Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ Ե...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅ ...

01.01.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.07.2019  -ից մինչեւ   01.01.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.2020 թվականից` 13.11.2019 թիվ 742-Ն հրաման)

i

124.0022.060217

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «06»        02            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12417067

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

1 փետրվարի 2017 թվականի թիվ 22-Ն

 

i

ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածին համապատասխան`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել հարկերից ազատման արտոնագրի ստանալու և հարկային արտոնությունից օգտվելու վերաբերյալ դիմումի ձևը և լրացման կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հավելված

i

ՀՀ կառավարությանն առընթեր

պետական եկամուտների կոմիտեի

նախագահի

2017 թվականի փետրվարի 1-ի

N 22-Ն հրամանի

 

Ձև

 

._____________________________________________________________________.

|ԴԻՄՈՒՄ                               |Փաստաթղթի հերթական համարը      |

|ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ  |__________________________     |

|ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ           |(լրացվում է հարկային մարմնի    |

|ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ                  |կողմից)                        |

|_____________________________________|_______________________________|

|1. Ինքնազբաղված անձի անունը և        |                               |

|ազգանունը                            |                               |

|_____________________________________|_______________________________|

|2. Ինքնազբաղված անձի անձնագրի սերիան,|                               |

|համարը, երբ և  ում կողմից է տրվել    |                               |

|_____________________________________|_______________________________|

|3. Ինքնազբաղված անձի հանրային        |                               |

|ծառայությունների համարանիշը կամ      |                               |

|հանրային ծառայությունների համարանիշ  |                               |

|չունենալու մասին տեղեկանքի համարը    |                               |

|_____________________________________|_______________________________|

|4. Ինքնազբաղված անձի հարկ վճարողի    |   |   |   |   |   |   |   |   |

|հաշվառման համարը (ՀՎՀՀ)              |   |   |   |   |   |   |   |   |

|_____________________________________|_______________________________|

|5. Ինքնազբաղված անձի բնակության      |                               |

|վայրը                                |                               |

._____________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|N   |6. Ցանկանում եմ իրականացնել գործունեության|7. Գոր-|8. Գործու-   |

|    |հետևյալ  տեսակը (տեսակները)               |ծու-   |նեություն    |

|    |                                          |նեու-  |իրականացնելու|

|    |                                          |թյան   |ժամանակահատ- |

|    |                                          |իրակա- |վածի         |

|    |                                          |նացման |_____________|

|    |                                          |վայրը  |սկիզբը|ավարտը|

|____|__________________________________________|_______|______|______|

|1.  |Բնակչության պատվերով կատարվող`            |       |      |      |

|____|__________________________________________|_______|______|______|

|1.1 |կոշիկի և  կաշվե գալանտերեայի և  համանման  |       |      |      |

|    |այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի|       |      |      |

|    |և  կաշվե գալանտերեայի պարագաների          |       |      |      |

|    |արտադրություն, կոշիկի և  կաշվե            |       |      |      |

|    |արտադրատեսակների նորոգում                 |       |      |      |

|____|__________________________________________|_______|______|______|

|1.2 |հագուստի արտադրություն և  նորոգում        |       |      |      |

|____|__________________________________________|_______|______|______|

|1.3 |գլխարկների արտադրություն և  նորոգում      |       |      |      |

|____|__________________________________________|_______|______|______|

|1.4 |գորգերի և  գորգագործական արտադրատեսակների |       |      |      |

|    |արտադրություն և  նորոգում                 |       |      |      |

|____|__________________________________________|_______|______|______|

|1.5 |փայտյա իրերի պատրաստում, կահույքի և  տան  |       |      |      |

|    |կահավորանքի նորոգում                      |       |      |      |

|____|__________________________________________|_______|______|______|

|1.6 |ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և      |       |      |      |

|    |նորոգում                                  |       |      |      |

|____|__________________________________________|_______|______|______|

|1.7 |համակարգչային տեխնիկայի,                  |       |      |      |

|    |հեռուստացույցների, լվացքի մեքենաների,     |       |      |      |

|    |օդորակիչների և  այլ կենցաղային տեխնիկայի  |       |      |      |

|    |նորոգում, ծրագրային սպասարկում            |       |      |      |

|____|__________________________________________|_______|______|______|

|1.8 |հեծանիվների և  հաշմանդամների սայլակների   |       |      |      |

|    |արտադրություն, անձնական օգտագործման և     |       |      |      |

|    |կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում  |       |      |      |

|____|__________________________________________|_______|______|______|

|1.9 |տնտեսական և  գեղազարդ խեցեգործական        |       |      |      |

|    |արտադրատեսակների արտադրություն            |       |      |      |

|____|__________________________________________|_______|______|______|

|1.10|այլ ճենապակե և  խեցեգործական              |       |      |      |

|    |արտադրատեսակների արտադրություն            |       |      |      |

|____|__________________________________________|_______|______|______|

|1.11|թիթեղագործական գործունեություն            |       |      |      |

|____|__________________________________________|_______|______|______|

|2.  |Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի        |       |      |      |

