշմամբ, որոնց համար այդ մեծությունները բնորոշիչ են:

100. METAR և SPECI ամփոփագրերում նշվում է միայն վայրէջքի գոտու համար բնորոշիչ մեծությունը:

101. Եթե ՎՎԳ-ում տեսանելիության հեռավորության գնահատման համար օգտագործվում են գործիքային համակարգերը, METAR և SPECI ամփոփագրերում ներառվում է ՎՎԳ-ում տեսանելիության հեռավորության փոփոխությունների մասին տեղեկատվությունը դիտարկման տևողությանը նախորդող 10-րոպեանոց ժամանակահատվածի ընթացքում հետևյալ դեպքերում`

1) եթե 10-րոպեանոց ժամանակաշրջանի ընթացքում ՎՎԳ-ում դիտվում է տեսանելիության հեռավորության արժեքների փոփոխության հստակ միտում այնպես, որ առաջին

5 րոպեի ընթացքում միջին արժեքը տարբերվում է ժամանակաշրջանի երկրորդ 5 րոպեի միջին արժեքից 100 մ-ով և ավելի, ապա դա պետք է նշվի ՎՎԳ-ում տեսանելիության հեռավորության մեծությունների ավելացման համար ս, կամ նվազեցման համար` D կրճատումների միջոցով.

2) այն դեպքում, երբ ՎՎԳ-ում դիտարկվող տեսանելիության հեռավորության մեջ չկան էական փոփոխություններ, օգտագործվում է N կրճատումը: Միտման առկայության մասին տեղեկատվության բացակայության դեպքում կրճատումները չեն ներառվում:

102. Աերոդրոմում և (կամ) դրա մերձակայքում անցկացվում են ընթացիկ եղանակի դիտումներ: Ամփոփագրերում ներառվում են ընթացիկ եղանակի հատուկ երևույթները և դրանց բնութագրերը` ծածկագրային աղյուսակին համապատասխան:

 

Ծածկագրային աղյուսակ 4678 (դրույթ կոդերի մասին, ՀՕԿ N 306)

w՛w՛ - ընթացիկ և կանխատեսվող եղանակի հատուկ երևույթներ

 

._____________________________________________________________________.

|Բնութագրերը               |Օդերևութաբանական  երևույթները             |

|__________________________|__________________________________________|

|ինտենսիվու-  |նկարագրիչը  |տեղումները  |տեսանելիու- |այլք            |

|թյունը կամ   |(դեսկրիպտոր)|            |թյունը      |                |

|մոտիկությունը|            |            |վատացնող    |                |

|աերոդրոմին   |            |            |երևույթները |                |

|_____________|____________|____________|____________|________________|

|-            |MI          |DZ          |BR          |PO              |

|Light թույլ  |Shallow     |Drizzle     |Mist        |Dust/sand whirls|

|             |Բարակ (ցածր,|Մանրամաղ    |Մշուշաքող   |(dust devils)   |

|             |գետնահողմի) |անձրև       |            |Փոշե/ավազահողմեր|

|             |            |            |            |(փոշեփոթորիկներ)|

|_____________|____________|____________|____________|________________|

|Moderate (no |BC          |RA          |FG          |SQ              |

|qualifier)   |Patches     |Rain        |Fog         |Squalls         |

|Չափավոր      |Կտորտանք    |Անձրև       |Մառախուղ    |Փոթորկանք       |

|(չնշել)      |            |            |            |                |

|_____________|____________|____________|____________|________________|

|+            |PR          |SN          |Fս          |FC              |

|Heavy (well- |Patrial     |Snow        |Smoke       |Funnel cloud(s) |

|developed in |(covering   |Ձյուն       |Ծուխ        |(tornado or     |

|the cass of  |part of the |            |            |water spout)    |

|dust/sand    |aerodrome)  |            |            |Ձագարաձև  ամպ   |

|wirls (dust  |Մասնակի     |            |            |(ամպեր) (տորնադո|

|devils) and  |(աերոդրոմի  |            |            |կամ ջրի         |

|funnel       |մի մասը     |            |            |մրրկասյուն)     |

|clouds)      |ծածկող)     |            |            |                |

|             |____________|____________|____________|________________|

|ՈՒժեղ (հստակ |DR          |SG          |VA          |SS              |

|արտահայտված  |Low drifting|Snow grains |Volcanic ash|Sandstrom       |

|փոշե/ավազա-  |Գետնահողմ   |Ձյան        |Հրաբխային   |Ավազափոթորիկ    |

|մրրիկների    |            |հատիկներ    |մոխիր       |                |

|(փոշեփոթորիկ-|____________|____________|____________|________________|

|ների) և      |BL          |            |Dս          |DS              |

|ձագարաձև     |Blowing     |            |Widespread  |Duststrom       |

|ամպերի       |Գետնամերձ   |            |dust        |Փոշեփոթորիկ     |

|դեպքում)     |ձյունահողմ  |            |Համատարափ   |                |

|             |            |            |փոշի        |                |

|             |____________|____________|____________|________________|

|             |SH          |PL          |SA          |                |

|             |Shower(s)   |Ice pellets |Sand        |                |

|             |Տարափ       |Սառցե       |Ավազ        |                |

|             |(տարափներ)  |անձրև/սառցե |            |                |

|             |            |մանրակարկուտ|            |                |

|_____________|____________|____________|____________|________________|

|VC           |TS          |GR          |HZ          |                |

|In the       |Thunderstrom|Hail        |Haze        |                |

|vicinity     |Ամպրոպ      |Կարկուտ     |Մշուշ       |                |

|Մոտ (մերձա-  |____________|____________|____________|________________|

|կայքում)     |FZ          |GS          |            |                |

|             |Freezing    |Small hail  |            |                |

|             |(Super-     |and/or snow |            |                |

|             |cooled)     |pellets     |            |                |

|             |սառչող      |Մանր կարկուտ|            |                |

|             |(գերսառեց-  |և  (կամ)    |            |                |

|             |ված)        |ձյունե      |            |                |

|             |            |մանրակարկուտ|            |                |

._____________________________________________________________________.

 

103. Ընթացիկ եղանակի մասին տեղեկատվությունը` տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերը, աերոդրոմների համար պետք է լինի ամբողջական:

104. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում նշվում են ընթացիկ եղանակի դիտվող երևույթների տեսակն ու բնութագրերը և, համապատասխանաբար, տրվում է դրանց ինտենսիվության գնահատականը:

105. METAR և SPECI ամփոփագրերի համար նախանշված տեղեկատվությունն ընթացիկ եղանակի մասին պետք է լինի աերոդրոմի պայմանների համար բնորոշիչ, իսկ եղանակի որոշ վերապահված հատուկ երևույթների նկատմամբ` նաև դրա մերձակայքերի համար:

106. METAR և SPECI ամփոփագրերում նշվում են ընթացիկ եղանակի դիտարկվող երևույթների տեսակն ու բնութագրերը և, համապատասխանաբար, տրվում է դրանց ինտենսիվության և աերոդրոմին մոտ գտնվելու գնահատականը:

107. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում, ինչպես նաև METAR և SPECI ամփոփագրերում եղանակի հաղորդվող երևույթների ինտենսիվությունը նշվում է հետևյալ կերպ. ինտենսիվությունը նշվում է միայն տեղումների հետ` DZ, RA, SN, SG, PL, GR, GS կամ դրանց հետ զուգորդվելով. DS-ի և SS-ի դեպքում նշվում է միայն չափավոր և ուժեղ ինտենսիվությունը` տեղական կանոնավոր (METAR և SPECI) և հատուկ ամփոփագրեր`

 

    Թույլ         FBL        -

    Չափավոր       MOD        առանց ցուցչի

    ՈՒժեղ         HVY        +

 

VC մերձակայքերն օգտագործվում են միայն METAR և SPECI ամփոփագրերում հետևյալ կրճատումներով` SH, TS, FG, VA, BLDս, BLSA, BLSN, PO, FC, SS, DS: Մերձակայքն աերոդրոմին հարող հատվածամաս է, որի տարածվածությունը (երկարությունը) աերոդրոմի վերահսկման կետից կազմում է 8-ից մինչև 16 կմ:

108. Եթե դիտարկման ժամկետին նախորդող 10-րոպեանոց ժամանակահատվածի ընթացքում լսվում է որոտ կամ աերոդրոմում նկատվել է կայծակ, սակայն տեղումներ չեն դիտվում, TS կրճատումը METAR և SPECI ամփոփագրերում օգտագործվում է առանց լրացուցիչ նշանակումների:

109. Ամպրոպը համարվում է անցած կամ հեռացած աերոդրոմի սահմաններից դուրս վերջին որոտմունքների պահից, իսկ դրա դադարեցումը հաստատվում է, եթե այդ պահից սկսած որոտը չի լսվում վերջին 10 րոպեի ընթացքում:

110. Եթե ժամանակաշրջանը կայծակի պարպման և հաջորդող որոտի միջև 25 վայրկյանից պակաս է, ապա ամպրոպը համարվում է «աերոդրոմի վրա»:

111. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում հաղորդվում է ուղղությունը (հողմագծերով), որտեղ դիտվում և տեղաշարժվում է ամպրոպը:

112. Իրականացվում են դիտումներ և հաղորդվում տվյալներ ամպերի ստորին սահմանի բարձրության, տեսակի ու քանակի մասին, որոնք անհրաժեշտ են թռիչքների համար էական ամպերը նկարագրելիս: Այն դեպքերում, երբ դժվար է որոշել երկնքի վիճակը, ամպերի ստորին սահմանի բարձրության, տեսակի ու քանակի մասին դիտումների հետ մեկտեղ իրականացվում են դիտումներ ու հաղորդվում տվյալներ ուղղաձիգ տեսանելիության մասին: Ամպերի ստորին սահմանի բարձրության ու ուղղաձիգ տեսանելիության մասին տվյալները հաղորդվում են մետրերով (կամ ֆուտերով): Ամպամածության դիտումները, որոնք նախանշված են տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում օգտագործելու նպատակով, պետք է լինեն բնորոշիչ օգտագործվող ՎՎԳ-ի վայրէջքի գոտու համար:

113. METAR և SPECI ամփոփագրերում օգտագործելու համար նախանշված ամպամածության դիտումները պետք է լինեն բնորոշիչ աերոդրոմի և դրա մերձակայքերի համար: Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում ու METAR և SPECI ամփոփագրերում ամպերի ստորին սահմանի բարձրությունը հաղորդվում է 30 մ-ին (100 ֆուտ) բազմապատիկ մինչև 3000 մ (10000 ֆուտ) բարձրություն: Կիրառվող հաշվառման սանդղակում ճշգրտորեն չտեղավորվող ցանկացած դիտվող մեծություն կլորացվում է դեպի փոքր կողմը` մինչև սանդղակի մոտակա արժեքը:

114. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում ու METAR և SPECI ամփոփագրերում`

1) նշվում է ամպերի քանակը` կրճատումների օգտագործմամբ` FEW (1-2 օկտանտ), SCT (3-4 օկտանտ), BKN (5-7 օկտանտ), OVC (8 օկտանտ).

2) կույտավոր-անձրևային և հզոր կույտավոր ամպերը նշվում են CB և TCս կրճատումների միջոցով.

3) այն դեպքերում, երբ դիտարկումների ավտոմատացված համակարգի օգնությամբ ամպերի տիպը հնարավոր չէ դիտել, յուրաքանչյուր խմբի ամպամածության ամպերի տեսակի մասին տեղեկությունները պետք է փոխարինել «///» նշանով.

4) այն դեպքերում, երբ կույտավոր-անձևրային և հզոր կույտավոր ամպերը հայտնաբերվել են դիտարկումների մեքենայացված համակարգով, իսկ ամպերի քանակը և (կամ) ամպերի ստորին սահմանի բարձրությունը հնարավոր չէ որոշել, ամպերի քանակի և (կամ) ամպերի ստորին սահմանի բարձրության մասին տեղեկությունները պետք է փոխարինել «///» նշանով.

5) ուղղաձիգ տեսանելիությունը հաղորդվում է հետևյալ մեծություններով`

ա. 30 մ-ին (100 ֆուտ) բազմապատիկ մինչև 600 մ (2000 ֆուտ) բարձրության համար,

բ. այն դեպքերում, երբ երկինքը փակ է և հնարավոր չէ դիտումների ավտոմատացված համակարգի օգնությամբ կամ համակարգի ընկալող-հաղորդող սարքի ժամանակավոր խափանման պատճառով որոշել ուղղաձիգ տեսանելիության արժեքը, ուղղաձիգ տեսանելիության մասին տեղեկությունները պետք է փոխարինել «///» նշանով.

6) եթե չկան թռիչքների համար նշանակություն ունեցող ամպեր և ուղղաձիգ տեսանելիությունն անսահմանափակ է, իսկ CAVOK հապավումը չի համապատասխանում եղանակի պայմանները նկարագրելուն, կիրառվում է NSC հապավումը.

7) այն դեպքերում, երբ դիտումների ավտոմատացված համակարգը չի հայտնաբերում ամպեր, հարկավոր է օգտագործել NSD հապավումը.

8) այն դեպքերում, երբ դիտվում են ամպերի մի քանի շերտեր կամ ամպերի առանձին զանգվածներ, ամպերի քանակը և ստորին սահմանի բարձրությունը նշվում են ամպերի ստորին սահմանի բարձրության աճման կարգի և հետևյալ չափանիշների համաձայն. ամենացածր շերտը կամ զանգվածը, անկախ ամպերի քանակից, նշվում է ըստ հանգամանքների FEW, SCT, BKN կամ OVC կրճատումներով: Երկնակամարի 2/8-ից ավելին ծածկող հաջորդ շերտը կամ զանգվածը նշվում է ըստ հանգամանքների SCT, BKN կամ OVC կրճատումներով, հաջորդ` ավելի բարձր շերտը կամ զանգվածը, որը ծածկում է երկնակամարի 4/8-ից ավելին, նշվում է ըստ հանգամանքների BKN կամ OVC կրճատումներով, կույտավոր-անձրևային և (կամ) հզոր կույտավոր ամպերը (CB կամ TCս), երբ դրանք դիտվում են, սակայն չեն ներառված նշված խմբերում.

9) այն դեպքերում, երբ ամպերի ստորին սահմանը ճապաղված է, կտրտված կամ արագ է փոփոխվում, ամփոփագրերում նշվում է ամպերի ստորին սահմանի նվազագույն բարձրությունը.

10) այն դեպքերում, երբ ամպերի առանձին շերտը (զանգվածը) բաղկացած է ընդհանուր սահմանով կույտավոր-անձրևային և (կամ) հզոր կույտավոր ամպերից, ամպերի տեսակը նշվում է որպես կույտավոր-անձրևային:

115. Մառախուղի կամ այլ երևույթների դեպքում, երբ հնարավոր չէ որոշել ամպերի ստորին սահմանը, գործիքային չափումների արդյունքները նշվում են ամփոփագրերում որպես ուղղաձիգ տեսանելիություն:

116. Վայրէջքամուտի համակարգերով սարքավորված աերոդրոմներում ամպերի ստորին սահմանի բարձրությունը չափող տվիչը պետք է տեղադրված լինի ՎՎԳ-ի շեմից միչև 1200 մ հեռավորության վրա:

117. Ստորին հարկի ամպերի բարձրությունը որոշվում է գործիքային եղանակով: Գործիքային միջոցների բացակայության դեպքում, ինչպես նաև այն դեպքերում, երբ ամպամածության շերտում տեղի են ունենում զգալի խզումներ, և դրա բարձրությունը չի կարող չափվել, այն գնահատվում է ըստ օդանավերի անձնակազմերի տվյալների կամ տեսողաբար:

118. Վայրէջքամուտի համակարգերով սարքավորված աերոդրոմներում ՎՎԳ-ի շեմից 15 մ-ից (50 ֆուտ) բարձր կամ ցածր տեղադրված ամպերի ստորին սահմանի բարձրությունը չափող տվիչի չափված արժեքի մեջ ներմուծվում է բարձրությունների տարբերության ճշտում: Ճշտումը հանվում է, եթե տվիչը գտնվում է ավելի ցածր և գումարվում, եթե տվիչը գտնվում է ՎՎԳ-ի շեմից ավելի բարձր:

119. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում նշվում են ամպերի ստորին սահմանի բարձրության ու ուղղաձիգ տեսանելիության մասին տվյալների ներկայացման համար օգտագործվող չափման միավորները:

120. Օդի ջերմաստիճանը և ցողի կետի ջերմաստիճանը հաղորդվում են մինչև Ցելսիուսի աստիճանների մոտ ամբողջ թվի ճշգրտությամբ, ընդ որում, 0,5 oC-ն ներառող դիտվող արժեքները կլորացվում են դեպի բարձրացման կողմը` մինչև Ցելսիուսի աստիճանների մոտակա ամբողջ թիվը, օրինակ` +2,5 oC-ն հարկավոր է կլորացնել մինչև +3 oC, իսկ -2,5 oC-ն` մինչև -2 oC:

121. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերի ու METAR և SPECI ամփոփագրերի համար նախանշված օդի ջերմաստիճանի և ցողի կետի ջերմաստիճանի դիտումները պետք է լինեն բնորոշիչ ՎՎԳ-ի ամբողջ համալիրի համար:

122. Մթնոլորտային ճնշումը չափվում է հետևյալ փուլերով`

1) հեկտապասկալով չափվում է QFE-ն (QFE).

