Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ (2-ՐԴ ՄԱՍ)

 

 

040.1313.301216

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2016 թվականի N 1313-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

21. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` հաստատել, կոմիտեի պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել անշարժ գույքի կադաստրի զարգացման 2017 թվականի համալիր ծրագիրը` մեկամսյա ժամկետում:

22. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից Հայաստանի Հանրապետության անունից պայմանագրային հիմունքներով իրականացված ծառայությունների դիմաց պատվիրատուների կողմից պայմանագրով սահմանված կարգով, չափերով և ժամկետներում վճարումների չկատարման դեպքում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել այդ պատվիրատուներից պարտքերի գումարների ստացումը.

2) մինչև 2017 թվականի ապրիլի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության 2010 թվականի ապրիլի 29-ի N 483-Ն որոշմամբ նախատեսված ծրագրերի գծով արտաբյուջետային հաշիվների միջոցների ծախսման 2017 թվականի նախահաշիվները հաստատելու և այդ հաշիվների 2017 թվականի համար ծրագրավորվող մուտքերը և ելքերը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում ներառելու վերաբերյալ:

23. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին`

1) մինչև 2017 թվականի սեպտեմբերի 11-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ և 2017/2018 ուսումնական տարվա սկզբում դասարանների փաստացի կոմպլեկտավորման արդյունքում հանրակրթական դպրոցների աշակերտների թվի (ներառյալ նախադպրոցական և ներառական կրթության մեջ ընդգրկված երեխաները) մասին տվյալները` տարբերակված ըստ հարթավայրային, լեռնային, բարձր լեռնային բնակավայրերում գտնվող դպրոցների, միևնույն բնակավայրում միակ, մինչև 400 աշակերտ ունեցող դպրոցների, ինչպես նաև 2017/2018 ուսումնական տարվա սկզբի դրությամբ հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների սովորողների թվի վերաբերյալ տվյալները.

2) սույն որոշման 4-րդ կետի 8-րդ ենթակետում նշված առաջարկությունները ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի հետ համաձայնեցված:

24. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` յուրաքանչյուրն իրեն վերաբերող մասով, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն ներկայացնել սույն որոշման N 5 հավելվածի N 19 «Ճանապարհային ոլորտի կատարողական հիմնական ցուցանիշները» աղյուսակի ճանապարհային հիմնական կատարողական ցուցանիշների փաստացի արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն 2017 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով` մինչև 2017 թվականի հուլիսի 20-ը, իսկ տարեկան կտրվածքով` մինչև 2018 թվականի փետրվարի 18-ը:

25. Սույն որոշման N 11 հավելվածում ընդգրկված գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին`

1) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել եռամսյակային հաշվետվություններ սույն որոշման N 11 հավելվածի` իրենց կողմից ղեկավարվող մարմիններին համապատասխանող աղյուսակներում նշված արդյունքի ցուցանիշների կատարման վերաբերյալ.

2) սույն որոշման N 5 հավելվածով սահմանված ֆինանսական ցուցանիշներում փոփոխությունների կատարման մասին սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելիս` միաժամանակ ներկայացնել դրանցից բխող առաջարկություններ նաև սույն որոշման N 11 հավելվածի` իրենց կողմից ղեկավարվող մարմիններին համապատասխանող աղյուսակներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին:

26. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

i

1) եռամսյա ժամկետում հաստատել, նախարարության պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել 2017 թվականի հետևյալ ծրագրերը`

ա. պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով պարարտանյութերի ձեռքբերման համար,

բ. պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին մատչելի գներով դիզելային վառելիքի ձեռքբերման համար.

2) «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում» ծրագրի համար Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված միջոցները հատկացնել «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին.

3) «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցություն» ծրագրի իրականացման համար 120.000,0 հազ. դրամը հատկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին.

