Սեղմել Esc փակելու համար:
ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹ ...

01.07.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2019  -ից մինչեւ   01.07.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 973-Ն որոշում)

i

040.0623.120617

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

8 հունիսի 2017 թվականի N 623-Ն

 

ՀՈՐԻԶՈՆԱԿԱՆ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 316-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ հորիզոնական մոնիթորինգի համակարգից օգտվելու հնարավորություն ունեցող կազմակերպությունների գործունեության ոլորտներն են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված` Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի` հետևյալ ծածկագրերին դասվող գործունեության տեսակները`

 

._____________________________________________________________________.

|NN |Ծածկագիրը |Գործունեության տեսակը                                 |

|ը/կ|          |                                                      |

|___|__________|______________________________________________________|

|1. |07        |Մետաղական հանքաքարի արդյունահանում                    |

|___|__________|______________________________________________________|

|2. |11.01     |Ալկոհոլային խմիչքների թորում, բազմաթորում և  խառնում  |

|___|__________|______________________________________________________|

|3. |12.00.2   |Ծխախոտային արտադրատեսակների արտադրություն             |

|___|__________|______________________________________________________|

|4. |35.1      |Էլեկտրաէներգիայի արտադրություն, հաղորդում և  բաշխում  |

|___|__________|______________________________________________________|

|5. |35.23     |Գազամատակարարման համակարգի միջոցով բաշխվող գազի վաճառք|

|___|__________|______________________________________________________|

|6. |36        |Ջրի հավաքում, մշակում և  բաշխում                      |

|___|__________|______________________________________________________|

|7. |61        |Հեռահաղորդակցության ծառայություններ                   |

|___|__________|______________________________________________________|

|8. |62        |Ծրագրային ապահովման մշակում, խորհրդատվություններ և    |

|   |          |հարակից գործունեություն համակարգչային տեխնոլոգիաների  |

|   |          |բնագավառում                                           |

._____________________________________________________________________.

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
08.06.2017
N 623-Ն
Որոշում