Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԿԻՑ ԱՏՈՄԱՅԻՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

 

Ելնելով Հայկական ատոմային էլեկտրակայանի հետագա անվտանգ շահագործումն ապահովելու անհրաժեշտությունից, որոշում եմ.

1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից անկախ խորհրդակցական մարմին` ատոմային էներգետիկայի անվտանգության խորհուրդ:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի հետևյալ կազմը`

 

    Միրոսլավ ԼԻՊԱՐ       Ատոմային էներգիայի միջազգային գործակալության

                         և Միջուկային օպերատորների համաշխարհային

                         ասոցիացիայի ավագ խորհրդական (խորհրդի նախագահ,

                         Սլովակիա)

 

    Վահրամ ՊԵՏՐՈՍՅԱՆ     «Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական

                         գիտահետազոտական ինստիտուտ» («Հայատոմ») ՓԲԸ-ի

                         գլխավոր տնօրեն (խորհրդի գործադիր քարտուղար)

 

    Ադոլֆ ԲԻՐԿՀՈՖԵՐ      Մյունխենի տեխնիկական համալսարանի ռեակտորների

                         անվտանգության և դինամիկայի ամբիոնի խորհրդատու

                         (Գերմանիա)

 

    Ալեքսանդր ԼՈԿՇԻՆ     «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի

                         առաջին տեղակալ (ՌԴ)

 

    Վլադիմիր ԱՍՄՈԼՈՎ     «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի

                         խորհրդական (ՌԴ)

 

Ալեքսեյ ՖԵՐԱՊՈՆՏՈՎ  Ատոմային, տեխնոլոգիական և բնապահպանական

վերահսկողության դաշնային ծառայության ղեկավարի

տեղակալ (ՌԴ)

 

    Ռոբերտ ԲԱԴՆԻՑ        «Լոուրենս Բերկլի» ազգային լաբորատորիայի

                         գիտաշխատող (ԱՄՆ)

 

    Քրիստոֆեր ՎԱԹՍՈՆ     Բրիտանական «Փագվոշ Գրուփ» կազմակերպության

                         միջուկային և զանգվածային ոչնչացման զենքի

                         վտանգների հարցերով նախագահ (Միացյալ

                         Թագավորություն)

 

    Բերնարդ ԳԵՍԴՈՆ       «Արևա»  կորպորացիայի ռեակտորների նախագծման

                         բաժանմունքի տեխնիկական խորհրդատու (Ֆրանսիա)

 

    Ժոզեֆ ՄԻՇԱԿ          Չեխիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի

                         ռազմավարական հետազոտությունների հարցերով տնօրեն

                         (Չեխիա)

 

    Ժերալդ ՕԶՈՒՆՅԱՆ      Ռադիոակտիվ թափոնների կառավարման ազգային

                         գործակալության հաղորդակցության գծով փոխտնօրեն և

                         միջազգային կապերի բաժանմունքի տնօրեն (Ֆրանսիա)

 

    Ռոբերտ ԱՎԱԳՅԱՆ       Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային

                         ակադեմիայի ակադեմիկոս

 

    Պետեր ՔԵԼՄ           Ֆրանս-գերմանական «Ռիսկաուդիտ» կազմակերպության

                         նախագծերի տեխնիկական ղեկավար, անկախ խորհրդատու

                         (Գերմանիա)

 

(կազմը փոփ. 14.12.98 թիվ ՆՀ-189, լրաց. 09.12.00 ՆՀ-742, 27.09.02 ՆՀ-1184-Ա, 15.10.02 թիվ 1191-Ա, 06.04.04 ՆՀ-51-Ա, 14.07.05 ՆՀ-134-Ա, 08.01.07 ՆՀ-1-Ն, 29.09.08 ՆՀ-275-Ա, 25.03.10 ՆՀ-58-Ա, 14.11.11 ՆՀ-301-Ա, 23.10.13 ՆՀ-282-Ա, 02.09.15 ՆՀ-491-Ա, 24.10.17 ՆՀ-866-Ա հրամանագրեր)

 

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի աշխատանքների կազմակերպման ֆինանսավորման հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդին` երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության նախագահին կից ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի կանոնադրությունը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

13 հուլիսի 1996 թ.

ՆՀ-606

 

 

pin
ՀՀ Նախագահ
13.07.1996
N ՆՀ-606
Հրամանագիր