Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ Մ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0136.200217

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 փետրվարի 2017 թվականի N 136-Ն

 

ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել երկրորդային հումքի ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման կիրառության իմաստով երկրորդային հումք են համարվում «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն արտադրության և սպառման թափոններ համարվող` սույն որոշման հավելվածի ցանկում ներառված ապրանքները, այդ թվում` արտադրության կամ սպառման ընթացքում գոյացած հումքը, նյութերը, արգասիքները և այլ արտադրանքի մնացորդներն ու սկզբնական սպառողական հատկությունները կորցրած արտադրանքը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 20-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի փետրվարի 16-ի

N 136-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՀՈՒՄՔԻ

 

1. Թղթի և ստվարաթղթի թափոններ

2. Գունավոր ու սև մետաղների ջարդոն և թափոններ

3. Պոլիմերային նյութերի թափոններ

4. Ապակու և ապակյա իրերի ջարդոն ու թափոններ, այդ թվում` գործածության մեջ եղած ապակյա տարաներ

5. Տեքստիլ թափոններ

6. Հանքային և սինթետիկ յուղերի թափոններ

7. Ռեսուրսը սպառած էլեկտրական մարտկոցներ

8. Էլեկտրատեխնիկան և էլեկտրոնային սարքավորումների ու դրանց մասերի ջարդոն և թափոններ

9. Շինարարական թափոններ

10. Փայտանյութի թափոններ

11. Ռետինե թափոններ

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.02.2017
N 136-Ն
Որոշում