ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
27 ապրիլի 2017 թվականի N 17
16. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին, այլ պետական մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության մարզպետներին`
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2016 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը` համաձայն հավելվածի:
2. Ձեռնարկել միջոցներ խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում բացառելու համար` դրա մասին իրազեկելով Հայաստանի Հանրապետության կառավարությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը:
3. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության վարչապետի վերահսկողական ծառայության վրա:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թ. ապրիլի 27-ի նիստի
N 17 արձանագրային որոշման
«Հաստատում եմ»
Հայաստանի Հանրապետության
ֆինանսների նախարար
Վարդան Արամյան
____________________________________
«»____________________ 2017 թ.
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
I. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՖԻՆԱՆՍԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 16-ի N 1230-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2016 թվականի ծրագիրը», ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչությունը (այսուհետ` Տեսչություն) 2016 թվականի ընթացքում իրականացրել է ՀՀ պետական կառավարման մարմինների և տնտեսվարող սուբյեկտների կողմից բյուջեի եկամուտների ձևավորմանն ու ծախսերի (ն/թ ֆինանսական ծրագրեր, գնումների գործընթաց) իրականացմանն ուղղված գործունեության, հաշվապահական հաշվառման վարման և բյուջեի կատարման մասին հաշվետվությունների կազմման և ներկայացման` ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության, արտաբյուջետային միջոցների գոյացման ու օգտագործման ճշտության ստուգումներ, ինչպես նաև ներքին աուդիտի ստորաբաժանումների աշխատանքների գնահատում: Իրականացված ստուգումներով ընդգրկվել են նաև պետական և պետական մասնակցության ընկերություններում ՀՀ պետական բյուջեից գումարների հատկացման և ծախսման, ինչպես նաև շահութաբաժինների հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման, զուտ շահույթի բաշխման ճշտության հարցերը:
Տեսչության կողմից ստուգումներ են իրականացվել նաև ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականների հիման վրա, որոնք միտված են եղել բացահայտել տնտեսության առանձին ոլորտներում առկա հիմնախնդիրները և պետական ռեսուրսների օպտիմալ օգտագործման պայմաններում գտնել դրանց լուծման լավագույն ուղիները:
Բացի վերը նշված ծրագրային և հատուկ հանձնարարականներով իրականացված ստուգումներից ՀՀ իրավապահ մարմինների հետ համագործակցության շրջանակներում վերջիններիս պահանջով և առաջադրած հարցերի շրջանակներում տարբեր կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից) իրականացվել են համապատասխան ստուգումներ:
Տեսչությունն իր գործունեության ընթացքում առաջնորդվել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կառավարության 2002 թ. հուլիսի 11-ի N 1112-Ն որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման հսկողության կարգ»-ով, ՀՀ կառավարության 2008 թ. մայիսի 15-ի թիվ 503-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կանոնադրությամբ, ՀՀ կառավարության 2014 թ. հունիսի 12-ի N 612-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կանոնադրությամբ, «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 23.02.2012 թ. N 207-Ն որոշմամբ:
II. 2016 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
* ՀՀ վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 16-ի N 1230-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2016 թվականի ծրագրով» հաշվետու ժամանակահատվածում ավարտվել և ամփոփվել են թվով 4 ստուգումներ:
* ՀՀ իրավապահ մարմինների կողմից 2015 թ. և 2016 թ. ներկայացված պահանջով հաշվետու ժամանակահատվածում ավարտվել և ամփոփվել են թվով 11 ստուգումներ:
* ՀՀ վարչապետի հանձնարարականների հիման վրա իրականացվել է թվով 7 ստուգումներ, որից թվով 3 ԱՊՀ մասնակից պետությունների գործադիր մարմիններում (ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամ, ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղարություն և ԱՊՀ մասնակից-պետությունների տարածքներում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրո):
Տեսչության թվով երեք վերահսկողներ մասնակցել են ՀՀ ՎՊ կողմից իրականացվող ստուգումներին:
Ընդհանուր առմամբ 2016 թվականի ընթացքում Տեսչության կողմից իրականացվել և ամփոփվել են թվով 22 ստուգումներ:
2016 թ. ընթացքում կատարված ստուգումներով արձանագրվել են 3,225.7 մլն. դրամի խախտման փաստեր, որից 2016 թ. ծրագրի շրջանակներում կատարված թվով 4 ստուգումներով 768.1 մլն. դրամ, ՀՀ իրավապահ մարմինների պահանջով կատարված թվով 11 ստուգումներով` 31.1 մլն. դրամ, իսկ ՀՀ վարչապետի հանձնարարականներով կատարված թվով 7 ստուգումներով` 2,426.5 մլն. դրամ:
Կատարված ստուգումներով արձանագրված 3,225.7 մլն. դրամից 978.9 մլն. դրամը ենթակա է վերականգնման կամ վերաձևակերպման, նույն թվում 378.2 մլն. դրամը ենթակա է մուտքագրման ՀՀ պետական բյուջե, 99.5 մլն. դրամի չափով ենթակա է պակասեցման ՀՀ պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորումը, 199.2 մլն. դրամը ենթակա է վերականգնման կազմակերպությունների հաշվին, իսկ 302,0 մլն. դրամը ենթակա է հաշվառմամբ վերաձևակերպման:
2016 թվականին կատարված ստուգումներով արձանագրված գումարներից տարվա ընթացքում վերականգնվել և վերաձևակերպվել է ընդամենը 203,2 մլն. դրամը, որից 30.1 մլն. դրամը վերականգնվել է ՀՀ պետական բյուջե, 1.4 մլն. դրամը վերականգնվել է աշխատանքով, 85.2 մլն. դրամի չափով պակասեցվել է բյուջետային ֆինանսավորումը, իսկ մնացած 86.5 մլն. դրամը վերականգնվել է կազմակերպությունների հաշվին կամ հաշվառումով վերաձևակերպվել է:
Կից` ներկայացվում է 2016 թվականի ընթացքում իրականացված ստուգումների վերաբերյալ Հաշվետվությունը` «Նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը և դրա լրացման ուղեցույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 29.12.2011 թ. N 1905-Ն որոշմամբ հաստատված ձևաչափով:
* Հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ են իրականացվել նախորդ ժամանակահատվածում ստուգումներով արձանագրված գումարների վերականգնման և/կամ վերաձևակերպման ցուցանիշների բարելավման ուղղությամբ: Հսկողություն է իրականացվել արձանագրված խախտումների, թերությունների և բացթողումների վերացման նպատակով համապատասխան մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումների նկատմամբ:
Արդյունքում, Տեսչության կողմից 2016 թվականի ընթացքում իրականացված աշխատանքներով 2008-2016 թթ. արձանագրված գումարներից վերականգնվել է 815.8 մլն. դրամ և վերաձևակերպվել 33.8 մլն. դրամ, ընդամենը` 849.6 մլն. դրամ (տես` Աղյուսակ 1-ը):
Ընդամենը 849.6 մլն. դրամ գումարից 540.5 մլն. դրամը վերականգնվել է ՀՀ պետական բյուջե (որից փաստացի ՀՀ պետական բյուջե վերականգնվել է 484.7 մլն. դրամ, համայնքային բյուջե` 0.2 մլն. դրամ, աշխատանքով` 55.6 մլն.դրամ), 1 92.8 մլն. դրամի չափով պակասեցվել է ՀՀ պետական բյուջեով նախատեսված ֆինանսավորման ենթակա գումարները, 82.5 մլն.դրամը վերականգնվել է կազմակերպությունների հաշվին, 33.8 մլն. դրամի չափով կատարվել է վերաձևակերպումներ:
Աղյուսակ 1
._____________________________________________________________________.