4) «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում» պիլոտային ծրագրի իրականացման համար 70,422.0 հազ. դրամը հատկացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գյուղական ֆինանսավորման կառույցին:

(26-րդ կետը փոփ. 16.03.17 թիվ 249-Ն, 03.08.17 թիվ 945-Ն որոշումներ)

27. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարին` մեկամսյա ժամկետում հաստատել և աշխատակազմի պաշտոնական վեբկայքում հրապարակել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով ազգային փոքրամասնություններին պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով նախատեսված հատկացումների` ըստ առանձին ստացողների բաշխումը:

i

28. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահին` հաստատել, կոմիտեի պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով 2017 թվականի պետական պատվերի վերաբերյալ` մեկամսյա ժամկետում:

29. Միջազգային վարկատու կազմակերպություններից, օտարերկրյա պետություններից և այլ արտաքին աղբյուրներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային միջոցների հաշվին իրականացվող նպատակային վարկային ծրագրերի գծով Հայաստանի Հանրապետությանը 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների գլխավոր կարգադրիչներ հանդիսացող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմինների ղեկավարներին` սահմանել խիստ հսկողություն, կանխել և թույլ չտալ միջազգային վարկատու կազմակերպություններից, օտարերկրյա պետություններից և այլ արտաքին աղբյուրներից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային միջոցների հաշվին իրենց կողմից կարգավորվող ոլորտներում ծրագրեր իրականացնող գրասենյակների (անկախ դրանց կազմակերպական-իրավական ձևից) իրագործվող նպատակային վարկային ծրագրերի գծով «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 14 աղյուսակով ըստ յուրաքանչյուր նպատակային վարկային ծրագրի սահմանած ծախսերի (ինչպես վարկային միջոցների, այնպես էլ Հայաստանի Հանրապետության կառավարության համաֆինանսավորման մասով) տարեկան, ինչպես նաև սույն որոշմամբ նախատեսված եռամսյակային (աճողական) գումարների (ներառյալ ուղղակի վճարումների և բացված հատուկ պարտավորագրերի շրջանակներում կատարվող վճարումների մասով) գերազանցում (եթե Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից այլ բան նախատեսված չէ)` բացառությամբ Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված պետական արտահանման վարկի հաշվին ռուսական արտադրության ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումների ֆինանսավորում ծրագրի:

(29-րդ կետը փոփ. 13.04.17 թիվ 424-Ն որոշում)

30. Մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան մարմինների համար Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի և վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակների հաստատումը` թույլատրել այդ մարմիններին իրականացնել նմանատիպ գործառնություններ 2017 թվականի 1-ին եռամսյակի ընթացքում` հաստատված եռամսյակային համամասնությունների շրջանակում, յուրաքանչյուր մարմնի գծով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի հաստատված տարեկան հատկացումների մեկ տասներորդի չափով` ըստ առանձին տնտեսագիտական հոդվածների` պայմանով, որ այդ գործառնությունների տվյալները կներառվեն 2017 թվականի համար տվյալ մարմնի կողմից առաջարկվող` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծերի համապատասխան հավելվածներով նշված նպատակով ներկայացվող չափաքանակներում:

31. «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ և վերաբաշխումներ` համաձայն N 13 հավելվածի:

32. Առաջարկել`

1) Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահին, Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետին, Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին և Հայաստանի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարմանն աջակցելու նպատակով առաջնորդվել սույն որոշման 1-4-րդ, 20-րդ և 25-րդ կետերով.

2) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը տրամադրել սույն որոշման N 6 հավելվածով սահմանված` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի` եռամսյակային կտրվածքով ծրագրավորված մուտքերի հավաքագրման արդյունքների և դրանց ծրագրային ցուցանիշներից շեղումների պատճառների մասին հաշվետվություն` մինչև տվյալ եռամսյակի վերջին ամսվան հաջորդող երկրորդ ամսվա 5-ը:

33. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի միկրոռեգիոնալ մակարդակի` համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման նպատակով Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեին 2017 թվականին հատկացնել 140,000.0 հազ. դրամ, որից` առաջին կիսամյակում 90,000.0 հազ. դրամ, ինն ամսում` 120,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով):

34. Հույժ գաղտնի:

35. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում հաստատել, կոմիտեի պաշտոնական վեբկայքում հրապարակել և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել սույն կետով նախատեսված հատկացման հաշվին իրականացվելիք 2017 թվականի միջոցառումները:

36. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ

 

i

_______________________________________

ԻՐՏԵԿ - N 1-13 հավելվածները չեն բերվում

 

i

ԻՐՏԵԿ - հավելվածները փոփոխվել են

i

12.01.17 թիվ 2-Ն,    19.01.17 թիվ 14-Ն,   19.01.17 թիվ 17-Ն,

26.01.17 թիվ 30-Ն,   26.01.17 թիվ 38-Ն,   26.01.17 թիվ 35-Ն, 26.01.17 թիվ 64-Ն,  09.02.17 թիվ 99-Ն,  09.02.17 թիվ 100-Ն, 16.02.17 թիվ 129-Ն, 16.02.17 թիվ 131-Ն, 16.02.17 թիվ 149-Ն, 16.02.17 թիվ 151-Ն, 16.02.17 թիվ 154-Ն, 23.02.17 թիվ 164-Ն, 23.02.17 թիվ 165-Ն, 23.02.17 թիվ 162-Ն, 23.02.17 թիվ 158-Ն, 23.02.17 թիվ 163-Ն, 16.02.17 թիվ 153-Ն, 02.03.17 թիվ 196-Ն, 02.03.17 թիվ 197-Ն, 02.03.17 թիվ 207-Ն, 23.02.17 թիվ 211-Ն, 09.03.17 թիվ 213-Ն, 09.03.17 թիվ 215-Ն, 02.03.17 թիվ 219-Ն, 23.02.17 թիվ 212-Ն, 02.03.17 թիվ 221-Ն, 09.03.17 թիվ 226-Ն, 02.03.17 թիվ 238-Ն, 16.03.17 թիվ 244-Ն, 16.03.17 թիվ 249-Ն, 16.03.17 թիվ 251-Ն, 16.03.17 թիվ 255-Ն, 16.03.17 թիվ 256-Ն, 16.03.17 թիվ 260-Ն, 09.03.17 թիվ 276-Ն, 23.03.17 թիվ 277-Ն, 23.03.17 թիվ 279-Ն, 16.03.17 թիվ 289-Ն, 23.03.17 թիվ 281-Ն, 23.03.17 թիվ 284-Ն, 23.03.17 թիվ 292-Ն, 23.03.17 թիվ 294-Ն, 23.03.17 թիվ 295-Ն, 23.03.17 թիվ 301-Ն, 23.03.17 թիվ 303-Ն, 23.03.17 թիվ 298-Ն, 23.03.17 թիվ 304-Ն, 30.03.17 թիվ 307-Ն, 30.03.17 թիվ 309-Ն, 30.03.17 թիվ 315-Ն, 30.03.17 թիվ 306-Ն, 30.03.17 թիվ 308-Ն, 30.03.17 թիվ 310-Ն, 30.03.17 թիվ 331-Ն, 30.03.17 թիվ 332-Ն, 30.03.17 թիվ 337-Ն, 30.03.17 թիվ 338-Ն, 06.04.17 թիվ 344-Ն, 06.04.17 թիվ 345-Ն, 13.04.17 թիվ 361-Ն, 13.04.17 թիվ 362-Ն, 06.04.17 թիվ 384-Ն, 13.04.17 թիվ 385-Ն, 13.04.17 թիվ 392-Ն, 20.04.17 թիվ 405-Ն, 20.04.17 թիվ 408-Ն, 20.04.17 թիվ 410-Ն, 20.04.17 թիվ 406-Ն, 20.04.17 թիվ 409-Ն, 13.04.17 թիվ 389-Ն, 13.04.17 թիվ 424-Ն, 30.03.17 թիվ 426-Ն, 20.04.17 թիվ 438-Ն, 27.04.17 թիվ 446-Ն, 27.04.17 թիվ 447-Ն, 27.04.17 թիվ 448-Ն, 04.05.17 թիվ 450-Ն, 27.04.17 թիվ 443-Ն, 04.05.17 թիվ 471-Ն, 11.05.17 թիվ 476-Ն, 11.05.17 թիվ 477-Ն, 04.05.17 թիվ 478-Ն, 04.05.17 թիվ 501-Ն, 04.05.17 թիվ 502-Ն, 11.05.17 թիվ 503-Ն, 18.05.17 թիվ 520-Ն, 18.05.17 թիվ 516-Ն, 11.05.17 թիվ 