2) կատարվում է չափված QFE-ի ճշգրտում ըստ օդի ջերմաստիճանի և ՎՎԳ-ի շեմի բարձրության.

3) ճշգրտված QFE-ն բերվում է ծովի միջին մակարդակին համապատասխան (QNH), և աղյուսակի միջոցով որոշվում է QFE-ի մեծությունը` մմ սնդիկի սյան բարձրությամբ:

123. Եթե ճնշաչափը տեղակայված է ՎՎԳ-ի շեմից 2 մ և ավելի բարձր (ցածր) մակարդակի վրա, չափված QFE-ի արժեքի մեջ ներմուծվում է բարձրությունների տարբերության ուղղումը:

124. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում ներառվում են`

1) տեղեկատվությունը QNH-ի մասին`

ա. տեղեկատվությունը QFE-ի մասին, եթե դա անհրաժեշտ է օգտագործողներին,

բ. տեղեկատվությունը QNH-ի և QFE-ի արժեքների համար օգտագործվող չափման միավորների մասին.

2) METAR և SPECI ամփոփագրերում ներառում են միայն QNH-ի արժեքները:

125. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում, METAR և SPECI ամփոփագրերում, որպես լրացուցիչ տեղեկատվություն, ներառվում է տեղեկատվությունը եղանակի` վերջերս տեղի ունեցած երևույթների մասին, որոնք դիտվել են աերոդրոմում վերջին կանոնավոր ամփոփագրի թողարկումից հետո կամ անցած ժամանակաշրջանում` կախված այն բանից, թե որ ժամանակաշրջանն է ավելի կարճ, սակայն ոչ դիտարկման ժամանակաշրջանում, ընդ որում` օգտագործելով առավելագույնը երեք խումբ:

126. Տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերում, որպես լրացուցիչ տեղեկատվություն, ներառվում է տեղեկատվությունը ստորև թվարկված օդերևութաբանական հատուկ պայմանների կամ դրանց զուգակցությունների մասին` նշելով տեղադրությունը`

    1) կույտավոր-անձրևային  ամպեր                  CB.

    2) ամպրոպ                                      TS.

    3) չափավոր կամ ուժեղ տուրբուլենտություն        MOD TYRB, SEV TսRB.

    4) քամու շեղում                                WS.

    5) կարկուտ                                     GR.

    6) ուժեղ փոթորկանքի գիծ                        SEV SQL.

    7) չափավոր կամ ուժեղ սառցակալում               MOD ICE, SEV ICE.

    8) սառչող տեղումներ                            FZDZ, FZRA.

    9) ուժեղ լեռնային ալիքներ                      SEV MTW.

    10) փոշեփոթորիկ կամ ավազափոթորիկ               DS, SS.

    11) գետնամերձ ձյունահողմ                       BLSN.

    12) ձագարաձև  ամպ (տորնադո կամ մրրկասյուն)     FC:

127. METAR և SPECI ամփոփագրերում, որպես լրացուցիչ տեղեկատվություն, ներառվում է տեղեկատվությունը եղանակի` վերջերս տեղի ունեցած երևույթների մասին, որոնք թվարկված են ստորև`

    1) սառչող (գերսառեցված) տեղումներ           REFZDZ, REFZRA.

    2) չափավոր կամ ուժեղ տեղումներ              REDZ, RERA, RESN, RESG, REGR.

    (ներառյալ տարափը)                           REGS, REPL, RESHRA RESHSG,

                                                RESHGR, RESHGS.

    3) գետնամերձ ձյունահողմ                     REBLSN.

    4) փոշեփոթորիկ կամ ավազափոթորիկ             REDS, RESS.

    5) ամպրոպ                                   RETS.

6) ձագարաձև ամպ (տորնադո կամ մրրկասյուն)   REFC.

    7) հրաբխային մոխիր                          REVA:

128. METAR և SPECI ամփոփագրերում, որպես լրացուցիչ տեղեկատվություն, ներառվում է`

1) տեղեկատվությունը քամու շեղման մասին.

2) տեղեկությունները ՎՎԳ-ի վիճակի մասին. ծածկագրային տեսքով տրամադրվում են օդանավակայանի աերոդրոմային ծառայության կողմից:

129. Օդերևութաբանական ռադիոտեղորոշիչներով սարքավորված աերոդրոմներում անցկացվում են ամպամած գոյացությունների տարածական բաշխման, տեղումների գոտիների, դրանց տեղափոխությունների և զարգացման դիտումներ:

130. Թռիչքների ժամանակաշրջանում դիտումները ՕՌՏ-ի միջոցով անցկացվում են յուրաքանչյուր ժամը մեկ անգամ, մնացած ժամանակ` յուրաքանչյուր երեք ժամը մեկ անգամ: 100 կմ շառավղով ամպրոպավտանգ կենտրոններով կամ ինտենսիվ տարափային տեղումներով, փոթորկանքով կույտավոր-անձրևային ամպերի հայտնաբերման դեպքում դիտումներն անցկացվում են ոչ ուշ, քան 30 րոպեն մեկ անգամ «Ահազանգ» ռեժիմում: Ավտոմատացված ռադիոօդերևութաբանական համալիրի և օդային երթևեկության կառավարման ավտոմատացված համակարգի փոխգործողության առկայության դեպքում ռադիոտեղորոշչային տեղեկատվությունը հաղորդվում է այն ժամկետներում և ֆորմատներով, որոնք սահմանվում են ըստ համաձայնագրի:

131. Դիտարկումների արդյունքները ձևավորվում են ռադիոտեղորոշչային իրավիճակի քարտեզների տեսքով: Ամպրոպային օջախների մասին տեղեկատվությունը հաղորդվում է ՕԵՍ-ի կարգավարներին և հերթապահ օդերևութաբանին ուղղակի խոսքային կապուղիներով կամ հեռախոսով: Ավտոմատացված համակարգերի առկայության դեպքում դիտումների արդյունքները և ամպրոպային օջախների տեղադրության մասին տեղեկատվությունն արտապատկերվում են մոնիթորների վրա:

132. Ամպրոպավտանգ օջախների առկայության դեպքում դրանց տեղադրության մասին տեղեկատվությունը ներառվում է ATIS հաղորդումներում, որոնք վերահաղորդում են տեղական ամփոփագրերը: Ավտոմատացված համակարգերի առկայության դեպքում աերոդրոմային օդերևութաբանական մարմնի և ՕԵՍ-ի համապատասխան մարմնի միջև համաձայնեցմամբ դրանք ATIS հաղորդումներում չեն ներառվում: Ամպրոպային օջախների մասին տեղեկատվությունը ներառում է օջախի բնույթը, օջախի կենտրոնի տեղադրությունը աերոդրոմի վերահսկման կետի նկատմամբ (ազիմուտը և հեռավորությունը), օջախի տեղափոխության ուղղությունը հորիզոնամասերով և արագությունը կմ/ժ-ով: Բոլոր ուղղություններով բազմաթիվ օջախների առկայության դեպքում (ներզանգվածային գործընթաց) նշվում է նվազագույն և առավելագույն հեռավորությունը կիլոմետրերով` առանց ազիմուտի նշման, օրինակ` «..ամպրոպային օջախները շրջապատում 10-ից մինչև 90 կմ... «:

133. ՕՌՏ-ով չսարքավորված աերոդրոմներում օդերևութաբանական ռադիոտեղորոշչային տեղեկատվության ստացման համար կարող են օգտագործվել`

1) աերոդրոմի ռադիոտեղորոշչային ցուցասարքերը.

2) ՕՌՏ-ները, որոնք օգտագործվում են այլ օդերևութաբանական մարմինների կողմից աերոդրոմից մինչև 50 կմ հեռավորության վրա:

 

VI. ԴԻՏՈՒՄՆԵՐԸ ԵՎ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ԹՌԻՉՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕԴԱՆԱՎԵՐԻՑ

 

134. Թռիչքում գտնվող օդանավերից անցկացվում են հետևյալ դիտումները`

1) կանոնավոր դիտումներ բարձրություն հավաքելիս և երթուղով թռիչքի փուլերում.

