Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 377-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ...

 

 

050.0136.070717

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «07»        07            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05017268

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հունիսի 2017 թվականի թիվ 136-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 377-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի դեկտեմբերի 30-ի

թիվ 377-Ն որոշման Հավելվածի

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

 

1. Սույն հավելվածում ներկայացվում է տնտեսական գործունեության ճյուղային դասակարգումը` համաձայն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի թիվ 372-Ն հրամանով հաստատված «Տնտեսական գործունեության տեսակների Հայաստանի Հանրապետության դասակարգչի» (այսուհետ` Դասակարգիչ) երկրորդ խմբագրության (NACE rev.2):

2. Տնտեսական գործունեության տեսակները հաշվետվություններում ներկայացվում են ըստ հետևյալ խմբերի.

1) Գյուղատնտեսություն, անտառային տնտեսություն և ձկնորսություն. Այս խումբն ընդգրկում է բուսական և կենդանական բնական պաշարների շահագործումը: Բաժինը ներառում է մշակաբույսերի աճեցումը, անասնաբուծությունը, անտառային տնտեսությունը, այլ բույսերի և կենդանիների բուծումը գյուղացիական տնտեսություններում կամ բույսերի հավաքումը և կենդանիների որսը բնական միջավայրում: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`

ա. բուսաբուծություն

բ. անասնապահություն

գ. անտառային տնտեսություն և փայտամթերումներ

դ. ձկնորսություն և ձկնաբուծություն

ե. A-00 այլ:

2) Հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում. Այս խումբը ներառում է բնության մեջ հանդիպող պինդ ապարների և հանքանյութերի արդյունահանումը բոլոր եղանակներով: Այս խումբը տարանջատված է երկու ենթախմբերի` «մետաղական հանքաքարի արդյունահանում», որը համապատասխանում է Դասակարգչի երկրորդ խմբագրության 05 խմբում ներառվող գործունեության տեսակներին և «շինանյութերի արդյունահանում», որում ներառվում են դասակարգչի 08 խմբում նկարագրված գործունեության տեսակները: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`

ա. մետաղական հանքաքարի արդյունահանում

բ. շինանյութի արդյունահանում:

3) Մշակող արդյունաբերություն. Մշակող արդյունաբերության խմբում դասվող տնտեսական միավորներն իրականացնում են տնտեսության այլ ճյուղերի (գյուղատնտեսություն, հանքագործական արդյունաբերություն և այլն) կողմից արտադրվող արտադրանքի, նյութերի բաղադրիչների ձևափոխում, նորոգում, վերականգնում: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`

ա. սննդի արդյունաբերություն

բ. մսի մշակում և պահածոյացում

գ. մրգերի և բանջարեղենի մշակում և պահածոյացում

դ. կաթնամթերքի արտադրություն

ե. հացի և ալյուրե հրուշակեղենի արտադրություն

զ. խմիչքների արդյունաբերություն

է. ծխախոտի արդյունաբերություն

ը. մանածագործական արտադրատեսակների և հագուստի արտադրություն

թ. կաշվե արտադրատեսակների արտադրություն

ժ. փայտանյութի, թղթի, փայտե և թղթե արտադրատեսակների արտադրություն (բացի կահույքից)

ժա. պոլիգրաֆիական գործունեություն

ժբ. քիմիական նյութերի արտադրություն

ժգ. դեղագործական արտադրատեսակների արտադրություն

ժդ. ռետինե և պլաստմասսե արտադրատեսակների արտադրություն

ժե. ոչ մետաղական արտադրատեսակների արտադրություն

ժզ. հիմնային մետաղների արտադրություն

ժէ. մետաղե պատրաստի արտադրատեսակների արտադրություն, բացի մեքենաներից և սարքավորումներից

ժը. համակարգիչների, էլեկտրոնային, օպտիկական և էլեկտրական սարքավորումների արտադրություն

ժթ. կահույքի արտադրություն

ի. մեքենաների և սարքավորումների նորոգում և տեղակայում

իա. C-00 այլ:

4) Էլեկտրականության, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարում. Տվյալ խմբում ներառվում է էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարումը արդյունաբերական կազմակերպություններին և բնակելի զանգվածներին: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`

ա. էլեկտրաէներգիայի արտադրություն, փոխանցում և բաշխում,

բ. D-00 այլ:

5) Ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում. Այս խումբը ներառում է ջրամատակարարումը, կոյուղու, ջրահեռացման պինդ և ոչ պինդ թափոնների հավաքման և վերամշակման հետ կապված գործունեությունը: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակը`

ա. ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում:

6) Շինարարություն. Այս խմբում ներառվում են նոր շինարարությունը, շինարարական օբյեկտների ընդլայնման կամ վերափոխման, նորոգման հետ կապված աշխատանքները, պատրաստի բլոկավոր կոնստրուկցիաներից շենքերի և ժամանակավոր շինությունների կանգնեցումը շինհրապարակներում: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`

ա. բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարություն

բ. ճանապարհների և երկաթուղիների շինարարություն

գ. F-00 այլ:

7) Առևտուր. Այս խմբում ներառվում են ցանկացած ապրանքների մեծածախ և մանրածախ առևտուրը (ապրանքի վաճառք առանց ձևափոխման) և ապրանքների վաճառքին բնորոշ ծառայությունների մատուցումը: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`

ա. ավտոմեքենաների, մոտոցիկլների և դրանց պահեստամասերի առևտուր և նորոգում

բ. մեծածախ առևտուր

գ. մանրածախ առևտուր:

8) Փոխադրումներ և պահեստային տնտեսություն. Այս խումբը ներառում է մարդատար և բեռնատար տրանսպորտային միջոցների գործունեությունը, խողովակաշարերով փոխադրումները, ուղևորների և բեռների տերմինալների շահագործումը, բեռների մշակումը, պահպանումը, ինչպես նաև փոստային ծառայությունները: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`

ա. տաքսի ծառայություններ

բ. ավտոճանապարհային բեռնափոխադրումներ և փոխադրման ծառայություններ

գ. օդային տրանսպորտի գործունեություն

դ. պահեստավորում և պահպանում

ե. H-00 այլ:

9) Կացության և հանրային սննդի կազմակերպում. Այս խումբը ներառում է կարճաժամկետ բնակության համար հաճախորդներին բնակատեղերի տրամադրման և/կամ տեղում սպառման նպատակով սննդամթերքի և խմիչքների պատրաստումը և վաճառքը (օրինակ` ռեստորաններ, սրճարաններ, հյուրանոցներ և այլն): Խմբում չեն ներառվում ամսական կամ տարեկան ժամկետներով բնակարանների վարձակալության տրամադրումը և կերակրատեսակների և խմիչքների պատրաստումը և վաճառքը, որոնք նախատեսված չեն տեղում սպառման համար: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`

ա. հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ

բ. հանրային սննդի կազմակերպում

գ. I-00 այլ:

10) Տեղեկատվություն և կապ. Այս խումբը ներառում է տեղեկատվության փոխանցման հաղորդակցման ուղիների, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի գործունեությունը, տվյալների կամ այլ տեղեկատվության մշակման ծառայությունները: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`

ա. հրատարակչական գործ

բ. հեռուստառադիոծրագրերի կազմում և հեռարձակում

գ. հեռահաղորդակցություն

դ. համակարգչային ծրագրավորում և հարակից գործունեություն

ե. J-00 այլ:

11) Ֆինանսական և ապահովագրական գործունեություն. Այս խմբում ներառվում են առևտրային բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ներդրումային ընկերությունների և այլ ֆինանսական կազմակերպությունների գործունեությունը (վճարահաշվարկային կազմակերպություններ, գրավատներ, արտարժույթի դիլերային-բրոքերային գործունեություն իրականացնողներ, այլ բրոքերային ու դիլերային գործունեություն իրականացնողներ, ապահովագրական միջնորդներ և այլն): Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`

ա. առևտրային բանկեր

բ. վարկային կազմակերպություններ

գ. ապահովագրական ընկերություններ

դ. ներդրումային ընկերություններ

ե. այլ ֆինանսական կազմակերպություններ:

12) Անշարժ գույքի հետ կապված գործունեություն. Այս խումբը ներառում է անշարժ գույքի առք ու վաճառքը, վարձակալության տրամադրումը, գնահատումը: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`

ա. սեփականություն հանդիսացող անշարժ գույքի առք ու վաճառք

բ. L-00 այլ:

13) Մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն. Այս խումբը ներառում է համապատասխան մասնագիտական որակավորման, գիտելիքների և հմտությունների օգնությամբ սպառողներին ծառայությունների մատուցումը, վերլուծական և հետազոտական աշխատանքների իրականացումը: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`

ա. իրավաբանական և հաշվապահական գործունեություն

բ. ճարտարապետական և ճարտարագիտական գործունեություն

գ. գիտական հետազոտություններ և մշակումներ

դ. գովազդային գործունեություն

ե. M-00 այլ:

14) Կրթություն. Այս խումբը ներառում է տարբեր մակարդակների կրթություն և ցանկացած մասնագիտական ուսուցում: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`

ա. բարձրագույն կրթություն

բ. P-00 այլ:

15) Առողջապահություն. Այս խումբը ներառում է առողջապահական բնագավառում գործունեությունը և ծառայությունների մատուցումը:

16) Մշակույթ, զվարճություն, հանգիստ. Այս խումբը ներառում է մշակույթի, սպորտի, հանգստի և զվարճությունների բնագավառում հասարակությանը մատուցվող ծառայությունները:

17) Տնտեսության այլ ճյուղեր. Այս խմբում արտացոլվում են տնտեսության այն ճյուղերը և գործունեության տեսակները, որոնք ներառված չեն սույն կետի 1-16 ենթակետերում ներկայացված խմբերում, ինչպես նաև Դասակարգչի երկրորդ խմբագրության 32.1 և 79 բաժիններում ընդգրկված գործունեության տեսակները: Սույն խմբի ներկայացման համար ընտրվում է հետևյալ տարբերակներից մեկը`

ա. ոսկերչական արտադրատեսակների և զարդերի արտադրություն

բ. զբոսաշրջություն

գ. S-00 այլ:

3. Վարկերի դասակարգումն ըստ գործունեության տեսակների անհրաժեշտ է իրականացնել ելնելով վարկի օգտագործման նպատակից` հաշվի առնելով հետևյալը.

1) եթե վարկը վերցվում է հիմնական գործունեությունից տարբեր համատեղվող գործունեության ուղղությամբ ծախսվելու նպատակով, վարկի գումարն անհրաժեշտ է ներառել համատեղվող գործունեության տեսակի տողում,

2) եթե վարկը վերցվում է վարկառուի կողմից իրականացվող օժանդակ գործունեության ուղղությամբ ծախսվելու նպատակով, վարկի գումարն անհրաժեշտ է ներառել վարկառուի հիմնական գործունեության տեսակի տողում,

3) եթե վարկի ծախսման ուղղությունները մեկից ավելի են և հնարավոր չէ գումարը բաշխել ըստ առանձին գործունեության տեսակների, վարկի գումարն անհրաժեշտ է ներառել վարկառուի հիմնական գործունեության տեսակի տողում,

4) Հիմնական գործունեության տեսակ է համարվում կազմակերպության կողմից իրականացվող գործունեության այն տեսակը, որի ավելացված արժեքը գերազանցում է կազմակերպության շրջանակներում իրականացվող յուրաքանչյուր այլ գործունեության տեսակների ավելացված արժեքին և յուրացվում է կազմակերպությունից դուրս,

5) Համատեղվող գործունեության տեսակ է համարվում մեկ կազմակերպության շրջանակներում հիմնականից տարբեր իրականացվող գործունեություն, որի արդյունքները նույնպես յուրացվում են կազմակերպությունից դուրս,

6) Օժանդակ գործունեության տեսակ է համարվում հիմնական գործունեությանը նպաստող կամ օժանդակող գործունեությունը, որի արդյունքները կազմակերպության շրջանակներից դուրս յուրացման ենթակա չեն:

7) Ավելացված արժեքը հաշվարկվում է որպես ապրանքների և ծառայությունների թողարկման ու միջանկյալ սպառման տարբերություն: Ընդ որում, թողարկումն իրենից ներկայացնում է որոշակի ժամանակաշրջանում արտադրված ապրանքների և ծառայությունների ընդհանուր արժեքը, իսկ միջանկյալ սպառումը կազմված է այն ապրանքների ու ծառայությունների արժեքից, որոնք հաշվետու ժամանակաշրջանում ամբողջությամբ սպառվում կամ վերափոխվում են արտադրության ընթացքում: Միջանկյալ սպառման մեջ չի ներառվում հիմնական կապիտալի սպառումը:

8) Ավելացված արժեքի միջոցով գործունեության տեսակները որոշելու անհնարինության դեպքում կարող է կիրառվել երկու մոտեցում`

ա. ստեղծված արդյունքի` թողարկման կամ հասույթի,

բ. ծախսերի` աշխատավարձի, աշխատողների թվաքանակի և ծախսված աշխատաժամանակի հիման վրա:

 

Հավելված 3

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի դեկտեմբերի 30-ի

թիվ 377-Ն որոշման Հավելվածի

 

ԲԱՆԿԻ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՌԵԶԻԴԵՆՏՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

.________________________________________________________________.

|1.|Հայաստանի Հանրապետությունում ունի մշտական բնակություն     |[]|

|  |կամ Հայաստանի Հանրապետությունում բնակվում է 1 տարուց ավելի|  |

|__|__________________________________________________________|__|

|2.|Հայաստանի Հանրապետությունում բնակվում է 1 տարուց պակաս    |[]|

|__|__________________________________________________________|__|

|3.|ՈՒնի սեզոնային աշխատանք Հայաստանի Հանրապետությունից դուրս,|[]|

|  |սակայն ծախսերի հիմնական մասը իրականացնում է Հայաստանի     |  |

|  |Հանրապետությունում                                        |  |

|__|__________________________________________________________|__|

|4.|ՈՒնի սեզոնային աշխատանք Հայաստանի Հանրապետությունում,     |[]|

|  |սակայն ծախսերի հիմնական մասն իրականացնում է Հայաստանի     |  |

|  |Հանրապետությունից դուրս                                   |  |

|__|__________________________________________________________|__|

|5.|ՈՒսանում է կամ բուժման նպատակով գտնվում է Հայաստանի       |[]|

|  |Հանրապետությունում, սակայն հանդիսանում է այլ երկրի        |  |

|  |քաղաքացի                                                  |  |

|__|__________________________________________________________|__|

|6.|ՈՒսանում է կամ բուժման նպատակով գտնվում է այլ երկրում,    |[]|

|  |սակայն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի:   |  |

.________________________________________________________________.

 

1. Գործընկերը ՀՀ ռեզիդենտ է համարվում, եթե համապատասխանում է սույն հավելվածի աղյուսակում սահմանված 1-ին, 3-րդ կամ 6-րդ չափանիշին, ընդ որում, այն դեպքերում, երբ 6-րդ չափանիշին համապատասխանող անձը համապատասխանում է նաև 2-րդ կամ 4-րդ չափանիշներին, ապա անձի ռեզիդենտությունը որոշվում է 6-րդ չափանիշի հիման վրա:

2. Գործընկերը ոչ ՀՀ ռեզիդենտ է համարվում, եթե համապատասխանում է սույն հավելվածի աղյուսակում սահմանված 2-րդ, 4-րդ կամ 5-րդ չափանիշին, ընդ որում, այն դեպքերում, երբ 5-րդ չափանիշին համապատասխանող անձը համապատասխանում է նաև 1-ին կամ 3-րդ չափանիշներին, ապա անձի ռեզիդենտությունը որոշվում է 5-րդ չափանիշի հիման վրա:

3. Սույն հավելվածի աղյուսակում սահմանված չափանիշների հիման վրա որոշվում է միայն ֆիզիկական անձ հանդիսացող գործընկերոջ ռեզիդենտությունը: Ընդ որում, աղյուսակում սահմանված չափանիշները կիրառվում են նաև այլ երկրների ռեզիդենտների բացահայտման համար:

4. Ֆիզիկական անձ չհանդիսացող գործընկերների համար ռեզիդենտությունը որոշվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի 2007 թվականի հունվարի 11-ի թիվ 1/12Ա որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության դրամավարկային և ֆինանսական վիճակագրության ձեռնարկով» (2-րդ բաժին «Տնտեսության հատվածների նկարագիրը») սահմանված չափանիշների համաձայն:

 

Հավելված 4

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի դեկտեմբերի 30-ի

թիվ 377-Ն որոշման Հավելվածի

 

ԱՐՏԱՍԱՀՄԱՆՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Սույն հավելվածի իմաստով` միջազգային կազմակերպություն է համարվում անդամ երկրների իշխանությունների և/կամ այլ միջազգային կազմակերպությունների ղեկավար անձանց միջև կնքված պաշտոնական համաձայնագրի հիման վրա գործող կազմակերպությունը, որի գոյությունը ճանաչվում է անդամ երկրների օրենսդրությամբ, և նշված պաշտոնական համաձայնագիրը հանդիսանում է միջազգային կազմակերպության կանոնադրությունը: Միջազգային կազմակերպությունը հանդիսանում է միջազգային իրավաբանական անձ և ենթակա է կարգավորման միջազգային օրենսդրությամբ:

2. Միջազգային կազմակերպությունները բաժանվում են երկու խմբի.

1) Միջազգային ֆինանսական կազմակերպություններ, որոնք իրականացնում են ֆինանսական միջնորդություն միջազգային մակարդակով, այսինքն` իրականացնում են միջոցների վերաբաշխում տարբեր տնտեսությունների վարկատուների և վարկառուների միջև (օրինակ` Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային բանկի խմբի անդամ կազմակերպությունները, Ասիական զարգացման բանկը և այլն),

2) Այլ միջազգային կազմակերպություններ, որոնք տրամադրում են ոչ շուկայական բնույթի հասարակական ծառայություններ անդամ երկրներին, օրինակ` խաղաղապահության, կրթության, գիտության, տարատեսակ հետազոտությունների ոլորտներում (օրինակ` Միավորված ազգերի կազմակերպություն):

3. Միջազգային ֆինանսական կազմակերպությունները կարող են լինել տարածաշրջանային (օրինակ` Զարգացման և վերակառուցման եվրոպական բանկ) կամ համաշխարհային (օրինակ` Միջազգային ֆինանսական կորպորացիան):

4. Ի հակադրություն միջազգային կազմակերպության` երկու և ավելի երկրների կառավարությունների սեփականության տակ գտնվող առևտրային ընկերությունը չի հանդիսանում միջազգային կազմակերպություն: Միջազգային կազմակերպություն չի համարվում նաև միջազգային ֆինանսական ծառայություններ կամ օժանդակություն մատուցող կազմակերպությունը, որի միակ կամ հիմնական բաժնետեր է հանդիսանում մեկ երկրի կառավարությունը (օրինակ` kfW):

5. Ստորև ներկայացվում է նաև առավել հայտնի միջազգային ֆինանսական կազմակերպությունների ոչ ամբողջական ցանկը, իսկ այլ միջազգային ֆինանսական կազմակերպությունների դասակարգումը պետք է իրականացվի վերը նշված չափանիշների հիման վրա:

Սույն կարգի իմաստով միջազգային ֆինանսական կազմակերպություններ են հանդիսանում ստորև նշվածները.

1) African Development Bank

2) Asian Development Bank

3) Bank of International Settlements (BIS)

4) Black Sea Trade and Development Bank (BSTDB)

5) Caribbean Development Bank (CDB)

6) Central American Bank of Economic Integration (CABEI)

7) Corporation Andina de Fomento (CAF)

8) East African Development Bank (EADB)

9) European Bank for Reconstruction and Development (EBRD)

10) European Commission (EC)

11) European Investment Bank (EIB)

12) Inter-American Development Bank

13) International Fund for Agricultural Development (IFAD)

14) International Monetary Fund (IMF)

15) Islamic Development Bank (IDB)

16) Nordic Development Fund (NDF)

17) Nordic Investment Bank (NIB)

18) OPEC Fund for International Development (OPEC Fund)

19) Organization for Economic Co-operation and Development (OECD)

20) Organization of Petroleum-Exporting Countries (OPEC)

21) West African Development Bank (BOAD)

22) World Bank Group

23) International Bank for Reconstruction and Development (IBRD)

24) International Development Association (IDA)

25) International Finance Corporation (IFC)

26) Multinational Investment Guarantee Agency (MIGA)

27) International Centre for Settlement of Investment Disputes (ICSID)

Արտասահմանյան ֆինանսական կազմակերպություն են հանդիսանում այն կազմակերպությունները, որոնք չհանդիսանալով միջազգային ֆինանսական կազմակերպություն, իրականացնում են որոշակի զարգացման ծրագրերի ֆինանսավորում:

Սույն կարգի իմաստով արտասահմանյան այլ ֆինանսական կազմակերպություններ են հանդիսանում ստորև նշվածները.

1) Blueorchard microfinance fund

2) CommerzBank

3) Deutsche Investitions und Entwicklungsgesellschaft

4) European fund for southeast euroupe

5) Nederlandse financierings-maatschappij voor ontwikkelingslanden n.v.

6) Green for Growth Fund

7) Millenium Challenge Coproration

8) Oesterreichische Entwicklungsbank

 

Հավելված 5

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի դեկտեմբերի 30-ի

թիվ 377-Ն որոշման Հավելվածի

 

Ձեռնարկությունների դասակարգումը` ըստ չափերի

 

1. Սույն կարգի շրջանակներում ձեռնարկությունները ըստ չափի բաժանվում են հետևյալ խմբերի.

1) Գերփոքր

2) Փոքր

3) Միջին

4) Խոշոր

2. Գերփոքր ձեռնարկություն է համարվում այն ՀՀ ռեզիդենտ (այսուհետ` ռեզիդենտ) առևտրային կազմակերպությունը կամ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերը, որի աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 10 մարդ ներառյալ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 100 մլն դրամը:

3. Փոքր ձեռնարկություն է համարվում այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը կամ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերը, որի աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 50 մարդ ներառյալ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում 500 մլն դրամը:

4. Միջին ձեռնարկություն է համարվում այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը կամ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերը, որի աշխատողների միջին ցուցակային թվաքանակը կազմում է մինչև 250 մարդ ներառյալ, իսկ նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը չի գերազանցում համապատասխանաբար 1500 մլն դրամը և 1000 մլն դրամը:

5. Խոշոր ձեռնարկություն է համարվում այն ռեզիդենտ առևտրային կազմակերպությունը կամ ռեզիդենտ անհատ ձեռնարկատերը, որի աշխատողների միջին ցուցակային թվաքանակը գերազանցում է 250 մարդ և (կամ) նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը կամ նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը գերազանցում է համապատասխանաբար 1500 մլն դրամը և 1000 մլն դրամը:

6. Ձեռնարկությունները ըստ չափի դասակարգման ժամանակ ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար հիմք է ընդունվում նախորդ տարվա գործունեությունից ստացված հասույթը, իսկ արդյունաբերական և այլ արտադրական ոլորտում գործող կազմակերպությունների համար` նախորդ տարեվերջի դրությամբ ակտիվների հաշվեկշռային արժեքը:

7. Աշխատողների միջին ցուցակային թվաքանակի որոշման համար հիմք է ընդունվում նախորդ տարեվերջի դրությամբ աշխատողների թվաքանակը:

8. Այն դեպքում, երբ կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է տվյալ տարում, ապա ըստ չափի դասակարգման համար բանկը հիմք է ընդունում վարկի տրամադրման պահի դրությամբ առկա տեղեկատվությունը:

9. Դասակարգման համար անհրաժեշտ տեղեկատվությունը ստացվում է հաճախորդից բանկի կողմից սահմանված` տեղեկատվության հավաքագրման և պահպանման սկզբունքների համաձայն:

10. Այն դեպքում, երբ կազմակերպությունը մատուցում է ծառայություններ և միաժամանակ գործում է արդյունաբերական և/կամ այլ արտադրական ոլորտում, ապա բանկը գնահատում է ծառայությունների ոլորտի և արտադրական ոլորտների կշիռները` ըստ շրջանառության ծավալների և դասակարգում ըստ չափի` հաշվի առնելով ամենամեծ կշիռ ունեցող ոլորտը:

 

.__________________________________________________________________.

|Ձեռնարկության   |Աշխատողների|Ակտիվների         |Հասույթը`         |

|չափը            |քանակը     |հաշվեկշռային      |ծառայությունների  |

|                |           |արժեքը`           |ոլորտի            |

|                |           |արտադրական կամ    |ձեռնարկությունների|

|                |           |արդյունաբերական   |համար             |

|                |           |ձեռնարկությունների|                  |

|                |           |համար             |                  |

|________________|___________|__________________|__________________|

|Գերփոքր         |

|________________|___________|__________________|__________________|

|Փոքր            |

|________________|___________|__________________|__________________|

|Միջին           |

|________________|___________|__________________|__________________|

|Խոշոր           |>250       |>1000 մլմ         |>1500 մլմ         |

.__________________________________________________________________.

 

Հավելված 6

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի դեկտեմբերի 30-ի

թիվ 377-Ն որոշման Հավելվածի

 

Միջազգային վարկային ծրագրերի ցանկ

 

._____________________________________________________________________.

|                 |                   Ծրագրի անվանումը                |

|_________________|___________________________________________________|

|ADB/TFP/RCA      |Ասիական Զարգացման Բանկի Առևտրի  խթանման Ծրագրի     |

|                 |Վերականգնվող Վարկային Համաձայնագիր                 |

|_________________|___________________________________________________|

|ADB/TFP/IBA      |Ասիական Զարգացման Բանկի Առևտրի  խթանման Ծրագիր     |

|                 |Issuing bank Agreement                             |

|_________________|___________________________________________________|

|ADB/WESSD        |Ասիական Զարգացման Բանկի Կանանց Ձեռներեցության      |

|                 |Ոլորտի Աջակցման և  Զարգացման Ծրագիր                |

|_________________|___________________________________________________|

|AtlanticAG/EXPIMP|Ատլանտիկ Ֆորֆեյտինգ ԷյՋի ներմուծման/արտահանման     |

|                 |վարկավորման ծրագիր                                 |

|_________________|___________________________________________________|

|BS/SME1          |Սևծովյան  Առևտրի  և  Զարգացման Բանկի Փոքր և  Միջին |

|                 |Ձեռնարկությունների Վարկավորման առաջին ծրագիր       |

|_________________|___________________________________________________|

|BS/SME2          |Սևծովյան  Առևտրի  և  Զարգացման Բանկի Փոքր և  Միջին |

|                 |Ձեռնարկությունների Վարկավորման երկրորդ ծրագիր      |

|_________________|___________________________________________________|

|BlueOrchard/MSE  |ԲլուՕրչարդ Գլոբալ Միկրոֆինանսավորման հիմնադրամի   |

|                 |Միկրո և  Փոքր Ձեռնարկությունների Վարկավորման ծրագիր|

|_________________|___________________________________________________|

|BlueOrchard/SME  |ԲլուՕրչարդ Գլոբալ Միկրոֆինանսավորման հիմնադրամի    |

|                 |Փոքր և  Միջին Ձեռնարկությունների Վարկավորման ծրագիր|

|_________________|___________________________________________________|

|COM/SME          |Կոմերց Բանկ Փոքր և  Միջին Ձեռնարկությունների       |

|                 |վարկավորման ծրագիր                                 |

|_________________|___________________________________________________|

|DEG/SME          |Գերմանական Զարգացման Բանկի Փոքր և  Միջին           |

|                 |Ձեռնարկությունների Վարկավորման ծրագիր              |

|_________________|___________________________________________________|

|EBRD/MORTGAGE    |Վերակառուցման և  Զարգացման Եվրոպական Բանկի         |

|                 |Հիփոթեքային վարկավորման ծրագիր                     |

|_________________|___________________________________________________|

|EBRD/CEEP        |Զարգացման և  Վերակառուցման Եվրոպական Բանկ (ՎԶԵԲ) - |

|                 |Կովկասյան էներգաարդյունավետության ծրագիր           |

|_________________|___________________________________________________|

|EBRD/COF         |Վերակառուցման և  Զարգացման Եվրոպական Բանկի         |

|                 |Համաֆինանսավորման ծրագիր                           |

|_________________|___________________________________________________|

|EBRD/MC          |Վերակառուցման և  Զարգացման Եվրոպական Բանկի         |

|                 |Միկրովարկավորման ծրագիր                            |

|_________________|___________________________________________________|

|EBRD/MSME        |Վերակառուցման և  Զարգացման Եվրոպական Բանկի միկրո,  |

|                 |փոքր և  միջին ձեռնարկությունների վարկավորման ծրագիր|

|_________________|___________________________________________________|

|EBRD/SL1         |Վերակառուցման և  Զարգացման Եվրոպական Բանկի         |

|                 |Սինդիկացված Վարկի առաջին ծրագիր                    |

|_________________|___________________________________________________|

|EBRD/SL2         |Վերակառուցման և  Զարգացման Եվրոպական Բանկի         |

|                 |Սինդիկացված Վարկի երկրորդ ծրագիր                   |

|_________________|___________________________________________________|

|EBRD/TFP/RCA     |Վերակառուցման և  Զարգացման Եվրոպական Բանկի Առևտրի  |

|                 |խթանման ծրագիր Revolving Credt Agreement           |

|_________________|___________________________________________________|

|EBRD/TFP/IBA     |Վերակառուցման և  Զարգացման Եվրոպական Բանկի Առևտրի  |

|                 |խթանման ծրագիր Issuing Bank Agreement              |

|_________________|___________________________________________________|

|EDB/SME          |Եվրասիական զարգացման բանկի Փոքր և  Միջին           |

|                 |Ձեռնարկությունների Վարկավորման ծրագիր              |

|_________________|___________________________________________________|

|EFSE/SME         |Հարավ-արևելյան  Եվրոպայի Եվրոպական հիմնադրամի Փոքր |

|                 |և  Միջին Ձեռնարկությունների Վարկավորման ծրագիր     |

|_________________|___________________________________________________|

|EIB/APEX         |Եվրոպական Ներդրումային Բանկ                        |

|_________________|___________________________________________________|

|FMO/SME          |Հոլանդական զարգացման բանկի Փոքր և  Միջին           |

|                 |Ձեռնարկությունների Վարկավորման ծրագիր              |

|_________________|___________________________________________________|

|GAF/ADB/AGRO     |Գերմանահայկական հիմնադրամի` Ասիական Զարգացման      |

|                 |Բանկի կողմից ֆինանսավորվող Կանանց ՓՄՁ ոլորտի       |

|                 |զարգացման ծրագիր                                   |

|_________________|___________________________________________________|

|GAF/GOV/ECSTAB   |Գերմանահայկական հիմնադրամի` ՀՀ կառավարության       |

|                 |կողմից Տնտեսության կայունացման վարկավորման ծրագիր  |

|_________________|___________________________________________________|

|GAF/KfW/ENERGY   |Գերմանահայկական հիմնադրամի` KfW-ի կողմից           |

|                 |ֆինանսավորվող Վերականգնվող էներգիայի աջակցման      |

|                 |ծրագիր                                             |

|_________________|___________________________________________________|

|GAF/KfW/AGRO     |Գերմանահայկական հիմնադրամի` KfW-ի կողմից           |

|                 |ֆինանսավորվող Գյուղատնտեսության ոլորտի աջակցման    |

|                 |ծրագիր                                             |

|_________________|___________________________________________________|

|GAF/GOV/SME      |Գերմանահայկական հիմնադրամի` ՀՀ կառավարության       |

|                 |կողմից ֆինանսավորվող ՓՄՁ ոլորտի աջակցման ծրագիր    |

|_________________|___________________________________________________|

|GAF/KfW/         |Գերմանահայկական հիմնադրամի` KfW-ի կողմից           |

|_________________|___________________________________________________|

|MORTGAGE         |ֆինանսավորվող Բնակարանային ֆինանսավորման կայուն    |

|                 |շուկայի զարգացման ծրագիր                           |

|_________________|___________________________________________________|

|GAF/KfW/SME      |Գերմանահայկական հիմնադրամի` KfW-ի կողմից           |

|                 |ֆինանսավորվող ՓՄՁ ոլորտի աջակցման ծրագիր           |

|_________________|___________________________________________________|

|GAF/WB/SME       |Գերմանահայկական հիմնադրամի` Համաշխարհային բանկի    |

|                 |կողմից ֆինանսավորվող ՓՄՁ համար Ֆինանսական          |

|                 |միջոցների հասանելիության ծրագիր                    |

|_________________|___________________________________________________|

|GGF/EE           |«Կանաչ աճ» հիմնադրամի էներգաարդյունավետության      |

|                 |ծրագիր                                             |

|_________________|___________________________________________________|

|IFAD             |Գյուղատնտեսության Զարգացման Միջազգային Հիմնադրամ   |

|_________________|___________________________________________________|

|IFC/SME1         |Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի Փոքր և  Միջին   |

|                 |Ձեռնարկությունների Վարկավորման առաջին ծրագիր       |

|_________________|___________________________________________________|

|IFC/TFP          |Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի Առևտրի  խթանման |

|                 |ծրագիր                                             |

|_________________|___________________________________________________|

|IFC/CCCP         |Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի և  Կանադայի     |

|                 |կլիմայական փոփոխությունների ծրագիր                 |

|_________________|___________________________________________________|

|IOM              |Միգրացիայի միջազգային կազմակերպության ծրագիր       |

|_________________|___________________________________________________|

|MCC/WM           |Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամի «Ջրից դեպի      |

|                 |շուկա» վարկային ծրագիր                             |

|_________________|___________________________________________________|

|OeEB             |Ավստրիական Զարգացման Բանկ                          |

|_________________|___________________________________________________|

|OFID/TFP         |ՆԱԵԿ Առևտրի  խթանման ծրագիր                        |

|_________________|___________________________________________________|

|OFID/SME         |ՆԱԵԿ Փոքր և  Միջին Ձեռնարկությունների Վարկավորման  |

|                 |ծրագիր                                             |

|_________________|___________________________________________________|

|Responsability/  |Ռեսփոնսիբիլիթի Գլոբալ Միկրոֆինանսավորման           |

|SME              |հիմնադրամի Փոքր և  Միջին Ձեռնարկությունների        |

|                 |Վարկավորման ծրագիր                                 |

|_________________|___________________________________________________|

|MSMEBondsSA/MSME |Միկրո, փոքր և  միջին Բոնդզ ԷսԷյ ընկերության միկրո, |

|                 |փոքր և  միջին ձեռնարկությունների վարկավորման ծրագիր|

|_________________|___________________________________________________|

|INCOFINCVBA/MSE  |Ինկոֆին Սի Վի Բի Էյ միկրո և  փոքր                  |

|                 |ձեռնարկությունների վարկավորման ծրագիր              |

._____________________________________________________________________.

 

Հավելված 7

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի դեկտեմբերի 30-ի

թիվ 377-Ն որոշման Հավելվածի

 

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ

 

1. Սույն կարգի «Ծանոթագրություն ակտիվների վերաբերյալ» և «Ծանոթագրություն պարտավորությունների վերաբերյալ» հաշվետվություններում «Տարեկան արդյունավետ տոկոսադրույք» սյունակներում լրացվող տեղաբաշխված և ներգրավված գումարների արդյունավետ տոկոսադրույքները հաշվարկվում են համաձայն հետևյալ սկզբունքների.

1) Օվերդրաֆտների, վարկային գծերի և կանխատեսելի դրամական հոսքեր չունեցող գործիքների (բացառությամբ` ցպահանջ և անժամկետ միջոցների) արդյունավետ տոկոսադրույքների հաշվարկման համար կիրառվում է համաձայնեցված տարեկան տոկոսադրույքի (annualized agreed rate, AAR) բանաձևը`

 

n

            X=(1+rag)  - 1      (բանաձև  1)

                 ----

                  n

որտեղ`

X - համաձայնեցված տարեկան տոկոսադրույքն է (ՀՏՏ),

rag - բանկի և հաճախորդի միջև համաձայնեցված պարզ տոկոսադրույքն է,

n - հաշվեգրված տոկոսների վճարումների կապիտալիզացիաների քանակն է մեկ տարվա ընթացքում,

 

2) Կանխատեսելի դրամական հոսքեր ունեցող ակտիվների և պարտավորությունների արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկման համար կիրառվում է մանրամասն սահմանված էֆեկտիվ տոկոսադրույքի (narrowly defined effective rate, NDER) բանաձևը

 

N

---

                 \       Kn

             A = /   -------------     (բանաձև  թիվ 2)

                 ---  (1+i)Dn/365

                 n=1

 

որտեղ`

i - մանրամասն սահմանված էֆեկտիվ տոկոսադրույքն է (ՄՍԷՏ),

Kn - դրամական միջոցների n հոսքեր` բանկի տեսանկյունից,

N - դրամական միջոցների հոսքերի քանակը` կապված տվյալ ֆինանսական գործիքի հետ,

A - ներգրավված կամ տրամադրված միջոցի սկզբնական գումարը,

Dn - n-րդ դրամական հոսքի ստացման ժամանակահատվածը` արտահայտված առաջին հոսքից հետո անցած օրերի թվով (առաջին հոսք` միջոցի ներգրավման կամ տրամադրման ամսաթիվն է),

3) Ինչպես ՀՏՏ, այնպես էլ ՄՍԷՏ-ը իրենց մեջ ներառում են տեղաբաշխված և ներգրավված միջոցների գծով բոլոր տոկոսային վճարները և չեն ներառում այլ վճարներ (միջնորդավճարներ և այլն): Նրանց տարբերությունը կայանում է վերջիններիս հաշվարկման հիմքում ընկած տոկոսադրույքների տարեկանացման մեթոդի մեջ: ՀՏՏ-ն կիրառելի է միայն այն դեպքերում, երբ տեղաբաշխված/ներգրավված միջոցների գծով տոկոսների կապիտալիզացիան կատարվում է կանոնավոր (հավասար) ժամանակահատվածներում: ՄՍԷՏ-ը հանդիսանում է արդյունավետ մոտարկում և կարող է կիրառվել ցանկացած տեսակի տեղաբաշխված/ներգրավված միջոցի պարագայում,

4) Եթե պայմանագրում առկա են դրույթներ, որոնք թույլ են տալիս տոկոսների փոփոխություններ, ապա տարեկան արդյունավետ տոկոսադրույքը պետք է հաշվարկվի պայմանագրի կնքման պահին գործող չափանիշների հիման վրա` ենթադրելով, որ տոկոսները և/կամ հաճախորդի կողմից կատարվող կամ կատարվելիք ծախսերը մնալու են կայուն և կիրառվելու են մինչև պայմանագրի գործողության ժամկետի ավարտը:

2. «Ծանոթագրություններ ակտիվների վերաբերյալ» հաշվետվությունում «Տարեկան փաստացի տոկոսադրույքը` գործընկերոջ տեսանկյունից (APRC)» սյունակում լրացվող տեղաբաշխված գումարների արդյունավետ տոկոսադրույքը հաշվարկվում է թիվ 2 բանաձևով և նույն մեթոդաբանությամբ, ինչ ՄՍԷՏ-ը, սակայն իր մեջ ներառում է ինչպես բոլոր տոկոսները, այնպես էլ այլ վճարումները, որոնք միջոց ստացողը պարտավոր է վճարել տվյալ միջոցը ստանալու համար: Թիվ 2 բանաձևի տարրերը տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվարկելիս ունեն հետևյալ նշանակությունները.

i - տարեկան փաստացի տոկոսադրույքն է,

A - միջոց ստացողին տրամադրվող միջոցի սկզբնական գումարն է,

n - միջոցի մարմանն ուղղված վճարի հերթական համարն է,

Kn - միջոց ստացողի կողմից միջոցի ստացման պահին և (կամ) միջոցի գործողության ընթացքում կատարված հերթական n-րդ վճարի գումարն է (մայր գումար, տոկոսագումարներ և (կամ) այլ վճարումների գումարներ): Այն դեպքում, երբ միջոց տրամադրելու մասին պայմանագրով թույլատրվում են տոկոսների և (կամ) միջոց ստացողի ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարների քանակի կամ չափի փոփոխություններ, և հնարավոր չէ այդ փոփոխություններին տալ գումարային արտահայտություն, ապա տարեկան փաստացի տոկոսադրույքը պետք է հաշվարկվի ենթադրելով, որ տոկոսները և (կամ) միջոց ստացողի ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարները մնալու են կայուն և կիրառվելու են մինչև միջոց ստանալու պայմանագրի գործողության ավարտը,

Dn - այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել միջոցի ստացման օրից մինչև միջոցի գումարի հերթական` n-րդ մարման օրը ներառյալ:

Օրինակ` վարկը տրամադրվել է սեպտեմբերի 15-ին, վարկի տրամադրման համար վարկի ստացման պահին նախատեսված են այլ վճարումներ, և վարկի առաջին մասնակի մարումը տեղի է ունենալու նույն տարվա հոկտեմբերի 15-ին: Այս դեպքում D1= 0, քանի որ այլ վճարումները կատարվելու են վարկի ստացման օրը, D2= 30, քանի որ վարկի տրամադրումից մինչև հերթական մարումն ընկած օրերի թիվը 30 է, իսկ D3-ից մինչև Dn ընկած օրերի թիվը հաշվարկվում է նույն սկզբունքով:

3. Միջոց ստացողի ընդհանուր ծախսի մեջ չեն ներառվում հետևյալ վճարները.

