Սեղմել Esc փակելու համար:
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿ ...

 

 

040.0526.220517

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 մայիսի 2017 թվականի N 526-Ն

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 10-Ի N 168-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

7) մասնակիցների` օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված «Մասնագիտական փորձառություն» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`

ա. հրավերով պահանջվում է, որ մասնակիցը հայտով ներկայացնի հայտարարություն այն մասին, որ հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող երեք տարվա ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է համանման (նմանատիպ) առնվազն մեկ պայմանագիր: Նախկինում կատարված պայմանագիրը (կամ պայմանագրերը) գնահատվում է (կամ գնահատվում են) նմանատիպ, եթե դրա (դրանց) շրջանակներում մատակարարված ապրանքների և մատուցված ծառայությունների ծավալը (կամ հանրագումարային ծավալը) գումարային արտահայտությամբ պակաս չէ գնման ընթացակարգն սկսելու տարում տվյալ գնման առարկայի մասով, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող գնումների, հանրապետական գործադիր մարմինների մեջ ամենամեծ ծավալն ունեցող պատվիրատուի գնումների պլանով նախատեսված ընդհանուր գումարի (այսուհետ` ընդհանուր գումար) երեսուն տոկոսից,

բ. առաջին տեղն զբաղեցրած մասնակիցը, որպես սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված որակավորման չափանիշը հիմնավորող փաստաթուղթ, ներկայացնում է նախկինում կատարած պայմանագրի (պայմանագրերի) և դրա հաշիվ-ապրանքագրերի պատճենները, իսկ այդ պայմանագրի պատշաճ կատարումը գնահատելու համար` տվյալ պայմանագրի կողմերի հաստատած` պայմանագրի սահմանված ժամկետում կատարումը հավաստող ակտի (հանձնման-ընդունման արձանագրություն և այլն) կամ տվյալ պայմանագրի կատարումն ընդունած կողմի գրավոր հավաստումը,

գ. մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե նա ապահովում է սույն ենթակետով նախատեսված պահանջները.

8) մասնակիցների, օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված «Տեխնիկական միջոցներ» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`

ա. հրավերով պահանջվում է, որ մասնակիցն իր հայտով ներկայացնի հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների առկայության մասին,

բ. մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե նա ապահովում է սույն ենթակետով նախատեսված պահանջները.

9) մասնակիցների` օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով նախատեսված «Ֆինանսական միջոցներ» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`

ա. հրավերով պահանջվում է, որ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող մասնակիցը, բացառությամբ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց, իր հայտով ներկայացնում է հայտարարություն այն մասին, որ իր կողմից հայտը ներկայացվելուն նախորդող`

- երեք հաշվետու տարվա համախառն եկամտի հանրագումարը պակաս չէ ընդհանուր գումարից,

- հաշվետու տարվա ընթացքում պարտավորությունների հաշվեկշռային արժեքը չի գերազանցել ակտիվների հաշվեկշռային արժեքը,

բ. եթե մասնակիցը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ կամ եթե մասնակիցն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձ է, ապա մասնակիցը հայտով միայն հայտարարություն է ներկայացնում պայմանագրի կատարման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայության մասին,

գ. մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե նա ապահովում է սույն ենթակետով նախատեսված պահանջները.

10) մասնակիցների` օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով նախատեսված «Աշխատանքային ռեսուրսներ» չափանիշը գնահատվում է հետևյալ կարգով`

ա. հրավերով պահանջվում է, որ մասնակիցն իր հայտով ներկայացնի հայտարարություն պայմանագրի կատարման համար անհրաժեշտ աշխատանքային ռեսուրսների առկայության մասին,

բ. մասնակցի որակավորումը գնահատվում է բավարար, եթե նա ապահովում է սույն ենթակետով նախատեսված պահանջները.

11) մարմինն ընտրված մասնակցի հետ կնքված գլխավոր պայմանագիրը` այն կնքելուն հաջորդող առաջին աշխատանքային օրը հրապարակում է տեղեկագրում.

12) պատվիրատուն սույն կետի 11-րդ ենթակետում նշված պայմանագրի շրջանակներում գնում կատարելու նպատակով մարմին է ներկայացնում գնում կատարելու գրավոր պահանջ` ներկայացնելով նաև մատակարարման պայմաններն ու ժամկետները, ինչպես նաև վճարման պայմանները.

13) մարմինը կնքված համաձայնագիրը պատվիրատուին տրամադրում է այն կնքելուն հաջորդող առաջին աշխատանքային օրը.

14) եթե պայմանագիր կնքած անձը հրաժարվում կամ զրկվում է համաձայնագիր կնքելու իրավունքից, և`

ա. առկա է սույն կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված պայմանագիրը, ապա համաձայնագիր կնքելու պահանջ ներկայացվում է տվյալ պայմանագրի կնքած անձին,

բ. առկա չէ սույն կետի 6-րդ ենթակետի «բ» պարբերությամբ նախատեսված պայմանագիրը, ապա մարմինը դրա մասին հայտնի դառնալու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրը դրա մասին ծանուցում է պատվիրատուին, որը մարմին ներկայացված գնման պահանջով սահմանված ապրանքները կամ ծառայությունները կարող է ձեռք բերել օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ ենթակետի հիման վրա` մեկ անձից գնման ձևով, պայմանով, որ կնքվելիք պայմանագրով գնման առարկայի գինը չպետք է ավելի լինի գլխավոր պայմանագրով սահմանված գնից:

 

XV. ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

101. Կենտրոնացված կարգով կարող են կազմակերպվել օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» պարբերությամբ նախատեսված պատվիրատուի կառավարման համակարգում գործող պետական (համայնքային) ոչ առևտրային և պետության (համայնքի) հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների (այսուհետ` կազմակերպություն) կարիքների համար կատարվող այն գնումները, որոնք ներառված են պետական կառավարման մարմնի (համայնքի) ղեկավարի (նախարար, մարմնի ղեկավար և այլն) կողմից սահմանված կենտրոնացված կարգով իրականացվող գնումների պլանում:

102. Մինչև յուրաքանչյուր տարվան նախորդող տարվա նոյեմբերի 1-ը կազմակերպության ղեկավարը կազմում և սույն կարգի 101-րդ կետում նշված` իր ընդհանուր կառավարումն իրականացնող լիազորված մարմին (այսուհետ` վերադաս պատվիրատու) է ներկայացնում սույն կարգով սահմանված կարգով հաստատված գնման հայտերը` ըստ գնման առարկայի տեխնիկական բնութագրի, քանակի, մեկ միավորի առավելագույն գնի, մատակարարման վայրի և ժամկետների, վճարման պայմանների, իսկ անհրաժեշտության դեպքում` մատակարարվելիք ապրանքի, կատարվելիք աշխատանքի կամ մատուցվելիք ծառայության որակի գնահատման նպատակով նաև փորձագիտական եզրակացություն ներկայացնելու պահանջի, ինչպես նաև գրավոր համաձայնություն` գնման գործընթացի արդյունքում պայմանագիրը վերադաս պատվիրատուի կողմից կնքելու մասին: Գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկելու նպատակով գնման հայտի հետ միաժամանակ ներկայացվում է նաև գնահատող հանձնաժողովի թեկնածությունը: Վերադաս պատվիրատուն ստացված հայտերի հիման վրա կազմում ու մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը տեղեկագրում հրապարակում է կենտրոնացված կարգով իրականացվող գնումների պլանը: Եթե վերադաս պատվիրատուի կառավարման համակարգում գործում է`

1) հինգ և ավելի կազմակերպություն, ապա յուրաքանչյուր կազմակերպություն ներկայացնում է մեկ թեկնածություն, իսկ գնահատող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են այն հինգ կազմակերպությունների թեկնածուները, որոնց գնումները տվյալ ընթացակարգի շրջանակում ունեն համեմատաբար մեծ տեսակարար կշիռ.

2) հինգից պակաս կազմակերպություն, ապա յուրաքանչյուր կազմակերպություն ներկայացնում է երեք թեկնածություն, իսկ հանձնաժողովի կազմում ընդգրկվում են բոլոր կազմակերպություններից թեկնածուներ` հաշվի առնելով գնահատող հանձնաժողովի անդամների թվին ներկայացվող սահմանափակումները.

3) գնահատող հանձնաժողովի նախագահ է նշանակվում այն կազմակերպության ներկայացուցիչը, որի կարիքների համար կատարվող գնումը տվյալ ընթացակարգի շրջանակում ունի ամենամեծ տեսակարար կշիռը:

103. Կենտրոնացված կարգով իրականացվող գնումների պլանում ներառված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների` Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան` գնման գործընթացները կազմակերպում է վերադաս պատվիրատուն: Ընդ որում, հնարավորության դեպքում մեկ վարչատարածքային միավորումում գտնվող կազմակերպությունների կարիքների համար գնվելիք ապրանքները, աշխատանքները և ծառայությունները համախմբվում են մեկ չափաբաժնում կամ չափաբաժինները ձևավորվում են հաշվի առնելով առանձին կազմակերպությունների կարիքները: Գնման ընթացակարգի ընտրությունն իրականացնում է վերադաս պատվիրատուն` հիմք ընդունելով օրենքի և սույն կարգի պահանջները` բացառությամբ մեկ անձից գնում կատարելու գործընթացի: Եթե ընտրված գնման ձևով գործընթացը վերադաս մարմնի կարիքների համար գնումների կատարման դեպքում իրականացվում է էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով, ապա այդ ընթացակարգը ևս կազմակերպվում է այդ համակարգի միջոցով:

104. Կենտրոնացված կարգով գնումների կազմակերպումը, պայմանագրերի կնքումը, պայմանագրերի արդյունքների ընդունումը և դրանց դիմաց վճարումների կատարումն իրականացվում է սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան, հաշվի առնելով, որ յուրաքանչյուր կազմակերպության կարիքի բավարարման համար ընտրված մասնակցի հետ վերադաս պատվիրատուն կնքում է առանձին պայմանագիր, որով պատվիրատուի (գնորդի) իրավունքների ու պարտականությունների իրականացումը վերապահվում է տվյալ կազմակերպությանը:

 

XVI. ՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

105. Պետության համար պարտավորություններ առաջացնող գնումների գործարքների հաշվառման նպատակով պատվիրատուի ղեկավարն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով լիազորված մարմին է ներկայացնում գնման գործընթացի մասին հաշվետվություն (այսուհետ` հաշվետվություն), որի ձևը, հաշվետվության հիման վրա գործարքների հաշվառման կարգը, ինչպես նաև այն դեպքերը, երբ պայմանագրի պատճենը հաշվետվության անբաժան մասն է, սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:

106. Հաշվետվությունը լիազորված մարմնին չներկայացնելը կամ նրա կողմից ներկայացված հաշվետվության մեջ Գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների նկատմամբ անհամապատասխանություն արձանագրելը կամ արձանագրված անհամապատասխանության վերաբերյալ պատվիրատուի կողմից ներկայացված պարզաբանումը չընդունելը հանգեցնում են տվյալ գնման պայմանագրի ֆինանսավորման կասեցմանը` մինչև արձանագրությունը կամ ընդունելի պարզաբանումը ներկայացնելը կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից համապատասխան որոշման ընդունումը:

107. Պետության կամ համայնքների համար պարտավորություններ առաջացնող գնումների դեպքում պատվիրատուն պայմանագիր կնքելու կամ դրանում փոփոխություն կատարելու օրվանից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում լիազորված մարմին է ներկայացնում պայմանագրից քաղվածք (այսուհետ` քաղվածք), որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:

 

XVII. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ

 

108. Պայմանագրի կատարման նկատմամբ նախնական հսկողությունն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանումը: Պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքներն ընդունվում են պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի և գնման պայմանագիր կնքած անձի միջև հանձնման-ընդունման արձանագրության (այսուհետ` արձանագրություն) ստորագրմամբ, որի ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը:

109. Արձանագրությունն ստորագրվում է, եթե առկա է պատասխանատու ստորաբաժանման գնման հայտը նախագծած ներկայացուցչի (ներկայացուցիչների) գրավոր դրական եզրակացությունը: Սույն կետում նշված անձը պայմանագրի կամ դրա մի մասի կատարման արդյունքների վերաբերյալ տալիս է դրական եզրակացություն, եթե մատակարարված ապրանքը, կատարված աշխատանքը կամ մատուցված ծառայությունը համապատասխանում են պայմանագրի պայմաններին: Պայմանագրով սահմանված ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման ժամկետների խախտման դեպքերում տրվում է դրական եզրակացություն, եթե պատվիրատուի կողմից չի ընդունվում պայմանագիրը լուծելու մասին որոշում: Բացասական եզրակացություն տալու դեպքում պատասխանատու ստորաբաժանումը երկու աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին գրավոր հայտնում է պատվիրատուի ղեկավարին` ներկայացնելով առաջարկություններ պայմանագրի կողմի նկատմամբ ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ: Նման դեպքում պատվիրատուի ղեկավարը ներկայացված առաջարկություններին համապատասխան ձեռնարկում է միջոցներ` հարցի կարգավորման համար:

110. Էլեկտրոնային եղանակով իրականացվող գնումների դեպքում պայմանագրի կատարման արդյունքի ընդունման հետ կապված սույն բաժնով սահմանված գործողություններն իրականացվում են էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով, հաշվի առնելով հետևյալ առանձնահատկությունները`

1) պայմանագրի կամ դրա մի մասի ընդունման նպատակով պայմանագիր կնքած անձը դրանով սահմանված ժամկետում էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով պատվիրատուի ղեկավարին է տրամադրում իր կողմից հաստատված հանձնման-ընդունման արձանագրությունը: Պատվիրատուի ղեկավարը հանձնման-ընդունման արձանագրությունն ստանալուն հաջորդող աշխատանքային օրը, նույն համակարգի միջոցով տրամադրում է պատասխանատու ստորաբաժանմանը.

2) սույն կետի 1-ին ենթակետում նշված հանձնման-ընդունման արձանագրությունն ստանալուց հետո պատասխանատու ստորաբաժանման` գնման հայտը նախագծած ներկայացուցիչն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով պատասխանատու ստորաբաժանման ղեկավարին է տրամադրում էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված պայմանագրի կամ դրա մի մասի կատարման վերաբերյալ եզրակացություն.

3) եթե պատասխանատու ստորաբաժանման` գնման հայտը նախագծած ներկայացուցչի կողմից տրվել է`

ա. դրական եզրակացություն, ապա եզրակացությունն ստանալու օրը պատասխանատու ստորաբաժանման ղեկավարն էլեկտրոնային ստորագրությամբ հաստատում և էլեկտրոնային համակարգի միջոցով պատվիրատուի ղեկավարին է ուղարկում հանձնման-ընդունման արձանագրությունը և եզրակացությունը, որոնք վերջինս 1 աշխատանքային օրվա ընթացքում համակարգի միջոցով տրամադրում է պայմանագիր կնքած անձին,

բ. բացասական եզրակացություն, ապա եզրակացությունն ստանալու օրը պատասխանատու ստորաբաժանման ղեկավարը եզրակացությունը և իր կողմից չհաստատված հանձնման-ընդունման արձանագրությունն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով տրամադրում է պատվիրատուի ղեկավարին, որոնք վերջինս մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է պայմանագիր կնքած անձին:

111. Սույն կարգի 109-րդ կետով նախատեսված գրավոր եզրակացության ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը: Ընդ որում`

1) պայմանագրի շրջանակում մատակարարված ապրանքի, կատարված աշխատանքի կամ մատուցված ծառայության` հաշվապահական ձևակերպման հիմքը պայմանագրով նախատեսված պահանջներին համապատասխանության մասին գրավոր եզրակացության հիման վրա պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից հաստատված արձանագրության առկայությունն է, իսկ մատակարարված ապրանքների պահեստ մուտքագրումը պահեստի պատասխանատուն իրականացնում է պատասխանատու ստորաբաժանման կողմից հաստատված արձանագրության պատճենի (ներառյալ գրավոր եզրակացության), իսկ ապրանքների գնման դեպքում նաև ապրանքի ամբողջական նկարագիրը պարունակող փաստաթղթի, պատճենի հիման վրա, որը վերջինիս տրամադրվում է դրա կազմման օրը.

2) պատասխանատու ստորաբաժանումն արձանագրության, ներառյալ գրավոր եզրակացության, իսկ ապրանքների դեպքում նաև պահեստ մուտքագրման օրդերի պատճեններն այն կազմելու օրը գրավոր տրամադրում է պատվիրատուի ֆինանսական ծառայությանը:

112. Շինարարական ծրագրերի գնման դեպքում կիրառվում են նաև հետևյալ պայմանները`

1) կապալառուի կողմից շինարարության ավարտի մասին տեղեկություն ստանալուց հետո պատվիրատուի ղեկավարը ձեռնարկում է միջոցներ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված հանձնաժողով ձևավորելու և կատարված աշխատանքներն ընդունելու համար.

2) պայմանագրի կատարման արդյունքը համարվում է ամբողջությամբ ընդունված պետական կառավարման մարմնի ղեկավարի` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգով ձևավորված հանձնաժողովի (այսուհետ` ընդունող հանձնաժողով) կողմից կատարված աշխատանքներն ընդունվելու դեպքում.

3) մինչև ավարտված շինարարական օբյեկտի ընդունումը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 9-ի N 596-Ն որոշմանը համապատասխան ստեղծված հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փաստագրում է ավարտված շինարարության օբյեկտը և կազմում օբյեկտը շահագործման ընդունող հանձնաժողովի ակտ.

4) սույն կետի 3-րդ ենթակետում նշված ակտը սահմանված կարգով ստանալուց հետո պատասխանատու ստորաբաժանումն ստուգում է ավարտված շինարարական օբյեկտի (կատարված աշխատանքների) համապատասխանությունը պայմանագրի պահանջներին և, եթե կատարված աշխատանքը`

ա. համապատասխանում է պայմանագրի պայմաններին, ապա ստորագրվում է պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու մասին հանձնման-ընդունման ավարտական արձանագրություն,

բ. չի համապատասխանում պայմանագրի պայմաններին, ապա արձանագրություն չի ստորագրվում.

5) մինչև սույն կետով նախատեսված պայմանագրի կատարման արդյունքն ընդունելու մասին հանձնման-ընդունման ավարտական արձանագրությունն ստորագրելը` պատվիրատուն չի վճարում կապիտալ շինարարության համար կատարված աշխատանքների ընդհանուր գումարի հինգ տոկոսը, իսկ տարաժամկետ վճարելու դեպքում` վերջին վճարման գումարը, որը չի կարող պակաս լինել կապիտալ շինարարության համար կատարված աշխատանքների ընդհանուր գումարի հինգ տոկոսից:

 

XVIII. ԳՆՈՒՄՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

113. Պետության կամ համայնքի կարիքների համար կատարվող գնման դիմաց վճարում կատարելու նպատակով արձանագրությունն ստորագրվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն վճարման հանձնարարագիրը (այսուհետ` վճարման հանձնարարագիր) և արձանագրության պատճենը մուտքագրում է լիազորված մարմնի գանձապետական համակարգ: Պետության կամ համայնքի կարիքների համար չկատարվող գնման դիմաց վճարումը կատարվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում:

114. Եթե պայմանագրով նախատեսված է կանխավճար, ապա`

1) կանխավճարը հատկացնելու համար լիազորված մարմնի գանձապետական համակարգ է մուտքագրվում վճարման հանձնարարագիրը և կանխավճարի ապահովման առկայությունը հավաստող փաստաթղթի պատճենը.

2) կանխավճարի մարումն իրականացվում է արձանագրությունների հիման վրա կատարվող վճարումներից նվազեցումներ (պահումներ) կատարելու ձևով: Յուրաքանչյուր դեպքում նվազեցվող (կանխավճարի մարվող) գումարի չափը որոշվում է պայմանագրի ընդհանուր գնի նկատմամբ վճարվող գումարի համամասնությամբ:

115. Սույն կարգի համաձայն ներկայացված փաստաթղթերի հիման վրա լիազորված մարմինը տվյալ վճարումը կատարելու համար պայմանագրով սահմանված վերջնաժամկետից երեք աշխատանքային օրվա ընթացքում կատարում է վճարում:

116. Լիազորված մարմինը սույն կարգի համաձայն վճարումն իրականացնելուց հետո կատարված գործարքի մասին հաշվետիրոջը տալիս է դրա գանձապետական հաշվից քաղվածք:

 

XIX. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՎՃԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

 

117. Բողոքարկման վճարը բողոք ներկայացրած անձը վճարում է այդ նպատակով լիազորված մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվին:

118. Բողոքը, այդ թվում` մասնակի, բավարարվելու մասին բողոքարկման խորհրդի կողմից ընդունված որոշումը տեղեկագրում հրապարակվելուն հաջորդող աշխատանքային օրը տվյալ բողոքը քննած և որոշում ընդունած բողոքարկման խորհրդի անդամը գրավոր լիազորված մարմնին է տրամադրում բողոքարկման վճարը կատարած լինելը հավաստող փաստաթղթի պատճենը և այն բանկի անվանումը և հաշվեհամարը, որին պետք է փոխանցվի վերադարձվող գումարը: Լիազորված մարմինը սույն կետում նշված փաստաթղթի պատճենն ստանալու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում բողոքարկման վճարը հետ է փոխանցում այն վճարած անձին` ներկայացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով:

(118-րդ կետը փոփ. 08.02.18 թիվ 104-Ն որոշում)

 

XX. ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԻՆՔ

 

119. Գնումների հետ կապված հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենսդրության իմաստով`

1) ֆիզիկական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք միևնույն ընտանիքի անդամ են, կամ վարում են ընդհանուր տնտեսություն, կամ համատեղ ձեռնարկատիրական գործունեություն, կամ գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.

2) ֆիզիկական և իրավաբանական անձինք համարվում են փոխկապակցված, եթե նրանք գործել են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից կամ եթե տվյալ ֆիզիկական անձը կամ նրա ընտանիքի անդամը հանդիսանում է`

ա. տվյալ իրավաբանական անձի բաժնետոմսերի տասը տոկոսից ավելիին տնօրինող մասնակից,

բ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևով իրավաբանական անձի որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող անձ,

գ. տվյալ իրավաբանական անձի խորհրդի նախագահ, խորհրդի նախագահի տեղակալ, խորհրդի անդամ, գործադիր տնօրեն, նրա տեղակալ, գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող կոլեգիալ մարմնի նախագահ, անդամ,

դ. իրավաբանական անձի այնպիսի աշխատակից, որն աշխատում է գործադիր տնօրենի անմիջական ղեկավարության ներքո կամ իրավաբանական անձի կառավարման մարմինների կողմից որոշումների ընդունման հարցում որևէ էական ազդեցություն ունի.

3) ֆիզիկական անձի կարգավիճակ չունեցող մասնակիցները համարվում են փոխկապակցված, եթե`

ա. տվյալ անձը քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի, այսուհետ` բաժնետոմս) տասը և ավելի տոկոսին, կամ իր մասնակցության ուժով կամ տվյալ անձանց միջև կնքված պայմանագրին համապատասխան հնարավորություն ունի կանխորոշել մյուսի որոշումները,

բ. նրանցից մեկի ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի տասը տոկոսից ավելիին տիրապետող կամ օրենքով չարգելված այլ ձևով նրա որոշումները կանխորոշելու հնարավորություն ունեցող մասնակիցը (բաժնետերը) և (կամ) մասնակիցները (բաժնետերերը) կամ նրանց ընտանիքի անդամները (եթե մասնակիցը ֆիզիկական անձ է) իրավունք ունեն ուղղակի կամ անուղղակի կերպով տիրապետել (այդ թվում` առուվաճառքի, հավատարմագրային կառավարման, համատեղ գործունեության պայմանագրերի, հանձնարարականի կամ այլ գործարքների հիման վրա) մյուսի` ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի տասը տոկոսից ավելիին կամ ունեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևով վերջինիս որոշումները կանխորոշելու հնարավորություն,

գ. նրանցից մեկի որևէ կառավարման մարմնի կամ նման պարտականություններ կատարող այլ անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամներից որևէ մեկը միաժամանակ հանդիսանում է մյուս անձի որևէ կառավարման մարմնի անդամ կամ նման պարտականություններ կատարող այլ անձ.

դ. նրանք գործել կամ գործում են համաձայնեցված` ելնելով ընդհանուր տնտեսական շահերից:

120. Սույն կարգի 119-րդ կետի իմաստով ընտանիքի անդամ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ կամ եղբոր ամուսինն ու երեխաները:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2017 թվականի մայիսի 4-ի

N 526-Ն որոշման

 

ՑՈՒՑԱԿ ՓԱԿ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ՄՐՑՈՒՅԹՆԵՐՈՎ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ, ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Ծաղիկներ

2. Ծաղկեզամբյուղներ

3. Ծաղկեպսակ

4. Կացարանի դիտողական քարոզչական վահանակներ

5. Ազգային հերոսների տպագրված պաստառներ

6. Վաշտի (մարտկոցի) կրովի դիտողական քարոզչական լրակազմ

7. Հուշանվերներ

8. Գրքեր

9. Դիտողական քարոզչական ցուցապաստառներ

10. Սկավառակ

11. Զինանշան

12. Դրոշ

13. Պատվոդրոշ

14. Կրծքանշաններ

15. Հոգեբանական օգնության կետի համար անհրաժեշտ աուդիոսարքավորումներ

16. Շախմատ

17. Շաշկի

18. Նարդի

19. Գեղարվեստական նկար

20. Լուսանկար

21. Նկար

22. Տեղեկատվության և ժամանցի սենյակների կահավորման ամփոփ

դաստիարակչական և դիտողական քարոզչության նյութեր

23. Ազգային հերոսների տպագրված պաստառներ մետաղյա հենքով և ամրակներով

24. Ազգային հերոսների պաստառներ

25. Նկարչական-քանդակագործական միջոցներ

26. Այցելուների սենյակի դիտակտիկ վահանակներ

27. Ցուցապաստառներ

28. Ավիավառելանյութ

29. Ավտոբենզին` պրեմիում

30. Ավտոբենզին` ռեգուլյար

31. Ամառային դիզելային վառելանյութ

32. Ձմեռային դիզելային վառելանյութ

33. Յուղեր

34. Քսուքներ

35. Հատուկ հեղուկներ

36. Ավիացիոն յուղեր և քսուքներ

37. Շարժիչի յուղեր

38. Փոխանցման տուփի յուղեր

39. Այլ յուղեր

40. Քսուքներ և հավելանյութեր

41. Հատուկ հեղուկներ

42. Սննդամթերք

43. Հանդերձանք

44. Կոշկեղեն

45. Սպիտակեղեն

46. Անկողնային պարագաներ

47. Հանդերձանքի պարագաներ

48. Ձեռնոցներ

49. Մասնագիտական համազգեստ

50. Վրաններ

51. Պարաններ վրանների համար

52. Մորթե քուրքեր

53. Մորթե կիսավերարկուներ

54. Քնապարկեր

55. Տափաշշեր

56. Տափաշշի շապիկներ

57. Կաթսաներ

58. ՈՒսապարկեր

59. Թիկնոցավրաններ

60. Դաշտային պայուսակներ

61. Հատուկ ակնոցներ

62. ՈՒղեգորգեր

63. Գորգեր

64. Ծառայողական շների վարժեցման համար հատուկ հանդերձանք

65. Ծառայողական ձիերի հանդերձանք

66. ՈՒսադիրներ և տարբերանշաններ

67. Կտորեղեն

68. Լվացքի մեքենա

69. Չորացնող թմբուկներ

70. Արդուկող գլաններ

71. Կենտրոնախույզ մեքենաներ

72. Փոշեկուլ

73. Հեռուստացույց

74. Տեսապրոյեկտոր

75. Ռադիոընդունիչ

76. Պատի ժամացույց

77. Տեսախցիկ

78. Թվային ֆոտոապարատ

79. Ձայնագրող թվային դիկտոֆոն

80. Թերթ հրապարակելու տպագրական լազերային մոնոխրոմ տպիչ

81. Ձայնային սարքավորում

82. Բարձրախոս

83. Հեռախոսային սարքեր

84. Միկրոֆոն

85. Թվային լուսանկարչական ապարատ

86. Զինանշան ժամացույց

87. Տեղեկատվական վահանակներ

88. Նվագարկիչ

89. Երաժշտական կենտրոն

90. Արբանյակային ալեհավաք

91. Ռադիոհանգույց

92. Բեռնատար սայլակներ

93. Կարի մեքենաներ

94. Դաշտային լվացքատուն

95. Դաշտային բաղնիքներ (շարժական)

96. Ախտահանիչ սարքավորումներ

97. Ջրի տարողություններ

98. Կենցաղային էլեկտրական արդուկներ

99. Մկրատներ

100. Կոշկակարի գործիքներ

101. Էլեկտրական կաղապար գլխարկի

102. Սպասարկման և նորոգման նյութեր

103. Հագուստի խոզանակներ

104. Կոշիկի խոզանակներ

105. Կոշիկի մետաղական պայտեր

106. Մետաղական պտուտակներ

107. Ներկեր

108. Սինթետիկ ներկեր

109. Ներկի լուծույթներ

110. Թելեր

111. Ասեղներ

112. Արհեստական կաշիներ

113. Արհեստական կաշիներ

114. Փոկեր

115. Հղկող թղթեր

116. Ամրակներ

117. Երիզներ

118. Քուղեր

119. Հիգիենայի պարագաներ և տնտեսական ապրանքներ

120. Ձեռքի օճառներ

121. Հեղուկ օճառներ

122. Տնտեսական օճառներ

123. Լվացող նյութեր

124. Կոշիկի քսուքներ

125. Հետախուզական հատուկ նշանակության ստորաբաժանումների համազգեստ,

կոշկեղեն, հանդերձանք և գույք

126. Զանգապաններ (գետրիներ)

127. Թաթմաններ

128. Եռատամներ` ճտքավոր կոշիկների

129. Լեռնագնացային հանդերձանք

130. Մուրճ` համապիտանի (ունիվերսալ)

131. Պաշտպանիչ ակնոցներ

132. Գոտի` լեռնագնացի

133. Պաշտպանիչ դիմակ

134. Պարան

135. Ապահովման սեղմակ

136. Կցորդիչով (մուֆտով) կարաբին` լեռնագնացի

137. Կատվիկներ` 12 ատամանոց, հակասառեցվող, պատյանով

138. Սառցահատ

139. Ապահովող համակարգ

140. Ձյունագնաց

141. Իջեցման սարքավորում

142. Ակնոց` լեռնագնացի

143. Բլոկ-ճախարակ` կրկնակի

144. Բլոկ-ճախարակ` սեղմիչով

145. Կարաբին` լեռնագնացային

146. Ժայռակեռիկ

147. Սառցակեռիկ (սառցահորատ)

148. Ծակիչ կեռիկներ

149. Բահ` ձնահյուսի

150. Ժայռամուրճ

151. Սառցամուրճ

152. Ձգօղակ

153. Հաստատուն օղակ

154. Քարհատ ծակիչի բռնակ

155. Բարձրացնող սարքավորում

156. Կցատարրեր

157. Էքստրակտոր

158. Պանամա

159. Մոծակապաշտպան հովանոց

160. Քողարկակոստյում

161. Թիկնոց-ուսնոց

162. Փոքրիկ գորգ` ջերմամեկուսիչ

163. Կաթսա` համակցված

164. Համակցված կաթսայի պատյան

165. Ձայնագրող սարքեր

166. Հրթիռային զորքերի և հրետանու սարքավորումներ

167. Հրետանային կողմնացույց

168. Խորդո անկյունաչափ

169. ՏԲ-16 մարտկոցային ջերմաչափ

170. ԱԿ-3 հրետանային շրջանակ

171. ՄՊԼ-50 քանոն

172. Ստուկիչ հարթաչափ

173. Կվադրանտ

174. Գիշերային և օպտիկական սարքեր

175. Սվին դանակի գոտի

176. ՊՄ ատրճանակի մաքրիչով պատյան

177. Հրետանային զինամթերքի պլաստմասսայե խցան

178. Վառելափայտ

179. Փայտե բրիկետ

180. Շինարարության մեջ օգտագործվող ապրանքներ

181. Կահույք

182. Հաղորդակցման մալուխներ

 

Ծառայություններ

183. Մշակութային միջոցառումների կազմակերպում

184. Էլեկտրասարքավորանքի ընթացիկ նորոգում և պահպանում

185. Գրադարանային ֆոնդի արդիականացում

186. Հացաթխման ծառայություն

187. Սննդի մատուցման ծառայություն

188. Վերանորոգման ծառայություններ

189. Կարի վճարովի ծառայություններ

190. Նորոգման ծառայություններ

191. Լվացքի ծառայություններ

192. Քիմմաքրման ծառայություններ

193. Ավտոդպրոցների կողմից մատուցվող ծառայություններ

194. ՈՒղևորափոխադրող ավտոմեքենաների վարձակալություն

195. Հաղորդակցման և կապի միջոցների նորոգման ծառայություններ

196. ՈՒսումնամարտական, մասնագիտական ձեռնարկների հետ կապված

ծառայություններ

197. Հրթիռահրետանային սպառազինության պահպանման բազայի ազդանշանային

համակարգի սպասարկում

198. Հրթիռահրետանային սպառազինության պահպանման բազայի ազդանշանային

համակարգի տեղադրում

199. Զրահատեխնիկայի և զրահամեքենաների շարժիչների նորոգում

200. Զրահատանկային սպառազինության տեխնիկայի հենարանային սահանիվների

նորոգում

201. Շենքերի մաքրման ծառայություններ

202. Էլեկտրական շարժիչների վերանորոգման և պահպանման ծառայություններ

203. Պոմպերի վերանորոգման և պահպանման ծառայություններ

204. Հեռախոսային ծառայություններ

 

Աշխատանքներ

205. Հեռահաղորդակցության օժանդակ աշխատանքներ

206. Հողանցման կոնտուրների վերականգնման աշխատանքներ

207. Հականեխիչ աշխատանքներ

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.05.2017
N 526-Ն
Որոշում