533-Ն, 18.05.17 թիվ 523-Ն, 18.05.17 թիվ 531-Ն, 25.05.17 թիվ 574-Ն, 25.05.17 թիվ 568-Ն, 18.05.17 թիվ 571-Ն, 01.06.17 թիվ 589-Ն, 01.06.17 թիվ 587-Ն, 01.06.17 թիվ 596-Ն, 25.05.17 թիվ 552-Ն, 25.05.17 թիվ 562-Ն, 25.05.17 թիվ 601-Ն, 01.06.17 թիվ 602-Ն, 01.06.17 թիվ 603-Ն, 08.06.17 թիվ 627-Ն, 08.06.17 թիվ 616-Ն, 01.06.17 թիվ 625-Ն, 08.06.17 թիվ 614-Ն, 08.06.17 թիվ 615-Ն, 08.06.17 թիվ 624-Ն, 15.06.17 թիվ 660-Ն, 15.06.17 թիվ 663-Ն, 15.06.17 թիվ 664-Ն, 15.06.17 թիվ 665-Ն, 08.06.17 թիվ 667-Ն, 15.06.17 թիվ 671-Ն, 15.06.17 թիվ 673-Ն, 23.06.17 թիվ 724-Ն, 23.06.17 թիվ 720-Ն, 23.06.17 թիվ 726-Ն, 23.06.17 թիվ 738-Ն, 23.06.17 թիվ 745-Ն, 23.06.17 թիվ 750-Ն, 23.06.17 թիվ 755-Ն, 06.07.17 թիվ 775-Ն, 06.07.17 թիվ 781-Ն, 29.06.17 թիվ 785-Ն, 13.07.17 թիվ 803-Ն, 13.07.17 թիվ 813-Ն, 13.07.17 թիվ 820-Ն, 13.07.17 թիվ 840-Ն, 20.07.17 թիվ 848-Ն , 20.07.17 թիվ 849-Ն, 13.07.17 թիվ 857-Ն, 13.07.17 թիվ 859-Ն, 20.07.17 թիվ 868-Ն, 20.07.17 թիվ 869-Ն, 27.07.17 թիվ 897-Ն, 27.07.17 թիվ 908-Ն, 03.08.17 թիվ 916-Ն, 03.08.17 թիվ 929-Ն, 03.08.17 թիվ 933-Ն, 03.08.17 թիվ 928-Ն, 03.08.17 թիվ 930-Ն, 03.08.17 թիվ 944-Ն, 03.08.17 թիվ 945-Ն, 10.08.17 թիվ 948-Ն, 10.08.17 թիվ 949-Ն, 10.08.17 թիվ 951-Ն, 10.08.17 թիվ 952-Ն, 10.08.17 թիվ 959-Ն, 10.08.17 թիվ 974-Ն, 17.08.17 թիվ 986-Ն, 24.08.17 թիվ 1023-Ն, 24.08.17 թիվ 1024-Ն, 24.08.17 թիվ 1027-Ն, 24.08.17 թիվ 1053-Ն, 31.08.17 թիվ 1056-Ն, 24.08.17 թիվ 1047-Ն, 24.08.17 թիվ 1052-Ն, 31.08.17 թիվ 1060-Ն, 24.08.17 թիվ 1046-Ն, 31.08.17 թիվ 1072-Ն, 31.08.17 թիվ 1073-Ն, 31.08.17 թիվ 1074-Ն, 24.08.17 թիվ 1070-Ն, 07.09.17 թիվ 1082-Ն, 31.08.17 թիվ 1083-Ն, 07.09.17 թիվ 1089-Ն, 07.09.17 թիվ 1090-Ն, 14.09.17 թիվ 1119-Ն, 14.09.17 թիվ 1118-Ն, 14.09.17 թիվ 1137-Ն, 14.09.17 թիվ 1138-Ն, 14.09.17 թիվ 1139-Ն, 24.08.17 թիվ 1134-Ն, 22.09.17 թիվ 1153-Ն, 22.09.17 թիվ 1156-Ն, 22.09.17 թիվ 1157-Ն, 22.09.17 թիվ 1158-Ն, 22.09.17 թիվ 1160-Ն, 22.09.17 թիվ 1161-Ն, 22.09.17 թիվ 1152-Ն, 28.09.17 թիվ 1173-Ն, 28.09.17 թիվ 1179-Ն, 28.09.17 թիվ 1176-Ն, 28.09.17 թիվ 1192-Ն, 28.09.17 թիվ 1195-Ն, 28.09.17 թիվ 1193-Ն, 22.09.17 թիվ 1201-Ն, 28.09.17 թիվ 1222-Ն, 05.10.17 թիվ 1223-Ն, 05.10.17 թիվ 1224-Ն, 05.10.17 թիվ 2227-Ն, 05.10.17 թիվ 1228-Ն, 05.10.17 թիվ 1229-Ն, 05.10.17 թիվ 1230-Ն, 05.10.17 թիվ 1231-Ն, 05.10.17 թիվ 1234-Ն, 05.10.17 թիվ 1226-Ն, 05.10.17 թիվ 1251-Ն, 