110.1155.291216
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 12 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11016463
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
14 նոյեմբերի 2016 թվականի N 1155-Ն
ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԿՐԹՈՒԹՅԱՆ 0732.10.4 «ԳԱԶԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ԳԱԶԱՏԱՐՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄ» ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ 0732.10.01.4 «ԳԱԶԱՅԻՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ՆՈՐՈԳՄԱՆ ՓԱԿԱՆԱԳՈՐԾ» ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(3-րդ մաս)
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՆՅՈՒԹԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ» |
|_____________________________________________________________________|
|65.|Մոդուլի դասիչը |ԳՍՇ-4-22-005 |
|___|_______________|_________________________________________________|
|66.|Մոդուլի նպատակը|Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել սև ու |
| | |գունավոր մետաղների, դրանց համաձուլվածքների, |
| | |հատկությունների, դասակարգման, մակնիշավորման |
| | |սկզբունքների վերաբերյալ գիտելիքներ, դրանք |
| | |գործնականում կիրառելու, ինչպես նաև |
| | |նախապատրաստվածքների պրոֆիլները տարբերակելու, |
| | |մակնիշելու, դետալների մետաղի նյութն ընտրելու |
| | |և գործնականում կիրառելու կարողություններ: |
|___|_______________|_________________________________________________|
|67.|Մոդուլի |36 ժամ |
| |տևողությունը | |
|___|_______________|_________________________________________________|
|68.|Մուտքային |Այս մոդուլն ուսումնասիրելու համար սկզբնական |
| |պահանջները |մասնագիտական գիտելիքներ պետք չեն: |
|___|_______________|_________________________________________________|
|69.|Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման կարգը|արդյունքի համար նախատեսված կատարման |
| | |չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
|___|_______________|_________________________________________________|
|70.|Ուսումնառության|Ներկայացնել նյութագիտության ուսումնասիրության |
| |արդյունք 1 |առարկան |
|___|_______________|_________________________________________________|
|71.|Կատարման |1) ճիշտ է սահմանում նյութագիտության |
| |չափանիշներ |ուսումնասիրության առարկան, |
| | |2) ճիշտ է բացատրում նյութերի կառուցվածքը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում նյութերի ագրեգատային |
| | |վիճակները (պինդ, հեղուկ, գազային), |
| | |4) ճիշտ է բացատրում նյութերի ագրեգատային |
| | |վիճակների փոփոխությունները` հալման ու |
| | |բյուրեղացման երևույթները, |
| | |5) ճիշտ է կառուցում բյուրեղային մարմինների |
| | |հալման ու պնդացման գրաֆիկները, |
| | |6) ճիշտ է սահմանում «հալման տեսակարար |
| | |ջերմություն» հասկացությունը, |
| | |7) ճիշտ է բացատրում գոլորշիացման ու խտացման |
| | |երևույթները, ինչպես նաև դրանցով պայմանավորված |
| | |էներգիայի կլանումն ու անջատումը: |
|___|_______________|_________________________________________________|
|72.|Ուսումնառության|Դասակարգել թուջը և պողպատը, ներկայացնել դրանց |
| |արդյունք 2 |կիրառման բնագավառներն ու հիմնական |
| | |ֆիզիկամեխանիկական հատկությունները |
|___|_______________|_________________________________________________|
|73.|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում պողպատն ու թուջը որպես |
| |չափանիշներ |երկաթ-ածխածնային միացություն ու կարողանում է |
| | |դասակարգել դրանք, |
| | |2) ճիշտ է մեկնաբանում պողպատի և թուջի |
| | |ֆիզիկամեխանիկական հատկությունները, |
| | |3) ճիշտ է մեկնաբանում պողպատի և թուջի |
| | |կիրառման բնագավառները` ելնելով դրանց |
| | |ֆիզիկամեխանիկական հատկությունից, |
| | |4) կարողանում է տարբերել թուջի և պողպատի |
| | |մետաղյա նմուշները: |
|___|_______________|_________________________________________________|
|74.|Ուսումնառության|Վերծանել թուջի և պողպատի մակնշումն ըստ |
| |արդյունք 3 |լեգիրող տարրերի նշանակումների |
|___|_______________|_________________________________________________|
|75.|Կատարման |1) ճիշտ է վերծանում պողպատի մակնշումը, |
| |չափանիշներ |2) ճիշտ է վերծանում թուջի մակնշումը, |
| | |3) ճիշտ է բացատրում լեգիրող տարրերի |
| | |նշանակությունը, |
| | |4) ճիշտ է վերծանում պողպատի և թուջի |
| | |մակնշումներն ըստ լեգիրող տարրերի |
| | |նշանակումների: |
|___|_______________|_________________________________________________|
|76.|Ուսումնառության|Ներկայացնել առավել հաճախ օգտագործվող գունավոր |
| |արդյունք 4 |մետաղների և դրանց համաձուլվածքների |
| | |ֆիզիկամեխանիկական հատկությունները, կիրառման |
| | |բնագավառները, դասակարգել դրանք ու մակնշել |
|___|_______________|_________________________________________________|
|77.|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում գունավոր մետաղների և |
| |չափանիշներ |դրանց համաձուլվածքների ֆիզիկամեխանիկական |
