(ուժը կորցրել է 01.01.2020 թվականից` 11.12.2019 թիվ 457-Ն որոշում)
i
600.0381.151216
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«15» 12 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60016437
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 նոյեմբերի 2016 թվականի N 381-Ն
i
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձի կողմից բաժանորդների խմելու ջրի մատակարարման ընդհատումների վերաբերյալ տեղեկատվության ներկայացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
Հավելված
Հայաստանի Հանրապետության
հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի նոյեմբերի 30-ի
N 381-Ն որոշման
ԿԱՐԳ
ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿՈՂՄԻՑ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻ ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԸՆԴՀԱՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
1. Սույն կարգը սահմանում է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձի (այսուհետ` լիցենզավորված անձ) կողմից բաժանորդների խմելու ջրի մատակարարման ընդհատումների վերաբերյալ տեղեկատվության (այսուհետ` տեղեկատվություն) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացման ընթացակարգը:
2. Տեղեկատվությունը ներկայացվում է`
1) եռամսյակային կտրվածքով` մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա ավարտը` համաձայն հավելվածի.
2) էլեկտրոնային եղանակով` լիցենզավորված անձի կամ նրա կողմից լիազորված անձի էլեկտրոնային ստորագրությամբ` [email protected] էլեկտրոնային հասցեին.
3) ԷքսԷլԷս (XLS) կամ ԷքսԷլԷսԷքս (XLSX) կամ ՕԴիԷս (ODS) ֆորմատների ֆայլերի տեսքով, հայկական ֆոնետիկ յունիկոդ (phonetic unicode) տառատեսակով:
3. Տեղեկատվության ներկայացման վերաբերյալ լիցենզավորված անձը կամ նրա կողմից լիազորված անձը մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա ավարտը գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին:
Հավելված
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2016 թվականի նոյեմբերի 30-ի
N 381-Ն որոշմամբ սահմանված
կարգի
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձի կողմից բաժանորդների խմելու ջրի մատակարարման ընդհատումների վերաբերյալ__-րդ եռամսյակ 20 __ թվական
._________________________________________________________________________.
|N |Մարզը|Համայնքը|Հաս-|Ընդ- |Ընդ-|Ընդ- |Ընդ-|Բաժա-|Ջրա- |Այն |Վճար-|Նը- |
| | | |ցեն |հատ- |հատ-|հատ- |հատ-|նորդ-|զրկ- |բաժա-|վե- |շում|
| | | | |ման |ման |ման |ման |ներին|ված |նորդ-|լիք |ներ |
| | | | |ամսա-|ժամը|տևո- |պատ-|իրա- |բաժա-|ների |տու- | |
| | | | |թիվը | |ղու- |ճառը|զեկ- |նորդ-|քա- |ժան- | |
| | | | | | |թյու-| |ման |ների |նակը,|քի | |
| | | | | | |նը | |օրը |քա- |որոնց|ընդ- | |
| | | | | | |(ժամ)| |և |նակը |համար|հա- | |
| | | | | | | | |ձևը | |հաշ- |նուր | |
| | | | | | | | |(վթա-| |վարկ-|գու- | |
| | | | | | | | |րի | |վել է|մարը | |
| | | | | | | | |դեպ- | |տու- |(հա- | |
| | | | | | | | |քում`| |ժանք |զար | |
| | | | | | | | |նաև | | |դրամ)| |
| | | | | | | | |ժամը)| | | | |
|__|_____|________|____|_____|____|_____|____|_____|_____|_____|_____|____|
|1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
|__|_____|________|____|_____|____|_____|____|_____|_____|_____|_____|____|
|1 | | | | | | | | | | | | |
|__|_____|________|____|_____|____|_____|____|_____|_____|_____|_____|____|
|2 | | | | | | | | | | | | |
|__|_____|________|____|_____|____|_____|____|_____|_____|_____|_____|____|
|3 | | | | | | | | | | | | |
|__|_____|________|____|_____|____|_____|____|_____|_____|_____|_____|____|
|4 | | | | | | | | | | | | |
|__|_____|________|____|_____|____|_____|____|_____|_____|_____|_____|____|
|5 | | | | | | | | | | | | |
._________________________________________________________________________.
1. Աղյուսակի 6-րդ սյունակում լրացվում է ջրամատակարարման հրապարակված գրաֆիկով նախատեսված այն ժամը, որից հետո ջրամատակարարում չի իրականացվել:
2. Աղյուսակի 8-րդ սյունակում լրացվում է «1»` պլանային ընդհատման, «2»` վթարային ընդհատման, «3»` ֆորս մաժորի հետևանքով ընդհատման դեպքում: