Սեղմել Esc փակելու համար:
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿ ...

 

 

040.0526.220517

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մայիսի 2017 թվականի N 526-Ն

 

i

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

i

Հիմք ընդունելով «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 4-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ, 12-րդ, 16-րդ, 17-րդ կետերը և 17-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) գնումների գործընթացի կազմակերպման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) փակ պարբերական մրցույթներով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանել, որ`

1) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գնումները կատարվում են`

ա. մեկ անձից գնման ձևով, եթե տվյալ գնման ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում գնումների բազային միավորի յոթանասունապատիկը,

բ. տվյալ պետական կառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված կարգով, եթե տվյալ գնման ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը գերազանցում է գնումների բազային միավորի յոթանասունապատիկը: Ընդ որում, հաստատված կարգերը պետք է համապատասխանեն «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածով սահմանված նպատակներին և սկզբունքներին.

2) պատվիրատուներն իրենց կարիքների համար գնումներ կատարելու նպատակով կազմակերպված գնման գործընթացների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված տեղեկությունները տեղեկագրում հրապարակում են ինքնուրույն` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով.

3) սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սկսած և դեռևս չավարտված գնման գործընթացների, ինչպես նաև կնքված և գործող պայմանագրերի վրա.

4) սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ կնքված շրջանակային համաձայնագրերը համարվում են լուծված:

i

3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գնման գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(նախաբանը փոփ. 08.02.18 թիվ 104-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 22-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2017 թվականի մայիսի 4-ի

N 526-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված` գնումների պլանավորման, գնման առարկայի բնութագրերի հաստատման, գնումների նախնական հսկողության, պայմանագրերի կատարման, կառավարման և ֆինանսավորման, գնահատող հանձնաժողովի կազմավորման և գործունեության, օրենքով նախատեսված գնում կատարելու ընթացակարգերի կիրարկման կարգի և դրանց առանձնահատկությունների հետ կապված հարաբերությունները, սահմանվում է «փոխկապակցված անձինք» հասկացությունը, փոխկապակցված անձանց կողմից գնման ընթացակարգերին մասնակցության սահմանափակման դեպքերը, ինչպես նաև հրավերի և պայմանագրի հիմնական պայմանները:

2. Հրավերում և պայմանագրում հիմնական պայմանների ներառման, ինչպես նաև Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պատվիրատուների համար սահմանված պահանջների կատարման պատասխանատվությունը կրում է պատվիրատուն:

i

3. Գնման գործընթացի առանձնահատկություններով պայմանավորված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով կարող են սահմանվել սույն կարգով չնախատեսված նորմեր:

 

II. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

4. Գնման գործընթացը հետևյալ գործընթացների (գործառույթների) ամբողջությունն է`

1) գնումների պլանավորում.

2) գնման գործընթացի կազմակերպում (ներառյալ գնման առարկայի բնութագրերի հաստատումը).

3) պայմանագրի կնքում.

4) պայմանագրի կատարում և կառավարում:

 

III. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆԵՐԸ

 

5. Յուրաքանչյուր գնման գործընթացի համար պատասխանատու են պատվիրատուի ղեկավարը, ինչպես նաև իրենց վերապահված իրավասությունների մասով`

1) գնումները համակարգողը.

2) պատասխանատու ստորաբաժանումը.

3) գնահատող հանձնաժողովը:

6. Պատվիրատուի ղեկավարը`

i

1) օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» պարբերությամբ նախատեսված`

ա. մարմնում աշխատակազմի ղեկավարն է, եթե տվյալ մարմինն ունի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, որտեղ պատվիրատուի ղեկավարն աշխատակազմի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձն է, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, որտեղ պատվիրատուի ղեկավարը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից լիազորված պաշտոնատար անձն է,

բ. մարմնի ղեկավարն է կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձը, եթե տվյալ մարմինը չունի աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկ,

գ. տեղական ինքնակառավարման մարմիններում` համայնքի ղեկավարն է կամ վերջինիս կողմից լիազորված պաշտոնատար անձն է,

դ. պետության կամ համայնքների հիմնարկներում` հիմնարկի ղեկավարն է.

2) օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ», «դ», «ե», «զ» և «է» պարբերություններում նշված կազմակերպություններում գործադիր մարմնի ղեկավարն է:

7. Պատվիրատուի ղեկավարը`

1) սահմանում է`

ա. գնումները համակարգող,

բ. պատասխանատու ստորաբաժանում,

գ. գնահատող հանձնաժողով` բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի.

2) բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի`

ա. կնքում է պայմանագիրը,

բ. հաստատում է գնման ընթացակարգի արձանագրությունը:

8. Գնումները համակարգողը`

1) պատասխանատու է պատվիրատուի` գնումների գործընթացի կազմակերպման և համակարգման համար.

2) եզրակացություն է տալիս գնումների շրջանակներում պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ, ապահովում է գնման ընթացակարգի և դրան առնչվող փաստաթղթերի համապատասխանությունը Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին.

3) իրականացնում է գնահատող հանձնաժողովի քարտուղարի լիազորությունները.

4) կազմում և պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում տվյալ գնման ընթացակարգի արձանագրությունը և պայմանագիրը:

9. Պատվիրատու հանդիսացող պետական կառավարման մարմնի համակարգում ծրագրեր իրականացնող պետական հիմնարկ գործելու դեպքում պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած գնումների դեպքում ծրագրեր իրականացնող գրասենյակն է իրականացնում գնումների համակարգողի լիազորությունները:

10. Սույն կարգի իմաստով շինարարական ծրագրերը ներառում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա իրականացվող բոլոր տիպի շինարարական աշխատանքները:

11. Պատասխանատու ստորաբաժանումը`

1) կազմում և հաստատում է գնման հայտը.

2) հետևում է պայմանագրի կողմի (կապալառու, մատակարար և այլն)` պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացին և դրա արդյունքներով պատվիրատուի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ` պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ.

3) ընդունում է պայմանագրի կատարման արդյունքը.

4) ներկայացնում է այն անձի (անձանց) թեկնածությունը, որն առաջադրվում է գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկվելու նպատակով.

5) անհրաժեշտության դեպքում առաջարկ է ներկայացնում գնումների պլանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

12. Պատասխանատու ստորաբաժանում կարող են սահմանվել պատվիրատուի`

1) համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը.

2) ձևավորած մասնագիտական խումբը, որի կազմում կարող են նաև ընդգրկվել այլ մարմինների կամ կազմակերպությունների ներկայացուցիչներ.

3) պաշտոնատար անձը, եթե տվյալ պատվիրատուն չունի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումներ:

13. Պատասխանատու ստորաբաժանման լիազորությունները չեն կարող վերապահվել գնումները համակարգողին: Պատասխանատու ստորաբաժանման` գնման հայտի նախագծմանը մասնակցող անձը (անձինք) պետք է ունենա (ունենան) գնման առարկան բնութագրելու մասնագիտական կարողություն, ինչը որոշվում է` ելնելով գնման առարկայի տեսակից:

14. Գնահատող հանձնաժողովը`

1) հաստատում է գնումների կամ նախաորակավորման հայտարարության և հրավերի տեքստերը` բացառությամբ փակ պարբերական մրցույթի նախաորակավորման հայտարարության.

2) փոփոխություններ է կատարում գնումների հայտարարության և հրավերի կամ նախաորակավորման հայտարարության տեքստերում.

3) պարզաբանումներ է ներկայացնում գնման ընթացակարգի վերաբերյալ.

4) բացում և գնահատում է հայտերը.

5) որոշում է գնման ընթացակարգի հաղթողին (հաղթողներին).

6) գնման ընթացակարգը հայտարարում է չկայացած:

15. Գնահատող հանձնաժողովի կազմում հանձնաժողովի անդամի կարգավիճակով չեն կարող ընդգրկվել գնումները համակարգողը, ինչպես նաև վերջինիս ներկայացուցիչը կամ աշխատակիցը: Գնահատող հանձնաժողովի անդամը պետք է ունենա մասնակիցների որակավորումը և առաջարկները գնահատելու համար պահանջվող մասնագիտական կարողություն, ինչը որոշվում է գնման առարկային համապատասխան: Ընդ որում, եթե պատվիրատուի աշխատակազմի ներկայացուցիչները չունեն անհրաժեշտ մասնագիտական կարողություններ, ապա հանձնաժողովի կազմում ներառելու նպատակով հրավիրվում է համապատասխան փորձագետ (մասնագետ):

 

IV. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՈՒՄԸ

 

16. Գնման գործընթաց սկսելու համար գնման առարկան պետք է ներառված լինի գնումների պլանում: Գնման պահանջի ծագման օրը պետական գաղտնիք չպարունակող գնումների դեպքում հաստատված կամ փոփոխված գնումների պլանի հրապարակման օրն է, իսկ պետական գաղտնիք պարունակող գնումների դեպքում` գնումների պլանի հաստատման կամ փոփոխման օրն է: Եթե տվյալ տարվա ընթացքում գնումների սկզբնական պլանում չներառված, լրացուցիչ գնումը կատարելու համար նախատեսվում են ֆինանսական միջոցներ, ապա գնումների պլանում կատարվում է լրացում:

17. Գնման գործընթացի կազմակերպման իրավական հիմքը սահմանված պահանջներին համապատասխան հաստատված, իսկ Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև հրապարակված, գնումների պլանի առկայությունն է:

i

18. Օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն գնում կատարվելու դեպքում գնումների պլանում գնման առարկան ներառվում է առանց գնման ընդհանուր գումարի նշման` ֆինանսական միջոցներ նախատեսվելուց հետո գնման պլանում համապատասխան լրացում կատարելու պայմանով: Ընդ որում, համապատասխան ֆինանսական միջոցներ նախատեսվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն սահմանված կարգով փոփոխություն է կատարում գնումների պլանում, իսկ պայմանագրով նախատեսված ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման նպատակով համաձայնագիր կնքելու ծանուցումը և կնքվելիք համաձայնագրի նախագիծը պայմանագիրը կնքած անձին է ուղարկում գնումների պլանում փոփոխությունը կատարվելու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում:

19. Շինարարական ծրագրերի գնման համար ֆինանսական միջոցներ նախատեսվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված և փորձաքննություն անցած նախագծային փաստաթղթերի հիման վրա: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կարիքների համար գնվելիք` պետական գաղտնիք պարունակող, ինչպես նաև մինչև 70 մլն դրամ նախահաշվային արժեք ունեցող շինարարական ծրագրերի` ներառյալ դրանց իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումները, իրականացվում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության և պետական կառավարման այն մարմինների կողմից, որոնց կամ որոնց ենթակա կազմակերպությունների օգտագործման տակ գտնվում է տվյալ գույքը.

2) շինարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների գնումներն իրականացվում են շինարարության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը մշակող և իրականացնող մարմնի (մարմինների) կողմից, իսկ շինարարական ծրագրերի (շինարարական աշխատանքների) գնումները` պետական կառավարման այն մարմինների կողմից, որոնց կամ որոնց ենթակա կազմակերպությունների օգտագործման տակ գտնվում է տվյալ գույքը` բացառությամբ սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքերի:

 

V. ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

20. Գնման գործընթացի ընթացակարգի կազմակերպման նպատակով գնման պահանջի ծագման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրավոր սահմանվում են`

1) պատասխանատու ստորաբաժանում, և

2) գնումները համակարգող:

i

21. Եթե պատասխանատու ստորաբաժանում սահմանելու ակտով նախատեսված չէ ավելի կարճ ժամկետ, ապա գնման պահանջի ծագման օրվան հաջորդող վաթսուն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված գնումների, վառելիքի, քսայուղերի, գյուղատնտեսական նշանակության ապրանքների և ավիասպասարկման ծառայությունների դեպքում պատվիրատուի ղեկավարի կողմից սահմանված ժամկետներում պատասխանատու ստորաբաժանումը`

1) կազմում և հաստատում է գնման հայտը, որը ներառում է`

ա. գնման առարկայի բնութագրերը: Ապրանքների գնման դեպքում նշվում է նաև առաջին տեղը զբաղեցրած մասնակցի կողմից առաջարկվող ապրանքային նշանի, արտադրողի, ծագման երկրի վերաբերյալ տեղեկատվության ներկայացման անհրաժեշտությունը, իսկ պայմանագրի կատարման փուլում համապատասխանության սերտիֆիկատի ներկայացման անհրաժեշտությունը, եթե դրանք կիրառելի են տվյալ ապրանքի համար: Ընդ որում, պայմանագրի կատարման փուլում այն կնքած մասնակցից ծագման երկրի սերտիֆիկատ չի պահանջվում,

բ. մասնակիցների որակավորման չափանիշները, այդ թվում`

- «Տեխնիկական միջոցներ» որակավորման չափանիշի մասով մասնակցին ներկայացվող պահանջները` ներառյալ դրանց հիմնավորման նպատակով մասնակիցներից պահանջող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը, եթե Հայաստանի Հանրապետության գործող ստանդարտների կամ նորմատիվ-տեխնիկական պահանջների համաձայն տվյալ գնումը կատարելու նպատակով կնքվելիք պայմանագրի պատշաճ կատարման համար պահանջվում են համապատասխան տեխնիկական միջոցներ,

- շինարարական ծրագրերի` ներառյալ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, տեխնիկական հսկողության, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստման կամ խորհրդատվական ծառայությունների գնումների, ինչպես նաև այն գնումների դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության գործող ստանդարտների կամ նորմատիվ-տեխնիկական պահանջների համաձայն կնքվելիք պայմանագրի պատշաճ կատարման նպատակով պահանջվում են համապատասխան աշխատանքային ռեսուրսներ, «Աշխատանքային ռեսուրսներ» որակավորման չափանիշի մասով մասնակցին ներկայացվող պահանջները` ներառյալ դրանց հիմնավորման նպատակով մասնակիցներից պահանջվող փաստաթղթերի և տեղեկությունների ցանկը: Աշխատակազմի նվազագույն քանակին, պահանջվող որակավորմանը, աշխատանքային փորձին (տարիների նվազագույն քանակը, գործունեության ոլորտը և կատարած աշխատանքը) ներկայացվող պահանջները սահմանվում են սպառիչ և առանց երկակի մեկնաբանության հնարավորության,

գ. ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման համար պահանջող լիցենզիաների տեսակները, եթե կնքվելիք պայմանագրի կատարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հանդիսանում է լիցենզավորման ենթակա գործունեություն,

դ. մեկ անձից գնումներ կատարելու դեպքում այն անձի կամ անձանց (հնարավոր մասնակից) տվյալները (անվանումը, գտնվելու վայրը, հնարավորության դեպքում` էլեկտրոնային փոստի հասցեն), որոնց պետք է ուղարկվի տվյալ գնման հրավերը` բացառությամբ էլեկտրոնային համակարգի միջոցով մեկ անձից գնումների կատարման դեպքերի: Ընդ որում, գնումները սույն կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված հիմքերով, էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով չիրականացնելու դեպքում, ներկայացվող անձանց (հնարավոր մասնակից) թիվը չի կարող պակաս լինել երեքից,

ե. գնման առարկայի պահանջվող ծավալը և մեկ միավորի ձեռքբերման համար նախատեսված առավելագույն գինը,

զ. ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման ժամկետները, այդ թվում` վերջնաժամկետը,

է. կանխավճարի հատկացման հնարավորությունը և առավելագույն չափը.

ը. կնքվելիք պայմանագրով ապրանքի մատակարարման ժամկետը, իսկ փուլային մատակարարման դեպքում` առաջին փուլի մատակարարման ժամկետը, պետք է սահմանվի առնվազն 20 օրացուցային օր, որի հաշվարկը կատարվում է պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքների և պարտականությունների կատարման պայմանն ուժի մեջ մտնելու օրը, բացառությամբ այն դեպքի, երբ ընտրված մասնակիցը համաձայնում է ապրանքը մատակարարել ավելի կարճ ժամկետում: Սույն պարբերությունը չի կիրառվում մեկ անձից գնման ձևի կիրառման դեպքում.

2) եթե գնման ընթացակարգը կազմակերպվում է օրենքի`

ա. 15-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի հիման վրա, ապա ապրանքների գնման դեպքում հայտով ներկայացվում է նաև ընթացակարգը կազմակերպելու կամ դրան նախորդող տարվա ընթացքում նմանատիպ ապրանքի ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրով (գործարքով) սահմանված մեկ միավոր գինը, եթե առկա է նման պայմանագիր (գործարք): Եթե նմանատիպ պայմանագիր առկա չէ, ապա դրա մասին հայտում կատարվում է նշում, իսկ գինը չի սահմանվում,

բ. 15-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետի հիման վրա, և առկա են պլանավորված, սակայն տվյալ գնման համար օրենքով սահմանված կարգով չնախատեսված ֆինանսական միջոցներ, հայտով ներկայացվում է նաև նմանատիպ ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերման համար պլանավորված մեկ միավորի առավելագույն գինը.

3) գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով առաջադրվող անձանց (թեկնածուների) ցուցակը` ըստ հանձնաժողովի կազմում այդ անձանց ընդգրկման առաջնահերթության` նշելով հանձնաժողովի նախագահի թեկնածությունը:

(21-րդ կետը փոփ. 08.02.18 թիվ 104-Ն որոշում)

22. Գնման առարկայի բնութագրերը և մասնակիցների որակավորման հատկանիշների գնահատմանը ներկայացվող չափանիշները սահմանելիս պետք է հաշվի առնել, որ դրանց պետք է բավարարեն մեկից ավելի հնարավոր մասնակիցներ` բացառությամբ օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված պայմաններով գնում կատարելու դեպքերի:

i

23. Գնման ընթացակարգը կազմակերպելիս, օրենքի 3-րդ բաժնով նախատեսված պայմաններից բացի, պետք է հաշվի առնել, որ`

1) եթե գնման գինը չի գերազանցում գնումների բազային միավորը, ապա գնումը կարող է կատարվել օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա` անկախ գնման առարկան էլեկտրոնային աճուրդով կամ կենտրոնացված եղանակով կամ փակ պարբերական մրցույթով իրականացվող գնումների ցուցակում ներառված լինելու հանգամանքի.

2) եթե գնումների միասնական անվանացանկի 2-րդ մակարդակում նշված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների խմբերում ներառված` վերջնական սպառման ապրանքի, աշխատանքի կամ ծառայության գինը չի գերազանցում գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, ապա գնման առարկայի ձեռքբերումը կարող է իրականացվել գնանշման հարցման ձևով` պայմանով, որ այն չպետք է ներառված լինի էլեկտրոնային աճուրդով կամ կենտրոնացված եղանակով կամ փակ պարբերական մրցույթով իրականացվող գնումների ցուցակում.

3) գնումը կատարվում է ապրանքի, աշխատանքի կամ ծառայության բորսաներից ձեռքբերման ընթացակարգով` յուրաքանչյուր անգամ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերում և կարգով.

4) հետևյալ գնումները կարող են կատարվել օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիման վրա` հատուկ կամ բացառիկ իրավունքի առկայության հիմքով`

 

._____________________________________________________________________.

|1. բնական գազի մատակարարում և  գազասպառման համակարգերի տեխնիկական    |

|սպասարկում                                                           |

|_____________________________________________________________________|

|2. էլեկտրաէներգիայի մատակարարում                                     |

|_____________________________________________________________________|

|3. ոռոգման, խմելու (խողովակաշարերով), տեխնիկական և  արդյունաբերական  |

|ջրի մատակարարում                                                     |

|_____________________________________________________________________|

|4. իրավասու մարմնի տրամադրած իրավական կարգավորման կամ վարչական նորմի |

|հիմքով որպես գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության միակ         |

|մատակարար (կապալառու, կատարող) հանդիսացող անձից տվյալ ապրանքի,       |

|աշխատանքի կամ ծառայության ձեռքբերում                                 |

|_____________________________________________________________________|

|5. պետական գաղտնիք պարունակող` ռազմական տեխնիկայի, սպառազինության,   |

|ռազմամթերքի և  ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ   |

|ապրանքների, աշխատանքների և  ծառայությունների, ինչպես նաև  ռազմական   |

|կարիքների ապահովման նպատակով անշարժ գույքի ձեռքբերում                |

|_____________________________________________________________________|

|6. քաղաքաշինական փաստաթղթեր մշակողների հեղինակային հսկողություն      |

|_____________________________________________________________________|

|7. անշարժ գույքի վարձակալություն                                     |

|_____________________________________________________________________|

|8. հիվանդանոցային բուժօգնություն` ներառյալ դժվարամատչելի ախտորոշիչ   |

|հետազոտությունները                                                   |

|_____________________________________________________________________|

|9. ամբուլատոր պոլիկլինիկական բուժօգնություն                          |

|_____________________________________________________________________|

|10. պատվիրակությունների ընդունման, արտասահմանյան այցելությունների    |

|կազմակերպման նպատակով ապրանքների, աշխատանքների և  ծառայությունների   |

|ձեռքբերում` բացառությամբ օդային փոխադրումների գործակալներից          |

|ավիատոմսերի ձեռքբերման                                               |

|_____________________________________________________________________|

|11. «Հանրային ծառայություն» շաբաթաթերթում հանրային ծառայության թափուր|

|պաշտոնների մրցույթների հայտարարությունների հրապարակում               |

|_____________________________________________________________________|

|12. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության        |

|ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ   |

|մասով նախատեսված պաշտոնատար անձանց արարողակարգային ծախսերի,          |

|կեցության, սննդի և  տրանսպորտային սպասարկման` ներառյալ տրանսպորտային |

|միջոցների տեխնիկական սպասարկման և  նորոգման ոլորտում հատուկ          |

|տեխնիկական և  ծրագրային, ռազմական տեխնիկայի, սպառազինության,         |

|ռազմամթերքի և  ռազմատեխնիկական միջոցների ապահովման համար անհրաժեշտ   |

|ապրանքները, աշխատանքները և  ծառայությունները                         |

|_____________________________________________________________________|

|13. բանկային սպասարկման ծառայություններ                              |

|_____________________________________________________________________|

|14. փոստային կապի ծառայություն                                       |

|_____________________________________________________________________|

|15. գնման առարկայի ձեռքբերման պայմանագրով նախատեսված դեպքերում գնման |

|առարկան արտադրած կամ վերջինիս միակ ներկայացուցիչ հանդիսացող անձից    |

|գնման առարկայի տեխնիկական սպասարկման ծառայությունների` ներառյալ      |

|սպասարկման համար անհրաժեշտ պարագաների ձեռքբերում                     |

|_____________________________________________________________________|

|16. Հայաստանի Հանրապետության շքանշանների, Հայաստանի Հանրապետության   |

|մեդալների և  դրանց տուփերի պատրաստում                                |

|_____________________________________________________________________|

|17. քրեակատարողական ծառայության կարիքների համար «Քրեակատարողական     |

|ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով     |

|նախատեսված հիմնադրամի արտադրած ապրանքների, կատարած աշխատանքների և    |

|մատուցած ծառայությունների ձեռքբերում` պայմանով, որ գնվելիք           |

|ապրանքների, աշխատանքների և  ծառայությունների գները պետք է հավասար կամ|

|ցածր լինեն դրանց շուկայական գներից                                   |

|_____________________________________________________________________|

|18. «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց       |

|միության կողմից սահմանված պահանջներին և  նվազագույն սակագներին       |

|համապատասխան ավտոմեքենաների ապահովագրման ծառայությունների ձեռքբերում |

|_____________________________________________________________________|

|19. ավիատոմսերի գնման էլեկտրոնային համակարգում կամ ավիափոխադրում     |

|իրականացնող կազմակերպությունների պաշտոնական կայքերում հրապարակային   |

|օֆերտայով առաջարկվող ավիատոմսերի` էլեկտրոնային եղանակով ձեռքբերում   |

|_____________________________________________________________________|

|20. համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի ձեռքբերում   |

|_____________________________________________________________________|

|21. միջազգային վարկանիշ շնորհելու ծառայություններ                    |

|_____________________________________________________________________|

|22. ապրանքները ձեռք են բերվում իր ձեռնարկատիրական գործունեությունը   |

|վերջնականորեն դադարեցնող կազմակերպությունից կամ անվճարունակության    |

|գործով լուծարողներից կամ կառավարիչներից, վարկատուների հետ            |

|պայմանավորվածության հիման վրա կամ նմանօրինակ ընթացակարգի միջոցով     |

|_____________________________________________________________________|

|23. Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների որոշումների հիման   |

|վրա դատաբժշկական և  գենետիկ փորձաքննությունների ապահովում` մահերի    |

|պատճառների վերհանման նպատակով դիակների, կենդանի անձանց, կենսաբանական |

|ծագման նյութերի փորձաքննություններ                                   |

|_____________________________________________________________________|

|24. Հայաստանի Հանրապետության առողջապահության ոլորտի վիճակագրական     |

|հաշվետվությունների հետ կապված վերլուծական աշխատանքների տեխնիկական    |

|սպասարկում                                                           |

|_____________________________________________________________________|

|25. Առողջապահության ազգային հաշիվների զեկույցի կազմման               |

|ծառայություններ                                                      |

|_____________________________________________________________________|

|26. Հայաստանի Հանրապետության առողջապահության արդյունավետության       |

|գնահատման տարեկան զեկույցի կազմման ծառայություններ                   |

|_____________________________________________________________________|

|27. Առողջապահության բնագավառի նորմատիվ փաստաթղթերի մշակման           |

|ծառայություններ                                                      |

|_____________________________________________________________________|

|28. Ծխելու դեմ պայքարի ռազմավարությանը և  այդ ռազմավարության         |

|միջոցառումների ծրագրի իրականացմանն ուղղված ծառայություններ           |

|_____________________________________________________________________|

|29. Հայաստանի Հանրապետության մարզերի և  Երևան  քաղաքի առողջապահության|

|համակարգերի քարտեզագրման ծառայություններ                             |

|_____________________________________________________________________|

|30. Առողջապահության բնագավառում մասնագիտական գործունեության          |

|հավաստագրման ծառայություններ                                         |

._____________________________________________________________________.

 

5) գնումները կարող են կատարվել օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա` հետևյալ դեպքերում`

ա. գնումն իրականացվում է «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների կամ օտարերկրյա պետությունների տարածքներում տեղի ունեցած բնական աղետների հետևանքով առաջացած և հրատապ համարվող կարիքների բավարարման նպատակով: Այս հիմքով պետության կարիքների համար անհրաժեշտ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերումը կարող է իրականացվել առանց տվյալ գնումը կատարելու համար ֆինանսական հատկացումներ նախատեսված լինելու հանգամանքի, Հայաստանի Հանրապետության վարչապետի գրավոր համաձայնությամբ, տվյալ կամ հաջորդող բյուջետային տարիներին գումարները նախատեսելու պայմանով: Սույն ենթակետի համաձայն հրատապ է համարվում այն կարիքը, որը պետք է ամբողջ ծավալով բավարարվի` պայմանագրի կատարման արդյունքն ամբողջ ծավալով ընդունվի գնման պահանջի ծագման օրվանից մինչև երեսուն օրացուցային օրվա ընթացքում` պայմանով, որ հրատապ համարվող ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումը պետք է սկսվեն այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային որևէ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է,

բ. պետության կարիքների համար գնումների դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից անհետաձգելի համարված այլ դեպքերում,

գ. չկանխատեսված իրավիճակների հետևանքով առաջացած և հրատապ համարվող գնումների դեպքում` բացառությամբ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա գնման ընթացակարգը չկայացած հայտարարելու դեպքերի: Ընդ որում, հրատապ է համարվում այն կարիքը, որը պետք է ամբողջ ծավալով բավարարվի` պայմանագրի կատարման արդյունքն ամբողջ ծավալով ընդունվի գնման պահանջի ծագման օրվանից մինչև 40 օրացուցային օրվա ընթացքում` պայմանով, որ հրատապ համարվող ապրանքի մատակարարումը, աշխատանքի կատարումը կամ ծառայության մատուցումը պետք է սկսվեն այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային որևէ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է,

դ. պետության կարիքների համար չկատարվող ավիասպասարկման ծառայությունների գնման դեպքում, եթե ծառայության մատուցումը պետք է սկսվի տվյալ պաշտոնական գործուղումը թույլատրող իրավական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից այնպիսի ժամկետում, որի ընթացքում գնման մրցակցային այլ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է:

(23-րդ կետը փոփ. 08.02.18 թիվ 104-Ն որոշում)

24. Պատասխանատու ստորաբաժանումը գնման հայտը` հերթական համարակալումով, իր կողմից հաստատվելու օրը գրությամբ փոխանցում է գնումները համակարգողին:

25. Գնումները համակարգողը գնման հայտն ստանալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնահատում է գնման հայտի կազմման համապատասխանությունը Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Եթե արձանագրվում է անհամապատասխանություն, ապա գնման հայտը վերադարձվում է պատասխանատու ստորաբաժանմանը` նշելով արձանագրված անհամապատասխանությունները: Պատասխանատու ստորաբաժանումն ուղղում և երկու աշխատանքային օրվա ընթացքում գնումները համակարգողին է ներկայացնում ճշտված գնման հայտը: Արձանագրված անհամապատասխանության հետ չհամաձայնելու դեպքում պատասխանատու ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում գնման հայտը վերադարձնում է գնումները համակարգողին, որն այն ստանալուն հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում գրավոր զեկուցում է պատվիրատուի ղեկավարին: Զեկուցագիրն ստանալու օրը պատվիրատուի ղեկավարը`

1) հանձնարարում է պատվիրատուի իրավաբանական ծառայությանը երկու աշխատանքային օրվա ընթացքում տալ իրավական եզրակացություն: Իրավաբանական ծառայությունը կարող է եզրակացություն տալու համար պահանջել և ստանալ լրացուցիչ նյութեր.

2) իրավական եզրակացությունն ստանալուց հետո հանձնարարում է`

ա. գնումները համակարգողին` պայմանագրի կնքման գործընթացը կազմակերպել` հիմք ընդունելով ներկայացված գնման հայտը, եթե իրավական եզրակացությամբ զեկուցագիրը համարվել է անհիմն, կամ

բ. պատասխանատու ստորաբաժանմանը, ըստ իրավական եզրակացության, վերանայել գնման հայտը:

 

VI. ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

26. Պայմանագրի կնքման գործընթացը կազմակերպելու նպատակով սույն կարգի 25-րդ կետով նախատեսված գրավոր հանձնարարականը կամ գնման հայտն ստանալուն հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում գնումների համակարգողը կազմում և գրավոր պատվիրատուի ղեկավարի հաստատմանն է ներկայացնում գնահատող հանձնաժողով ձևավորելու մասին հրամանի նախագիծը, որը պատվիրատուի ղեկավարի կողմից հաստատվում է երկու աշխատանքային օրվա ընթացքում: Գնահատող հանձնաժողովի`

1) կազմը բաղկացած է առնվազն երեք անդամից և ունի նախագահ ու քարտուղար, որոնք սահմանվում են հանձնաժողովի կազմավորման մասին ակտով: Հանձնաժողովի նիստին նախագահի մասնակցության անհնարինության դեպքում նիստը նախագահում է ըստ հանձնաժողովի կազմում ընդգրկման առաջնահերթության նախագահի թեկնածուից հետո նշված` նիստին ներկա հաջորդող թեկնածուն.

2) գործունեությունն իրականացվում է նիստերի միջոցով: Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է հանձնաժողովի անդամների երկու երրորդը: Հայտերի բացման նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են հանձնաժողովի քարտուղարը և հանձնաժողովի առնվազն երկու անդամ.

3) նիստն իրավազոր չլինելու դեպքում դրա մասին հայտնի դառնալու պահին քարտուղարը գրավոր զեկուցում է պատվիրատուի ղեկավարին, որը հետևյալ հաջորդականությամբ`

ա. ոչ ավելի, քան երկու աշխատանքային օրով կասեցնում է գնման գործընթացը,

բ. ապահովում է տվյալ անդամի ներկայանալը հանձնաժողովի նիստին կամ տվյալ անդամի փոխարեն, պատասխանատու ստորաբաժանման առաջարկության հիման վրա, նշանակում է հանձնաժողովի նոր անդամ,

գ. սահմանում է նիստի անցկացման օրը և ժամը, որը չպետք է ուշ լինի գնման ընթացակարգի կասեցման վերջնաժամկետից.

4) որոշումը համարվում է ընդունված, եթե այդ որոշմանը կողմ են քվեարկել հանձնաժողովի նիստին ներկա անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք և քվեարկում է կողմ կամ դեմ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացակայության դեպքում նիստը նախագահողի ձայնը վճռորոշ է.

5) նիստերը տեսաձայնագրվում կամ ձայնագրվում և արձանագրվում են, և յուրաքանչյուր նիստի արդյունքում նիստին ներկա հանձնաժողովի անդամները և քարտուղարը պարտադիր կարգով ստորագրում են այդ նիստի արձանագրությունը: Արձանագրությունը գնման ընթացակարգի արձանագրության անբաժանելի մասն է.

6) անդամները և քարտուղարը պարտավոր են ապահովել մասնակիցների կողմից որպես գաղտնի նշված տեղեկությունների գաղտնիությունը և Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն են կրում դրանց հրապարակման հետևանքով մասնակիցներին պատճառված վնասի համար` բացառությամբ օրենքով նախատեսված` պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների.

7) արտահերթ նիստը հրավիրում է քարտուղարը` պատվիրատուի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի գրավոր պահանջով` նրանց նշած ժամկետում և օրակարգով: Արտահերթ նիստ հրավիրելու, դրա օրակարգի և ժամկետի մասին քարտուղարը նիստից առնվազն վեց ժամ առաջ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով տեղյակ է պահում հանձնաժողովի անդամներին.

8) անդամի կամ քարտուղարի կողմից իր պարտականությունների չկատարումը, ինչպես նաև հանձնաժողովի անդամ չհանդիսացող պաշտոնատար անձի` հանձնաժողովի գործունեությանը միջամտությունը հանգեցնում են այդ անդամին (պաշտոնատար անձին) Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու նպատակով միջոցների ձեռնարկմանը.

9) անդամը պատասխանատվություն է կրում իր որոշումների, այդ թվում` իր կողմից հաստատված փաստաթղթերի, պահանջների, ինչպես նաև գնման ընթացակարգի հաղթողին որոշելու հիմնավորվածության համար.

10) յուրաքանչյուր անդամ գնահատում է ներկայացված հայտերը` ներառյալ առաջին տեղը զբաղեցրած մասնակցի կողմից ներկայացված փաստաթղթերը, դրանց գնահատման արդյունքներն արտացոլում է գնահատման թերթիկներում և իր ստորագրությամբ հաստատում դրանք:

27. Եթե գնահատող հանձնաժողովը չի ապահովում Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարումը, ապա քարտուղարը դրա մասին հայտնի դառնալու օրը գրավոր զեկուցում է պատվիրատուի ղեկավարին, որը`

1) զեկուցագիրը ստանալու օրը`

ա. հրամանով կասեցնում է հանձնաժողովի գործունեությունը: Եթե կասեցման հրամանով այլ ժամկետ նախատեսված չէ, ապա հանձնաժողովի գործունեությունը կասեցվում է մինչև երեք աշխատանքային օրով,

բ. հանձնարարում է պատվիրատուի իրավաբանական ծառայությանը մինչև կասեցման ժամկետի ավարտը տալ իրավական եզրակացություն: Իրավաբանական ծառայությունը կարող է եզրակացություն տալու համար պահանջել և ստանալ լրացուցիչ նյութեր.

2) իրավաբանական ծառայության գրավոր առաջարկի հիման վրա հարցի վերաբերյալ մասնագիտական եզրակացություն ստանալու նպատակով կարող է դիմել իրավասու (մասնագիտացված) մարմինների: Նման դեպքում հանձնաժողովի գործունեության կասեցման ժամկետը երկարացվում է մինչև եզրակացություն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրը, ինչի կապակցությամբ պատվիրատուի ղեկավարի կողմից ընդունվում է հրաման.

3) իրավական եզրակացությունն ստանալուց հետո հրամանով`

ա. հանձնաժողովի գործունեությունը վերականգնվում է, եթե իրավական եզրակացությամբ զեկուցագիրը համարվել է անհիմն, կամ

բ. հանձնարարվում է գնահատող հանձնաժողովին, ըստ իրավական եզրակացության, վերանայել հանձնաժողովի որոշումները: Զեկուցագիրը և իրավական եզրակացությունը կցվում են արձանագրությանը:

28. Մինչև հանձնաժողովի գործունեության կասեցման ժամկետի ավարտը նոր հրաման չլինելու դեպքում հանձնաժողովի գործունեությունը համարվում է վերականգնված: Հանձնաժողովի գործունեությունը կասեցնելու հետ կապված փաստաթղթերի պատճենները կցվում են գնման ընթացակարգի արձանագրությանը:

29. Գնման ընթացակարգը չկայացած հայտարարվելու կամ պայմանագիրը կնքվելու օրվան հաջորդող օրը հանձնաժողովը համարվում է լուծարված:

i

30. Օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, գնում կատարվելու դեպքում, եթե գնահատող հանձնաժողով չի ձևավորվում, ապա գնահատող հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը, մասնագիտական խումբ ձևավորված լինելու դեպքում` խումբը, իսկ հանձնաժողովի քարտուղարինը` գնումները համակարգողը:

 

VII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

 

31. Գնահատող հանձնաժողովի կազմավորմանը հաջորդող երեք աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը հրավիրում է գնահատող հանձնաժողովի առաջին նիստը: Նիստի արդյունքում, գնման հայտի հիման վրա, հանձնաժողովը հաստատում է`

1) գնումների կամ նախաորակավորման հայտարարության տեքստը.

2) հրավերի տեքստը.

3) հանձնաժողովի հաջորդ նիստի անցկացման օրը, ժամը և վայրը:

32. Հրավերով նախատեսվում է նաև, որ`

i

1) մասնակիցը հայտով ներկայացնում է`

ա. գնման ընթացակարգին մասնակցելու գրավոր դիմում` նշելով հարկ վճարողի հաշվառման համարը,

բ. իր կողմից հաստատված հայտարարություն` հրավերով սահմանված մասնակցության իրավունքի և որակավորման չափանիշներին իր համապատասխանության մասին,

գ. գնային առաջարկ,

դ. հրավերով նախատեսված դեպքերում հայտի ապահովում: Եթե հայտի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի ձևով, ապա գնման ընթացակարգն էլեկտրոնային եղանակով կազմակերպված լինելու դեպքում ներկայացվում է երաշխիքի բնօրինակից արտատպված (սկանավորված) տարբերակը` պայմանով, որ, եթե մասնակիցը ճանաչվում է առաջին տեղը զբաղեցրած, ապա սույն կարգի 43-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված կարգով և ժամկետում ներկայացնում է դրա բնօրինակը,

ե. հրավերով նախատեսված լիցենզիայի պատճենը,

զ. ապրանքների գնման դեպքում իր կողմից հաստատված հայտարարություն` առաջարկվող ապրանքի` հրավերով նախատեսված տեխնիկական բնութագրերին համապատասխանության վերաբերյալ` պայմանով, որ առաջին տեղն զբաղեցրած մասնակից ճանաչվելու դեպքում հրավերով սահմանված կարգով ներկայացնում է ապրանքի տեխնիկական բնութագրերը, իսկ հրավերով նախատեսված դեպքերում նաև առաջարկվող ապրանքային նշանը, արտադրողի անվանումը, ծագման երկիրը (այսուհետ` ապրանքի ամբողջական նկարագիր),

է. հայտարարություն` գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնության բացակայության մասին,

ը. հայտարարություն` տվյալ գնման գործընթացում իրեն, սույն կարգով սահմանված փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցության բացակայության մասին.

թ. այն ֆիզիկական անձի (անձանց) տվյալները, ով ուղղակի կամ անուղղակի ունի մասնակցի կանոնադրական կապիտալում քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) ավելի, քան տասը տոկոսը` ներառյալ ըստ ներկայացնողի բաժնետոմսերը կամ այն անձի (անձանց) տվյալները, ով իրավունք ունի նշանակելու կամ ազատելու մասնակցի գործադիր մարմնի անդամներին կամ ստանում է մասնակցի կողմից իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության արդյունքում ստացված շահույթի տասնհինգ տոկոսից ավելին: Սույն պարբերության մեջ նշված անձանց բացակայության դեպքում ներկայացվում են գործադիր մարմնի ղեկավարի և անդամների տվյալները: Ընդ որում, եթե մասնակիցը հայտարարվում է ընտրված մասնակից, ապա սույն պարբերությամբ նախատեսված տեղեկատվությունը պայմանագիր կնքելու որոշման մասին հայտարարության հետ միաժամանակ հրապարակվում է տեղեկագրում.

2) մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է արժեք (ինքնարժեքի և կանխատեսվող շահույթի հանրագումարը) և ավելացված արժեքի հարկ ընդհանրական բաղադրիչներից բաղկացած հաշվարկի ձևով: Արժեքի բաղադրիչների հաշվարկ` բացվածք կամ այլ մանրամասներ չեն պահանջվում և ներկայացվում: Եթե մասնակիցը տվյալ գործարքի գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետք է վճարի ավելացված արժեքի հարկ, ապա գնային առաջարկում առանձնացված տողով նախատեսվում է այդ հարկատեսակի գծով վճարվելիք գումարի չափը: Մասնակիցների գնային առաջարկների գնահատումն ու համեմատումն իրականացվում են առանց սույն ենթակետում նշված հարկի գումարի հաշվարկման: Ընդ որում, մասնակցի հայտը ենթակա չէ մերժման, եթե`

ա. գնային առաջարկի արժեք և ավելացված արժեքի հարկ սյունակները լրացված են միայն թվերով, իսկ ընդհանուր գնի սյունակը` և տառերով և թվերով կամ միայն տառերով,

բ. գնային առաջարկի արժեք և ավելացված արժեքի հարկ սյունակներում տառերով կամ թվերով նշված գումարների միջև առկա է անհամապատասխանություն, սակայն տառերով կամ թվերով նշված գումարներից որևէ մեկի հանրագումարը համապատասխանում է ընդհանուր գնի սյունակում տառերով նշված գումարին,

գ. մասնակցի գնային առաջարկում չափաբաժնի համարը սխալ է նշված, սակայն գնման առարկայի անվանումը ճիշտ է լրացված.

3) շինարարական ծրագրերի գնման դեպքում մասնակիցը չի ներկայացնում իր կողմից կազմված նախահաշիվը, իսկ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում կնքվող պայմանագրի շրջանակում կատարողական ակտերի դիմաց վճարումներն իրականացվում են հետևյալ բանաձևով` ՎԳՏ=ՄԳ/ՆԳxԾԳՏxԾ, որտեղ`

ՄԳ-ն ընտրված մասնակցի առաջարկած գինն է.

ՆԳ-ն շինարարական ծրագրի նախահաշվային գինն է.

ԾԳՏ-ն նախահաշվով ըստ աշխատանքի առանձին տեսակների համար սահմանված միավոր գինն է.

Ծ-ն կատարողական ակտերով ներկայացված աշխատանքի ծավալն է:

ՎԳՏ-նախահաշվով սահմանված առանձին տեսակների աշխատանքների դիմաց վճարվող գումարն է.

4) պահանջի դեպքում որևէ մասնակցի հայտի` ներառյալ գնային առաջարկի, իսկ ապրանքների գնման դեպքում նաև մասնակցի, այդ թվում` առաջին տեղն զբաղեցրած մասնակցի կողմից ներկայացված ապրանքի ամբողջական նկարագիրը պարունակող փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենները հանձնաժողովի քարտուղարն անհապաղ տրամադրում է նման պահանջ ներկայացրած այլ մասնակցին: Պահանջի կատարման անհնարինության դեպքում պահանջը ներկայացրած անձին անհապաղ տրամադրվում են բնօրինակ փաստաթղթերը, որոնց վերջինս ծանոթանում է տեղում, իրավունք ունի լուսանկարելու դրանք և վերադարձնում է քարտուղարին նիստի ընթացքում` առանց խոչընդոտելու հանձնաժողովի բնականոն գործունեությունը.

5) նշում կանխավճարի հատկացման և դրա առավելագույն չափի մասին` պայմանով, որ ընտրված մասնակիցը կարող է հրաժարվել առաջարկված կանխավճարից կամ դրա մի մասից.

6) կնքվելիք պայմանագիրը կարող է իրականացվել գործակալության կամ ենթակապալի պայմանագիր կնքելու միջոցով: Գործակալության կամ ենթակապալի պայմանագրի կողմ չի կարող հանդիսանալ տվյալ ընթացակարգին մասնակցելու նպատակով հայտ ներկայացրած մասնակիցը: Եթե պայմանագիրն իրականացվելու է գործակալության կամ ենթակապալի միջոցով, ապա մասնակիցը հայտով ներկայացնում է նաև գործակալության կամ ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները.

7) մասնակիցները կարող են գնման ընթացակարգին մասնակցել համատեղ գործունեության կարգով (կոնսորցիումով): Նման դեպքում`

ա. հայտը ներառում է նաև համատեղ գործունեության պայմանագիրը,

բ. հայտի գնահատման ժամանակ հաշվի է առնվում, որ համատեղ գործունեության պայմանագրի յուրաքանչյուր անդամի որակավորումը պետք է համապատասխանի այդ պայմանագրով տվյալ անդամի ստանձնած` հրավերով սահմանված որակավորման պահանջներին.

գ. հրավերով սահմանվում է, որ համատեղ գործունեության պայմանագրի կողմերից որևէ մեկը չի կարող նույն ընթացակարգին ներկայացնել առանձին հայտ: Սույն պարբերության պահանջի չպահպանման դեպքում հայտերի բացման նիստում մերժվում են ինչպես համատեղ գործունեության կարգով, այնպես էլ առանձին ներկայացված հայտերը.

8) եթե պայմանագրի գինը կայուն է, ապա մասնակիցը գնային առաջարկը ներկայացնում է մեկ թվով` պայմանագրի կատարման համար առաջարկվող ընդհանուր գնով.

9) եթե տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության նախահաշվային գինը չի գերազանցում գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, ապա հայտի ապահովում չի ներկայացվում: Եթե տվյալ ընթացակարգի շրջանակում գնվելիք ապրանքի, աշխատանքի կամ ծառայության նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, ապա հայտի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով, որի չափը հավասար է մասնակցի գնային առաջարկի հինգ տոկոսին: Ընդ որում, եթե մասնակիցը հայտի ապահովումը ներկայացրել է սույն ենթակետով սահմանված չափից ավելի, ապա հայտը համարվում է հրավերի պահանջներին բավարարող և ենթակա չէ մերժման.

10) եթե տվյալ ընթացակարգի շրջանակում ընտրված մասնակցի ներկայացրած գնային առաջարկը չի գերազանցում գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, ապա պայմանագրի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով: Այն դեպքում, երբ տվյալ ընթացակարգի շրջանակում ընտրված մասնակցի ներկայացրած գնային առաջարկը գերազանցում է գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, ապա պայմանագրի ապահովումը ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով.

11) եթե գնման ընթացակարգը կազմակերպվել է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, և պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման պահին նախատեսված չեն ֆինանսական միջոցներ, ապա պայմանագրի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով: Եթե պայմանագիրը կնքելու իրավասության առաջացման պահին նախատեսված ֆինանսական միջոցները գերազանցում են գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, սակայն պայմանագրի ամբողջական կատարման համար հետագայում ևս պահանջվում են ֆինանսական միջոցներ, ապա պայմանագրի ապահովումը, հատկացված ֆինանսական միջոցների մասով, ներկայացվում է բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի, իսկ պահանջվող ֆինանսական միջոցների մասով` միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով.

12) էլեկտրոնային եղանակով ծանուցումներն իրականացվում են տեղեկություններն էլեկտրոնային փոստին ուղարկվելու միջոցով, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող գնումների, որի ժամանակ ծանուցումներն իրականացվում են թղթային եղանակով: Հրավերով և հայտով նախատեսվում են պատվիրատուի և մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեները: Տեղեկությունների (փաստաթղթերի) էլեկտրոնային եղանակով փոխանակման դեպքում դրանք ուղարկողը տեղեկությունները (փաստաթղթերը) հաստատում է էլեկտրոնային թվային ստորագրությամբ, իսկ հավաստագիրը` զետեղված «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տրամադրված նույնականացման քարտում, կամ տեղեկությունները (փաստաթղթերը) ուղարկում է հաստատված բնօրինակ փաստաթղթից արտատպված (սկանավորված) տարբերակով: Գնման ընթացակարգն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով կազմակերպված լինելու դեպքում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակիցները հայտում ներառվող` իրենց կողմից հաստատվող փաստաթղթերը հաստատում են էլեկտրոնային թվային ստորագրությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհանդիսացող մասնակիցները` այդ փաստաթղթերը ներկայացնում են հաստատված բնօրինակ փաստաթղթից արտատպված (սկանավորված) տարբերակով.

13) ընտրված մասնակցին պայմանագիր կնքելու առաջարկը և կնքվելիք պայմանագրի նախագիծը հանձնաժողովի քարտուղարը տրամադրում է էլեկտրոնային եղանակով: Ապրանքների գնման դեպքում պայմանագրի նախագծում ներառվում է ընտրված մասնակցի կողմից հայտով ներկայացված ապրանքի ամբողջական նկարագիրը.

14) ընտրված մասնակցի կողմից հաստատված պայմանագրի նախագիծը պատվիրատուին ներկայացվում է գրավոր, և դա ներկայացնելու գրությունը հաշվառվում է պատվիրատուի փաստաթղթաշրջանառության համակարգում: Պատվիրատուի ղեկավարի կողմից պայմանագրի նախագիծը հաստատվում է այդ իրավասության առաջացմանը հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում.

15) եթե պայմանագրով նախատեսվում է կանխավճար, ապա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվող գնման գործարքների դեպքում կանխավճարի ապահովումը հիմնավորող փաստաթղթում որպես բենեֆիցիար նշվում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը.

16) գնման ընթացակարգին արգելվում է սույն կարգով սահմանված փոխկապակցված անձանց միաժամանակյա մասնակցությունը.

17) բողոքարկման վճարը կատարելու համար լիազորված մարմնի անվանմամբ բացված գանձապետական հաշվեհամարը և տվյալներ այն մասին, որ ներկայացվող բողոքում անձը պետք է նշի նաև այն բանկի անվանումը և հաշվեհամարը, որի բողոքը բավարարվելու դեպքում պետք է փոխանցվի վճարը.

18) գնման ընթացակարգը չափաբաժիններով կազմակերպվելու դեպքում հայտերի գնահատումը և ընտրված մասնակցի որոշումն իրականացվում է ըստ առանձին չափաբաժինների: Եթե չափաբաժիններով կազմակերպված գնման ընթացակարգի շրջանակում`

ա. մասնակիցը հայտ ներկայացնում է մեկից ավելի չափաբաժինների համար, ապա կարող է ներկայացնել` ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի համար առանձին, այնպես էլ` մեկ հայտի ապահովում` բոլոր չափաբաժինների համար: Մեկ հայտի ապահովում ներկայացվելու դեպքում դրա գումարը հաշվարկվում է ներկայացված չափաբաժինների գնային առաջարկների հանրագումարի նկատմամբ: Եթե հանրագումարը գերազանցում է գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, սակայն ըստ առանձին չափաբաժինների ներկայացված գնային առաջարկները չեն գերազանցում այդ չափը, ապա հայտի ապահովում չի ներկայացվում,

բ. մասնակիցն ընտրված է ճանաչվում մեկից ավելի չափաբաժինների մասով, ապա կարող է ներկայացնել` ինչպես յուրաքանչյուր չափաբաժնի համար առանձին, այնպես էլ` մեկ պայմանագրի ապահովում` բոլոր չափաբաժինների համար: Մեկ պայմանագրի ապահովում ներկայացվելու դեպքում դրա գումարը հաշվարկվում է պայմանագրի ընդհանուր գնի նկատմամբ: Եթե պայմանագրի ընդհանուր գինը գերազանցում է գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, սակայն ըստ առանձին չափաբաժինների գները չեն գերազանցում այդ չափը, ապա ապահովումը կարող է ներկայացվել միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ կանխիկ փողի ձևով,

գ. մասնակիցը հրաժարվում է որևէ չափաբաժնից կամ պայմանագիր կնքելուց, կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից, ապա հայտի ապահովումը վճարվում է միայն այդ չափաբաժնի նկատմամբ հաշվարկված ապահովման չափով,

դ. կնքված պայմանագիրը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով որևէ չափաբաժնի մասով լուծվում է, ապա պայմանագրի ապահովումը վճարվում է միայն այդ չափաբաժնի նկատմամբ հաշվարկված գումարի չափով.