| | |հատկությունները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում գունավոր մետաղների և |
| | |դրանց համաձուլվածքների օգտագործման |
| | |բնագավառները, |
| | |3) ճիշտ է դասակարգում գունավոր մետաղները, |
| | |4) ճիշտ է վերծանում գունավոր մետաղների |
| | |մակնշումները, |
| | |5) ճիշտ է մակնշում գունավոր մետաղներն և դրանց |
| | |համաձուլվածքները: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ: ԳԾԱՅԻՆ, ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ԵՎ |
| ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՅԼ ՄԵԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ» |
|_____________________________________________________________________|
|78.|Մոդուլի դասիչը |ԳՍՇ-4-22-006 |
|___|_______________|_________________________________________________|
|79.|Մոդուլի նպատակը|Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել |
| | |չափագիտությանն առնչվող ընդհանուր գիտելիքներ |
| | |ու դրանք մասնագիտական գործունեության |
| | |բնագավառում կիրառելու կարողություններ: |
|___|_______________|_________________________________________________|
|80.|Մոդուլի |36 ժամ |
| |տևողությունը | |
|___|_______________|_________________________________________________|
|81.|Մուտքային |Այս մոդուլն ուսումնասիրելու և յուրացնելու |
| |պահանջները |համար ուսանողը նախապես պետք է ուսումնասիրած |
| | |լինի ԳՍՇ-4-16-002 «Տեխնիկական գրաֆիկա» և ԳՍՇ- |
| | |4-16-003 «Էլեկտրատեխնիկայի հիմունքներ» |
| | |մոդուլները: |
|___|_______________|_________________________________________________|
|82.|Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման կարգը|արդյունքի համար նախատեսված կատարման |
| | |չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
|___|_______________|_________________________________________________|
|83.|Ուսումնառության|Ներկայացնել չափագիտության ուսումնասիրության |
| |արդյունք 1 |առարկան ու խնդիրները |
|___|_______________|_________________________________________________|
|84.|Կատարման |1) ճիշտ է սահմանում և ներկայացնում |
| |չափանիշներ |չափագիտության ուսումնասիրության առարկան, |
| | |2) ճիշտ է ներկայացնում չափման ենթակա |
| | |ֆիզիկական մեծություններն ու դրանց |
| | |չափողականությունը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում չափումների Միջազգային |
| | |համակարգն (SI) ու դրանում տեղ գտած չափման |
| | |միավորները, |
| | |4) ճիշտ է ներկայացնում «Չափումների |
| | |միասնականության ապահովման մասին» ՀՀ օրենքի |
| | |հիմնադրույթները, |
| | |5) ճիշտ է մեկնաբանում չափագիտության հիմնական |
| | |սահմանումները, հասկացությունները և |
| | |եզրույթները (տերմինները), |
| | |6) ճիշտ է բնութագրում ժամանակակից |
| | |չափագիտության խնդիրները: |
|___|_______________|_________________________________________________|
|85.|Ուսումնառության|Ներկայացնել գծային մեծությունների չափման |
| |արդյունք 2 |միջոցները և կատարել գործնական չափումներ |
|___|_______________|_________________________________________________|
|86.|Կատարման |1) ճիշտ է թվարկում չափման ենթակա գծային |
| |չափանիշներ |մեծությունները (երկարություն, լայնություն, |
| | |բարձրություն, մակերես, ծավալ), |
| | |2) ճիշտ է ներկայացնում գծային չափումներում |
| | |կիրառվող չափագրական գործիքներն ու սարքերը |
| | |(մետաղաձողաչափ, միկրոմետր, տրամաչափիչ, |
| | |կորաքանոն, ստուգիչ ուղղալար, ստուգիչ սալաքար |
| | |և այլն), |
| | |3) ճիշտ է ներկայացնում գծային չափումների |
| | |սանդղակը, վերջինիս բաժանմունքները, |
| | |բաժանմունքի արժեքը, սկզբնական ու վերջնական |
| | |ցուցանիշները, չափագրման լայնույթն (դիապազոն) |
| | |ու միջակայքը, |
| | |4) ճիշտ է առանձնացնում գծային չափումների |
| | |ուղղակի և անուղղակի (միջնորդավորված) |
| | |տեսակները, |
| | |5) ճիշտ է սահմանում չափումների սխալմունքի |
| | |հավանականությունը, դրա բացարձակ ու |
| | |հարաբերական արժեքները, |
| | |6) ճիշտ է ներկայացնում չափումների թույլատրելի |
| | |առավելագույն սխալմունքի սահմանները, |
| | |7) ճիշտ է կատարում հանձնարարված գծային |
| | |չափումները: |
|___|_______________|_________________________________________________|
|87.|Ուսումնառության|Կատարել չափումներ անկյունային մեծությունների |
| |արդյունք 3 |չափման միջոցներով և մեթոդներով |
|___|_______________|_________________________________________________|
|88.|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում չափման ենթակա |
| |չափանիշներ |անկյունային մեծությունները` ներքին և արտաքին |
| | |անկյուններն ու դրանց տարբերությունը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում անկյունային |
| | |չափումներում կիրառվող չափագրական գործիքները |
| | |(ՈՒՄ, ՈՒՆ), |
| | |3) ճիշտ է ներկայացնում անկյունաչափերի |
| | |սանդղակն ու վերջինիս բաժանմունքների արժեքը, |
| | |սկզբնական ու վերջնական ցուցանիշները, |
| | |չափագրման լայնույթն ու միջակայքը, |
| | |4) ճիշտ է սահմանում անկյունային չափումների |
| | |սխալմունքի հավանականությունն ու դրա |
| | |թույլատրելի առավելագույն սահմանները, |
