Սեղմել Esc փակելու համար:
ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈ ...

 

 

020.0193.141299

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԵՎ ՈՒՂԵԲԵՌԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 14 դեկտեմբերի 1999 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարար Ե. Զախարյանի,

համաձայն` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 21(1) հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Ուղևորների և ուղեբեռի միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումը սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Սահակյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ե. Զախարյանի բացատրությունները, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Սույն կոնվենցիան ստորագրվել է 1997 թվականի հոկտեմբերի 9-ին` Բիշկեկում: Կոնվենցիայի նպատակն է համաձայնեցված գործողությունների իրականացումն ուղևորների և ուղեբեռի միջազգային ավտոմոբիլային փոխադրումների ոլորտում:

Կոնվենցիան սահմանում է փոխադրումների պայմաններն ու կանոնները, փոխադրողների պատասխանատվությունը, բողոքների և հայցերի ներկայացման կարգը:

Կոնվենցիան տարածվում է, մասնավորապես, Կողմերի միջազգային հաղորդակցությունում ավտոբուսներով ուղևորների և ուղեբեռի փոխադրումներ իրականացնող փոխադրողների վրա:

Ուղևորների և ուղեբեռի միջազգային փոխադրումներ իրականացնելիս` փոխադրողը ղեկավարվում է ճանապարհային երթևեկության, բնության պահպանության բնագավառում այն պետության օրենսդրությամբ, որի տարածքով կատարվում է փոխադրումը:

Կոնվենցիայի անբաժանելի մասն է հանդիսանում կից հավելվածը, որում սահմանվում են Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջազգային հաղորդակցությունում ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների և ուղեբեռի փոխադրումների կանոնները:

Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է.

- ավտոմոբիլային տրանսպորտի բնագավառի իրավասու մարմինների միջոցով մշակել տոմսի, ուղեբեռային անդորրագրի և այլ փաստաթղթերի ընդհանուր ձևեր, որոնք հաստատվում են այն պետության իրավասու մարմինների կողմից, որոնց տարածքով իրականացվում է փոխադրումը,

- հանձնարարել իրավասու մարմիններին պատրաստել արտոնագրերի փոխադարձ ճանաչման մասին փաստաթղթի նախագիծը,

- պատասխանատվություն կրել փոխադրման ժամանակ ուղևորի առողջությանը կամ ուղեբեռին հասցված վնասի համար:

Յուրաքանչյուր Կողմ կարող է դուրս գալ սույն կոնվենցիայից` դուրս գալուց ոչ ուշ, քան վեց ամիս առաջ այդ մասին գրավոր ծանուցում ուղարկելով ավանդապահին:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Ուղևորների և ուղեբեռի միջազգային ավտոմոբիլային փոխադրումների մասին կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

14 դեկտեմբերի 1999 թ.

ՍԴՈ-193

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
14.12.1999
N ՍԴՈ-193
Որոշում