19) եթե մասնակիցը օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված ցուցակներում ներառվել է հայտը ներկայացնելու օրվանից հետո, ապա նրա տվյալ հայտը ենթակա չէ մերժման.

20) եթե մասնակցի` հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու և (կամ) որակավորման չափանիշները բավարարելու մասին հայտով ներկայացված հայտարարությունները որակվում են որպես իրականությանը չհամապատասխանող կամ մասնակիցը կամ առաջին տեղ զբաղեցրած մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում.

21) եթե գնման ընթացակարգը կազմակերպվում է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, ապա մասնակիցը հայտի ապահովում չի ներկայացնում.

22) հայտերի գնահատումն իրականացվում է դրանց ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրվանից հաշված մինչև հինգ, իսկ առաջին տեղը զբաղեցրած մասնակցի ներկայացրած փաստաթղթերի գնահատումը` դրանք ներկայացվելու օրվանից հաշված մինչև տաս աշխատանքային օրվա ընթացքում: Եթե գնման ընթացակարգի չափաբաժինների քանակը գերազանցում է յոթանասունհինգ չափաբաժինը, ապա հայտերի գնահատումն իրականացվում է դրանց ներկայացման վերջնաժամկետը լրանալու օրվանից հաշված մինչև տասներկու, իսկ առաջին տեղը զբաղեցրած մասնակցի ներկայացրած փաստաթղթերի գնահատումը` դրանք ներկայացվելու օրվանից հաշված մինչև տասնյոթ աշխատանքային օրվա ընթացքում:

(32-րդ կետը փոփ. 08.02.18 թիվ 104-Ն որոշում)

33. Պայմանագրով (նախագծով) սահմանվում է նաև, որ`

i

1) պայմանագրի կողմը պատասխանատվություն է կրում գործակալի կամ ենթակապալառուի պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար.

2) պայմանագրի կատարման ընթացքում գործակալի կամ ենթակապալառուի փոփոխման դեպքում պայմանագրի կողմը գրավոր տեղեկացնում է պատվիրատուին` տրամադրելով գործակալության կամ ենթակապալի պայմանագրի պատճենը և դրա կողմ հանդիսացող անձի տվյալները` փոփոխությունը կատարվելու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում.

3) համատեղ գործունեության (կոնսորցիում) դեպքում մասնակիցները կրում են համատեղ և համապարտ պատասխանատվություն: Ընդ որում, կոնսորցիումի անդամի կոնսորցիումից դուրս գալու դեպքում կոնսորցիումի հետ պատվիրատուի կնքած պայմանագիրը միակողմանիորեն լուծվում է, և կոնսորցիումի անդամների նկատմամբ կիրառվում են պայմանագրով նախատեսված պատասխանատվության միջոցները.

4) պայմանագիր կնքած անձի (կատարողի) ստանձնած պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պայմանագրով սահմանվում են տույժեր և տուգանքներ: Տուգանքի չափը չի կարող պակաս լինել պայմանագրի ընդհանուր գնի 0,5 տոկոսից, իսկ տույժերի չափը` 0,05 տոկոսից: Տույժը հաշվարկվում է օրացուցային օրերով` պայմանագրի չկատարված մասի գնի նկատմամբ: Պայմանագիրն օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա կնքված լինելու դեպքում տուգանքը հաշվարկվում է պայմանագրի գնի այն մասի նկատմամբ, որի համար տվյալ տարվա ընթացքում հատկացվել են ֆինանսական միջոցներ և կնքվել է համաձայնագիր.

5) գնումների դիմաց վճարումներ իրականացնելիս` պայմանագրով նախատեսված հիմքերի առկայության դեպքում պատվիրատուն պարտավոր է ապահովել պայմանագրի կողմի նկատմամբ տույժերի ու տուգանքների հաշվարկումը և հաշվանցումը վճարվելիք գումարների հետ.

6) եթե շինարարական ծրագրերի կատարման արդյունքի կամ դրա առանձին բաղադրիչի համար սահմանված երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել կատարված աշխատանքների թերություններ, ապա կապալառուն պարտավոր է իր հաշվին` պատվիրատուի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում վերացնել թերությունները.

7) նախագծային փաստաթղթեր չպահանջող շինարարական ծրագրերի կամ հիմնական միջոց հանդիսացող ապրանքների գնման դեպքում երաշխիքային ժամկետ է սահմանվում պատվիրատուի կողմից աշխատանքը կամ ապրանքն ընդունվելու օրվան հաջորդող օրվանից առնվազն 365 օրացուցային օրը: Եթե երաշխիքային ժամկետի ընթացքում ի հայտ են եկել կատարված աշխատանքի կամ մատակարարված ապրանքի թերություններ, ապա պայմանագրի կողմը պարտավոր է իր հաշվին` պատվիրատուի կողմից սահմանված ողջամիտ ժամկետում վերացնել թերությունները.

8) այն դեպքում, երբ օրենքով նախատեսված կարգով օրենքի պահանջների կատարման նկատմամբ հսկողության կամ վերահսկողության կամ բողոքների քննության արդյունքում արձանագրվում է, որ գնման գործընթացում, մինչև պայմանագրի կնքումը, պայմանագրի կողմը ներկայացրել է կեղծ փաստաթղթեր (տեղեկություններ և տվյալներ), կամ վերջինիս ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշումը չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, ապա այդ հիմքերն ի հայտ գալուց հետո պատվիրատուն իրավունք ունի միակողմանիորեն լուծելու պայմանագիրը, եթե արձանագրված խախտումները մինչև պայմանագրի կնքումը հայտնի լինելու դեպքում գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն հիմք կհանդիսանային պայմանագիրը չկնքելու համար: Ընդ որում, պատվիրատուն չի կրում պայմանագրի միակողմանի լուծման հետևանքով պայմանագրի կողմի համար առաջացող վնասների կամ բաց թողնված օգուտի ռիսկը, իսկ վերջինս պարտավոր է Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով փոխհատուցել իր մեղքով պատվիրատուի կրած վնասներն այն ծավալով, որի մասով պայմանագիրը լուծվել է.

9) պայմանագիրը չի կարող փոփոխվել կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման հետևանքով կամ ամբողջությամբ լուծվել` կողմերի փոխադարձ համաձայնությամբ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցման դեպքերի: Ընդ որում, պայմանագրի կողմերի պարտավորությունների մասնակի չկատարման կամ ամբողջությամբ լուծման կողմերի փոխադարձ համաձայնությունն անհրաժեշտ է ձեռք բերել` նախքան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տվյալ գնումը կատարելու համար անհրաժեշտ ֆինանսական հատկացումների նվազեցումը: Ընդ որում, արգելվում է միևնույն բյուջետային տարվա ընթացքում նույն ապրանքի, աշխատանքի կամ ծառայության ձեռքբերման նպատակով նախատեսել ֆինանսական միջոցներ.

10) նախագծային փաստաթղթերի մշակման ժամանակ նախագծողը`

i

ա. նախագծման համար հիմք հանդիսացող նախագծային առաջադրանքների տեխնիկական բնութագրերը կազմում է օրենքի 13-րդ հոդվածի պահանջներին համապատասխան,

բ. ներկայացնում է կապալի օբյեկտի, դրա առանձին մասերի (կոնստրուկցիաներ և այլն) և օգտագործված նյութերի երաշխիքային ժամկետներին ներկայացվող նվազագույն պահանջները,

գ. ներկայացնում է շինարարական ծրագրի կատարման համար անհրաժեշտ լիցենզիային, տեխնիկական միջոցներին և աշխատանքային ռեսուրսներին ներկայացվող պահանջները,

դ. պատվիրատուին նախագծային փաստաթղթերը ներկայացնում է թղթային և էլեկտրոնային տարբերակներով,

ե. ներկայացնում է ըստ աշխատանքների առանձին տեսակների կատարման օրացուցային ժամանակացույցը.