28.09.17 թիվ 1254-Ն, 05.10.17 թիվ 1256-Ն, 12.10.17 թիվ 1274-Ն, 12.10.17 թիվ 1277-Ն, 12.10.17 թիվ 1278-Ն, 12.10.17 թիվ 1295-Ն, 12.10.17 թիվ 1299-Ն, 12.10.17 թիվ 1304-Ն, 12.10.17 թիվ 1301-Ն, 12.10.17 թիվ 1303-Ն, 12.10.17 թիվ 1293-Ն, 19.10.17 թիվ 1339-Ն, 19.10.17 թիվ 1341-Ն, 26.10.17 թիվ 1352-Ն, 02.11.17 թիվ 1377-Ն, 02.11.17 թիվ 1379-Ն, 02.11.17 թիվ 1380-Ն, 26.10.17 թիվ 1372-Ն, 26.10.17 թիվ 1375-Ն, 02.11.17 թիվ 1392-Ն, 02.11.17 թիվ 1396-Ն, 02.11.17 թիվ 1397-Ն, 09.11.17 թիվ 1401-Ն, 26.10.17 թիվ 1403-Ն, 02.11.17 թիվ 1405-Ն, 09.11.17 թիվ 1418-Ն, 09.11.17 թիվ 1438-Ն, 09.11.17 թիվ 1439-Ն, 09.11.17 թիվ 1441-Ն, 09.11.17 թիվ 1443-Ն, 09.11.17 թիվ 1442-Ն, 16.11.17 թիվ 1453-Ն, 23.11.17 թիվ 1462-Ն, 23.11.17 թիվ 1463-Ն, 23.11.17 թիվ 1464-Ն, 19.10.17 թիվ 1469-Ն, 23.11.17 թիվ 1471-Ն, 23.11.17 թիվ 1472-Ն, 23.11.17 թիվ 1483-Ն, 16.11.17 թիվ 1490-Ն, 23.11.17 թիվ 1493-Ն, 23.11.17 թիվ 1497-Ն, 23.11.17 թիվ 1491-Ն, 23.11.17 թիվ 1496-Ն, 30.11.17 թիվ 1504-Ն, 30.11.17 թիվ 1509-Ն, 30.11.17 թիվ 1510-Ն, 30.11.17 թիվ 1511-Ն, 30.11.17 թիվ 1512-Ն, 30.11.17 թիվ 1515-Ն, 30.11.17 թիվ 1516-Ն, 30.11.17 թիվ 1518-Ն, 30.11.17 թիվ 1522-Ն, 30.11.17 թիվ 1523-Ն, 30.11.17 թիվ 1524-Ն, 30.11.17 թիվ 1534-Ն, 23.11.17 թիվ 1489-Ն, 07.12.17 թիվ 1541-Ն, 07.12.17 թիվ 1542-Ն, 07.12.17 թիվ 1544-Ն, 07.12.17 թիվ 1546-Ն, 07.12.17 թիվ 1547-Ն, 07.12.17 թիվ 1548-Ն, 07.12.17 թիվ 1549-Ն, 07.12.17 թիվ 1550-Ն, 07.12.17 թիվ 1554-Ն, 07.12.17 թիվ 1560-Ն, 30.11.17 թիվ 1553-Ն, 07.12.17 թիվ 1543-Ն, 04.12.17 թիվ 1545-Ն, 30.11.17 թիվ 1583-Ն, 07.12.17 թիվ 1573-Ն, 14.12.17 թիվ 1600-Ն, 14.12.17 թիվ 1605-Ն, 14.12.17 թիվ 1608-Ն, 14.12.17 թիվ 1613-Ն, 14.12.17 թիվ 1606-Ն, 14.12.17 թիվ 1609-Ն, 14.12.17 թիվ 1612-Ն, 14.12.17 թիվ 1617-Ն, 14.12.17 թիվ 1620-Ն, 14.12.17 թիվ 1616-Ն, 07.12.17 թիվ 1574-Ն, 14.12.17 թիվ 1601-Ն, 14.12.17 թիվ 1602-Ն, 14.12.17 թիվ 1607-Ն, 14.12.17 թիվ 1618-Ն, 14.12.17 թիվ 1617-Ն, 14.12.17 թիվ 1638-Ն, 14.12.17 թիվ 1639-Ն, 14.12.17 թիվ 1641-Ն, 14.12.17 թիվ 1610-Ն, 14.12.17 թիվ 1640-Ն, 21.12.17 թիվ 1648-Ն, 21.12.17 թիվ 1649-Ն, 21.12.17 թիվ 1650-Ն, 21.12.17 թիվ 1651-Ն, 21.12.17 թիվ 1653-Ն, 21.12.17 թիվ 1654-Ն, 21.12.17 թիվ 1655-Ն, 21.12.17 թիվ 1656-Ն, 21.12.17 թիվ 1657-Ն, 21.12.17 թիվ 1658-Ն, 21.12.17 թիվ 1659-Ն, 28.12.17 թիվ 1689-Ն, 28.12.17 թիվ 1693-Ն 28.12.17 թիվ 1741-Ն որոշումներ

 

Հավելված N 14

ՀՀ կառավարության

2016 թվականի դեկտեմբերի 29-ի

N 1313-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՕՐԵՆՔՈՎ ՎԵՐԱՊԱՀՎԱԾ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԿԱՐԳԱԴՐԻՉՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐԻ, ՄԻՋԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ ՏԵՂԱՇԱՐԺԵՐԻ, ՆՈՒՅՆ ԾԱԽՍԱՅԻՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՎՅԱԼ ՏԱՐՎԱ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում է.

1) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով և 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ և Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքով Հայաստանի Հանրապետության կառավարությանը (այսուհետ` Կառավարություն) վերապահված իրավասությունների շրջանակներում բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչների (այսուհետ` Գլխավոր կարգադրիչներ) գծով Հայաստանի Հանրապետության տվյալ տարվա պետական բյուջեով (այսուհետ` տվյալ տարվա պետական բյուջե) նախատեսված հատկացումների վերաբաշխումների կատարումը.

2) բյուջետային ծախսերի գործառական դասակարգման նույն բաժնի նույն խմբի նույն դասին պատկանող` տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով սահմանված նույն ծախսային ծրագիրն իրականացնող Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համապատասխան մարմինների ցանկերում փոփոխությունների և (կամ) լրացումների կատարումը.

3) «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան Կառավարության կողմից սահմանված տվյալ տարվա պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնություններով նախատեսված հատկացումների միջեռամսյակային տեղաշարժերի կատարումը.