2) հատուկ և այլ դիտումներ թռիչքի ցանկացած փուլում.

3) ավիացիոն աշխատանքներ կատարելիս:

135. Թռիչքում գտնվող օդանավերից անցկացվող օդերևութաբանական դիտումներն օգտագործվում են եղանակի պայմանների մասին տեղեկատվություն ստանալու համար այն շրջաններից, որոնք բավականաչափ լուսաբանված չեն վերգետնյա օդերևութաբանական դիտումներով, ինչպես նաև տեղեկատվություն ստանալու համար ուժեղ տուրբուլենտության, սառցակալման, քամու շեղման և այլ երևույթների մասին, որոնք կարող են անբարենպաստ ազդեցություն գործել օդանավերի թռիչքների անվտանգության վրա:

136. Օդանավերի անձնակազմերը բարձրություն հավաքելու (իջնելու) ժամանակ, ինչպես նաև 100 մ և շրջադարձի բարձրության վրա հաղորդում են տվյալներ ամպերի ստորին և վերին սահմանի բարձրության, սառցակալման, տուրբուլենտության, քամու շեղման առկայության մասին: Նշված տեղեկությունները կարգավարներին հաղորդվում են բարձրություն հավաքելիս, անվտանգ բարձրության հասնելուց հետո կամ իջնելու ժամանակ` այնուհետև հնարավորինս ամենակարճ ժամկետում օդերևութաբանին տրամադրելու համար:

137. Դիտումների տվյալները թռիչքում գտնվող օդանավերից հաղորդվում են «օդ-երկիր» տվյալների հաղորդման կապուղով: Այն դեպքերում, երբ «օդ-երկիր» կապուղին չի ապահովվում, կամ դրա կիրառումը նպատակահարմար չէ, դիտումների տվյալները օդանավերից հաղորդվում են խոսակցական կապի միջոցների օգնությամբ:

138. Հատուկ և այլ չկանոնավորված դիտումները թռիչքում գտնվող օդանավերից անցկացվում են այն դեպքերում, երբ ՕԵՍ-ի շրջանում, որտեղով ընթանում է օդանավը, թռիչքներ ապահովող օդերևութաբանական մարմինը հայցում է որոշակի տվյալներ:

139. Դիտումների տվյալները թռիչքում գտնվող օդանավից հաղորդվում են թռիչքի ժամանակ` դիտումներն իրականացնելու պահին կամ անմիջապես դրանք անցկացնելուց հետո:

140. Կանոնավոր դիտումներն անցկացվում են «օդ-երկիր» տվյալների հաղորդման կապուղին օգտագործելիս կամ ավտոմատ կախյալ դիտումը (ADS) կիրառելիս: Ավտոմատացված կանոնավոր դիտումները հարկավոր է անցկացնել յուրաքանչյուր 15 րոպեն մեկ անգամ թռիչքի երթուղու փուլում և յուրաքանչյուր 30 վ մեկ անգամ բարձրություն վերցնելու փուլում` թռիչքի առաջին 10 րոպեի ընթացքում:

141. Խոսքային կապն օգտագործելիս կանոնավոր դիտումներն օդանավից թռիչքի երթուղու փուլում անցկացվում են օդային երթևեկության սպասարկման համակարգում զեկույցների մատուցման այն կետերի կամ ժամանակահատվածների նկատմամբ`

1) որոնց անհրաժեշտ է հղել զեկույցներ օդանավերի գտնվելու տեղի մասին` համաձայն օդային երթևեկության սպասարկման համապատասխան կանոնների.

2) որոնք գտնվում են մեկը մյուսից թռիչքային ժամանակի մեկ ժամ ժամանակահատվածներին առավել համապատասխանող հեռավորությունների վրա:

142. Խոսքային կապն օգտագործելիս օդանավի անձնակազմն ազատվում է կանոնավոր դիտումներ անցկացնելուց այն դեպքերում, երբ`

1) օդանավը համալրված չէ հատուկ սարքավորմամբ.

2) թռիչքի տևողությունը կազմում է երկու ժամ կամ ավելի քիչ.

3) օդանավը գտնվում է ծրագրված հաջորդ վայրէջքի կետից թռիչքային ժամանակի մեկ ժամից պակաս հեռավորության վրա.

4) թռիչքն անցնում է 1500 մ-ից ցածր բարձրության վրա:

143. Հատուկ դիտումներն անցկացվում են թռիչքում գտնվող բոլոր օդանավերից այն դեպքերում, երբ դիտվում են հետևյալ պայմանները`

1) չափավոր կամ ուժեղ տուրբուլենտություն.

2) չափավոր կամ ուժեղ սառցակալում.

3) ուժեղ լեռնային ալիք.

4) ամպրոպներ` առանց կարկտի, թաքնված, ամպամածության մեջ կամ համատարափ փոթորկանքով (շկվալ).

5) ամպրոպներ` կարկտով, թաքնված, ամպամածության մեջ, շուրջկալված համատարափ կամ փոթորկանքով.

6) ուժեղ փոշեփոթորիկ կամ ավազափոթորիկ.

7) բացի նշվածներից` ձայնին մոտ և գերձայնային արագություններով թռիչքների դեպքում`

ա. չափավոր տուրբուլենտություն,

բ. կարկուտ,

գ. կույտավոր-անձրևային ամպեր:

144. Այն դեպքերում, երբ տեղի են ունենում սույն կանոնակարգի 143-րդ կետում չնշված օդերևութաբանական այլ պայմաններ, օրինակ` քամու շեղում, որոնք կարող են ազդել թռիչքների անվտանգության վրա կամ էապես անդրադառնալ այլ օդանավերի թռիչքների արդյունավետության վրա, օդանավի հրամանատարը հնարավորինս կարճ ժամկետներում դրա մասին տեղեկացնում է ՕԵՍ-ի համապատասխան մարմնին: Սառցակալումը, տուրբուլենտությունը և զգալի չափով քամու շեղումը պայմաններ են, որոնք ներկայումս չեն կարող բավականաչափ լավ որոշվել երկրից, և դրանց առկայության միակ ապացույցը թռիչքում գտնվող օդանավերից դիտումների տվյալներն են:

145. Բարձրություն հավաքելու և վայրէջքամուտի փուլում դիտվող քամու շեղման մասին թռիչքում գտնվող օդանավից կատարվող զեկույցներում պետք է նշել օդանավի տեսակը:

146. Այն դեպքերում, երբ ամփոփագրերում և նախազգուշացումներում հաղորդվում է բարձրություն վերցնելու կամ վայրէջքամուտի փուլում քամու շեղման մասին, սակայն քամու փաստացի շեղումները բացակայում են, օդանավի հրամանատարը հնարավորինս կարճ ժամկետներում պետք է դրա մասին տեղեկացնի ՕԵՍ-ի համապատասխան մարմնին:

147. Խոսքային կապն օգտագործելիս թռիչքում գտնվող օդանավից կանոնավոր և հատուկ զեկույցները ներառում են`

1) հաղորդման տեսակի ցուցիչը.

2) օդանավի գտնվելու վայրը.

3) ժամը.

4) թռիչքի բարձրությունը.

5) օդի ջերմաստիճանի արժեքը.

6) քամու ուղղության արժեքը.

7) քամու արագության արժեքը.

8) տուրբուլենտության արժեքը.

9) օդանավի սառցակալման արժեքը.

