ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մ. Գ. ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑՈՒ
ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայ պատմագիտության զարգացման ասպարեզում ունեցած նշանակալի ավանդի, Հայաստանում գիտության և բարձրագույն կրթության կազմակերպման գործում ակնառու ներդրումների համար բազմավաստակ գիտնական, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս Մկրտիչ Գեղամի ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ պարգևատրել Մովսես Խորենացու մեդալով:
15 նոյեմբերի 1995 թ.
ՆՀ-519