Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈ ...

 

 

040.0217.100317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 փետրվարի 2017 թվականի N 217-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`

1) որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետը «ծառայող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պայմանագրային զինվորական ծառայություն անցնող կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի «1.1» ծածկագրով տողի`

ա. 3-րդ սյունակում «1,5» թիվը փոխարինել «1,63» թվով,

բ. 4-րդ սյունակում «Պայմանագրային շարքային կազմի» բառերը փոխարինել «Պայմանագրային զինվորական ծառայության կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի» բառերով.

3) որոշման N 6 հավելվածի`

ա. վերնագիրը «ծառայող» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պայմանագրային զինվորական ծառայություն անցնող կրտսեր ենթասպայական և շարքային կազմերի» բառերով,

բ. աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2-րդ կետով.

 

 

._________________________________________________.

|2. |Պայմանագրային զինվորական ծառայություն|1678   |

|   |անցնող կրտսեր ենթասպայական և         |       |

|   |շարքային կազմերի զինծառայողներ       |       |

._________________________________________________.

«:

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.02.2017
N 217-Ն
Որոշում