|ԱՐՁԱՆԱԳՐՄԱՆ|Վերականգնվել կամ վերաձևակերպվել է |
|ՏԱՐԵԹԻՎ |_________________________________________________________|
| |Ընդամենը |Վերականգըն-|Պակասեցվել|Վերականգնվել|Հաշվառումով|
| | |վել է |է ֆինանսա-|է կազմակեր- |վերաձևա- |
| | |բյուջե |վորումից |պության |կերպվել է |
| | | | |հաշվին | |
| |_________________________________________________________|
| | (հազ. դրամ) |
|___________|_________________________________________________________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___________|_________|___________|__________|____________|___________|
|2008 թ. |50.0 |50.0 |0 |0 |0 |
|___________|_________|___________|__________|____________|___________|
|2014 թ. |10,720.0 |10,720.0 |0 |0 |0 |
|___________|_________|___________|__________|____________|___________|
|2015 թ. |635,531.0|498,250.7 |107,564.0 |1,765.1 |27,951.2 |
|___________|_________|___________|__________|____________|___________|
|2016 թ. |203,254.7|31,454.6 |85,218.6 |80,747.0 |5,834.5 |
|___________|_________|___________|__________|____________|___________|
|ԸՆԴԱՄԵՆԸ |849,555.7|540,475.3 |192,782.6 |82,512.1 |33,785.7 |
|2016 թ | | | | | |
|ԸՆԹԱՑՔՈՒՄ | | | | | |
._____________________________________________________________________.
* Հաշվետու ժամանակահատվածում, բացի վերը նշված աշխատանքներից, Տեսչության աշխատակիցները ՀՀ կառավարության 14.12.1999 թ. հ.752-Ն որոշման շրջանակներում որպես ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչ մասնակցել են պետական և պետական մասնակցությամբ կազմակերպությունների 46 լուծարային հանձնաժողովների աշխատանքներին:
* Համաձայն ՀՀ կառավարության 2015 թ. մարտի 19-ի թիվ 596-Ն որոշման դրույթների Տեսչության աշխատակիցները հաշվետու ժամանակաշրջանում մասնակցել են թվով 28 շինարարական օբյեկտների շահագործման ընդունող հանձնաժողովների նիստերին:
III. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
Ինչպես վերը նշվեց, ՀՀ վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ 1230-Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2016 թվականի ծրագրով» 2016 թվականի ընթացքում իրականացվել է թվով 4 ստուգումներ:
Իրականացված ստուգումներով արձանագրված գումարների վերականգնման կամ վերաձևակերպման վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացված է ստորև աղյուսակում (առավել մանրամասն` կից հավելված 1-ում).
._____________________________________________________________________.
|ՍՏՈՒԳՄԱՆ ՀԻՄՔԸ |Արձանագրվել է |Ենթակա է վերականգնման |
| | |կամ վերաձևակերպման |
|_______________|_____________________________________________________|
| | հազ. դրամ |
|_______________|_____________________________________________________|
| 1 | 2 | 3 |
|_______________|________________________|____________________________|
|2016 թ. ծրագիր |768,066.3 |663,352.3 |
._____________________________________________________________________.
Իրականացված ծրագրային ստուգումներով ընդհանուր առմամբ ընդգրկվել են թվով 1 նախարարություն (ՀՀ գյուղատնտեսության նախարարություն), ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության թվով 3 կազմակերպություններ:
2016 թ. սկզբնական ծրագրով նախատեսված ստուգումներից չեն իրականացվել թվով 14-ը (հիմքը` ՀՀ վարչապետի 09.01.2017 թ. N 7-Ա որոշումը):
Ծրագրային ստուգումներով բացահայտված խախտումներ և թերություններ,դրանց վերացման գծով Տեսչության կողմից տրված առաջարկներ
Ծրագրային ստուգումների համատեքստում անդրադարձ կատարենք Տեսչության կողմից պետական մարմիններում և/կամ դրանց ենթակայության համակարգերում իրականացված առանձին ստուգումների.
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
1. «Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների կենտրոնական ապարատի պահպանում» ծրագիր.
ա) «Կապի ծառայություններ» հոդվածով պահանջ ներկայացնելիս հաշվի չի առնվել, որ հեռահաղորդակցության ոլորտում սկսել են ծառայություններ մատուցել տարբեր օպերատորներ և վերջիններիս հետ կնքված տեղային հեռախոսային ծառայությունների և ինտերնետ ծառայությունների ձեռքբերման պայմանագրերի գումարները նկատելիորեն պակաս են այդ նպատակով նախահաշվում նախատեսված գումարներից: Նշվածի արդյունքում ՀՀ պետական բյուջեում նախատեսվել են ավել գումարներ:
բ) «Գույքի և սարքավորումների վարձակալություն» հոդվածով 2013-2016 թթ. համար պահանջ է ներկայացրել յուրաքանչյուր տարի 200.0 հազ. դրամ, սակայն գույք կամ սարքավորումներ վարձակալելու անհրաժեշտություն նախարարությունը չի ունեցել` վարձակալական պայմանագրեր չեն կնքվել և գումարը ՀՀ պետական բյուջեից չի ֆինանսավորվել:
գ) «Էներգետիկ ծառայություններ» հոդվածով ներկայացված բյուջետային հայտերում ներկայացվել են ավել հաշվարկներ, մասնավորապես հաշվարկներում ընդգրկվել են շինություններ որոնք նախարարության կողմից չեն օգտագործվում:
2. «Բույսերի պաշտպանության միջոցառումներ» ծրագրով մշտապես գոյացել են էական տնտեսումներ` 2013-2015 թթ. նախատեսված 450000.0 հազ. դրամի դիմաց փաստացի ծախսերը կազմել են 225081.7 հազ. դրամ կամ կատարվել են 50%-ով: Տնտեսված գումարները կամ նվազեցվել են ծրագրի ֆինանսավորումից և ուղղվել է այլ ծրագրերի ֆինանսավորմանը կամ էլ ՀՀ պետական բյուջեից չեն ֆինանսավորվել:
2016 թ. գնումների պլանի և 01.01.2016 թ. դրությամբ «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով դեբիտորական պարտքերի ու պահեստավորված միջոցների մնացորդների համադրությամբ պարզվել է, որ 2016 թ. ՀՀ պետական բյուջեում «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով նախատեսված 84646.7 հազ. դրամի դիմաց 01.01.2016 թ. դրությամբ առկա է 52510.0 հազ. դրամի դեբիտորական պարտք և 6372.1 հազ. դրամի պահեստավորված միջոցների մնացորդներ:
Հաշվի առնելով որ 2016 թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված 84646.7 հազ. դրամ գումարով թունաքիմիկատներից տարեսկզբին առկա է 2015 թ ՀՀ պետական բյուջեի միջոցներից վճարումների արդյունքում գոյացած և 2016 թ. գնումների պլանի անվանացանկով նախատեսված թունաքիմիկատների գծով դեբիտորական պարտքեր և պահեստավորված միջոցների մնացորդներ 2016թ. ծրագրի ֆինանսավորումից նվազեցման ենթակա գումարը կազմել է 58878.1 հազ. դրամ:
01.01.2016 թ. դրությամբ առկա է մորեխների դեմ պայքարի համար նախատեսված դեռևս 2008 թ-ից ժամկետանց դարձած 19080.0 հազ. դրամի 3600.0 կգ թունաքիմիկատը:
3. «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի կենսապատվաստուկների ձեռքբերում բաղադրիչով նախատեսված «Առողջապահական և լաբորատոր նյութեր» հոդվածով.