| | |5) ճիշտ է կատարում հանձնարարված անկյունային |
| | |չափումները: |
|___|_______________|_________________________________________________|
|89.|Ուսումնառության|Ներկայացնել չափումների որակի տեսության |
| |արդյունք 4 |տարրերը |
|___|_______________|_________________________________________________|
|90.|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում չափման որակը, սխալանքի |
| |չափանիշներ |առաջացման աղբյուրները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում բացարձակ, հարաբերական |
| | |ու բերված սխալանքների գնահատումը, սխալանքների |
| | |դասակարգումը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում չափումների հիմնական |
| | |եղանակները` ուղղակի և անուղղակի, |
| | |4) ճիշտ է ներկայացնում չափման արդյունքների |
| | |մշակման եղանակները: |
|___|_______________|_________________________________________________|
|91.|Ուսումնառության|Ներկայացնել չափումների արդյունքների մշակման |
| |արդյունք 5 |հիմունքները |
|___|_______________|_________________________________________________|
|92.|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում սխեմատիկ սխալանքները, |
| |չափանիշներ |դրանց դասակարգումն ու հայտնաբերումը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում պատահական սխալանքը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում կոպիտ չափումներն ու |
| | |դրանց վերացման մեթոդները, |
| | |4) ճիշտ է ներկայացնում ուղղակի և անուղղակի |
| | |չափման ճշտության ցուցանիշները: |
|___|_______________|_________________________________________________|
|93.|Ուսումնառության|Ներկայացնել ֆիզիկական մեծությունների չափման |
| |արդյունք 6 |մեթոդներն ու միջոցները, կատարել չափումներ |
|___|_______________|_________________________________________________|
|94.|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում չափման միջոցները, |
| |չափանիշներ |դրանց բնութագրերը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում օրինակելի և բանվորական |
| | |չափման միջոցները, |
| | |3) ներկայացնում է չափման միջոցների ճշտության |
| | |դասը, չափման նորմալ պայմանները, |
| | |4) կատարում է գազերի կազմի և հատկությունների |
| | |չափումները: |
|___|_______________|_________________________________________________|
|95.|Ուսումնառության|Կատարել բնական և արհեստական գազերի ու |
| |արդյունք 7 |գազախառնուրդների ֆիզիկական մեծությունների |
| | |չափումներ և հաշվարկ |
|___|_______________|_________________________________________________|
|96.|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում բնական և արհեստական |
| |չափանիշներ |գազերի, ինչպես նաև գազային խառնուրդների |
| | |չափագրելի ֆիզիկական մեծությունները, |
| | |2) ճիշտ է չափում բնական և արհեստական գազերի, |
| | |ինչպես նաև գազային խառնուրդների խտությունը, |
| | |3) ճիշտ է չափում բնական և արհեստական գազերի, |
| | |ինչպես նաև գազային խառնուրդների դինամիկ ու |
| | |կինեմատիկ մածուցիկությունները, |
| | |4) ճիշտ է չափում բնական և արհեստական գազերի, |
| | |ինչպես նաև գազային խառնուրդների |
| | |ջերմահաղորդականության գործակիցները, |
| | |5) ճիշտ է չափում բնական և արհեստական գազերի, |
| | |ինչպես նաև գազային խառնուրդների |
| | |ջերմունակությունը, |
| | |6) ճիշտ է չափում բնական և արհեստական գազերի, |
| | |ինչպես նաև գազային խառնուրդների |
| | |ջերմահաղորդականությունը, |
| | |7) ճիշտ է հաշվարկում չափումների արդյունքների |
| | |միջին թվաբանական և միջին երկրաչափական |
| | |ցուցանիշները: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ՓԱԿԱՆԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» |
|_____________________________________________________________________|
|97.|Մոդուլի դասիչը |ԳՍՇ-4-22-007 |
|___|_______________|_________________________________________________|
|98.|Մոդուլի նպատակը|Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել |
| | |փականագործական սարքերի, գործիքների և |
| | |աշխատանքների մասին ընդհանրացված գիտելիքներ ու |
| | |դրանք մասնագիտական գործունեության բնագավառում |
| | |դրսևորելու կարողություններ: |
|___|_______________|_________________________________________________|
|99.|Մոդուլի |54 ժամ |
| |տևողությունը | |
|___|_______________|_________________________________________________|
|100|Մուտքային |Այս մոդուլն ուսումնասիրելու և յուրացնելու |
| |պահանջները |համար ուսանողը նախապես պետք է ուսումնասիրած |
| | |լինի ԱՀ-ԱԱՕ-4-16-001 «Անվտանգություն և առաջին |
| | |օգնություն», ԳՍՇ-4-16-001 «Գազի |
| | |տնտեսություն», ԳՍՇ-4-16-004 «Գազային վառելիք` |
| | |բնական և արհեստական գազեր», ԳՍՇ-4-16-005 |
| | |«Նյութագիտություն», ԳՍՇ-4-16-006 |
| | |«Չափագիտություն: Գծային, անկյունային և |
| | |ֆիզիկական այլ մեծություններ» մոդուլները: |
|___|_______________|_________________________________________________|
|101|Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման կարգը|արդյունքի համար նախատեսված կատարման |
| | |չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է |
