010.0113.280617
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2017 թվականի հունիսի 9-ին
«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
ՀՈԴՎԱԾ 1. «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքի 13.4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀՈԴՎԱԾ 13.4. ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻՆ
«1. «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված նպատակով և կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց վերաբերյալ նրանց համաձայնությամբ վարկային տեղեկատվության տրամադրումը բանկային գաղտնիքի հրապարակում չի համարվում:»:
ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2018 թվականի ապրիլի 10-ից:
28 հունիսի 2017 թվականի
ՀՕ-113-Ն