11) շինարարական ծրագրերի կատարման ընթացքում նախագծային շեղումներ առաջանալու դեպքում նախագծողը պատվիրատուին վճարում է տուգանք` յուրաքանչյուր արձանագրված շեղման հետևանքով առաջացած կորստի չափով: Ընդ որում`

ա. շեղում է համարվում աշխատանքների կատարման ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված և փորձաքննական եզրակացություն ունեցող նախագծային փաստաթղթերի ամփոփ նախահաշվով չնախատեսված աշխատանքների ծախսերի համար նախատեսված չափը` ներառյալ ավելացված արժեքի հարկը, գերազանցող լրացուցիչ ծավալի աշխատանքների ի հայտ գալը, իսկ տուգանքի չափը հավասար է լրացուցիչ ծավալի աշխատանքների չափին,

բ. կորուստ են համարվում նախագծային այնպիսի շեղումները, որոնք հանգեցնում են փաստացի կատարված աշխատանքների փոփոխմանը (քանդման, վերակառուցման և այլն) և լրացուցիչ աշխատանքների կատարմանը, իսկ տուգանքի չափը հավասար է կորստի և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված ու փորձաքննական եզրակացություն ունեցող նախագծային փաստաթղթերի աշխատանքների ամփոփ նախահաշվով չնախատեսված աշխատանքների ծախսերի համար նախատեսված չափը` ներառյալ ավելացված արժեքի հարկը, գերազանցող լրացուցիչ ծավալի աշխատանքների հանրագումարի չափին.

i

12) եթե պայմանագիրը կնքվել է օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, սակայն տվյալ տարում նախատեսված չեն կամ նախատեսված են ավելի քիչ ֆինանսական միջոցներ, քան պայմանագրի գինն է, ապա պայմանագրում նախատեսվում է, որ հետագայում ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումն իրականացվում են համաձայնագիր կնքելու միջոցով: Եթե պայմանագրի կատարման համար հատկացված ֆինանսական միջոցների չափը գերազանցում է գնումների բազային միավորի յոթանասունապատիկը, ապա պատվիրատուի կողմից համաձայնագիր կնքվում է, եթե պայմանագիր կնքած անձի կողմից տուժանքի ձևով ներկայացված ապահովումը` նախատեսված ֆինանսական միջոցների չափով, փոխարինվում է բանկային երաշխիքով կամ կանխիկ փողով` հաշվի առնելով սույն կարգի 32-րդ կետի 18-րդ ենթակետի «բ» պարբերության պահանջները: Ընդ որում, պայմանագրի կողմը համաձայնագիրը կնքում, իսկ ապահովման փոխարինման դեպքում նաև նոր ապահովումը պատվիրատուին ներկայացնում է համաձայնագիր կնքելու մասին ծանուցումն ստանալու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում: Հակառակ դեպքում պայմանագիրը պատվիրատուի կողմից միակողմանիորեն լուծվում է.

13) շինարարական ծրագրի կատարման որակի նկատմամբ տեխնիկական հսկողություն իրականացնող անձի հետ կնքվող պայմանագրով նախատեսվում են կապալի օբյեկտի և դրա առանձին մասերի երաշխիքային ժամկետները, և սահմանվում է, որ եթե այդ ժամկետի ընթացքում ի հայտ են եկել թերություններ, ապա տեխնիկական հսկողություն իրականացնող անձը պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատվիրատուին վճարում է տուգանք` հայտնաբերված թերության վերացման համար կապալառուի կամ պատվիրատուի կողմից իրականացված փաստացի ծախսերի չափով.

14) պայմանագրի կատարման ապահովում ներկայացրած անձը պարտավոր է ապահովման գործողության ընթացքում լուծարման կամ սնանկացման գործընթաց սկսելու դեպքում դրա մասին նախապես գրավոր տեղեկացնել պատվիրատուին.

15) եթե պատվիրատուն պայմանագրով սահմանված ժամկետում չի ընդունում պայմանագրի արդյունքը կամ չի մերժում, ապա այն համարվում է ընդունված, և պայմանագրով սահմանված վերջնաժամկետին հաջորդող աշխատանքային օրը պատվիրատուն պայմանագրի կողմին է տրամադրում իր կողմից հաստատված հանձնման-ընդունման արձանագրությունը: Ընդ որում, պայմանագրի արդյունքը պատվիրատուին հանձնելու փաստն ամրագրվում է երկկողմ հաստատված փաստաթղթով` նշելով փաստաթղթի կազմման ամսաթիվը.

16) պայմանագիր կնքած անձի կողմից ստանձնած պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հիմքով պայմանագիրն ամբողջությամբ կամ մասնակի միակողմանի լուծելու մասին ծանուցումը պատվիրատուն հրապարակում է տեղեկագրում` նշելով հրապարակման ամսաթիվը: Պայմանագիր կնքած անձը համարվում է պայմանագիրը միակողմանի լուծելու մասին պատշաճ ծանուցված` ծանուցումը տեղեկագրում հրապարակվելուն հաջորդող օրվանից.

17) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին պարտավորություններ առաջացնող գնումների դեպքում պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքների և պարտականությունների կատարման պայման է այդ գործարքի` լիազորված մարմնի կողմից հաշվառված լինելու հանգամանքը` բացառությամբ սույն կարգի 23-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված ցուցակի 1-ին, 2-րդ, 3-րդ, 10-րդ, 12-րդ, 13-րդ, 14-րդ, 18-րդ, 19-րդ և 21-րդ կետերով նախատեսված գնումների:

(33-րդ կետը փոփ. 08.02.18 թիվ 104-Ն որոշում)

34. Գնումների մասին հայտարարության և հրավերի կամ նախաորակավորման մասին հայտարարության տեքստերը հաստատվելու օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում քարտուղարը`

1) գնումների մասին հայտարարության և հրավերի կամ նախաորակավորման մասին հայտարարության տեքստերը, իսկ շինարարական ծրագրերի գնման դեպքում նաև շինարարական ծրագրի նախահաշիվը` ներառյալ ըստ առանձին աշխատանքների տեսակների կատարման արժեքները, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով հրապարակում է տեղեկագրում.

2) գնման ընթացակարգը թղթային եղանակով կազմակերպվելու դեպքում հրավերն էլեկտրոնային եղանակով ուղարկում է տվյալ գնման ընթացակարգի հնարավոր մասնակցին (մասնակիցներին), եթե գնումը կատարվում է օրենքի 23-րդ հոդվածով նախատեսված ընթացակարգով, իսկ սույն կարգով նախատեսված դեպքերում հրավերը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի սահմանած կարգով հրապարակում է նաև տեղեկագրում.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ձեռնարկում է միջոցներ` պայմանագիր կնքելու համար, եթե գնումը կատարվում է բորսաներից:

35. Գնահատող հանձնաժողովի որոշմամբ` քարտուղարը լրացուցիչ միջոցներ է ձեռնարկում պայմանագրի կնքման նպատակով մասնակիցների շրջանակի ընդլայնման և նրանց միջև մրցակցության խրախուսման նպատակով` գնման գործընթացի մասին տեղեկությունները`

1) գնումների կամ նախաորակավորման մասին հայտարարությունը հրապարակում է նաև զանգվածային լրատվության, այդ թվում` այլ էլեկտրոնային միջոցներով.

2) հրավերը տրամադրում (ուղարկում) է գնահատող հանձնաժողովի կողմից որոշված գնման գործընթացի հնարավոր մասնակիցներին:

36. Փաստաթղթային ձևով հրավեր ստանալու համար մասնակիցը պատվիրատուին ներկայացնում է գրավոր դիմում: Փաստաթղթային ձևով հրավեր ստանալու մասին դիմումի հետ միասին ներկայացվում է նաև հրավեր տրամադրելու համար պահանջվող գումարի վճարված լինելը հավաստող` բանկի կողմից տրված փաստաթղթի պատճենը, եթե գնումների մասին հայտարարությամբ փաստաթղթային ձևով հրավերի տրամադրման համար նախատեսված է վճար: Պատվիրատուն ապահովում է փաստաթղթային ձևով հրավերի տրամադրումն այդպիսի պահանջի ստացմանը հաջորդող աշխատանքային օրը: Էլեկտրոնային ձևով հրավեր տրամադրելու պահանջի դեպքում պատվիրատուն անվճար ապահովում է հրավերի` էլեկտրոնային ձևով տրամադրումը դիմումն ստանալու օրվան հաջորդող աշխատանքային օրվա ընթացքում:

37. Հրավերի պատճենահանման և առաքման հետ կապված ծառայությունների մատուցման նպատակով պատվիրատուն կնքում է ծառայությունների մատուցման մասին պայմանագիր, եթե այդ աշխատանքները չեն կատարվում պատվիրատուի ռեսուրսների հաշվին:

 

-----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.05.2017
N 526-Ն
Որոշում