040.0267.170317
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 մարտի 2017 թվականի N 267-Ա
«ՈՐՈՏԱՆԻ ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ԲԱՇԽՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 5-րդ մասը և 49-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` ընկերություն) կողմից նախորդ տարիների գործունեության արդյունքներով կուտակված շահույթի հաշվին 100 տոկոս բաժնետոմսերի դիմաց Հայաստանի Հանրապետությանը վճարել 7320810,0 հազ. դրամ շահութաբաժին` վճարումը կատարելով ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող` «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության` 7320810,0 հազ. դրամ բաժնեմասով` 732081 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսերով, յուրաքանչյուրը` 10 հազ. դրամ անվանական արժեքով:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված` Հայաստանի Հանրապետության սեփականությանն անցած` «Նաիրիտ-2» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:
(2-րդ կետը փոփ. 08.08.2019 թիվ 1042-Ա որոշում)
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գործարքների հետ կապված ծախսերը կկատարվեն «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ԻՆ