Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ՃՅՈՒՂԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ՃՅՈՒՂԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՀՀ ՄԻԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԱԶՄԱ ...

 

 

041.1104.241116

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 նոյեմբերի 2016 թվականի N 1104-Ա

 

ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՈՂ ՃՅՈՒՂԵՐԻ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասի`

1. Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնությանը (ԱՃԹՆ) Հայաստանի Հանրապետության միանալու և Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ստանդարտի ներդրման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել բազմաշահառու խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) բազմաշահառու խմբում Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացնող այլընտրանքային անդամը սույն որոշման հավելվածի 1-6-րդ կետերով սահմանված անդամի բացակայության դեպքում փոխարինում է նրան` քվեարկելու իրավունքով.

2) բազմաշահառու խմբում արդյունահանող կազմակերպությունները ներկայացնող այլընտրանքային անդամը սույն որոշման հավելվածի 8-11-րդ կետերով սահմանված անդամի բացակայության դեպքում փոխարինում է նրան` քվեարկելու իրավունքով.

3) բազմաշահառու խմբում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող այլընտրանքային անդամը սույն որոշման հավելվածի 16-19-րդ կետերով սահմանված անդամի բացակայության դեպքում փոխարինում է նրան` քվեարկելու իրավունքով:

(որոշումը խմբ. 16.07.18 թիվ 960-Ա որոշում)

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2016 թ. նոյեմբերի 24-ի

N 1104-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԲԱԶՄԱՇԱՀԱՌՈՒ ԽՄԲԻ

 

    1. Ա. Միրզոյան       - ՀՀ առաջին փոխվարչապետ (խմբի նախագահ)

 

    2. Դ. Անանյան        - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ

 

    3. Ի. Ղափլանյան      - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

 

    4. Վ. Գևորգյան       - ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական

                           պաշարների նախարարի տեղակալ

 

    5. Կ. Իսախանյան      - ՀՀ տարածքային կառավարման և  զարգացման նախարարի

                           տեղակալ

 

    6. Ս. Քրմոյան        - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

 

    7. Ա. Պողոսյան       - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ (այլընտրանքային

                           անդամ)

 

    8. Պ. Խաչատրյան      - «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ

                           բաժնետիրական ընկերության իրավաբանական

                           դեպարտամենտի ղեկավար (համաձայնությամբ)

 

    9. Վ. Վարդանյան      - «Գեոմայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ

                           ընկերության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)

 

    10. Ա. Ստեփանյան     - «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության

                           կայուն զարգացման գծով փոխնախագահ

                           (համաձայնությամբ)

 

    11. Ա. Նիկողոսյան    - «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ

                           բաժնետիրական ընկերության վարչական տնօրեն

                           (համաձայնությամբ)

 

    12. Դ. Թադևոսյան     - «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր

                           տնօրենի տեղակալ (այլընտրանքային անդամ)

                           (համաձայնությամբ)

 

    13. Ա. Օսիկյան       - «ԱՍՍԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ

                           ընկերության գլխավոր տնօրեն (այլընտրանքային

                           անդամ) (համաձայնությամբ)

 

    14. Ա. Աղաբալյան     - «Գեոէկոնոմիկա» փակ բաժնետիրական ընկերության

                           գլխավոր տնօրենի տեղակալ (այլընտրանքային անդամ)

                           (համաձայնությամբ)

 

    15. Մ. Եղիազարյան    - «Մեղրաձոր գոլդ» սահմանափակ պատասխանատվությամբ

                           ընկերության գլխավոր հաշվապահ (այլընտրանքային

                           անդամ) (համաձայնությամբ)

 

    16. Ս. Այվազյան      - «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն

                           կենտրոն» հասարակական կազմակերպության գործադիր

                           տնօրեն (համաձայնությամբ)

 

    17. Ի. Զարաֆյան      - «Էկոլուր» տեղեկատվական հասարակական

                           կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)

 

    18. Հ. Մովսիսյան     - Երևանի  պետական համալսարանի օգտակար հանածոների

                           հանքավայրերի որոնման և հետախուզման ամբիոնի

                           դոցենտ (համաձայնությամբ)

 

19. Ա. Համբարձումյան - «Հասարակական ձայն» հասարակական կազմակերպության

խորհրդի անդամ (համաձայնությամբ)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.11.2016
N 1104-Ա
Որոշում