|___|_______________|_________________________________________________|
|102|Ուսումնառության|Ներկայացնել աշխատաշուկայում տվյալ մասնագետի` |
| |արդյունք 1 |տեղը, դերն ու պահանջվածությունը |
|___|_______________|_________________________________________________|
|103|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում աշխատաշուկայի |
| |չափանիշներ |ձևավորման սկզբունքներն ու դրանց վրա ազդող |
| | |գործոնները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում մասնագիտության |
| | |էությունն ու սոցիալական նշանակությունը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում մասնագետի մասնագիտական |
| | |գործունեության խնդիրները, |
| | |4) ճիշտ է ներկայացնում մասնագետի աշխատանքային |
| | |գործառույթներին ներկայացվող պահանջները, |
| | |5) ճիշտ է ներկայացնում մասնագետի տեղն ու դերը |
| | |ՀՀ աշխատաշուկայի առկա իրողության |
| | |պայմաններում, |
| | |6) ճիշտ է ներկայացնում մասնագետի տեղն ու դերը |
| | |տնտեսության սպասարկման ոլորտի համընդհանուր |
| | |կառուցվածքում: |
|___|_______________|_________________________________________________|
|104|Ուսումնառության|Ներկայացնել գազամատակարարման համակարգի |
| |արդյունք 2 |սարքավորումների շահագործման ու նորոգման |
| | |փականագործի աշխատանքային գործառույթները |
|___|_______________|_________________________________________________|
|105|Կատարման |1) ճիշտ է թվարկում գազամատակարարման համակարգի |
| |չափանիշներ |սարքավորումներ շահագործող ու նորոգող |
| | |փականագործի հիմնական աշխատանքային |
| | |գործառույթները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում հիմնական |
| | |գազամատակարարման համակարգի սարքավորումների |
| | |տեսակներն ու դրանց կառուցվածքը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում հիմնական |
| | |գազամատակարարման համակարգի սարքավորումների |
| | |աշխատանքի սկզբունքները, |
| | |4) ճիշտ է նկարագրում գազամատակարարման |
| | |համակարգի սարքավորումների շահագործման |
| | |տեխնիկական պահանջները, |
| | |5) ճիշտ է նկարագրում և կատարում |
| | |գազամատակարարման համակարգի և դրա |
| | |սարքավորումների չափանշման ու հավաքակցման |
| | |(մոնտաժման) աշխատանքները, |
| | |6) ճիշտ է նկարագրում գազամատակարարման |
| | |համակարգի սարքավորումների և դրանց համակարգերի |
| | |տեղակայման փորձարկման աշխատանքները, |
| | |7) ճիշտ է նկարագրում գազամատակարարման |
| | |համակարգի սարքավորումների և դրանց համակարգերի |
| | |շահագործման ու սպասարկման աշխատանքները, |
| | |8) ճիշտ է նկարագրում գազամատակարարման |
| | |համակարգի սարքավորումների և դրանց համակարգերի |
| | |ստուգման ու նորոգման աշխատանքները, |
| | |9) ճիշտ է նկարագրում գազամատակարարման |
| | |համակարգի սարքավորումների և դրանց համակարգերի |
| | |ապահավաքակցման (ապամոնտաժման) աշխատանքները: |
|___|_______________|_________________________________________________|
|106|Ուսումնառության|Աշխատել փականագործական գործիքներով |
| |արդյունք 3 | |
|___|_______________|_________________________________________________|
|107|Կատարման |1) ճիշտ է պատկերացնում փականագործական |
| |չափանիշներ |եղանակով հավաքական հանգույցների հավաքման |
| | |աշխատանքները (հավաքական հանգույցների |
| | |հավաքում, ընդհանուր հավաքում, բաղադրիչ |
| | |տարրերի միացում, բաղադրիչ տարրերի չափաբերում |
| | |և այլն), |
| | |2) ճիշտ է ներկայացնում փականագործական |
| | |եղանակով հավաքական հանգույցների միացման ձեռքի |
| | |գործիքները (մանեկի դարձակ, պտուտակիչ, |
| | |սովորական և փափուկ մուրճ, կալակ և այլն), |
| | |3) կատարում է փականագործական եղանակով |
| | |հավաքական հանգույցների միացում ձեռքի |
| | |գործիքներով (մանեկի դարձակ, պտուտակիչ, |
| | |սովորական և փափուկ մուրճ, կալակ և այլն), |
| | |4) ճիշտ է ներկայացնում փականագործական |
| | |եղանակով հավաքական հանգույցների միացման |
| | |մեխանիկական գործիքները (պնևմատիկ և էլեկտրական |
| | |պարուրակիչներ, էլեկտրամուրճ, մամլակցման |
| | |չափոց, գամելու փոխադրովի չափոց և այլն), |
| | |5) կատարում է փականագործական եղանակով |
| | |հավաքական հանգույցների միացումներ մեխանիկական |
| | |գործիքներով (պնևմատիկ և էլեկտրական |
| | |պարուրակիչներ, էլեկտրամուրճ, մամլակցման |
| | |չափոց, գամելու փոխադրովի չափոց և այլն), |
| | |6) ճիշտ է ներկայացնում փականագործական |
| | |եղանակով մանրամասերը (դետալները) չափաբերելու |
| | |գործիքները (խարտոց, քերան, կիպահղկիչ, հատիչ, |
| | |գայլիկոն, անցքակոկիչ և այլն), |
| | |7) կատարում է փականագործական եղանակով |
| | |մանրամասերի (դետալների) չափաբերում |
| | |գործիքներով (խարտոց, քերան, կիպահղկիչ, հատիչ, |
| | |գայլիկոն, անցքակոկիչ և այլն): |
|___|_______________|_________________________________________________|
|108|Ուսումնառության|Իրականացնել փականագործական աշխատանքները |
| |արդյունք 4 | |
|___|_______________|_________________________________________________|
|109|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում չափանշման, կտրման, |
| |չափանիշներ |հղկման, գայլիկոնման, պարուրակահանման, |