- 2013-2015 թթ. համար նախատեսված պատվաստանյութերի ձեռքբերման նպատակով նախարարության կնքած 1,721,7 մլն. դրամի թվով 15 պայմանագրերի 96.2%-ը կնքվել է թվով երկու ընկերությունների հետ` 1,171,3 մլն. դրամի պայմանագրերը կնքվել են «Ամասիա» ՍՊԸ-ի (68.1%), իսկ 482.7 մլն հազ. դրամի պայմանագրերը` «Բիո ՈՒնիվերսալ» ՍՊԸ-ի (28.1%) հետ:
ՀՀ կառավարության 14.01.2016 թ. թիվ 12-Ն որոշմամբ ՀՀ «Գնումների մասին» օրենքին համապատասխան` առանց մրցույթ հայտարարելու, ԲԸԱՀ ընթացակարգով ՌԴ-ից անմիջական արտադրողի հետ հակադաբաղային պատվաստանյութի ձեռքբերման պայմանագիր կնքելու արդյունքում 2016 թ. գնումների պլանով նախատեսված 331,266.7 հազ. դրամի պատվաստանյութերի ձեռքբերումները հնարավոր է եղել իրականացնել ընդամենը 264,227.4 հազ. դրամով կամ տնտեսումը կազմում է 67,039.3 հազ. դրամ: Տնտեսված 67039.3 հազ. դրամից ՀՀ կառավարության 03.03.2016 թ. N 246-Ն որոշմամբ 40698.8 հազ դրամն ուղղվել է 2016 թ. գնումների պլանով չնախատեսված պատվաստանյութերի ձեռքբերմանը,
4. «Տոհմային երինջների ձեռքբերում» ծրագրով բյուջետային միջոցներով ձեռք բերված և տարաժամկետ վճարման պայմանով ՀՀ ֆերմերային և գյուղացիական տնտեսություններին վաճառված տոհմային երինջների դիմաց տնտեսությունների կողմից ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական հատուկ հաշվին վճարումները պայմանագրերին կից ժամանակացույցով նախատեսված ժամանակներին չկատարելու արդյունքում գոյացել են խոշոր գումարների ժամկետանց պարտքեր, այդ թվում` 2010-2013 թթ ձեռքբերված երինջների դիմաց ժամկետանց պարտքը առ 01.01.2016 թ. կազմում է 293038.1 հազ. դրամ:
Առ 01.01.2016 թ. նախորդ տարիներին տարաժամկետ վճարման պայմանով գյուղացիական տնտեսություններին վաճառված տոհմային երինջների դիմաց տնտեսությունների կողմից վճարման ենթակա գումարը կազմում է 1,261,467.5 հազ. դրամ (այդ թվում` 2010-2013 թթ վաճառված երինջների դիմաց 950204.1 հազ. դրամ և 2015 թ. վաճառված երինջների դիմաց` 311263.4 հազ. դրամ):
5. «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով որպես պետական աջակցություն» ծրագրով 2013-2015 թթ. ՀՀ պետական բյուջեից «Ֆլեշ» ՍՊԸ-ին վճարված սուբսիդիաների դիմաց չի բաշխվել 2013 թ.-ի գարնանը` 5255.2 հազ. լիտր, 2013 թ.-ի աշնանը` 3316.1 հազ.լիտր, 2014 թ.-ին` 6542.9 հազ. լիտր, 2015 թ.-ին` 3364.9 հազ. լիտր դիզվառելիք: Չիրացված դիզելային վառելանյութերի դիմաց «Ֆլեշ» ՍՊԸ-ին վճարված համապատասխանաբար 551795.5 հազ. դրամ, 298446.2 հազ. դրամ, 575771.6 հազ. դրամ սուբսիդիայի գումարները նախարարության և «Ֆլեշ» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրերով սահմանված կարգով ՀՀ պետական բյուջե չեն վերադարձվել և ՀՀ կառավարության որոշումներով թողնվել են ՍՊԸ-ին հաջորդ տարվա ծրագրերի իրականացման համար:
6. «ՀՀ հողօգտագործողներին մատչելի գնով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռք բերման նպատակով որպես պետական աջակցություն» ծրագրով 2013-2015 թթ. ՀՀ պետական բյուջեից «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» և «Հրաշք Այգի» ՍՊԸ-ներին վճարված սուբսիդիաների դիմաց ՀՀ հողօգտագործողներին չի բաշխվել 2013 թ.-ի գարնանը` 855.2 տոննա պարարտանյութ, 2013 թ.-ի աշնանը` 700.6 տոննա պարարտանյութ, 2014 թ.-ին` 4550.0 տոննա պարարտանյութ, 2015 թ.-ին` 4087.9 տոննա պարարտանյութ: Չիրացված պարարտանյութերի համար տրամադրված սուբսիդիաները և այդ խմբաքանակների բեռնափոխադրման համար հատկացված դրամաշնորհները (կազմում են` 2013 թ.-ի գարուն ծրագրով` 38633.7 հազ. դրամ, 2013 թ.-ի աշուն ծրագրով` 31597.1 հազ. դրամ, 2014 թ.-ին` 315302.1 հազ. դրամ և 2015 թ.-ին` 356685.3 հազ. դրամ) նախարարության և ՍՊԸ-ների հետ կնքված պայմանագրերի հիմքով ՀՀ պետական բյուջե չեն վերադարձվել և ՀՀ կառավարության որոշումներով թողնվել են ՍՊԸ-ներին հաջորդ տարվա ծրագրերի իրականացման համար:
7. «ՀՀ գյուղատնտեսական կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագիր.
- Նախորդ տարիներին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռք բերված և 01.01.2013 թ. դրությամբ գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման համար անհրաժեշտ 54310.7 հազ. դրամի նյութերի առկայության պայմաններում ՀՀ կառավարության 29.01.2004 թ թիվ 59-Ն որոշմամբ հաստատված ՀՀ-ում գյուղատնտեսական կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման կարգին համապատասխան համարակալման և հաշվառման աշխատանքներ չեն իրականացվել: Ձեռք բերված հաշվեպիտակների, դակիչների, գյուղատնտեսական կենդանիների անձնագրերի առ 01.01.2016 թ. 51,030.2 հազ. դրամի ապրանքային մնացորդից 16,226.2 հազ. դրամի նյութերը քայքայվել, ջարդվել և երկարաժամկետ պահպանման հետևանքով որակազրկվել, բարոյապես մաշվել են և ենթակա են դուրս գրման: ՀՀ-ում խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման, հաշվառման և գրանցման նպատակով նախատեսվում է նոր ականջապիտակները պատվիրել Եվրոպական չափորոշիչներին համապատասխան, արդյունքում պահեստավորված նյութերը ամբողջությամբ կդառնան օգտագործման համար ոչ պիտանի:
8. Թվով հինգ դեպքով ավել գործուղման գումար է վճարվել 264.3 հազ. դրամ:
Առաջարկվել է.
1. Նախարարության կենտրոնական ապարատի մասով ավել նախատեսված գումարները (11873.6 հազ. դրամ) նվազեցնել ֆինանսավորումից և նշված փաստերը հաշվի առնել հետագա տարիների պետական բյուջեների պլանավորման ժամանակ:
2. «Բույսերի պաշտպանության միջոցառումներ» ծրագրով 58878.1 հազ. դրամը նվազեցնել 2016 թ. ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորումից: Ապահովել մորեխների դեմ պայքարի համար նախատեսված դեռևս 2008 թ-ից ժամկետանց դարձած 19080.0 հազ. դրամի 3600.0 կգ թունաքիմիկատի դուրսգրումները:
3. «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրի կենսապատվաստուկների ձեռքբերում բաղադրիչով նախատեսված «Առողջապահական և լաբորատոր նյութեր» հոդվածով
- Հնարավորինս ընդլայնել ՀՀ «Գնումների մասին» օրենքին համապատասխան` առանց մրցույթ հայտարարելու, ԲԸԱՀ ընթացակարգով անմիջական արտադրող հանդիսացող ընկերություններից պատվաստանյութերի ձեռքբերումները;
- 2016 թ. ՀՀ պետական բյուջեով նախատեսված ծրագրի ֆինանսավորումից նվազեցնել 26340.5 հազ. դրամ (67039.3-40698):
4. «Տոհմային երինջների ձեռքբերում» ծրագրով
- ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները գյուղացիական տնտեսություններին վաճառված տոհմային երինջների դիմաց վճարումների ամբողջական և ժամկետին գանձելու ուղղությամբ, առաջնահերթ ապահովելով 01.01.2016 թ. դրությամբ 293038.1 հազ. դրամի ժամկետանց պարտքի գանձումը գանձապետական հատուկ հաշվին:
5. «ՀՀ գյուղատնտեսական կենդանիների համարակալում և հաշվառում» ծրագրով նախորդ տարիներին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին ձեռք բերված և հետագա օգտագործման համար ոչ պիտանի դարձած 16,226.2 հազ. դրամի նյութերը դուրս գրել նախարարության հաշվեկշռից:
6. Ապահովել 264.3 հազ. դրամի ավել գործուղման գումարի վերականգնումը:
«Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ
1. «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում» ծրագրով 2015 թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ կնքված պայմանագրով նախատեսված գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներից ՊՈԱԿ-ը պակաս է կատարել թվով 83267 պատվաստումներ, սակայն պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը ՊՈԱԿ-ին վճարվել է կամ ավել է վճարվել 7106.4 հազ. դրամ:
2. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ» ծրագրով.
- ՀՀ կառավարության 24.12.2015 թ. N 1506-Ն որոշմամբ ՊՈԱԿ-ի ԱԱՀ-ի գծով առաջացած պարտավորությունների մարմանն աջակցելու նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 214525,3 հազ.դրամ, սակայն ԱԱՀ-ի գծով փաստացի ծախսը (ՀՀ պետական բյուջե վճարված ԱԱՀ-ն) կազմել է 213492.4 հազ.դրամ կամ պակաս է վճարվել 1032,9 հազ դրամ:
- 2014 թ.-ին ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերի համայնքներում կարտոֆիլի ցեց և լոլիկի ականող ցեց վնասատուների ֆերոմոնային թակարդների միջոցով մոնիթորինգի իրականացման նպատակով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հատկացվել է 27460,8 հազ. դրամ: ՀՀ գյուղատնտեսության նախարարության և ՊՈԱԿ-ի միջև կնքվել է 08.05.2014 թ. պայմանագիրը, որի կատարման վերաբերյալ կազմվել է 09.10.2014 թ. N 01 հանձնման-ընդունման արձանագրությունը 27460,8 հազ. դրամ գումարով, սակայն կատարված աշխատանքների փաստացի ծախսը կազմել է 27101,2 հազ. դրամ կամ պակաս 359,6 հազ. դրամ:
- 2013 թ.-ին ՀՀ Արմավիրի մարզի Աղավնատուն և Գայ համայնքներում բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացման նպատակով ՊՈԱԿ-ին հատկացվել է 5134,8 հազ. դրամ: Նշված համայնքներում վարակված այգիների քանդման աշխատանքներն իրականացնելու նպատակով ՊՈԱԿ-ը ծառայությունների գնման պայմանագրեր է կնքել այդ տարածքների սեփականատերերի հետ և պայմանագրերի համաձայն քաղաքացիներին վճարվելիք գումարները ներառում են նաև հարկերը: Սակայն խախտելով «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի պահանջը վճարված գումարների դիմաց 1163,5 հազ. դրամի եկամտային հարկի գումարը հողօգտագործողներից պահելու փոխարեն ՊՈԱԿ-ը ՀՀ պետական բյուջե է վճարել սեփական միջոցների հաշվի:
3. ՊՈԱԿ-ի պահպանման ծախսերը ՀՀ պետական բյուջեում նախատեսվել և ֆինանսավորվել են «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտներում ծառայությունների մատուցում» ծրագրով: Նշված ծրագրով բյուջետային ֆինանսավորման հայտերում ներկայացվել և ՀՀ պետական բյուջեում նախատեսվել և ֆինանսավորվել են նաև այնպիսի ծախսային հոդվածներ, որոնց գծով ՊՈԱԿ-ը փաստացի ծախսեր չի իրականացրել: Մասնավորապես ՊՈԱԿ-ը էլեկտրական էներգիայի գծով և ջրմուղկոյուղու գծով բաժանորդ չի հանդիսանում և այդ ծախսերը ֆինանսավորվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը ՀՀ պետական բյուջեից հատկացված գումարների հաշվին:
4. Խախտվել է ՀՀ կառավարության 29.12.2005 թ.-ի N 2335-Ն որոշմամբ հաստատված «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման» կարգի պահանջը և ավել գործուղում է վճարվել 123.0 հազ. դրամ:
Առաջարկվել է
- ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում քննարկել արձանագրված փաստերը, հանձնարարել նախարարության համապատասխան ստորաբաժանումների ու ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց` միջոցներ ձեռնարկել խախտումներն ու թերությունները հետագայում բացառելու ուղղությամբ:
- Ապահովել ստուգմամբ արձանագրված գումարների վերականգնումները համապատասխանաբար ՀՀ պետական բյուջեի և ՊՈԱԿ-ի հաշիվներին:
«Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» ՊՀ (ԳԾԻԳ)
Ստուգման արդյունքներով արձանագրվել է.