4) «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի 8-րդ կետի դրույթի պահանջի համաձայն Կառավարության կողմից հաստատված տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին պետության կարիքների համար իրականացվող գնումների պլանում փոփոխությունների և լրացումների կատարումը:

2. 2017 թվականի հունվարի 1-ից տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսվող բյուջետային հատկացումների բոլոր վերաբաշխումների, միջեռամսյակային տեղաշարժերի, տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին պետության կարիքների համար իրականացվող գնումների պլանում փոփոխությունների և լրացումների (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետում նշված դեպքերի) կատարման կազմակերպումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ` Ֆինանսների նախարարության) կողմից` վերջինիս սահմանած ընթացակարգերով (եթե այլ բան չի նախատեսվում Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականով կամ սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարության ընդունած որոշմամբ կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով) առանց այդ հարցերը Կառավարություն ներկայացնելու:

3. Սույն կետում նշված դեպքերում տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխումներ, միջեռամսյակային տեղաշարժեր, ինչպես նաև տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին պետության կարիքների համար իրականացվող գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով Գլխավոր կարգադրիչները սահմանված կարգով Կառավարության քննարկմանը ներկայացնում են Կառավարության համապատասխան որոշման նախագիծ.

1) տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսվող «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծախսային ծրագրի ներգրավվածությամբ բյուջետային հատկացումների միջծրագրային վերաբաշխումների դեպքում, եթե դրանց արդյունքում նշված ծրագրով սահմանված բյուջետային հատկացումների եռամսյակային (աճողական) կամ տարեկան ծավալը նվազում է.

2) կապիտալ շինարարության և հիմնանորոգման ծրագրերում (ներառյալ նախագծումը, հեղինակային և տեխնիկական հսկողությունը) ընդգրկված օբյեկտների ցանկերի կազմի և (կամ) դրանց գծով սահմանված հատկացումների փոփոխություն ենթադրող վերաբաշխումների դեպքում.

3) տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված բյուջետային ելքերի գծով Կառավարության հաստատած արդյունքային ցուցանիշների փոփոխմանը հանգեցնող վերաբաշխումների դեպքում.

4) Կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված ընթացակարգի կիրառմամբ գնում կատարելու նպատակով գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կատարելու դեպքերում:

4. Տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրերով սահմանված բյուջետային հատկացումների վերաբաշխումներ, միջեռամսյակային տեղաշարժեր, գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել ինչպես այդ ծրագրերն իրականացնող Գլխավոր կարգադրիչների կողմից Ֆինանսների նախարարություն ներկայացվող համապատասխան հիմնավորված հայտերի հիման վրա, այնպես էլ Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ:

5. Գլխավոր կարգադրիչների կողմից Ֆինանսների նախարարություն ներկայացվող տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված ծրագրերով սահմանված բյուջետային հատկացումների վերաբաշխումների, միջեռամսյակային տեղաշարժերի, գնումների պլանում փոփոխությունների և լրացումների համապատասխան հայտերում ներկայացված տեղեկատվության (այդ թվում, որ հայտերի բավարարումը չի հանգեցնում հայտում նշված ծրագրերի գծով Կառավարության հաստատած արդյունքային ցուցանիշների փոփոխությանը) հավաստիության, ինչպես նաև հայտերի առաջնահերթության և հրատապության հիմնավորվածության համար պատասխանատու են այդ Գլխավոր կարգադրիչները:

6. Գլխավոր կարգադրիչների ներկայացմամբ տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխումների և միջեռամսյակային տեղաշարժերի, ինչպես նաև այդ հատկացումների հաշվին պետության կարիքների համար իրականացվող գնումների պլանում փոփոխությունների և լրացումների իրականացման պարագայում.

1) տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված բյուջետային ելքերի գծով Կառավարության կողմից հաստատված արդյունքային ցուցանիշների կատարման համար պատասխանատու են այդ Գլխավոր կարգադրիչները.