|    |նորոգում, երաժշտական գործիքների նորոգում  |       |      |      |

|____|__________________________________________|_______|______|______|

|3.  |Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման   |       |      |      |

|    |այլ դասընթացներ                           |       |      |      |

|____|__________________________________________|_______|______|______|

|4.  |Լեզուների ուսուցման դասընթացներ           |       |      |      |

|____|__________________________________________|_______|______|______|

|5.  |Բարձրագույն և  այլ հաստատություններ       |       |      |      |

|    |ընդունվելու համար նախապատրաստական         |       |      |      |

|    |դասընթացներ                               |       |      |      |

|____|__________________________________________|_______|______|______|

|6.  |Պարեր, երգեցողություն դասավանդողների      |       |      |      |

|    |գործունեություն                           |       |      |      |

|____|__________________________________________|_______|______|______|

|7.  |Կատարողական արվեստի բնագավառում           |       |      |      |

|    |գործունեություն, կատարողական արվեստի      |       |      |      |

|    |բնագավառում օժանդակ գործունեություն       |       |      |      |

|____|__________________________________________|_______|______|______|

|8.  |Ստեղծագործական գործունեություն            |       |      |      |

|____|__________________________________________|_______|______|______|

|9.  |Խնջույքավարների գործունեություն           |       |      |      |

|____|__________________________________________|_______|______|______|

|10. |Կրթական գործունեություն և  արտադպրոցական  |       |      |      |

|    |դաստիարակություն մարմնամարզության և       |       |      |      |

|    |սպորտի բնագավառում                        |       |      |      |

|____|__________________________________________|_______|______|______|

|11. |Մասնավոր տնային տնտեսություններում        |       |      |      |

|    |ծառայությունների մատուցում (առանց         |       |      |      |

|    |տարբերակման) սեփական սպառման համար        |       |      |      |

|____|__________________________________________|_______|______|______|

|12. |Դարբնոցային գործունեություն               |       |      |      |

|____|__________________________________________|_______|______|______|

|13. |Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային  |       |      |      |

|    |ծառայությունների մատուցում                |       |      |      |

._____________________________________________________________________.

._____________________________________________________________________.

|Սույն դիմումով հայտարարում եմ, որ`                                   |

|   1) իրականացնում եմ բացառապես «Ինքնազբաղված անձանց հարկային        |

|արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի անբաժանելի   |

|մասը համարվող 1-ին հավելվածով սահմանված գործունեության տեսակներ,     |

|   2) նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր        |

|տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների  |

|և  կատարված աշխատանքների (բացառությամբ` որպես վարձու աշխատող կատարած |

|աշխատանքների) իրացումից հասույթը չի գերազանցել 24,0 մլն դրամը,       |

|   3) գործունեության իրականացման համար չեմ օգտագործում անհատ         |

|ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը,              |

|   4) չեմ հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի (բացառությամբ|

|գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) կողմ,                       |

|   5) գործունեությունը (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված`     |

|իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների)          |

|իրականացնում եմ բացառապես մեկ վայրի միջոցով:                         |

._____________________________________________________________________.

 

Ինքնազբաղված անձ _____________________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

ԿԱՐԳ

 

ՀԱՐԿԵՐԻՑ ԱԶԱՏՄԱՆ ԱՐՏՈՆԱԳԻՐ ՍՏԱՆԱԼՈՒ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Հարկերից ազատման արտոնագիր ստանալու և հարկային արտոնությունից օգտվելու վերաբերյալ դիմումի ձևը (այսուհետ` դիմում) լրացվում և հարկային մարմին է ներկայացվում «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 4-րդ հոդվածին համապատասխան:

2. Դիմումի 1-ին կետում լրացվում է Օրենքի համաձայն ինքնազբաղված անձ համարվող ֆիզիկական անձի, այդ թվում անհատ ձեռնարկատիրոջ անունը և ազգանունը:

3. Դիմումի 2-րդ կետում լրացվում է ինքնազբաղված անձի անձնագրի սերիան և համարը, երբ և ում կողմից է այն տրվել:

4. Դիմումի 3-րդ կետում լրացվում է ինքնազբաղված անձի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը:

5. Դիմումի 4-րդ կետում լրացվում է ինքնազբաղված անձի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)` հարկ վճարողի հաշվառման համար ունենալու դեպքում:

6. Դիմումի 5-րդ կետում լրացվում է ինքնազբաղված անձի բնակության վայրը:

7. Դիմումի 7-րդ սյունակում լրացվում է գործունեության իրականացման այն վայրը, որտեղ ինքնազբաղված անձն իրականացնում է դիմումի 6-րդ կետում նշված համապատասխան գործունեության տեսակը:

8. Դիմումի 8-րդ կետի «սկիզբը» սյունակում լրացվում է գործունեություն իրականացման ժամանակահատվածի սկիզբը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, իսկ «ավարտը» սյունակում` գործունեության իրականացման ժամանակահատվածի ավարտը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

 

(հավելվածը փոփ. 08.07.2019 թիվ 456-Ն հրաման)

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
01.02.2017
N 22-Ն
Հրաման