| | |անցալայնացման, եզրալայնման, ծռման, գամման |
| | |սկզբունքները, |
| | |2) ճիշտ է կատարում չափանշման, կտրման, հղկման, |
| | |գայլիկոնման, գամման ու զոդման աշխատանքները` |
| | |տրված բանվորական գծագրերին համապատասխան, |
| | |3) ճիշտ է հայտնաբերում ու վերացնում |
| | |բանվորական հնարքների կատարման ժամանակ թույլ |
| | |տված թերությունները, |
| | |4) ճիշտ է տարբերակում խողովակների տեսակներն |
| | |ըստ արտաքին տեսքի և մակնիշավորման, |
| | |5) ճիշտ է ընտրում խողովակների միացման |
| | |դետալներն ու նյութերը` բացատրելով դրանց |
| | |բնութագրերն ու գործառույթները, |
| | |6) ճիշտ է ներկայացնում փականային |
| | |հանգույցները` կատարելով դրանց փոխարինման կամ |
| | |վերանորոգման աշխատանքները, |
| | |7) ճիշտ է կատարում խողովակների` ձեռքով, |
| | |մեխանիկական եղանակով, ջերմային կցմամբ |
| | |հարմարեցման աշխատանքները, |
| | |8) ճիշտ է կատարում խողովակների միացումային |
| | |դետալների փորձարկումն` ըստ ամրության և |
| | |կիպության: |
|___|_______________|_________________________________________________|
|110|Ուսումնառության|Կազմակերպել մոնտաժման աշխատանքները |
| |արդյունք 5 | |
|___|_______________|_________________________________________________|
|111|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում գազ օգտագործող |
| |չափանիշներ |սարքավորումների ու շինարարական |
| | |կոնստրուկցիաների փոխադարձ դիրքը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում գազ օգտագործող սարքի |
| | |տեղադրման սենքին ներկայացվող պահանջները, |
| | |3) ճիշտ է նախապատրաստում շինարարական |
| | |կոնստրուկցիաները գազասարքավորման տեղադրման |
| | |պահանջների բավարարման տեսանկյունից, |
| | |4) ճիշտ է կատարում գազասարքավորումների |
| | |միացումը նոր մոնտաժված կամ գործող |
| | |գազամատակարարման ցանցերին, |
| | |5) ճիշտ է ստուգում ու կարգաբերում նոր |
| | |տեղադրված կամ գործող գազ օգտագործող |
| | |սարքավորումների աշխատանքը` գազի նորմալ |
| | |այրումն ապահովելու տեսանկյունից, |
| | |6) ճիշտ է ներկայացնում ծխաօդատար համակարգին |
| | |ներկայացվող պահանջները, |
| | |7) ճիշտ է ստուգում ու կարգաբերում ծխաօդատար |
| | |համակարգերը: |
|___|_______________|_________________________________________________|
|112|Ուսումնառության|Ներկայացնել մասնագիտական գործունեության և |
| |արդյունք 6 |աշխատանքի արդյունքի որակի ապահովման հիմքերը, |
| | |ինչպես նաև անհատական պաշտպանության միջոցների |
| | |օգտագործման ձևերը |
|___|_______________|_________________________________________________|
|113|Կատարման |1) ճիշտ է վերլուծում աշխատանքային իրավիճակը, |
| |չափանիշներ |2) ճիշտ է պատկերացնում իր առջև դրված |
| | |աշխատանքային խնդիրը և այն արդյունավետ |
| | |լուծելու անհրաժեշտ գործողությունները, |
| | |3) ճիշտ է իրականացնում սեփական մասնագիտական |
| | |որակները կատարելագործելուն ուղղորդված անհրաժեշտ |
| | |տեղեկատվության որոնումն ու հավաքագրումը, |
| | |4) ճիշտ է կիրառում սեփական մասնագիտական |
| | |որակները բարձրացնելուն միտված տեղեկատվական |
| | |տեխնոլոգիաները, |
| | |5) ճիշտ է գնահատում սեփական աշխատանքային |
| | |գործունեությունն ու վերադասավորում է այն` ըստ |
| | |իրավիճակի, |
| | |6) ճիշտ է գնահատում ու ստուգում սեփական |
| | |աշխատանքի վերջնարդյունքը, |
| | |7) ճիշտ և հարգալից է հարաբերվում հաճախորդների |
| | |հետ` նրանց տրամադրելով գազասարքավորումների |
| | |անվտանգ շահագործմանը վերաբերող խորհրդատվություն, |
| | |8) ճիշտ է ներկայացնում հորերում, անցումային |
| | |կապուղիներում, փոսորակներում ու բարձրությունների |
| | |վրա կատարվող աշխատանքների տեխնոլոգիան, |
| | |9) ճիշտ է ներկայացնում գործիքների և նյութերի |
| | |միմյանց փոխանցման եղանակները տարբեր |
| | |տեղամասերի համար, |
| | |10) ճիշտ է օգտվում անհատական պաշտպանության |
| | |միջոցներից` հակագազ, ապահովիչ գոտի, |
| | |աշխատանքային արտահագուստ և այլն: |
|_____________________________________________________________________|
|ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԳԱԶ ՍՊԱՌՈՂ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ |
| ՇԱՀԱԳՈՐԾՈՒՄՆ ՈՒ ՆՈՐՈԳՈՒՄԸ» |
|_____________________________________________________________________|
|114|Մոդուլի դասիչը |ԳՍՇ-4-22-008 |
|___|_______________|_________________________________________________|
|115|Մոդուլի նպատակը|Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել |
| | |գազասպառման համակարգի սարքավորումների |
| | |կառուցվածքին, տեղակայման ու շահագործման |
| | |պայմաններին ու նորոգման աշխատանքների հիմնական |
| | |սկզբունքներին վերաբերող մասնագիտական |
| | |(փականագործական) գիտելիքներ ու |
| | |կարողություններ: |
|___|_______________|_________________________________________________|
|116|Մոդուլի |108 ժամ |
| |տևողությունը | |
|___|_______________|_________________________________________________|
|117|Մուտքային |Այս մոդուլն ուսումնասիրելու և յուրացնելու |
| |պահանջները |համար ուսանողը նախապես պետք է ուսումնասիրած |
| | |լինի ԳՍՇ-4-16-007 «Փականագործական |