2) պետության անունից արդեն իսկ ստանձնած պարտավորությունները չկատարելու հետևանքով առաջացող պետության ֆինանսական կորուստների (պետության հանդեպ ֆինանսական պատժամիջոցների կիրառման արդյունքում վճարման ենթակա տուգանքների, տույժերի կամ դրա հետ կապված այլ պարտադիր մուծումների գումարների) և այլ բացասական հետևանքների համար պատասխանատու են այդ Գլխավոր կարգադրիչները:

7. Գլխավոր կարգադրիչների կողմից տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխումներ, միջեռամսյակային տեղաշարժեր, ինչպես նաև տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին պետության կարիքների համար իրականացվող գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով Ֆինանսների նախարարություն ներկայացվող հայտերը ենթակա են մերժման, եթե դրանք.

1) վերաբերում են սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքերին.

2) առաջարկվում է իրականացնել գնման գործընթացի շրջանակներում կնքված գործարքի արդյունքում առաջացած տնտեսումների 30 տոկոսը գերազանցող գումարի հաշվին (եթե այլ բան չի նախատեսվում Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարականով կամ սույն կարգն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարության ընդունած որոշմամբ կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտով): Այս դեպքում, տարվա ընթացքում պետական բյուջեից լրացուցիչ միջոցների հատկացման հարցը ենթակա է քննարկման ընդհանուր ընթացակարգով` տվյալ բյուջետային տարվա առաջնահերթությունների և պետական բյուջեի կատարման ընթացքի ընդհանուր համատեքստում` չկապակցվելով նշված տնտեսումների առկայության հետ (Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից գնման գործընթացի շրջանակներում կնքված գործարքների արդյունքում տնտեսումների առաջացման դեպքում սույն դրույթը կիրառելի չէ): Ընդ որում, եթե որևէ գերատեսչության գծով պետական բյուջեով նախատեսված հատկացումների մասով տնտեսումներն առաջացել են իր կողմից նախաձեռնված բարեփոխումների և օպտիմալացման իրականացման արդյունքում, ապա նշված տնտեսումների օգտագործման նախապատվությունը, որպես կանոն, տրվում է այդ ծրագրերն իրականացնող մարմիններին:

3) հանգեցնում են տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացումների վերաբաշխումների կամ գնումների գծով օրենքի, Կառավարության կամ Վարչապետի ընդունած որոշման կամ Կառավարության ստանձնած պարտավորությունների ուժով տվյալ տարվա համար գործող առավելագույն սահմանաչափերի գերազանցմանը.

4) ներկայացվել են առանց համապատասխան հաշվարկ-հիմնավորումների կամ ներկայացված հաշվարկ-հիմնավորումները թերի են.

5) ներկայացվել են Ֆինանսների նախարարության սահմանած ընթացակարգերի խախտումով:

8. Ֆինանսների նախարարության նախաձեռնությամբ տվյալ տարվա պետական բյուջեով այլ Գլխավոր կարգադրիչների գծով նախատեսված ծրագրերով սահմանված բյուջետային հատկացումների վերաբաշխումներ, միջեռամսյակային տեղաշարժեր, գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել.

1) տարբեր Գլխավոր կարգադրիչների կողմից իրականացվող ծրագրերի միջև բյուջետային հատկացումների վերաբաշխումներ, միջեռամսյակային տեղաշարժեր իրականացնելու անհրաժեշտության դեպքում` դրանք նախապես համաձայնեցնելով այդ Գլխավոր կարգադրիչների հետ, կամ

2) ելնելով տվյալ տարվա պետական բյուջեի կատարման ընթացքից (նշված դեպքում Գլխավոր կարգադրիչների հետ համաձայնեցում չի պահանջվում).

ա. հիմք ընդունելով Գլխավոր կարգադրիչների կողմից ներկայացված վերաբաշխումների, տեղաշարժերի հայտերում համապատասխան ծրագրերով (ներառյալ տնտեսագիտական դասակարգման առանձին հոդվածներով) առաջարկված հատկացումների նվազեցումների գծով առաջարկությունները, կամ

բ. տվյալ տարվա տարեվերջին` տվյալ տարվա պետական բյուջեի ծրագրային ցուցանիշների վերջնական ճշգրտման նպատակով:

 

§ՉդՉ

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2016
N 1313-Ն
Որոշում