Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0742.061299

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» դեկտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 դեկտեմբերի 1999 թվականի թիվ 742

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում տիեզերական հետազոտությունների տիեզերական սարքաշինության, հրթիռատիեզերական տեխնիկայի, ինչպես նաև օպտիկական արդյունաբերության զարգացման հեռանկարներն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գալակտիկա» փակ բաժնետիրական ընկերության պետությանը չպատկանող բաժնետոմսերը գնելու համար Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային հատկացնել 1166398 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կողմից ձեռք բերված «Գալակտիկա» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի տնօրինման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի դեկտեմբերի 6-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.12.1999
N 742
Որոշում