Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՄ-ԱԷՐՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐՄ-ԱԷՐՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0373.140417

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 ապրիլի 2017 թվականի N 373-Ա

 

«ԱՐՄ-ԱԷՐՈ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՌԱՆՁՆԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ, 22-րդ հոդվածները և 68-րդ հոդվածի 7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ենթակայության «Արմ-Աէրո» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` «Արմ-Աէրո» ՓԲԸ), պետական գրանցման համարը` 29012003081, առանձնացման ձևով վերակազմակերպել` ստեղծելով նոր «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերություն` «Արմ-Աէրո» ՓԲԸ-ում 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված 1 044 601.0 հազ. դրամ ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքից առանձնացնելով 67 938.0 հազ. դրամ ակտիվները` համաձայն հավելվածի (համապատասխանաբար 976 663.0 հազ. դրամ և 67 938.0 հազ. դրամ ընդհանուր ակտիվների հաշվեկշռային արժեքներով):

2. «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի կառավարման լիազորություններ վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին:

(2-րդ կետւ փոփ. 13.01.2022 թիվ 41-Ա որոշում)

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում`

1) հաստատել «Արմ-Աէրո» ՓԲԸ-ի բաժանիչ (առանձնացման) հաշվեկշիռը, առանձնացման կարգը և պայմանները, ընկերության բաժնետոմսերի փոխարկման կարգը նոր ստեղծվող ընկերության բաժնետոմսերի.

2) հաստատել «Արմ-Աէրո» ՓԲԸ-ի կանոնադրության փոփոխությունը կամ նոր խմբագրությամբ կանոնադրությունը և նոր ստեղծվող ընկերության կանոնադրությունը.

3) ապահովել օրենքով սահմանված կարգով ընկերությունների պետական գրանցումը:

4. Սահմանել, որ վերակազմակերպման արդյունքում «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության պետական գրանցման ծախսերը կատարվում են «Արմ-Աէրո» ՓԲԸ-ի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրել ջրօգտագործման թույլտվություն:

6. Առաջարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործունեության լիցենզիա տրամադրել «Հեր-Հեր» հիդրոէլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերությանը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի ապրիլի 13-ի

N 373-Ա որոշման

 

ՑԱՆԿ

ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ «ԱՐՄ-ԱԷՐԸ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՈՂ «ՀԵՐ-ՀԵՐ» ՀԻԴՐՈԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՓՈԽԱՆՑՎՈՂ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

._____________________________________________________________________.

|NN |Ակտիվի անվանումը                    |Շահագործման   |Հաշվեկշռային |

|ը/կ|                                    |սկիզբը        |մնացորդային  |

|   |                                    |              |արժեքը (դրամ)|

|___|____________________________________|______________|_____________|

|1. |«Հեր-Հեր» ՀԷԿ-ի շենք                |01.01.1998 թ. |25,152,524   |

|___|____________________________________|______________|_____________|

|2. |Տուրբինային խողովակաշար             |01.01.1998 թ. |19,130,334   |

|___|____________________________________|______________|_____________|

|3. |Հեռացնող ջրանցք                     |01.01.1998 թ. |8,193,330    |

|___|____________________________________|______________|_____________|

|4. |Հիդրոտուրբինա ՌՕ-230-Գ-5 1          |01.01.1998 թ. |800,000      |

|___|____________________________________|______________|_____________|

|5. |Հիդրոտուրբինա ՌՕ-230-Գ-5 2          |01.01.1998 թ. |800,000      |

|___|____________________________________|______________|_____________|

|6. |Հիդրոգեներատոր ՍԳ-101/42-ՎՈՒԽԼ4     |01.01.1998 թ. |840,252      |

|___|____________________________________|______________|_____________|

|7. |Հիդրոգեներատոր ՍԳ-101/42-ՎՈՒԽԼ4     |01.01.1998 թ. |840,252      |

|___|____________________________________|______________|_____________|

|8. |Սեփական կարիքների տրանսֆորմատոր     |01.01.1998 թ. |50,000       |

|___|____________________________________|______________|_____________|

|9. |Սեփական կարիքների տրանսֆորմատոր     |01.01.1998 թ. |50,000       |

|___|____________________________________|______________|_____________|

|10.|Կոմպլեկտ բաշխիչ հարմ. ԿՍՈ 272       |01.01.1998 թ. |3,000        |

|___|____________________________________|______________|_____________|

|11.|Սեփական կարիքների վահանակ           |01.01.1998 թ. |19,500       |

|___|____________________________________|______________|_____________|

|12.|Սեփական կարիքների վահանակ           |01.01.1998 թ. |19,500       |

|___|____________________________________|______________|_____________|

|13.|Պաշտպանական և  ավտոմատիկայի պանել   |01.01.1998 թ. |3,000        |

|___|____________________________________|______________|_____________|

|14.|Գեներատորի ղեկավարման պանել         |01.01.1998 թ. |3,000        |

|___|____________________________________|______________|_____________|

|15.|Ազդանշանային վահանակ                |01.01.1998 թ. |3,000        |

|___|____________________________________|______________|_____________|

|16.|Հաստատ. հոսանքի աղբյուր ՇՈՒՈՏ-110   |01.01.1998 թ. |3,000        |

|___|____________________________________|______________|_____________|

|17.|Լրալիցք ագրեգատ 220/24 Վ 20 Ա       |01.01.1998 թ. |3,000        |

|___|____________________________________|______________|_____________|

|18.|Լրալիցք ագրեգատ 220/24 Վ 20 Ա       |01.01.1998 թ. |3,000        |

|___|____________________________________|______________|_____________|

|19.|Էլ. հաշվիչ EA-02 RL-3               |01.02.2002 թ. |3,000        |

|___|____________________________________|______________|_____________|

|20.|Էլ. հաշվիչ EA-02 RL-3               |01.02.2002 թ. |3,000        |

|___|____________________________________|______________|_____________|

|21.|Էլ. հաշվիչ EA-02 RL-4               |01.02.2002 թ. |3,000        |

|___|____________________________________|______________|_____________|

|22.|Էլ. հաշվիչ EA-02 RL-4               |01.02.2002 թ. |3,000        |

|___|____________________________________|______________|_____________|

|23.|Եռաֆազ հաշվիչ EA-02                 |01.07.2001 թ. |3,000        |

|___|____________________________________|______________|_____________|

|24.|Էլ. կռունկ` 5 տ բեռնատարողությամբ   |01.01.1998 թ. |3,000        |

|___|____________________________________|______________|_____________|

|25.|Տեխ. ջրամատակարարման զտիչ           |01.01.1998 թ. |3,000        |

|___|____________________________________|______________|_____________|

|26.|Տեխ. ջրամատակարարման զտիչ           |01.01.1998 թ. |3,000        |

|___|____________________________________|______________|_____________|

|27.|Սեղանի գայլիկոնման հաստոց 2 Ն 12    |01.01.1998 թ. |3,000        |

|___|____________________________________|______________|_____________|

|28.|ՀԷԿ-ի ավտոճանապարհ                  |01.01.1998 թ. |657,680      |

|___|____________________________________|______________|_____________|

|29.|Սեղան` 2 կողմով                     |01.01.1998 թ. |3,000        |

|___|____________________________________|______________|_____________|

|30.|Զոդման ապարատ                       |01.01.1998 թ. |3,000        |

|___|____________________________________|______________|_____________|

|31.|6 կՎ բարձր լարման գիծ               |01.01.1998 թ. |4,848        |

|___|____________________________________|______________|_____________|

|32.|Օդի ճնշակային կայանք K-33           |01.01.1998 թ. |3,000        |

|___|____________________________________|______________|_____________|

|   |Ընդամենը                            |              |56,615,220   |

|___|____________________________________|______________|_____________|

|   |Պարտավորություններ                  |              |             |

|1. |Տարաժամկետ վճարման գծով կրեդիտորական|              |------------ |

|   |պարտք Որոտանի ՀԷԿՀ ՓԲԸ-ին           |              |             |

._____________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.04.2017
N 373-Ա
Որոշում