| | |աշխատանքների տեխնոլոգիա» մոդուլը: |
|___|_______________|_________________________________________________|
|118|Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման կարգը|արդյունքի համար նախատեսված կատարման |
| | |չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
|___|_______________|_________________________________________________|
|119|Ուսումնառության|Ներկայացնել կենցաղային գազ օգտագործող սարքերի |
| |արդյունք 1 |այրիչները |
|___|_______________|_________________________________________________|
|120|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում կենցաղային |
| |չափանիշներ |ջրատաքացուցիչների այրիչների կառուցվածքն ու |
| | |աշխատանքի սկզբունքը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում կենցաղային ջեռուցման |
| | |կաթսաների այրիչների կառուցվածքն ու աշխատանքի |
| | |սկզբունքը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում կենցաղային գազօջախների |
| | |այրիչների կառուցվածքն ու աշխատանքի սկզբունքը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում այրիչների տեսակներն |
| | |ըստ օդի մատուցման ու ծխագազերի հեռացման: |
|___|_______________|_________________________________________________|
|121|Ուսումնառության|Ներկայացնել ներտնային գազասպառման համակարգի |
| |արդյունք 2 |սարքավորումները |
|___|_______________|_________________________________________________|
|122|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում ներտնային գազասպառման |
| |չափանիշներ |համակարգի սարքավորումներն ու դրանց |
| | |նշանակությունը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում կենցաղային գազ սպառող |
| | |սարքավորումների տեսակները, |
| | |3) ճիշտ է թվարկում ՀՀ-ում ներտնային |
| | |գազասպառման համակարգի կառուցվածքում առավել |
| | |լայն տարածում գտած կենցաղային գազ սպառող |
| | |սարքավորումների ապրանքանիշերը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում ներտնային համակարգում |
| | |օգտագործվող գազ սպառող սարքավորումների |
| | |աշխատանքի սկզբունքը, |
| | |5) ճիշտ է ներկայացնում կենցաղային գազ սպառող |
| | |սարքավորումների տարբեր տեսակների գազասպառման |
| | |միջին ժամային մոտավոր ծախսերը, |
| | |6) ճիշտ է ներկայացնում կենցաղային գազ սպառող |
| | |սարքավորումների տարբեր տեսակների փաստացի |
| | |գազածախսի հաշվարկման մեթոդները` կատարելով |
| | |ճիշտ չափումներ և հաշվարկներ (խռօնօմետռաժ), |
| | |7) ճիշտ է մեկնաբանում կենցաղային գազ սպառող |
| | |սարքավորումների տեխնիկական անձնագրերում |
| | |ամրագրված դրույթները, |
| | |8) ճիշտ է մեկնաբանում գազամատակարարի և գազ |
| | |սպառող բաժանորդի հաստատված պայմանագրային |
| | |պարտավորություններն ու իրավունքները: |
|___|_______________|_________________________________________________|
|123|Ուսումնառության|Իրականացնել կենցաղային գազօջախների |
| |արդյունք 3 |տեղակայում, շահագործում ու նորոգում |
|___|_______________|_________________________________________________|
|124|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում կենցաղային գազօջախների |
| |չափանիշներ |հիմնական տեսակները, դրանց առավելություններն |
| | |ու թերությունները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում կենցաղային գազօջախների |
| | |կառուցվածքային առանձնահատկություններն ու |
| | |ընդհանրությունները,) կենցաղային գազօջախների |
| | |աշխատանքի ջերմատեխնիկական բնութագիրը, |
| | |3) ճիշտ է նկարագրում կենցաղային գազօջախների |
| | |աշխատանքի հիգիենիկ բնութագիրը, |
| | |4) ճիշտ է նկարագրում ներբնակարանային |
| | |(ներտնային) կենցաղային գազօջախների աշխատանքի |
| | |տեխնոլոգիական բնութագիրը, |
| | |5) ճիշտ է ներկայացնում կենցաղային գազօջախների |
| | |տեղակայման պայմանները, կանոններն ու կարգը, |
| | |6) ճիշտ է ներկայացնում կենցաղային գազօջախների |
| | |շահագործման պայմանները, կանոններն ու կարգը, |
| | |7) ճիշտ է ներկայացնում կենցաղային գազօջախների |
| | |հիմնական անսարքությունները, նորոգման |
| | |աշխատանքներն ու դրանց կատարման ընթացքում |
| | |անվտանգության կանոնների ու նորմերի |
| | |պահանջները, |
| | |8) ճիշտ է կատարում կենցաղային գազօջախների |
| | |սպասարկման և ընթացիկ նորոգման աշխատանքները: |
|___|_______________|_________________________________________________|
|125|Ուսումնառության|Իրականացնել կենցաղային ջրատաքացուցիչների |
| |արդյունք 4 |տեղակայում, շահագործում ու նորոգում |
|___|_______________|_________________________________________________|
|126|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում կենցաղային |
| |չափանիշներ |ջրատաքացուցիչների ջեռոցային հիմնական |
| | |տեսակները, դրանց առավելություններն ու |
| | |թերությունները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում կենցաղային |
| | |ջրատաքացուցիչների կառուցվածքային |
| | |առանձնահատկություններն ու ընդհանրությունները, |
| | |3) ճիշտ է նկարագրում կենցաղային |
| | |ջրատաքացուցիչների տեխնիկական բնութագիրը, |
| | |4) ճիշտ է նկարագրում կենցաղային |
| | |ջրատաքացուցիչների աշխատանքի հիգիենիկ |
| | |բնութագիրը, |
| | |5) ճիշտ է նկարագրում կենցաղային |
| | |ջրատաքացուցիչների աշխատանքի տեխնոլոգիական |
| | |բնութագիրը, |
| | |6) ճիշտ է ներկայացնում կենցաղային |
| | |ջրատաքացուցիչների տեղակայման պայմանները, |
| | |կանոններն ու կարգը, |
| | |7) ճիշտ է ներկայացնում կենցաղային |
| | |ջրատաքացուցիչների շահագործման պայմանները, |
| | |կանոններն ու կարգը, |
| | |8) ճիշտ է ներկայացնում կենցաղային |
| | |ջրատաքացուցիչների հիմնական անսարքությունները, |
| | |նորոգման աշխատանքներն ու դրանց կատարման |
| | |ընթացքում անվտանգության կանոնների ու նորմերի |
| | |պահանջները, |
| | |9) ճիշտ է կատարում կենցաղային |
| | |ջրատաքացուցիչների սպասարկման և ընթացիկ |
| | |նորոգման աշխատանքները: |
|___|_______________|_________________________________________________|
|127|Ուսումնառության|Իրականացնել կենցաղային ջեռուցման վառարանների |
| |արդյունք 5 |տեղակայում, շահագործում ու նորոգում |
|___|_______________|_________________________________________________|
|128|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում կենցաղային ջեռուցման |
| |չափանիշներ |վառարանների հիմնական տեսակները, դրանց |
| | |առավելություններն ու թերությունները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում կենցաղային ջեռուցման |
| | |վառարանների կառուցվածքային |
| | |առանձնահատկություններն ու ընդհանրությունները, |
| | |3) ճիշտ է նկարագրում կենցաղային ջեռուցման |
| | |վառարանների աշխատանքի ջերմատեխնիկական |
| | |բնութագիրը, |
| | |4) ճիշտ է նկարագրում կենցաղային ջեռուցման |
| | |վառարանների աշխատանքի հիգիենիկ բնութագիրը, |
| | |5) ճիշտ է նկարագրում կենցաղային ջեռուցման |
| | |վառարանների աշխատանքի տեխնոլոգիական |
| | |բնութագիրը, |
| | |6) ճիշտ է ներկայացնում կենցաղային ջեռուցման |
| | |վառարանների տեղակայման պայմանները, կանոններն |
| | |ու կարգը, |
| | |7) ճիշտ է ներկայացնում ներբնակարանային |
| | |(ներտնային) ջեռուցման վառարանների շահագործման |
| | |պայմանները, կանոններն ու կարգը, |
| | |8) ճիշտ է ներկայացնում կենցաղային ջեռուցման |
| | |վառարանների հիմնական անսարքությունները, |
| | |նորոգման աշխատանքներն ու դրանց կատարման |
| | |ընթացքում անվտանգության կանոնների ու նորմերի |
| | |պահանջները, |
| | |9) ճիշտ է կատարում կենցաղային ջեռուցման |
| | |վառարանների տեխնիկական սպասարկման և ընթացիկ |
| | |նորոգման աշխատանքները: |
|___|_______________|_________________________________________________|
|129|Ուսումնառության|Կատարել գազի հաշվիչների և գազաազդանշանային |
| |արդյունք 6 |(գազաազդանշանիչ) սարքերի տեղակայում ու |
| | |շահագործում |
|___|_______________|_________________________________________________|
|130|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում կենցաղային |
| |չափանիշներ |գազահաշվիչների տեսակները, կառուցվածքն ու |
| | |դրանց աշխատանքի սկզբունքը, |
| | |2) ճիշտ է ներկայացնում գազամատակարարման |
| | |համակարգում օգտագործվող ազդանշանային սարքերի |
| | |տեսակները, կառուցվածքն ու աշխատանքի |
| | |սկզբունքը, |
| | |3) ճիշտ է ներկայացնում կենցաղային գազի |
| | |հաշվիչների տեղակայման ու շահագործման |
| | |պայմանները, |
| | |4) ճիշտ է կատարում կենցաղային գազահաշվիչների |
| | |տեղակայման, հավաքակցման և ապահավաքակցման |
| | |աշխատանքները, |
| | |5) ճիշտ է ներկայացնում գազաազդանշանային |
| | |սարքերի տեղակայման ու շահագործման պայմանները, |
| | |6) ճիշտ է մեկնաբանում ու բացատրում |
| | |գազաազդանշանային սարքերի նշանակությունն ու |
| | |անհրաժեշտությունը: |
|_____________________________________________________________________|
| ՄՈԴՈՒԼԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ «ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱԶ ՍՊԱՌՈՂ |
| ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ» |
|_____________________________________________________________________|
|131|Մոդուլի դասիչը |ԳՍՇ-4-22-009 |
|___|_______________|_________________________________________________|
|132|Մոդուլի նպատակը|Մոդուլի նպատակն է ուսանողի մոտ ձևավորել |
| | |գիտելիքներ արդյունաբերական ձեռնարկությունների |
| | |գազամատակարարման համակարգերի սխեմաների, |
| | |շահագործվող սարքավորումների, մասին, ինչպես |
| | |նաև դրանց տեղակայանքների մոնտաժման, |
| | |շահագործման, նորոգման ու կարգաբերման |
| | |աշխատանքների իրականացումը հսկելու |
| | |հմտություններ: |
|___|_______________|_________________________________________________|
|133|Մոդուլի |42 ժամ |
| |տևողությունը | |
|___|_______________|_________________________________________________|
|134|Մուտքային |Այս մոդուլն ուսումնասիրելու և յուրացնելու |
| |պահանջները |համար ուսանողը նախապես պետք է ուսումնասիրած |
| | |լինի ԳՍՇ-4-16-007 «Փականագործական |
| | |աշխատանքների տեխնոլոգիա» մոդուլը: |
|___|_______________|_________________________________________________|
|135|Մոդուլի |Մոդուլի ընդունելի կատարողականը յուրաքանչյուր |
| |գնահատման կարգը|արդյունքի համար նախատեսված կատարման |
