Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0580.010617

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2017 թվականի N 580-Ն

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի հունիսի 1-ի

N 580-Ն որոշման

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐԻ

 

1. Երևան քաղաքում իրականացվող վարսավիրական ծառայությունների մատուցման, ավտոտեխսպասարկման կայանների (կետերի), ավտոկանգառների, բիլիարդ խաղի, սեղանի թենիս խաղի, մետաղադրամով և (կամ) թղթադրամով շահագործվող ավտոմատների միջոցով առևտրի, մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման, ատամնաբուժական, ատամնատեխնիկական գործունեության տեսակների մասով արտոնագրային հարկի հաշվարկման համար լրացուցիչ գործակիցների կիրառման նպատակով հիմք ընդունվող` Երևան քաղաքի գոտիները նկարագրվում են հետևյալ կերպ`

 

._____________________________________________________________________.

|Գոտին   |Տարածքը                                                     |

|________|____________________________________________________________|

|Առաջին  |Առաջին գոտու տարածքը սահմանագծվում է Մաշտոցի պողոտայով      |

|        |սկսած` Գրիգոր Լուսավորչի փողոցի հետ հատումից մինչև  Սարյան  |

|        |փողոց, Սարյան և  Մոսկովյան փողոցներով մինչև  Մարշալ         |

|        |Բաղրամյան պողոտա, Մարշալ Բաղրամյան պողոտայով մինչև  Մարշալ  |

|        |Բաղրամյանի առաջին փակուղի, այնուհետ Իսահակյան փողոցով       |

|        |մինչև  Թամանյան փողոց, Թամանյան փողոցով մինչև  Անտառային    |

|        |փողոց, Անտառային փողոցով մինչև  Մատենադարան, այնուհետ`      |

|        |Տերյան և  Աբովյան փողոցների վերջնամասով` ներառյալ Աբովյանի  |

|        |պուրակը, Աբովյան փողոցով մինչև  Կորյունի փողոց, Կորյունի և  |

|        |Նալբանդյան փողոցներով մինչև  Խանջյան փողոցի հետ հատվելը,    |

|        |Խանջյան, Ագաթանգեղոս, Գրիգոր Լուսավորիչ փողոցներով մինչև    |

|        |Մաշտոցի պողոտա:                                             |

|________|____________________________________________________________|

|Երկրորդ |Երկրորդ գոտու ներքին սահմանները համընկնում են առաջին գոտու  |

|        |տարածքը սահմանագծող փողոցների հետ, իսկ արտաքին սահմաններն   |

|        |անցնում են Աբովյան պուրակով, Մխիթար Հերացու փողոցով մինչև   |

|        |Կորյունի փողոցի հետ հատվելը, այնուհետ Չարենցի և  Նար-Դոսի   |

|        |փողոցներով, Տիգրան Մեծի պողոտայով մինչև  Քրիստափորի փողոց,  |

|        |Քրիստափորի փողոցով, Արշակունյաց պողոտայով մինչև             |

|        |Արշակունյաց 2-րդ նրբանցքի հետ հատվելը, Արշակունյաց 2-րդ     |

|        |նրբանցքով, Արտաշատի ջրանցքով մինչև  Հաղթանակի կամուրջ,      |

|        |այնուհետ Հաղթանակի կամրջով, Մաշտոցի պողոտայի սկզբնամասով,   |

|        |Սուրբ Սարգիս եկեղեցու շրջակայքով` ներառյալ Ձորագյուղի       |

|        |տարածքը, այնուհետ Պարոնյան փողոցով մինչև  Ձորափի փողոց,     |

|        |Ձորափի փողոցով մինչև  ՈՒրուգվայի հրապարակ, կրկին Պարոնյան   |

|        |և  Պռոշյան փողոցներով մինչև  Այգեձորի փողոց, Այգեձորի       |

|        |փողոցով մինչև  Մարշալ Բաղրամյանի 2-րդ նրբանցք, Մարշալ       |

|        |Բաղրամյանի 2-րդ նրբանցքով, Մարշալ Բաղրամյանի 3-րդ անցուղով, |

|        |Սոսեի փողոցով մինչև  Վաղարշյան փողոց, այնուհետ Անտառային    |

|        |փողոցով մինչև  Թամանյան փողոցի հետ հատվելը:                 |

|________|____________________________________________________________|

|Այլ     |Երևան  քաղաքի վարչական տարածքում ներառված` առաջին և         |

|        |երկրորդ գոտիներում չընդգրկված տարածք` բացառությամբ սույն    |

|        |հավելվածի 2-րդ կետում ներկայացված տարածքի:                  |

._____________________________________________________________________.

(1-ին կետը փոփ. 29.03.18 թիվ 319-Ն որոշում)

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 29.03.18 թիվ 319-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.06.2017
N 580-Ն
Որոշում