10) խոնավության (եթե կան տվյալներ) արժեքը:

148. Թռիչքում գտնվող օդանավից հատուկ զեկույցներ հաղորդվում են սույն կանոնակարգի 143-րդ կետում նշված պայմաններին համապատասխան:

149. ՕԵՍ-ի մարմինները, ստանալով թռիչքում գտնվող օդանավից կանոնավոր և հատուկ զեկույցներ խոսքային կապի միջոցների օգտագործմամբ, անհապաղ դրանք հղում են համապատասխան օդերևութաբանական հետևող մարմնին:

150. Այն դեպքերում, երբ օդերևութաբանի կարծիքով թռիչքում գտնվող օդանավից հատուկ զեկույցում նշված երևույթը կայուն չի լինի և հետևաբար չի պահանջի SIGMET հաղորդագրության թողարկում, տվյալ հատուկ զեկույցը թռիչքում գտնվող օդանավից առաքվում է SIGMET հաղորդագրությունների առաքման կանոնների համաձայն` ռեգիոնալ համաձայնագրին համապատասխան:

151. Աերոդրոմային օդերևութաբանական մարմինը, թռիչքում գտնվող օդանավերից ՕԵՍ-ի մարմնի միջոցով ստանալով հաղորդագրությունները, դրանք գրանցում է հատուկ մատյանում:

152. Օդանավի հրամանատարը կամ թռիչքային անձնակազմի անդամներից մեկը օդանավի` աերոդրոմ ժամանելուն պես օդերևութաբանական մարմնին հաղորդում է բանավոր տեղեկատվություն թռիչքի ժամանակ դիտված օդերևութաբանական պայմանների մասին:

 

VII. ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐԸ

 

153. Ժամանակի և տարածության մեջ օդերևութաբանական տարրերի փոփոխականության և եղանակի որոշ տարրերի որոշման ու կանխատեսման մեթոդիկաների անկատարության հետևանքով ավիացիոն կանխատեսումներն օգտագործողները պետք է դիտարկեն կանխատեսման մեջ նշված ցանկացած տարրի կոնկրետ արժեքը միայն որպես առավել հավանական մեծություն, որը տվյալ տարրը կարող է ունենալ կանխատեսման գործողության ժամանակաշրջանում:

154. Կանխատեսումների շահագործման տեսակետից ցանկալի ճշտությունը նշված է ԻԿԱՕ-ի կողմից ընդունված «Միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման մասին» N 3 հավելվածի B հավելումում:

155. Որևէ երևույթի առաջացման կամ տարրի փոփոխության ժամանակը դիտարկվում է որպես առավել հավանական ժամանակ:

156. Օդանավերի թռիչքների կատարման համար ցանկալի կանխատեսումների ճշգրտությունը ներկայացված է սույն կանոնակարգի N 3 հավելվածում:

157. Օդերևութաբանական մարմնի կողմից եղանակի նոր կանխատեսման թողարկումը կամ կանխատեսման ճշգրտումը նշանակում է, որ նախկինում գործող միատեսակ կանխատեսումն ինքնաբերաբար չեղյալ է հայտարարվում:

158. Կանխատեսումն աերոդրոմում կազմում է օդերևութաբանական լիազոր մարմնի կողմից տարածաշրջանային օդագնացության համաձայնագրի հիման վրա նշանակված աերոդրոմային օդերևութաբանական մարմինը:

159. Կանխատեսումն աերոդրոմում թողարկվում է հաստատված ժամկետում` ազդեցության ժամանակահատվածից 1 ժամից ոչ շուտ և բաղկացած է կարճ հաղորդագրությունից աերոդրոմում սպասվող օդերևութաբանական պայմանների մասին որոշակի ժամանակահատվածում: Կույտավոր-անձրևային ամպամածության և ամպրոպի կանխատեսումները ենթադրում են ամպերում չափավոր և ուժեղ սառցակալման, չափավոր և ուժեղ տուրբուլենտության առկայությունն ու վերաբերում են աերոդրոմին և աերոդրոմի շրջանին:

160. Աերոդրոմի սահմանները որոշվում են յուրաքանչյուր աերոդրոմի համար թռիչքների կատարման գծով հրահանգի կամ աերոնավիգացիոն անձնագրի միջոցով:

161. Կանխատեսումներն աերոդրոմում և դրանց ճշգրտումները թողարկվում են TAF կանխատեսումների տեսքով և ներառում են հետևյալ տեղեկատվությունը ստորև նշված կարգով`

1) կանխատեսման տեսակը` TAF/TAFAMD.

2) տեղադրության ցուցիչը.

3) կանխատեսման թողարկման ամսաթիվը և ժամանակը.

4) բացակայող կանխատեսման նույնացուցիչը, երբ դա կիրառելի է.

5) կանխատեսման ամսաթիվը և գործողության ժամանակահատվածը.

6) չեղյալ հայտարարված կանխատեսման նույնացուցիչը, երբ դա կիրառելի է.

7) գետնամերձ քամին.

8) տեսանելիությունը.

9) եղանակի հատուկ երևույթները.

10) ամպամածությունը.

11) այդ տարրերից մեկի կամ մի քանիսի` սպասվող էական փոփոխությունները գործողության ժամանակահատվածում:

162. TAF կանխատեսման մեջ ոչ պարտադիր էլեմենտները ներառվում են տարածաշրջանային օդագնացության համաձայնագրի հիման վրա:

163. TAF ծածկագրի խմբերի նկարագրությունը և կանոնները ներկայացված են միջազգային օդերևութաբանական ավիացիոն ծածկագրերի (METAR, SPECI, TAF) և ավիացիոն օդերևութաբանական ձեռնարկի (Doc 8896 3 գլուխ) ժողովածուի մեջ: Աերոդրոմում TAF կանխատեսումների օրինակները ներկայացված են սույն կանոնակարգի N 4 հավելվածում: TAF կանխատեսումները թողարկվում են «Միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման մասին» N 3 հավելված A5-1 աղյուսակի նմուշով և տարածվում TAF կոդի տեսքով` ՀՕԿ-ի պահանջներին համապատասխան:

164. TAF կանխատեսումները, որոնք տարածվում են թվային ձևով, ձևաչափվում (ֆորմատավորվում) են նշագծման ընդունված լեզվի (XML)` նշագծման աշխարհագրական լեզվի (GML) կիրառմամբ տեղեկատվության գլոբալ փոխանակման մոդելին համապատասխան: Թվային տեսքով տարածված TAF կանխատեսումներն ուղեկցվում են բազային տվյալներին համապատասխան:

165. Աերոդրոմում կանխատեսումներ կազմող օդերևութաբանական մարմիններն իրականացնում են կանխատեսումների մշտական վերահսկողություն և դրանց մեջ պատեհաժամ ներմուծում են համապատասխան ճշգրտումներ: Փոփոխությունների և հավանականության խմբերի թիվը հասցվում է նվազագույնի, և այն չպետք է գերազանցի հինգը:

166. Աերոդրոմում TAF կանոնավոր կանխատեսումների գործողության ժամանակամիջոցը պետք է կազմի նվազագույնը 6 ժամ և ոչ ավելի 30 ժամից: Այս ժամանակամիջոցը սահմանվում է ըստ տարածաշրջանային աերոնավիգացիոն համաձայնագրի: Գործողության ժամանակամիջոցից առնվազն 12 ժամ հետո TAF կանոնավոր կանխատեսումները պետք է թողարկել յուրաքանչյուր 3 ժամը մեկ անգամ, իսկ գործողության ժամանակամիջոցի 12-ից մինչև 30 ժամ տևողության դեպքում` յուրաքանչյուր 6 ժամը մեկ անգամ:

167. TAF կանխատեսումներում ներառում են օդերևութաբանական հետևյալ տարրերը`

1) գետնամերձ քամի` կանխատեսման ժամանակ նշվում է քամու գերակշռող ուղղությունը: Այն դեպքերում, երբ հնարավոր չի լինում կանխատեսել գետնամերձ քամու գերակշռող ուղղությունը դրա սպասվելիք փոփոխականության պատճառով (օրինակ` թույլ քամու դեպքում (1,5 մ/վ ցածր (3 հանգույց) կամ ամպրոպի ժամանակ), քամու կանխատեսվող ուղղությունը նշվում է որպես փոփոխական` VRB հապավումով: Եթե կանխատեսվում է 0,5 մ/վ-ից (1 հանգույց) փոքր քամի, ապա քամու արագությունը կանխատեսման մեջ նշվում է «հանդարտություն»: Եթե քամու կանխատեսվող առավելագույն արագությունը (պոռթկումը) քամու կանխատեսվող միջին արագությանը գերազանցում է 5 մ/վ-ով (10 հանգույց), ապա կանխատեսման մեջ նշվում է քամու առավելագույն արագությունը: Եթե քամու կանխատեսվող արագությունը կազմում է 50 մ/վ (100 հանգույց) կամ ավելի, ապա այն նշվում է որպես 49 մ/վ-ը (99 հանգույց) գերազանցող.