1. ԳԾԻԳ-ը խախտելով «Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող վարկերով, փոխառություններով և դրամաշնորհներով խորհրդատուների ընտրության» ձեռնարկի 1.13 կետի բ) ենթակետի պահանջը (...ի թիվս այլ բաների, պարտավոր չէ փոխանցել լրացուցիչ եկամուտ կառավարությանը), գնառաջարկով նախատեսված 12% եկամուտը 2089.0 հազ. դրամի չափով ներառվել է ԳԾԻԳ-ի և ՀՀ ԳԱԱ «Էկոլոգիայի և նոոսֆերայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքված պայմանագրի արժեքի մեջ և վճարվել:
Բացի այդ, նախահաշվով նախատեսված թվով 16 աշխատակիցների փոխարեն ծառայությունների մատուցման աշխատանքներին մասնակցել են թվով 11-ը, սակայն նախատեսած գումարը վճարվել է ամբողջությամբ: Արդյունքում աշխատավարձի գծով ավել վճարված գումարը կազմել է 2000.0 հազ. դրամ:
2. «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ին մատուցված ծառայությունների դիմաց վճարվել է նախահաշվով նախատեսված 933.5 հազ. դրամ ԱԱՀ-ի գումար այն դեպքում, երբ ներկայացված հաշիվ ապրանքագրում ներառված ծառայությունները մատուցելու ժամանակահատվածում ընկերությունը չի հանդիսացել ԱԱՀ վճարող:
3. «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների մրցունակության նախապատրաստման 2-րդ ծրագրի շրջանակներում» ԳԾԻԳ-ի և Սերգեյ Մաթևոսյանի միջև կնքված պայմանագրի շրջանակներում մատուցված խորհրդատվության ծառայությունների շրջանակներում ծախսված միջոցների ճշտության ստուգման արդյունքում պարզվել է, որ Սերգեյ Մաթևոսյանը նույն թեմայով խորհրդատվություն է տրամադրել նաև 2011 թ. Դանիական դրամաշնորհի շրջանակում IFAD/FREDA ծրագրին, հաշվետվությունն ըստ փուլերի առկա է FREDA.am կայքում, որը սակայն ԳԾԻԳ-ի կողմից չի օգտագործվել, այլ ծախսվել է լրացուցիչ 8277.0 հազ. դրամ` նույն տեղեկատվությունը ստանալու համար: Ֆիզիկական անձ Սերգեյ Մաթևոսյանի և ԳԾԻԳ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակներում չկատարած աշխատանքների դիմաց վճարվել է 1865.0 հազ. դրամ:
4. Խորհրդատու Գագիկ Թովմասյանի կողմից փաստացի մատուցված 9246.0 հազ. դրամի ծառայությունների դիմաց վճարվել է 13880.0 հազ. դրամ կամ ավել վճարված գումարը կազմել է 4451.4 հազ. դրամ:
* ԳԾԻԳ-ը խախտելով ՀՀ կառավարության 2011 թ. փետրվարի 10-ի թիվ 168-Ն «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» որոշման 60-րդ կետի 2-րդ և 4-րդ ենթակետերի պահանջները` խորհրդատու Գագիկ Թովմասյանի հետ կնքած պայմանագրում 3 անգամ կատարել է փոփոխություն: Փոփոխության արդյունքում հանվել են 2015 թ. ընթացքում կատարման ենթակա աշխատանքները` 2015 թվականը ավարտված լինելու և այդ աշխատանքները չկատարելու փաստից հետո:
ԳԾԻԳ-ի և խորհրդատու Գագիկ Թովմասյանի միջև կնքված պայմանագրում օրենսդրական խախտումներով 3 անգամ փոփոխություններ կատարելու արդյունքում, Գ. Թովմասյանի կողմից մինչև ստուգման ավարտը չեն կատարվել ԳԾԻԳ-ի կողմից ծախսված 111564.2 հազ. դրամի շրջանակներում թվով 55 համայնքների վերականգնված ցուցադրական տարածքների գնահատման աշխատանքները, մինչդեռ այդ աշխատանքները կարող էին կատարվել դեռևս 2015 թ. հունիս ամսին:
5. ԳԾԻԳ-ի և «ՊԱՍՎ» հետազոտական վերլուծական կենտրոն» ՀԿ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակներում մատուցված խորհրդատվական ծառայությունների դիմաց վճարված գումարների ճշտության ստուգման արդյունքում պարզվել է, որ ԳԾԻԳ-ի կողմից հայտարարված մրցույթին ՀԿ-ի կողմից ներկայացված ֆինանսական առաջարկում նախահաշվով նախատեսվել է և հետագայում պայմանագրի գնում ներառվել և ՀԿ-ին վճարվել է 2508.8 հազ. դրամ ԱԱՀ-ի գումար այն դեպքում, երբ «ՊԱՍՎ» հետազոտական վերլուծական կենտրոն» ՀԿ-ն ԱԱՀ վճարող չի հանդիսացել: Ավելին ՀԿ-ի կողմից ներկայացրած հաշիվ ապրանքագրերը չեն հանդիսացել հարկային հաշիվներ և մատուցված ծառայության ամբողջ գումարը` ներառյալ նախահաշվով նախատեսված ավելացված արժեքի հարկի գումարը ներկայացվել է որպես մատուցված ծառայության արժեք (հաշիվ ապրանքագրերում ԱԱՀ-ի գումարը չի առանձնացվել), որի արդյունքում նշված գումարը ՀՀ պետական բյուջե չի վճարվել:
6. Մարզային և համայնքային մակարդակով ուսուցումների համար «Գյուղատնտեսական Ասոցիացիաների Ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությանը վճարվել է պայմանագրի գումարն ամբողջությամբ` 9414.0 հազ. դրամի չափով, սակայն վերջինիս կողմից ներկայացված վերջնական հաշվետվության համաձայն` նախահաշվով նախատեսված աշխատանքներից փաստացի կատարվել են 3560.9 հազ. դրամի աշխատանքներ կամ չեն կատարվել նախահաշվով նախատեսված և պայմանագրի շրջանակներում ԳԱՖ-ին վճարված 5853.1 հազ. դրամի աշխատանքներ:
* Համանման կարգով ԳԾԻԳ-ի կողմից ԳԱՖ-ին վճարվել է 3864.6 հազ. դրամ, որպես ուսուցանող մասնագետների աշխատավարձ, որի դիմաց փաստացի մատուցվել են 2507.0 հազ. դրամի ուսուցման ծառայություններ կամ փաստացի մատուցված ծառայությունների դիմաց ավել վճարված գումարը կազմել է 1357.6 հազ. դրամ:
* Հիմք ընդունելով վերոգրյալը և մասնավորապես այն հանգամանքը, որ ԳԾԻԳ-ի և ԳԱՖ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակներում վարչական և այլ ծախսերը նախահաշվում նախատեսվել են 15% ընդհանուր գումարի նկատմամբ, ուստի հաշվի առնելով 7208.9 հազ. դրամի չկատարված աշխատանքների ծավալը` ստուգող խմբի կողմից կատարված վերահաշվարկի արդյունքում վարչական և այլ ծախսերի գումարը կազմել է 910.2 հազ. դրամ` նախահաշվով նախատեսված և ԳԱՖ-ին վճարված 1991.8 հազ. դրամի փոխարեն կամ վարչական և այլ ծախսերի գծով ավել վճարված գումարը կազմել է 1081.6 հազ. դրամ (1991.8-910.2):
* ԳԾԻԳ-ի կողմից հայտարարված մրցույթին ԳԱՖ-ի կողմից ներկայացված ֆինանսական առաջարկում նախահաշվով նախատեսվել է և հետագայում պայմանագրի գնում ներառվել և ԳԱՖ-ին վճարվել է 3054.0 հազ. դրամ ԱԱՀ-ի գումար այն դեպքում, երբ ԳԱՖ-ը ԱԱՀ վճարող չի հանդիսացել: Ավելին ԳԱՖ-ի կողմից ներկայացրած հաշիվ ապրանքագրերը չեն հանդիսացել հարկային հաշիվներ և մատուցված ծառայության ամբողջ գումարը` ներառյալ նախահաշվով նախատեսված ավելացված արժեքի հարկի գումարը ներկայացվել է որպես մատուցված ծառայության արժեք:
7. ԳԾԻԳ-ի կողմից` առանց ուսումնասիրելու «ՈՒրարտու Ագրոհոլդինգ» ՓԲԸ-ի հաշվետվությամբ ներկայացված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի ճշտությունը` «ՈՒրարտու Ագրոհոլդինգ» ՓԲԸ-ի կողմից մատուցված ուսուցման ծառայությունների դիմաց վերջինիս փոխհատուցվել է նաև հյուրանոցային ծառայության արժեքը, որտեղ ներառված է եղել 800.0 հազ. դրամ ԱԱՀ-ի գումար այն դեպքում, երբ հյուրանոցի կողմից մատուցած ծառայությունները չեն հանդիսացել ԱԱՀ-ով հարկվող գործարքներ:
8. Տարբեր ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց տրամադրված դրամաշնորհների գծով ստուգված պայմանագրերի համաձայն իրականացվել են սեմինարներ և բաց դռներ: Նշված ծախսերի ստուգմամբ պարզվել է, որ ընդհանուր 7069.3 հազ. դրամի ծախսերի համար ԳԾԻԳ-ին ներկայացվել են միայն ՀԴՄ կտրոններ: Ստուգող խմբին չի ներկայացվել որևէ փաստաթուղթ (սեմինարների մասնակիցների ցուցակներ, բաշխման ցուցակներ կամ այլ), որտեղից կարող է պարզ դառնալ կամ առավել ևս հիմնավորվել, թե ինչ ծախսեր են կատարվել և ինչ նպատակով: ՈՒստի կատարված 7069.3 հազ. դրամի ծախսերի իսկությունը և նպատակայնությունը արժանահավատ չեն:
* Թվով 3 օբյեկտներում կատարված հսկիչ չափագրման աշխատանքների արդյունքում պարզվել է, որ կատարողական ակտերով հաստատված և վճարված շինարարական աշխատանքներից փաստացի չկատարված աշխատանքների գումարը կազմել է 1190.4 հազ. դրամ:
* Խախտելով ՀՀ քաղաքաշինության նախարարի 16.06.2008 թ. թիվ 41-Ն հրամանով հաստատված` «գործող գներով շին. աշխատանքների արժեքի հաշվարկման կարգ»-ի պահանջները թվով 2 օբյեկտների կառուցման աշխատանքների իրականացման համար կազմված նախահաշիվների սխալ հաշվարկման հետևանքով տեղի է ունեցել կնքված պայմանագրերով շինարարական աշխատանքների թանկացում, որի արդյունքում ճշտված նախահաշիվների շին. մոնտաժային աշխատանքների գումարից ավել է վճարվել 4960.5 հազ. դրամ:
* Խախտելով ԳԾԻԳ-ի և «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի 5.4 կետի պահանջները` ԳԾԻԳ-ի կողմից չեն հաշվարկվել և չեն գանձվել համապատասխան տույժի գումարները: Ստուգող խմբի կողմից կատարված հաշվարկի արդյունքում չհաշվարկված տույժի գումարը կազմել է 259.9 հազ. դրամ:
* ՀՀ Արագածոտնի մարզի Օրգով համայնքի արոտավայրերի ջրարբիացման համակարգերի կառուցման աշխատանքների իրականացման համար ԳԾԻԳ-ի և «Հիդրովերանորոգում» ՍՊԸ-ի միջև կնքված պայմանագրի փոփոխության արդյունքում հաստատված կատարողական ակտերի համաձայն ավել է վճարվել 2136.7 հազ. դրամ, որը ենթակա է վերականգնման:
Բացի դրանից պայմանագրում կատարված փոփոխությունների` մասնավորապես կիրառելով պայմանագրի Է) կետի պահանջը` մեկ տեսակի աշխատանքը մեկ ուրիշ տեսակի աշխատանքով փոխարինելու արդյունքում կատարված շին. մոնտաժային աշխատանքների գումարը թանկացել է 4541.8 հազ դրամով:
9. Խախտելով «ՎԶՄ` փոխառություններով և ՄԶԸ վարկերով և դրամաշնորհներով, ապրանքների աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնման համար» ձեռնարկի 1.13 կետի բ) ենթակետի պահանջները ԳԾԻԳ-ը 2013-2014 թթ. ընթացքում գյուղատնտեսական տեխնիկայի և գյուղատնտեսական սարքավորումների ձեռք բերման համար անցկացված թվով 7 մրցույթներում հաղթող ճանաչված ՓՄՁ ԶԱԿ-ի միջոցով ձեռք է բերել 169795.0 հազ. դրամի գյուղատնտեսական տեխնիկա և սարքավորումներ: Վերը նշված խախտման հետևանքով ՀԲ միջոցների հաշվին ձեռք բերված 59428.3 հազ. դրամի գյուղատնտեսական տեխնիկայի և սարքավորումների գումարը հետագա ծրագրերով ՀԲ-ի կողմից չի ֆինանսավորվել (հետագա ծրագրերի ֆինանսավորումից պակասեցվել է): Արդյունքում վերը նշված գումարը ֆինանսավորվել է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին` ՀՀ կառավարության 04.06.2015 թ. թիվ 623-Ա որոշման համաձայն: «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի կողմից ՀՀ-ում 2010-2014 թթ. ցորենի սերմնաբուծության նպատակային հաշվի միջոցներից 145205.04 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ հատկացնելով ԳԾԻԳ-ին, որպես կատարված ծախսերի փոխհատուցում:
Առաջարկվել է.
1. ԳԾԻԳ-ում քննարկման առարկա դարձնել ստուգման ակտով արձանագրված խախտումները և բացթողումները:
2. Հանձնարարել ԳԾԻԳ-ին ձեռնարկել միջոցներ.
ա) ՀՀ ԳԱԱ «Էկոլոգիայի և նոոսֆերայի գիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի նախահաշվով սխալ նախատեսված և վճարված 2089.0 հազ. դրամ եկամտի և 2000.0 հազ. դրամ աշխատավարձի գծով ավել վճարված գումարները` ընդհանուր 4089.0 հազ դրամի չափով վերականգնելու ուղղությամբ:
բ) «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ի կողմից մատուցված ծառայությունների դիմաց նախահաշվով նախատեսված և վճարված 933.5 հազ. դրամ ԱԱՀ-ի գումարը վերականգնելու ուղղությամբ:
գ) ԳԾԻԳ-ի և ֆիզիկական անձ Սերգեյ Մաթևոսյանի միջև կնքված պայմանագրի շրջանակներում չկատարած աշխատանքների դիմաց վճարված 1865.0 հազ. դրամը վերականգնման ուղղությամբ:
դ) Խորհրդատու Գագիկ Թովմասյանին ավել վճարված 4451.4 հազ. դրամը վերականգնելու ուղղությամբ:
ե) ԳԾԻԳ-ի և «ՊԱՍՎ» հետազոտական վերլուծական կենտրոն» ՀԿ-ի միջև կնքված պայմանագրի շրջանակներում նախահաշվով նախատեսված և հետագայում ՀԿ-ին վճարված 2508.8 հազ. դրամ ԱԱՀ-ի գումարը վերականգնելու ուղղությամբ:
զ) «Գյուղատնտեսական Ասոցիացիաների Ֆեդերացիա» իրավաբանական անձանց միությանը չկատարված աշխատանքների դիմաց վճարված 5851.3 հազ. դրամը, ուսուցման ծառայությունների դիմաց ավել վճարված աշխատավարձի 1357.6 հազ. դրամը, «վարչական և այլ ծախսերի» գծով ավել վճարված 1081.6 հազ. դրամը, ինչպես նաև նախահաշվով նախատեսված և վճարված ԱԱՀ-ի 3054.0 հազ. դրամը` ընդհանուր 11344.5 հազ. դրամի չափով վերականգնելու ուղղությամբ:
է) «ՈՒրարտու Ագրոհոլդինգ» ՓԲԸ-ին ավել վճարված 800.0 հազ. դրամ ԱԱՀ-ի գումարը վերականգնելու ուղղությամբ:
ը) Տարբեր ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձանց տրամադրված դրամաշնորհների գծով 7069.3 հազ դրամի ծախսերը հիմնավորող փաստաթղթերը պահանջելու և կատարված ծախսերի արժանահավատությունը պարզելու ուղղությամբ:
թ) Կապիտալ շինարարության գծով ավել վճարված 8287.6 հազ. դրամը և չհաշվարկված 259.9 հազ. դրամ տույժերը` ընդհանուր 8547.5 հազ. դրամի չափով վերականգնելու ուղղությամբ:
3. Այսուհետ`
ա) խստորեն պահպանել կառավարության 2011 թ. փետրվարի 10-ի թիվ 168-Ն «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» որոշման, «ՎԶՄ` փոխառություններով և ՄԶԸ վարկերով և դրամաշնորհներով, ապրանքների աշխատանքների և ոչ խորհրդատվական ծառայությունների գնման համար» ձեռնարկի, ՀՀ քաղաքաշինության նախարարի 16.06.2008 թ. թիվ 41-Ն հրամանով հաստատված` «գործող գներով շին. աշխատանքների արժեքի հաշվարկման կարգ»-ի պահանջները:
բ) բացառել պայմանագրերում մեկ տեսակի աշխատանքը մեկ ուրիշ տեսակի աշխատանքով փոխարինելու արդյունքում կատարվող շին. մոնտաժային աշխատանքների թանկացման երևույթները:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն
Ծառայության պահպանման առանձին ծախսային հոդվածներով (կոմունալ և կապի ծառայություններ) 2016 թ. համար տարեկան նախահաշվով ավել ծախս է նախատեսվել 2384.7 հազ. դրամի չափով:
ՀՀ պետական բյուջեից «Սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ իրականացում» ծրագրի շրջանակներում խախտելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ ենթակետի պահանջները 2013-2015 թթ. Համար բյուջետային ֆինանսավորման հայտերով պահանջված փորձաքննության ենթակա նմուշների քանակից պակաս փորձաքննությունների իրականացվել ընդամենը 10186.0 հազ. դրամի չափով (2013 թ.` 4392.5 հազ. դրամ, 2014 թ.` 3657.5 հազ. դրամ և 2015 թ. 2136.0 հազ. դրամ):
Եվրամիության փորձարկման ռեֆերենս մեթոդներով մեղրի և ձկան փորձաքննությունների ծառայությունների ծրագրի ստուգմամբ պարզվեց, որ խախտելով «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ ենթակետի պահանջները 2013-2015 թթ. համար բյուջետային ֆինանսավորման հայտերով պահանջված հետազոտությունների քանակից պակաս հետազոտություններ է իրականացվել ընդամենը 10278.0 հազ. դրամի չափով:
2013-2015 թթ. վարչական որոշումներով նշանակված տուգանքի գումարներից ՀՀ պետական բյուջե պակաս է վճարվել 24740.0 հազ. դրամ:
Ծառայությունը խախտելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի պահանջները 2013-2015 թթ. ընթացքում ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար թվով 429 տնտեսվարող սուբյեկտներից 01.01.2016 թ. դրությամբ չի գանձել և Ծառայության արտաբյուջետային հաշվին չի մուտքագրվել 150449.8 հազ. դրամ:
Ծառայությունը խախտելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջները` 2013-2015 թթ. ընթացքում փորձաքննություն կատարելու համար սննդամթերք ներմուծող թվով 138 տնտեսվարող սուբյեկտներից 01.01.2016 թ. դրությամբ չի գանձել և Ծառայության արտաբյուջետային հաշվին չի մուտքագրվել 21047.7 հազ. դրամ:
Ծառայությունը խախտելով «Հաշվապահական Հաշվառման մասին»» ՀՀ օրենքի 5-րդ և 17-րդ հոդվածի պահանջները` ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման,ինչպես նաև սննդամթերքի փորձաքննություն կատարելու վճարի հաշվարկման և գանձման վերաբերյալ ըստ տնտեսվարող սուբյեկտների հստակ հաշվառում չի տարել, ինչպես նաև չգանձված կամ պակաս գանձված գումարները հաշվապահորեն համապատասխան ձևակերպում չեն ստացել:
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Ծառայությանը 2013 թ.Եվրամիության փորձարկման ռեֆերենս մեթոդներով մեղրի փորձաքննությունների ծառայությունների իրականացման համար տրամադրված գումարներից պակաս է ծախսվել 2189.1 հազ. դրամ:
2013-2015 թթ. ընթացքում բենզինի ծախսը հիմնավորող երթուղային թերթիկները լրացվել են թերի, մասնավորապես` թերթիկներում լրացված չեն մեկնման և ժամանման վայրերը և ըստ օրերի անցած ճանապարհի կիլոմետրաժը` չպահպանելով 27.06.2005 թ. ՀՀ կառավարության 1001-Ն որոշման պահանջները:
Առաջարկվել է
1. Ծառայությունում քննարկման առարկա դարձնել ստուգման ակտով արձանագրված խախտումները և բացթողումները:
2. Միջոցներ ձեռնարկել Ծառայության պահպանման առանձին ծախսային հոդվածներով ավել նախատեսված 2384.7 հազ. դրամը Ծառայության 2016 թ. տարեկան ծախսերի նախահաշվային գումարից պակասեցման ուղղությամբ:
- ՀՀ պետական բյուջեից «Սննդամթերքի լաբորատոր փորձաքննություններ իրականացում» ծրագրի շրջանակներում բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելիս նախապես ուսումնասիրել նախորդ տարիների ցուցանիշները և սննդամթերքի լաբորատոր հետազոտությունների արժեքները և հետագայում աշխատանքները իրականացնել բյուջետային ֆինանսավորման հայտերին համապատասխան:
- Եվրամիության փորձարկման ռեֆերենս մեթոդներով մեղրի և ձկան փորձաքննությունների ծառայությունների ծրագրի շրջանակներում բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելիս նախապես ուսումնասիրել ծրագրերի համար նախատեսված բոլոր պահանջներն ու պայմանները և հետագայում աշխատանքները իրականացնել բյուջետային ֆինանսավորման հայտերին համապատասխան:
- 2013-2015 թթ. վարչական որոշումներով նշանակված տուգանքի գումարներից պակաս գանձված 24740.0 հազ. դրամը վերականգնել ՀՀ պետական բյուջե:
- 2013-2015 թթ. ընթացքում ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման համար տնտեսավարող սուբյեկտներից պակաս գանձված 150449.8 հազ. դրամը վերականգնել Ծառայության արտաբյուջետային հաշվին:
- 2013-2015 թթ. ընթացքում փորձաքննություն կատարելու համար սննդամթերք ներմուծող տնտեսավարող սուբյեկտներից պակաս գանձված 21047.7 հազ. դրամը վերականգնել Ծառայության արտաբյուջետային հաշվին և փոխանցման փորձաքննություն կատարած կազմակերպություններին:
- ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Ծառայությանը 2013 թ. Եվրամիության փորձարկման ռեֆերենս մեթոդներով մեղրի փորձաքննությունների ծառայությունների իրականացման համար տրամադրված գումարներից պակաս ծախսված 2189.1 հազ. դրամը վերականգնել ՀՀ պետական բյուջե:
- Այսուհետ բենզինի ծախսն իրականացնել 27.06.2005 թ. ՀՀ կառավարության թիվ 1001-Ն որոշման պահանջներին համապատասխան:
- Այսուհետ ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի զննման և ուղեկցող փաստաթղթերին համապատասխանության որոշման ու հաշվառման,ինչպես նաև սննդամթերքի փորձաքննություն կատարելու համար գանձման ենթակա գումարների հաշվապահական հաշվառումն իրականացնել «Հաշվապահական Հաշվառման մասին»» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան:
2016 թ. ընթացքում ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2016 թ. ծրագրի շրջանակներում կատարված ստուգումների ամփոփ արդյունքները ներկայացված են կից հավելված 1.1-ում:
IV. ՀՀ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ իրավապահ մարմինների 2015 թ. և 2016 թ. ներկայացված պահանջով իրականացված ստուգումներով արձանագրված գումարների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է ստորև.
._____________________________________________________________________.
|ՍՏՈՒԳՄԱՆ ՀԻՄՔԸ |Արձանագրվել է |Ենթակա է վերականգնման|
| | |կամ վերաձևակերպման |
|________________________|____________________________________________|
| | (հազ. դրամ) |
|________________________|____________________________________________|
| 1 | 2 | 3 |
|________________________|______________________|_____________________|
|2015 թ.և 2016 թ. պահանջ|31,140.3 |22,497.6 |
._____________________________________________________________________.
V. ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐ
2016 թ. ընթացքում Տեսչության կողմից համապատասխան աշխատանքներ են տարվել ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների պատշաճ կատարման ուղղությամբ:
Այսպես.
1. ՀՀ վարչապետի 13.11.2015 թ. թիվ 02/02.17/19348-15 հանձնարարականի հիման վրա «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ում իրականացվել է օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների, ՀՀ պետական բյուջեից հատկացված միջոցների և օրենքով չարգելված այլ աղբյուրներից ստացված միջոցների ծախսման ճշտության, նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության, ինչպես նաև` վնասների առաջացման պատճառների ստուգում (շահույթի առաջացման դեպքում` նաև շահութաբաժնի հաշվարկման և ժամանակին ՀՀ պետական բյուջե վճարման ստուգում):
2. ՀՀ կառավարության նիստի 25.02.2016 թ. թիվ 29.7/[352082]-16 N 7 արձանագրության հիման վրա «Խոյ», «Արարատ» և «Արտաշատ» ՋՕԸ-ներում իրականացվել է ֆինանսական գործունեության, ինչպես նաև նախկինում օգտագործված էլեկտրաէներգիայի դիմաց չմարված պարտավորությունների ստուգում:
3. ՀՀ վարչապետի 16.05.2016 թ. թիվ 413-Ա որոշման հիման վրա Ռուսաստանի Դաշնություն /ք. Մոսկվա/ ԱՊՀ մասնակից պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի քարտուղարությունում իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային ստուգում:
4. ՀՀ վարչապետի 24.08.2016 թ. թիվ 772-Ա որոշման հիման վրա Ռուսաստանի Դաշնություն /ք. Մոսկվա/ ` ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամում իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության ստուգում:
6. ՀՀ վարչապետի 24.08.2016 թ. թիվ 771-Ա որոշման հիման վրա Ռուսաստանի Դաշնություն /ք. Մոսկվա/ ` ԱՊՀ մասնակից պետությունների տարածքներում կազմակերպված հանցավորության և հանցագործությունների այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարը համակարգող բյուրոյում իրականացվել է ֆինանսատնտեսական գործունեության փաստաթղթային պլանային ստուգում:
ՀՀ իրավապահ մարմինների պահանջով և ՀՀ վարչապետի հանձնարարականներով կատարված ստուգումների ամփոփ արդյունքները ներկայացված են կից` հավելված 1.2 ում և հավելված 1.3-ում:
VI. ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՕԳՏԻՆ ԲՌՆԱԳԱՆՁՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ, ԲՌՆԱԳՐԱՎՎԱԾ, ՀՕԳՈՒՏ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԻՐԱԶՈՒՐԿ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՑԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՈՒ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԻՐԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
ՀՀ կառավարության 18.02.2010 թ. «Բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքներն օգտագործելու և դրանք հանձնելու, հաշվառելու և ոչնչացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի օգոստոսի 4-ի N 494 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 146-Ն որոշման համաձայն, ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից յուրաքանչյուր եռամսյակ հաշվետվություն է ներկայացվում ՀՀ ֆինանսների նախարարություն` բռնագրավված, հօգուտ պետության տիրազուրկ ճանաչված և ժառանգության իրավունքով պետությանն անցած նյութական ու դրամական արժեքների (այսուհետ` Գույք) իրացման վերաբերյալ:
Ստորև ներկայացվում է 2016 թվականի ընթացքում ԴԱՀԿ ծառայության կողմից ներկայացված հաշվետվությունների ամփոփ պատկերը:
2016 թվականի ընթացքում ԴԱՀԿ ծառայության կողմից իրականացվել է ինչպես նախկինում, այնպես էլ հաշվետու տարում հարուցված ընդհանուր թվով 291 կատարողական վարույթ` տարբեր իրավասության դատարանների /Վարչական, Մալաթիա-Սեբաստյա, Կենտրոն և Նորք-Մարաշ, Էրեբունի-Նուբարաշեն, Աջափնյակ և Դավթաշեն, Շենգավիթ, Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների, Արարատի և Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Լոռու, Տավուշի, Արմավիրի, Շիրակի մարզերի/կողմից կայացված դատական ակտերի հիման վրա տրված կատարողական թերթերով: Ընդ որում, բռնագրավվել, հօգուտ պետության տիրազուրկ է ճանաչվել և/կամ ժառանգության իրավունքով պետությանն է անցել տարբեր տեսակի գույք, այդ թվում` հագուստ, բջջային հեռախոսներ, փայտանյութ, ավտոմեքենաներ, սննդամթերք, դեղորայք, զենք, զինամթերք, ոսկի, արծաթ, փայտանյութ և այլն:
Իրականացված ընդհանուր թվով կատարողական վարույթներից հաշվետու տարում ավարտվել /կարճվել/ է թվով 56-ը, որից.
* թվով 15 կատարողական վարույթով գույքը վաճառվել է և իրացումից ստացված հասույթը փոխանցվել է ՀՀ պետական բյուջե,
* թվով 1 կատարողական վարույթ ավարտվել է համաձայն «ԴԱՀԿ մասին» ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, այն է` իրեղեն ապացույցը ոչնչացվել է,
* թվով 9 կատարողական վարույթ կարճվել է գույքը համապատասխան մարմիններին /թվով 7 կատարողական վարույթներով հանձնվել է ՀՀ ոստիկանություն, թվով 1 կատարողական վարույթներով հանձնվել ՀՀ ֆինանսների նախարարություն, թվով 1 կատարողական վարույթներով հանձնվել ՀՀ ԱԱԾ/ հանձնելու հիմքով:
* թվով 31 կատարողական վարույթ կարճվել է առգրավված կամ իրեղեն ապացույց հանդիսացող դրամական միջոցները պետությանը / ՀՀ պետական բյուջե/ հանձնելու հիմքով:
2016 թվականի ընթացքում իրականացված վերը նշված կատարողական վարույթների արդյունքում հաշվետու տարվա վերջում պետությանն անցած գույքի մնացորդի ընդհանուր արժեքը կազմել է 912,210.2 հազ. դրամ, բռնագրավված, տիրազուրկ ճանաչված կամ ժառանգության իրավունքով պետությանն անցած գույքի իրացման արժեքը` 676.7 հազ. դրամ, պետական բյուջե փաստացի փոխանցված գումարը` 1,837.5 հազ. դրամ:
2016 թվականի վերահսկողության արդյունքներն ամփոփելով, նշենք, որ բյուջեի կատարման հսկողության ընթացքում Տեսչության կողմից բացահայտված ռիսկերը վերահսկողության ներքո գտնվող մարմինների կողմից թերի կամ անարդյունավետ կառավարման և թույլ հսկողության հետևանքով առաջացած խախտումների ու թերությունների արդյունք են:
Խախտումների և թերությունների վերացմանն ու ռիսկերի հետագա զսպմանն ուղղված համապատասխան առաջարկություններով յուրաքանչյուր ստուգման ավարտից հետո ստուգված կազմակերպություն և/կամ պատկան վերադաս մարմին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից գրություններ են հասցեագրվել և հսկողություն է իրականացվել վերջիններիս կողմից ձեռնարկվող միջոցառումների նկատմամբ:
Պատասխանատու մարմինների կողմից խախտումների վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ պարբերաբար ստացվող տեղեկատվության համաձայն` համապատասխան պաշտոնատար անձանց տրվել են հանձնարարականներ, անհրաժեշտության դեպքում` խախտում թույլ տված անձինք ենթարկվել են պատասխանատվության, արձանագրված գումարային խախտումների վերականգնման նպատակով կազմվել են ժամանակացույցեր, ներկայացվել են փաստացի վերականգնված գումարները հիմնավորող փաստաթղթերը: