Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ Վ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

010.0084.010617

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2017 թվականի մայիսի 31-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասում «ղեկավար-նախարարը» բառերը փոխարինել «ղեկավարը» բառով:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 1-ին հավելվածում`

 

1) «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար» տողում «10.00» թիվը փոխարինել «12.00» թվով.

2) «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ» տողի «9.00» թիվը փոխարինել «10.00» թվով.

3) «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ» տողի «8.00» թիվը փոխարինել «8.50» թվով.

4) «ՀՀ կառավարության աշխատակազմ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՀ կառավարության աշխատակազմ  
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար 12.00
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ 10.00
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ 8.50
ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական 10.00
ՀՀ վարչապետի վերահսկողական ծառայության ղեկավար 9.50
ՀՀ վարչապետի խորհրդական 9.50
ՀՀ վարչապետի ավագ օգնական 8.50
ՀՀ վարչապետի օգնական 8.00»:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 2-րդ հավելվածում`

 

1) «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդական» տողի «4.50» թիվը փոխարինել «5.50» թվով.

2) «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական» տողի «4.00» թիվը փոխարինել «4.50» թվով.

3) «ՀՀ կառավարության աշխատակազմ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«ՀՀ կառավարության աշխատակազմ  
ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար 8.00
ՀՀ վարչապետի ռեֆերենտ 6.00
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի խորհրդական 5.50
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի օգնական 4.50»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի ուժի մեջ մտնելը

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

1 հունիսի 2017 թվականի

ՀՕ-84-Ն

 

 

pin
ՀՀ 31.05.2017
N ՀՕ-84-Ն օրենք