| | |չափանիշների բավարար մակարդակի ապահովումն է: |
|___|_______________|_________________________________________________|
|136|Ուսումնառության|Ներկայացնել արդյունաբերական գազամատակարարման |
| |արդյունք 1 |համակարգերը |
|___|_______________|_________________________________________________|
|137|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում արդյունաբերական |
| |չափանիշներ |գազամատակարարման համակարգերի սխեմաները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում արդյունաբերական |
| | |գազամատակարարման ցանցերի ճնշումային |
| | |ռեժիմները, |
| | |3) ճիշտ է մեկնաբանում ճնշման կարգավորիչների |
| | |աշխատանքը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում արդյունաբերական |
| | |գազամատակարարման համակարգերի հիմնական |
| | |սարքավորումներին ներկայացվող պահանջները: |
|___|_______________|_________________________________________________|
|138|Ուսումնառության|Ներկայացնել արդյունաբերական |
| |արդյունք 2 |ձեռնարկություններում շահագործվող գազ սպառող |
| | |սարքավորումների հիմնական տեսակները |
|___|_______________|_________________________________________________|
|139|Կատարման |1) ճիշտ է թվարկում արտադրական կաթսայատների |
| |չափանիշներ |գազի սնուցման համակարգի շահագործման |
| | |սկզբունքները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում արտադրական վառարանների |
| | |գազի սնուցման համակարգի շահագործման |
| | |սկզբունքները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում արտադրական գազօջախային |
| | |տաքացուցիչների գազի սնուցման համակարգի |
| | |շահագործման սկզբունքները, |
| | |4) ճիշտ է նկարագրում կերակրի պատրաստման |
| | |արտադրական կաթսաների գազի սնուցման համակարգի |
| | |շահագործման սկզբունքները, |
| | |5) ճիշտ է նկարագրում հացաթխման փռերի և |
| | |ծխեցման վառարանների գազի սնուցման համակարգի |
| | |շահագործման սկզբունքները, |
| | |6) ճիշտ է նկարագրում ջերմոցային տնտեսության |
| | |գազի սնուցման համակարգի շահագործման |
| | |սկզբունքները: |
|___|_______________|_________________________________________________|
|140|Ուսումնառության|Ներկայացնել արդյունաբերական |
| |արդյունք 3 |ձեռնարկությունների գազ օգտագործող սարքերի |
| | |այրիչները |
|___|_______________|_________________________________________________|
|141|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում արդյունաբերական |
| |չափանիշներ |ջրատաքացուցիչ կաթսաների այրիչների տեսակները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում շոգեկաթսաների |
| | |այրիչների տեսակները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում գազամազութային |
| | |այրիչների կառուցվածքը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում այրիչների տեսակներն |
| | |ըստ օդի խառնման, |
| | |5) ճիշտ է ներկայացնում ինֆրակարմիր այրիչների |
| | |աշխատանքի սկզբունքը: |
|___|_______________|_________________________________________________|
|142|Ուսումնառության|Ներկայացնել արդյունաբերական գազամատակարարման |
| |արդյունք 4 |համակարգերում կիրառվող խողովակները, անջատիչ-հսկիչ|
| | |և այլ սարքավորումները |
|___|_______________|_________________________________________________|
|143|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում մետաղական խողովակների |
| |չափանիշներ |կիրառման ոլորտն ու խողովակների միացման |
| | |եղանակները, |
| | |2) ճիշտ է ներկայացնում ոչ մետաղական |
| | |խողովակների (պոլիէթիլենային) կիրառման ոլորտն |
| | |ու խողովակների միացման եղանակները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում խողովակագծերի միացման |
| | |դետալներն ու ձևավոր մասերը, |
| | |4) ճիշտ է ներկայացնում գազատար խողովակագծերի |
| | |վրա տեղադրվող ինժեներական կառույցները` |
| | |փոխհատուցիչներ (կոմպենսատոր), |
| | |կոնդենսատահավաքիչ, մեկուսիչ կցաշուրթ, ստուգիչ |
| | |ձողեր, փականներ, ճնշակայաններ, գազի |
| | |կարգավորման կետեր և այլն, |
| | |5) ճիշտ է ներկայացնում գազամատակարարման |
| | |համակարգում կիրառվող չափիչ-հսկիչ սարքերը: |
|___|_______________|_________________________________________________|
|144|Ուսումնառության|Ներկայացնել արդյունաբերական |
| |արդյունք 5 |ձեռնարկություններում հեղուկացված ու սեղմված |
| | |գազերի օգտագործման սկզբունքները |
|___|_______________|_________________________________________________|
|145|Կատարման |1) ճիշտ է ներկայացնում սեղմված ու հեղուկացված |
| |չափանիշներ |գազի մատակարարման սխեման, |
| | |2) ճիշտ է ներկայացնում սեղմված ու հեղուկացված |
| | |գազերով աշխատող ավտոտրանսպորտային միջոցներում |
| | |տեղադրվող տեղակայումների սխեմաները, |
| | |3) ճիշտ է ներկայացնում ավտոմեքենաների |
| | |գազալցավորման ճնշակայանի գազամատակարարման |
| | |սխեման, |
| | |4) ճիշտ է ներկայացնում հեղուկացված ու սեղմված |
| | |գազի օգտագործման ժամանակ գազասարքավորումների |
| | |անվտանգ շահագործման կանոնները: |
|_____________________________________________________________________|
-------------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում