Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒ ...

 

 

040.0222.100317

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մարտի 2017 թվականի N 222-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքում և հարակից տարածքներում իրականացվող ներդրումային ծրագրերի նախագծերը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ներկայացնելու, հավանության արժանացնելու և ծրագրերի նկատմամբ հսկողություն իրականացնելու կարգը` համաձայն հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրերը կամ դրանցով նախատեսված նախագծերը «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի մարտի 2-ի

N 222-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ, ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքի և հարակից տարածքների զարգացման և ներդրումների խրախուսման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) սահմանված ներդրումային ծրագրերի նախագծերը Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմին ներկայացնելու, հավանության արժանացնելու և ծրագրերի նկատմամբ հսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում ներդրումային ծրագիր (այսուհետ` ծրագիր) և ծրագիր իրականացնող անձը (անձինք) (այսուհետ` անձ) հասկացությունները կիրառվում են օրենքով սահմանված նշանակություններին համապատասխան:

3. Սույն կարգի դրույթները տարածվում են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքի և հարակից տարածքներում ծրագրեր իրականացնող անձանց վրա:

 

II. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

4. Ծրագրի նախագիծը հավանության արժանացնելու նպատակով անձը թղթային կամ էլեկտրոնային եղանակով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն (այսուհետ` լիազոր մարմին) է ներկայացնում օրենքով սահմանված պահանջներին համապատասխան մշակված ծրագրի նախագիծը, որն առնվազն ներառում է`

1) «Ծրագրի նպատակը և հակիրճ նկարագիրը» բաժինը, որում մանրամասն ներկայացվում են ծրագրի իրականացման նպատակը, մարտավարական և ռազմավարական խնդիրները, ծրագրի մանրամասն նկարագրությունը.

2) «Ծրագիրը ներկայացնողը» բաժինը, որում ներկայացվում են ծրագրի իրականացման գործում ներդրումներ իրականացնող անձինք և նրանց կողմից ներդրվող գույքի և (կամ) գումարի նվազագույն չափը.

3) «Իրականացման գործընթացը» բաժինը, որում ներկայացվում են ծրագրի իրականացման փուլերը, ժամկետները և ներդրումները (այդ թվում` կապիտալ ծախսերը, սեփական ներդրվող միջոցները, ներգրավված և (կամ) ներգրավվող միջոցները, անհրաժեշտ տարածքը).

4) «Ծրագրի առանձնահատկությունների մանրամասն նկարագիրը» բաժինը, որում ներկայացվում են ծրագրի անհրաժեշտությունը և կարևորությունը, ծրագրի իրականացման առանձնահատկությունը և մանրամասն նկարագիրը.

5) «Սոցիալ-տնտեսական նշանակությունը և ազդեցությունն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված տարածքի զարգացման վրա» բաժինը, որում ներկայացվում են ծրագրի իրականացման ընթացքում և դրա արդյունքում ստեղծվող աշխատատեղերի թիվը, միջին ամսական աշխատավարձը, վճարվելիք հարկերը, ծրագրի իրականացման արդյունքում այլ ճյուղերի զարգացման հնարավորությունը.

6) օրենքի 6-րդ հոդվածով սահմանված այլ տեղեկատվություն:

5. Ծրագրի նախագիծը լիազոր մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող 3 օրվա ընթացքում ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, ինչպես նաև այլ պետական կառավարման շահագրգիռ մարմիններ` կարծիքի:

6. Սույն կարգի 5-րդ կետով սահմանված պետական կառավարման մարմինները 5 օրվա ընթացքում ուսումնասիրում են ներկայացված ծրագրի նախագիծը և լիազոր մարմին են ներկայացնում ծրագրի նախագծի վերաբերյալ կարծիքները:

7. Ծրագրի նախագծի վերաբերյալ բացասական կարծիք ստանալու դեպքում լիազոր մարմինը 2 օրվա ընթացքում դրա մասին պատվիրված նամակով հայտնում է անձին` նշելով ծրագրի նախագծում առկա բացթողումները և թերությունները: Անձը ծրագրում առկա բացթողումների և թերությունների վերաբերյալ տեղեկացվելուց հետո 10 օրվա ընթացքում վերացնում է ծրագրի նախագծում առկա բացթողումներն ու թերությունները և լրամշակված ծրագրի նախագիծը թղթային կամ էլեկտրոնային եղանակով ներկայացնում է լիազոր մարմին:

8. Լրամշակված ծրագրի նախագիծը լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո ներկայացվում է սույն կարգի 5-րդ կետով սահմանված պետական կառավարման մարմիններ` կարծիքի: Պետական կառավարման շահագրգիռ մարմինները 5 օրվա ընթացքում լիազոր մարմին են ներկայացնում լրամշակված ծրագրի նախագծի վերաբերյալ կարծիքները:

9. Լիազոր մարմինը, ամփոփելով ստացված կարծիքները, պատրաստում է եզրակացություն, որի հիման վրա մշակում է Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ և այն 7 օրվա ընթացքում ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` սահմանված կարգով ընթացք տալու համար:

10. Լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ստանալուց հետո 2 օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է անձին:

 

III. ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

11. Լիազոր մարմինն անձի կողմից ծրագրի իրականացման ընթացիկ և վերջնական արդյունքների համապատասխանության գնահատման նպատակով իրականացնում է փաստաթղթային հսկողություն:

12. Անձը յուրաքանչյուր կիսամյակ` մինչև կիսամյակին հաջորդող երկրորդ ամսվա 15-ը լիազոր մարմին է ներկայացնում հաշվետու ժամանակաշրջանում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն` համաձայն ձևի:

13. Ստացված հաշվետվությունների հիման վրա լիազոր մարմինը գնահատում է ծրագրի իրականացման ընթացքի կամ վերջնական արդյունքի համապատասխանությունը ծրագրին:

14. Եթե անձը չի կատարում ծրագրով նախատեսված պարտավորությունները, ապա լիազոր մարմինը մշակում և 30 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում ծրագիրը հավանության արժանացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ:

15. Եթե անձը ծրագրով նախատեսված պարտավորությունները կատարում է շեղման թույլատրելի շեմը (20 տոկոս) գերազանցող թերություններով, ապա լիազոր մարմինը յոթ աշխատանքային օրվա ընթացքում անձին ուղարկում է ծանուցում` շեղումները վերացնելու պահանջով:

16. Սույն կարգի 15-րդ կետով նախատեսված ծանուցումն ստանալու օրվանից երկամսյա ժամկետում անձի կողմից շեղումը չվերացվելու կամ շեղումը վերացնելու մասին տեղեկատվությունը լիազոր մարմին չներկայացվելու դեպքերում լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ է ներկայացնում սույն կարգի 14-րդ կետով նախատեսված նախագիծը:

17. Սույն կարգի 14-րդ և 16-րդ կետերով նախատեսված դեպքերում լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումն ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին տեղեկացնում է անձին:

18. Սույն կարգի 14-րդ և 16-րդ կետերով նախատեսված որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ծրագիր իրականացնող անձանց մոտ առաջանում են լրացուցիչ պարտավորություններ` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով` արտոնություններից օգտվելու ամբողջ ժամանակահատվածի համար:

 

Ձև

 

ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

._________________________________________________________________________.

|NN |Ցուցանի-|20__թ.|20__թ.|20__թ.|20__թ.|20__թ.|20__թ.|20__թ.|20__թ.|Կու-|

|ը/կ|շը      |---   |---   |---   |---   |---   |---   |---   |---   |տա- |

|   |        |կիսամ-|կիսամ-|կիսամ-|կիսամ-|կիսամ-|կիսամ-|կիսամ-|կիսամ-|կա- |

|   |        |յակ   |յակ   |յակ   |յակ   |յակ   |յակ   |յակ   |յակ   |յին |

|___|________|______|______|______|______|______|______|______|______|____|

|1. |Իրակա-  |      |      |      |      |      |      |      |      |    |

|   |նացված  |      |      |      |      |      |      |      |      |    |

|   |ներ-    |      |      |      |      |      |      |      |      |    |

|   |դրումնե-|      |      |      |      |      |      |      |      |    |

|   |րի      |      |      |      |      |      |      |      |      |    |

|   |ծավալը  |      |      |      |      |      |      |      |      |    |

|   |(հազ.   |      |      |      |      |      |      |      |      |    |

|   |դրամ)   |      |      |      |      |      |      |      |      |    |

|___|________|______|______|______|______|______|______|______|______|____|

|2. |Աշխատա- |      |      |      |      |      |      |      |      |    |

|   |տեղերի  |      |      |      |      |      |      |      |      |    |

|   |թիվը    |      |      |      |      |      |      |      |      |    |

|___|________|______|______|______|______|______|______|______|______|____|

|3. |Ամսական |      |      |      |      |      |      |      |      |    |

|   |միջին   |      |      |      |      |      |      |      |      |    |

|   |աշխատա- |      |      |      |      |      |      |      |      |    |

|   |վարձը   |      |      |      |      |      |      |      |      |    |

|   |(հազ.   |      |      |      |      |      |      |      |      |    |

|   |դրամ)   |      |      |      |      |      |      |      |      |    |

|___|________|______|______|______|______|______|______|______|______|____|

|4. |Վճարված |      |      |      |      |      |      |      |      |    |

|   |եկամտա- |      |      |      |      |      |      |      |      |    |

|   |յին     |      |      |      |      |      |      |      |      |    |

|   |հարկը   |      |      |      |      |      |      |      |      |    |

|   |(հազ.   |      |      |      |      |      |      |      |      |    |

|   |դրամ)   |      |      |      |      |      |      |      |      |    |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.03.2017
N 222-Ն
Որոշում