2) տեսանելիությունը` այն դեպքերում, երբ, ըստ կանխատեսման, տեսանելիությունը կազմում է առնվազն 800 մ, այն պետք է արտահայտել 50 մ-ին բազմապատիկ մեծություններով: Եթե տեսանելիությունը 5 կմ է կամ ավելի, սակայն 10 կմ-ից քիչ, ապա պետք է արտահայտել 1 կմ-ին բազմապատիկ մեծություններով: Եթե տեսանելիությունը 10 կմ է կամ ավելի, այն պետք է նշել որպես 10 կմ` բացառությամբ այն դեպքերի, երբ կանխատեսվում են CAVOK պայմանները: Պետք է կանխատեսել գերակշռող տեսանելիությունը: Այն դեպքերում, երբ տեսանելիության փոփոխությունները կանխատեսվում են տարբեր ուղղություններով և գերակշռող տեսանելիությունը կանխատեսել հնարավոր չէ, պետք է նշել կանխատեսվող նվազագույն տեսանելիությունը.

3) TAF կանխատեսումը ներառում է աերոդրոմում սպասվող եղանակային հետևյալ երևույթներից կամ դրանց համակցություններից մեկը կամ մի քանիսը, բայց ոչ ավելին, քան երեքը, ինչպես նաև ներառում է դրանց բնութագրերը և անհրաժեշտության դեպքում` ինտենսիվությունը`

ա. սառչող տեղումներ,

բ. սառչող մառախուղ,

գ. չափավոր կամ ուժեղ տեղումներ (այդ թվում` տեղատարափի ձևով),

դ. փոշե, ավազե կամ ձնե գետնամերձ մրրիկ,

ե. փոշե գետնամերձ բուք, ավազե գետնամերձ բուք կամ ձնե գետնամերձ բուք,

զ. փոշեփոթորիկ,

է. ավազե փոթորիկ,

ը. ամպրոպ (տեղումներով կամ առանց տեղումների),

թ. փոթորկանք (շկվալ),

ժ. ձագարաձև ամպ (տորնադո կամ ջրային պտտահողմ),

ժա. եղանակային այլ երևույթներ` համաձայն օդերևութաբանական լիազոր մարմնի, ՕԵՍ-ի մարմնի ու շահագործողների պայմանավորվածության:

Նշված երևույթների սպասվող ավարտը նշվում է NSW հապավումով: Տեղումների ինտենսիվության` գործիքային չափումների բացակայության դեպքում հարկավոր է չափավոր համարել տեղումները 1-2 կմ տեսանելիության դեպքում, ուժեղ` 1000 մ-ից պակաս տեսանելիության դեպքում.

4) ամպամածության քանակը` TAF կանխատեսման մեջ ամպամածության քանակը պետք է նշել համապատասխանաբար FEW, SCT, BKN կամ OVC հապավումների օգտագործմամբ: Այն դեպքերում, երբ սպասվում է, որ երկինքը փակ է կամ կդառնա փակ, ու անհնար կլինի կանխատեսել ամպամածությունը, ինչպես նաև առկա են տվյալներ աերոդրոմում ուղղաձիգ տեսանելիության մասին, կանխատեսման մեջ ուղղաձիգ տեսանելիությունը պետք է նշել VV հապավումով, որից հետո պետք է նշվի դրա կանխատեսվող արժեքը: Այն դեպքերում, երբ կանխատեսվում են ամպամածության մի քանի շերտեր կամ զանգվածներ, ամպամածության քանակը և ստորին սահմանի բարձրությունը պետք է նշել հետևյալ կարգով`

ա. ամենաստորին շերտը կամ զանգվածը, անկախ քանակից, որը կանխատեսվում է համապատասխանաբար որպես FEW, SCT, BKN կամ OVC,

բ. հաջորդ շերտը կամ զանգվածը, որը զբաղեցնում է երկնակամարի ավելի քան 2/8-ը, կանխատեսվում է համապատասխանաբար որպես SCT, BKN կամ OVC,

գ. հաջորդ` ավելի բարձր շերտը կամ զանգվածը, որը զբաղեցնում է երկնակամարի ավելի քան 4/8-ը, կանխատեսվում է համապատասխանաբար որպես BKN կամ OVC,

դ. կույտավոր-անձևրային ամպեր և (կամ) հզոր-կույտավոր ամպեր, երբ դրանք կանխատեսվում են, սակայն արտացոլված չեն վերը նշված տեղեկատվություններում:

Ամպամածության մասին տեղեկատվությունը պետք է սահմանափակել ամպամածության մասին թռիչքների համար կարևոր տեղեկություններով. կանխատեսվում է թռիչքների համար կարևոր ամպամածությունը, և երբ CAVOK հապավումը չի կիրառվում, պետք է կիրառել NSC հապավումը.

5) օդի ջերմաստիճանի կանխատեսումը` այն դեպքում, երբ, համաձայն տարածաշրջանային աերոնավիգացիոն համաձայնագրի, ներառվում է օդի ջերմաստիճանի կանխատեսում, պետք է ցույց տալ TAF կանխատեսման գործողության ժամկետում սպասվող առավելագույն և նվազագույն ջերմաստիճանները, ինչպես նաև այդ արժեքներին հասնելու համապատասխան ժամանակը:

168. TAF կանխատեսումները, որոնք չեն կարող մշտապես նորացվել տվյալ աերոդրոմի համար, չեղյալ են ճանաչվում: TAF կանխատեսման թողարկման ժամանակ աերոդրոմային օդերևութաբանական մարմինները ցանկացած ժամանակ աերոդրոմում ապահովում են ոչ ավելի, քան մեկ` գործող TAF կանխատեսման առկայություն:

169. Փոփոխությունների խմբերի օգտագործումը: TAF կանխատեսման ժամանակի և փոփոխությունների օգտագործման հանձնարարականները մատնանշված են «Միջազգային աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովման մասին» N 3 հավելվածի A5-2 աղյուսակում:

170. Փոփոխությունների խմբերը TAF կանխատեսման մեջ ներառելու կամ դրանցում շտկումներ կատարելու համար օգտագործվող չափանիշները հիմնվում են եղանակային հետևյալ երևույթներից կամ դրանց համակցություններից ցանկացածի կանխատեսումով սկսվելու, դադարելու կամ ինտենսիվությունը փոփոխելու վրա`

1) սառչող մառախուղ.

2) սառչող տեղումներ.

3) չափավոր կամ ուժեղ տեղումներ (այդ թվում` տեղատարափի ձևով).

4) ամպրոպ.

5) փոշեփոթորիկ.

6) ավազե փոթորիկ:

171. Փոփոխության խմբերը TAF կանխատեսման մեջ ներառելու կամ դրանցում շտկումներ կատարելու ժամանակ պետք է օգտագործել հետևյալ չափանիշները`

1) ըստ կանխատեսման` գետնամերձ քամու միջին ուղղությունը փոխվում է 60 o-ով կամ ավելի 5 մ/վ (10 հանգույց) քամու միջին արագության փոփոխությունից առաջ և (կամ) հետո.

2) ըստ կանխատեսման` գետնամերձ քամու միջին արագությունը փոխվում է 5 մ/վ (10 հանգույց) կամ ավելի.

3) ըստ կանխատեսման` գետնամերձ քամու միջին արագությունը փոխվում է (պոռթկումը) 5 մ/վ (10 հանգույց) կամ ավելի միջին արագության 7.5 մ/վ (15 հանգույց) կամ ավելի փոփոխությունից առաջ և (կամ) հետո.

4) ըստ կանխատեսման` գետնամերձ քամու փոփոխությունը գերազանցում է շահագործողական առումով կարևոր արժեքների սահմանային մեծությունները, որոնք պետք է սահմանվեն օդերևութաբանական լիազոր մարմնի կողմից ՕԵՍ մարմնի ու շահագրգիռ շահագործողների հետ խորհրդակցությամբ` հաշվի առնելով քամու փոփոխությունները, որոնք`

ա. պահանջում են օգտագործվող ՎՎԳ-ի փոփոխություն,

բ. վկայում են այն մասին, որ ՎՎԳ -ում համընթաց ու կողային քամու փոփոխությունները գերազանցում են այն արժեքները, որոնք շահագործման հիմնական սահմաններ են տվյալ աերոդրոմում թռիչքներ իրականացնող տիպային ինքնաթիռների համար.

5) ըստ կանխատեսման` տեսանելիությունը լավանում է և հասնում կամ գերազանցում է հետևյալ արժեքներից մեկը կամ մի քանիսը, կամ տեսանելիությունը վատանում է և փոքր է լինում հետևյալ արժեքներից մեկից կամ մի քանիսից`

ա. 150 մ, 350 մ, 600 մ, 800 մ, 1500 մ, 3000 մ,

բ. 5000 մ տեսողական թռիչքների կանոններով զգալի թվով թռիչքներ իրականացնելու դեպքում.

6) կանխատեսվում է հետևյալ եղանակային երևույթներից կամ դրանց համակցություններից ցանկացածի սկիզբը կամ դադարը`

ա. փոշե, ավազե կամ ձնե գետնահողմ,

բ. փոշե գետնամերձ բուք, ավազե գետնամերձ բուք կամ ձնե գետնամերձ բուք,

գ. փոթորկանք (շկվալ),

դ. ձագարաձև ամպ (տորնադո կամ ջրե պտտահողմ).

7) ըստ կանխատեսման` BKN կամ OVC տարածվածությամբ ամպերի ստորին շերտի կամ զանգվածի ստորին սահմանի բարձրությունը մեծանում է և հասնում կամ գերազանցում է հետևյալ արժեքներից մեկը կամ մի քանիսը, կամ BKN կամ OVC տարածվածությամբ ամպերի ստորին շերտի կամ զանգվածի ստորին բարձրությունը փոքրանում է և փոքր է դառնում հետևյալ արժեքներից մեկից կամ մի քանիսից`

ա. 30 մ, 60 մ, 150 մ կամ 300 մ (100, 200, 500 կամ 1000 ֆուտ),

բ. 450 մ (1500 ֆուտ) տեսողական թռիչքների կանոններով զգալի թվով թռիչքներ իրականացնելու դեպքում.

8) ըստ կանխատեսման` 450 մ-ից (1500 ֆուտ) ցածր ամպերի շերտի կամ զանգվածի քանակը փոխվում է`

ա. NSC-ից, FEW-ից կամ SCT-ից մինչև BKN կամ OVC,

բ. BKN-ից կամ OVC-ից մինչև NSC, FEW կամ SCT.

9) ըստ կանխատեսման` ուղղաձիգ տեսանելիությունը լավանում է և հասնում կամ գերազանցում է հետևյալ արժեքներից մեկը կամ մի քանիսը, կամ ուղղաձիգ տեսանելիությունը վատթարանում է և փոքր է դառնում հետևյալ արժեքներից մեկից կամ մի քանիսից` 30 մ, 60 մ, 150 մ կամ 300 մ (100, 200, 500 կամ 1000 ֆուտ).

10) ցանկացած այլ չափանիշ, որը հիմնված է տվյալ աերոդրոմի շահագործողական մինիմումի վրա և համաձայնեցված է օդերևութաբանական լիազոր մարմնի ու շահագրգիռ շահագործողների միջև.

11) մյուս չափանիշերը, որոնք հիմնված են կոնկրետ աերոդրոմի շահագործողական մինիմումի վրա, պետք է զուգահեռ դիտարկել համապատասխան SPECI տեսությունների թողարկման համանման չափանիշերի հետ:

172. Այն դեպքերում, երբ անհրաժեշտ է նշել ցանկացած տարրի փոփոխությունը, պետք է օգտագործել BECMG կամ TEMPO փոփոխության ինդեքսները, որոնցից հետո ցույց է տրվում այն ժամանակամիջոցը, որի ընթացքում սպասվում է փոփոխությունը: Պետք է ցույց տալ ժամանակամիջոցի սկիզբը և ավարտը ՀՀԺ-ի ամբողջական ժամերով: Փոփոխության ինդեքսից հետո պետք է ներառել միայն այն տարրերը, որոնք, ինչպես սպասվում է, կենթարկվեն զգալի փոփոխությունների, սակայն, ամպամածության զգալի փոփոխությունների դեպքում պետք է ցույց տալ ամպերի բոլոր խմբերը, այդ թվում` այն շերտերը կամ զանգվածները, որոնց փոփոխությունը չի սպասվում:

173. BECMG փոփոխության ինդեքսը և ժամանակամիջոցի համապատասխան խումբը պետք է օգտագործել այն փոփոխությունների նկարագրման համար, որոնց արդյունքում սպասվում է, որ օդերևութաբանական պայմանները կհասնեն կամ կգերազանցեն սահմանված շեմային արժեքները փոփոխական կամ հաստատուն արագությամբ տվյալ ժամանակահատվածի անորոշ պահի: Ժամանակահատվածը, որպես կանոն, չպետք է գերազանցի 2 ժամը, սակայն ցանկացած դեպքում` չպետք է գերազանցի 4 ժամը:

174. TEMPO փոփոխության ինդեքսը և ժամանակի համապատասխան խումբը պետք է օգտագործել օդերևութաբանական պայմանների սպասվող հաճախակի ու ոչ հաճախակի ժամանակային փոփոխությունների նկարագրման համար, որոնք հասնում կամ գերազանցում են սահմանված շեմային արժեքները և յուրաքանչյուր առանձին դեպքում պահպանվում են 1 ժ-ից պակաս տևողությամբ ժամանակամիջոցի ընթացքում, իսկ ընդհանուր առմամբ կանխատեսման ժամանակամիջոցի կեսից պակաս ժամանակահատվածում, որի ընթացքում սպասվում են փոփոխություններ: Այն դեպքում, երբ սպասվում է, որ ժամանակային փոփոխությունների տևողությունը կազմում է 1 ժ կամ ավելի, պետք է օգտագործել BECMG փոփոխությունների խումբը կամ բաժանել գործողության ժամանակահատվածը:

175. Այն դեպքերում, երբ սպասվում է եղանակային պայմանների մեկ խմբի գերակշռող զգալի և մեծ կամ փոքր փոփոխություն, մեկ այլ խմբի պայմանների գործողության ժամանակահատվածը պետք է բաժանել առանձին ժամանակահատվածների` օգտագործելով FM հապավումը, որից անմիջապես հետո պետք է օգտագործել վեցանիշ ժամանակային խումբ` օրը, ժամը և րոպեն` ՀՀԺ, որոնք ցույց են տալիս սպասվող փոփոխության ժամկետը: FM հապավմանը հաջորդող առանձնացված ժամանակահատվածը պետք է լինի ինքնուրույն տարրերով, և այդ հապավումից հետո մատնանշված պայմանները փոխարինում են այս հապավմանը նախորդող կանխատեսվող բոլոր պայմաններին:

176. Հավանականության խմբերի օգտագործումը: Անհրաժեշտության դեպքում պետք է հաղորդել կանխատեսվող բաղկացուցիչների այլընտրանքային արժեքների հավանականության մասին` օգտագործելով PROB հապավումը և մատնանշելով հավանականությունը տասնյակ տոկոսներով և այնպիսի ժամանակահատվածներով, որոնց ընթացքում սպասվում են այլընտրանքային արժեքները: Հավանականության մասին ինֆորմացիան պետք է ներառել կանխատեսվող տարրերից հետո, որից հետո ցույց է տրվում տարրի կամ տարրերի այլընտրանքային արժեքը: Անհրաժեշտության դեպքում պետք է հաղորդել օդերևութաբանական պայմանների ժամանակային փոփոխությունների կանխատեսման հավանականությունն` օգտագործելով PROB հապավումը և դրանից հետո հավանականությունը մատնանշելով տասնյակ տոկոսներով, որը ներառվում է TEMPO փոփոխության ինդեքսից և համապատասխան ժամանակային խմբից առաջ: 30 տոկոսից ցածր այլընտրանքային արժեքի կամ փոփոխության հավանականությունը համարվում է աննշան և այն պետք չէ նշել: Ավիացիային վերաբերող կանխատեսումներում 50 տոկոս և ավելի այլընտրանքային արժեքի կամ փոփոխության հավանականությունը պետք չէ համարել հավանական, և փոխարենը անհրաժեշտության դեպքում նման իրավիճակը պետք է նշվի BECMG կամ TEMPO փոփոխության ինդեքսների օգտագործման կամ ժամանակահատվածի բաժանման միջոցով` ներառելով FM կրճատումը: Հավանականության խումբը չպետք է օգտագործել BECMG փոփոխության ինդեքսի կամ FM ժամանակային ինդեքսի համար որպես որոշիչ տարր: Հավանականության ու փոփոխության խմբերի քանակը պետք է հասցվի նվազագույնի, իսկ այն, որպես կանոն, չպետք է գերազանցի 5-ը:

177. TAF կանխատեսումները և դրանց ուղղումները հաղորդվում են TEMPO տվյալների միջազգային բանկին կամ այն կենտրոններին, որոնք նշանակվել են տարածաշրջանային աերոնավիգացիոն համաձայնագրով տվյալների ուղարկման արբանյակային համակարգերի շահագործման համար ավիացիոն ամրագրված ծառայության շրջանակներում` տարածաշրջանային աերոնավիգացիոն համաձայնագրին համապատասխան:

178. Շուրջօրյա ռեժիմով աշխատող միջազգային օդանավակայանների համար 24 ժ գործողության ժամանակահատվածով կանխատեսումները թողարկվում են կանոնավոր կերպով: Ոչ շուրջօրյա աշխատանքի ռեժիմով օդանավակայաններում աերոդրոմում առաջին TAF կանխատեսման գործողության ժամանակահատվածի սկիզբը կարող է աննշան շեղվել ստանդարտայինից, և թողարկման վաղօրոքությունը կարող է կազմել 1 ժ-ից ավելի քիչ մինչև գործողության սկիզբը:

179. Կցագրված աերոդրոմներում փաստացի եղանակի մասին տեղեկատվության բացակայության դեպքում կարող է կազմվել կողմնորոշիչ կանխատեսում: Ամփոփագիրն ստանալուց հետո կողմնորոշիչ կանխատեսումը ճշգրտվում և կազմվում է որպես կանոնավոր կանխատեսում: Օդերևութաբանական մարմինը թռիչքային փաստաթղթերում պետք է արտացոլի այն փաստը, որ կանխատեսումը կողմնորոշիչ է:

180. Վայրէջքի համար եղանակի TREND կանխատեսումները կազմվում են աերոդրոմի օդերևութաբանական մասով օդերևութաբանական մարմնի կողմից և նախանշված են տեղական սպառողների պահանջները բավարարելու համար, ինչպես նաև օդանավերի, որոնք գտնվում են աերոդրոմից 1 ժ թռիչքային տևողության սահմաններում:

181. Վայրէջքի համար TREND կանխատեսումը բաղկացած է տվյալ աերոդրոմում օդերևութաբանական պայմանների սպասվող էական փոփոխությունների համառոտ շարադրումից, որը կցվում է տեղական կամ հատուկ ամփոփագրին կամ METAR/SPECI ամփոփագրերին:

182. TREND կանխատեսման գործողության ժամանակահատվածը կազմում է 2 ժ այն ժամանակից, որի համար կազմվել է վայրէջքի համար կանխատեսման մաս հանդիսացող կանոնավոր կամ հատուկ ամփոփագիրը:

183. TREND կանխատեսման մեջ նշվում են հետևյալ տարրերից մեկի կամ մի քանիսի էական փոփոխությունները` գետնամերձ քամու, տեսանելիության, եղանակի երևույթների և ամպամածության: Ընդգրկվում են միայն այն տարրերը, որոնք, ինչպես սպասվում է, կփոփոխվեն էապես: սակայն, ամպամածության էական փոփոխությունների դեպքում նշվում են ամպամածության բոլոր խմբերը` ներառյալ այն շերտերը կամ զանգվածները, որոնց փոփոխությունները չեն սպասվում:

Տեսանելիության էական փոփոխության դեպքում նշվում է նաև այդ փոփոխությունն առաջացնող երևույթը:

184. Վայրէջքի համար TREND կանխատեսումներում ներառվում են հետևյալ օդերևութաբանական տարրերի էական փոփոխությունների կանխատեսումը`

1) նշվում են քամու փոփոխությունները, որոնք ուղեկցվում են`

ա. 60 o-ով և ավելի քամու միջին ուղղության փոփոխությամբ քամու միջին արագության 5 մ/վ-ով (10 հանգույց) կամ ավելի դեպքում, փոփոխությունից առաջ և (կամ) հետո,

բ. 5 մ/վ-ով (10 հանգույց) կամ ավելի քամու միջին արագության փոփոխությամբ,

գ. քամու փոփոխություններով, որոնք շահագործման առումով գերազանցում են կարևոր շեմային այն արժեքները, որը հաստատվում է օդերևութաբանական մարմնի կողմից ՕԵՍ-ի մարմինների ու օդանավ շահագործողների հետ համաձայնեցմամբ, որոնց դեպքում կպահանջվի օգտագործվող ՎՎԳ-ի փոխարինում (ըստ ՎՎԳ-ի աշխատանքային ուղեցույցի), որոնք վկայում են այն մասին, որ համընթաց կամ կողային բաղադրիչների փոփոխությունները ՎՎԳ-ում կգերազանցեն քամու սահմանային արժեքները տվյալ աերոդրոմում թռիչքներ կատարող օդանավերի համար.

2) տեսանելիությունը կլավանա, կհասնի կամ կգերազանցի կամ կդառնա պակաս ստորև նշված մեկ կամ մի քանի արժեքներից` 150, 350, 600, 800, 1500 կամ 3000 մ, իսկ զգալի թվով տեսողական կանոններով իրականացվող թռիչքների կատարման դեպքում 5000 մ`

ա. տեղական կանոնավոր և հատուկ ամփոփագրերին կցված TREND կանխատեսումներում տեսանելիությունը համապատասխանում է ՎՎԳ-ի` երկարությամբ կանխատեսվող տեսանելիությանը,

բ. METAR և SPECI ամփոփագրերին կցվող TREND կանխատեսումներում տեսանելիությունը համապատասխանում է կանխատեսվող գերակշռող տեսանելիությանը.

3) TREND տիպի կանխատեսման մեջ նշվում է եղանակային հետևյալ երևույթներից կամ դրանց համադրություններից մեկի կամ մի քանիսի սկիզբը, դադարը կամ ինտենսիվության փոփոխությունը`

ա. սառչող տեղումներ,

բ. չափավոր կամ ուժեղ տեղումներ (այդ թվում` տեղատարափի ձևով),

գ. ամպրոպ (տեղումներով),

դ. փոշու փոթորիկ,

ե. ավազի փոթորիկ,

զ. 4678 ծածկագրային աղյուսակում նշված եղանակային այլ երևույթներ` համաձայն օդերևութաբանական լիազոր մարմնի, տեխնիկական կարգավորման լիազորված մարմնի ու համապատասխան շահագործողների միջև պայմանավորվածության.

4) TREND տիպի կանխատեսման մեջ նշվում է եղանակային հետևյալ երևույթներից կամ դրանց համադրությունների մեկի կամ մի քանիսի սկիզբը, դադարը կամ ինտենսիվության փոփոխությունը`

ա. սառչող մառախուղ,

բ. փոշու, ավազի կամ ձյան գետնամերձ հողմ,

գ. փոշու գետնամերձ բուք, ավազե գետնամերձ բուք կամ ձյան գետնամերձ բուք,

դ. ամպրոպ (առանց տեղումների),

ե. փոթորկանք` շկվալ,

զ. ձագարաձև ամպ (տոռնադո կամ ջրային պտտահողմ),

է. 4678 ծածկագրային աղյուսակում նշված եղանակի այլ հատուկ երևույթներ, որոնք կհանգեցնեն տեսանելիության էական փոփոխությունների.

5) եղանակային երևույթների սպասվող դադարեցումը նշվում է NSW հապավումի միջոցով.

6) Ամպամածություն: Այն դեպքերում, երբ սպասվում է, որ BKN կամ OVC տարածականությամբ ամպերի շերտի ստորին սահմանի բարձրությունը կմեծանա և կհասնի կամ կգերազանցի հետևյալ արժեքներից մեկը կամ մի քանիսը, կամ երբ ակնկալվում է, որ BKN կամ OVC տարածականությամբ ամպերի շերտի ստորին սահմանի բարձրությունը կփոքրանա և փոքր կլինի հետևյալ արժեքներից` 30, 60, 150, 300 և 450 մ (100, 200, 500, 1000 և 1500 ֆուտ), ապա TREND տիպի կանխատեսման մեջ նշվում է այդ փոփոխությունը: Այն դեպքերում, երբ ամպերի շերտի ստորին սահմանի բարձրությունը կազմում է առնվազն 450 մ (1500 ֆուտ), ինչպես նաև, երբ սպասվում է, որ այն կփոքրանա կամ կմեծանա այս նիշից, TREND տիպի կանխատեսման մեջ նշվում են FEW կամ SCT-ից մինչև BKN կամ OVC մեծ կողմի ամպերի քանակի փոփոխությունները, կամ նշվում են BKN կամ OVC-ից մինչև FEW կամ SCT փոքր կողմի փոփոխությունները: Եթե կանխատեսվում է ամպերի բացակայություն, իսկ CAVOK հապավումը չի համապատասխանում եղանակի պայմանները նկարագրելուն, ապա կիրառվում է NSC հապավումը.

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.11.2016
N 1174-Ն
Որոշում