1) օրենքով և միջոց ստանալու պայմանագրով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար վճարված կամ վճարվելիք տուժանքները և այլ վճարները,

2) այն վճարները, որոնք միջոց ստացողի կողմից ենթակա են վճարման` անկախ ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների դիմաց վճարումը տրամադրված միջոցով կամ առանց տրամադրված միջոցի կատարելու հանգամանքից,

3) կազմակերպություններին, միություններին կամ այլ խմբերին անդամակցելու կամ բաժանորդագրվելու համար նախատեսված վճարները, եթե միջոցի ստացման պայմանները կախված են նման անդամակցումից կամ բաժանորդագրումից: Բացառություն են կազմում կազմակերպություններին, միություններին կամ այլ խմբերին անդամակցելու կամ բաժանորդագրվելու համար նախատեսված վճարները, եթե միջոց տրամադրողը այդ կազմակերպությունների, միությունների կամ այլ խմբերի հիմնադիրն է կամ մասնակիցը, և տրամադրվող միջոցի պայմանները կախված են նման անդամակցումից կամ բաժանորդագրումից: Օրինակ` բանկը հայտարարում է վարկային պայմանագրի կնքման արտոնյալ պայմաններ այն անձանց համար, ովքեր կհանդիսանան իր կողմից հիմնադրած միության անդամ: Անդամակցության համար պահանջվում է տարեկան անդամավճար: Տրամադրված միջոցի ժամկետի ընթացքում հաճախորդի կողմից վճարվելիք անդամավճարի (անդամավճարների) գումարը պետք է ներառվի տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ,

4) ապահովագրության, գնահատման և այլ օժանդակ ծառայությունների դիմաց կատարվող վճարները, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ ծառայություններից օգտվելը հանդիսանում է միջոց տրամադրելու պայմանագիրը կնքելու կամ գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայման և

ա. այդ ծառայությունների շահառուն հանդիսանում է միջոց տրամադրողը, կամ

բ. միջոց տրամադրողը սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ միջոց ստացողն իրավունք ունի կնքելու օժանդակ ծառայությունների մատուցման պայմանագրեր: Օրինակ` ապահովագրության, գնահատման և այլ օժանդակ ծառայությունների դիմաց կատարվող վճարները տարեկան փաստացի տոկոսադրույքի հաշվարկի մեջ ներառվում են, երբ

բ1. Բանկը, որպես վարկային պայմանագիրը կնքելու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն, ինչպես նաև հանդիսանում է այդ պայմանագրի շահառուն,

բ2. Բանկը, որպես վարկային պայմանագիրը կնքելու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն, ինչպես նաև սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ հաճախորդն իրավունք ունի կնքել ապահովագրական ծառայությունների մատուցման պայմանագիր,

բ3. Բանկը, որպես գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն, ինչպես նաև հանդիսանում է այդ պայմանագրի շահառուն,

բ4. Բանկը, որպես գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն, ինչպես նաև սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ հաճախորդն իրավունք ունի կնքել ապահովագրական ծառայությունների մատուցման պայմանագիր,

բ5. Բանկը, որպես վարկային պայմանագիրը կնքելու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն, հանդիսանում է այդ պայմանագրի շահառուն, ինչպես նաև սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ հաճախորդն իրավունք ունի կնքել ապահովագրական ծառայությունների մատուցման պայմանագիր,

բ6. Բանկը, որպես գովազդվող տարեկան փաստացի տոկոսադրույքը ստանալու նախապայման, պահանջում է գրավադրված գույքի ապահովագրություն, հանդիսանում է այդ պայմանագրի շահառուն, ինչպես նաև սահմանում է այն անձանց շրջանակը, որոնց հետ հաճախորդն իրավունք ունի կնքել ապահովագրական ծառայությունների մատուցման պայմանագիր,

5) միջոց ստանալու հետ կապված այլ վճարները, որոնք միջոց ստացողը պարտավոր չէ կատարել միջոց ստանալու համար (օրինակ` բիզնես պլանի մշակման, միջոց ստացողի կողմից միջոց ստանալու համար բանկ այցելության տրանսպորտային ծախսերը):

4. Այն դեպքում, երբ միջոց տրամադրելու պայմանագիրը պարունակում է դրույթներ, որոնք թույլատրում են տոկոսների և ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարների քանակի կամ չափի փոփոխություններ կամ տատանումներ, և հնարավոր չէ այդ փոփոխություններին տալ գումարային արտահայտություն, ապա տոկոսադրույքը պետք է հաշվարկվի` ենթադրելով, որ տոկոսները և/կամ ընդհանուր ծախսի մեջ ներառվող այլ վճարները մնալու են կայուն և կիրառվելու են մինչև պայմանագրի գործողության ավարտը:

5. Արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկում ծախսերը ընդգրկելիս անհրաժեշտ է առաջնորդվել հետևյալ սկզբունքով. արդյո՞ք հաճախորդը պարտավոր է կատարել նշված ծախսերը վարկավորման համար, մասնավորապես.

1) քարտային հաշվի բացման և սպասարկման համար գանձվող վճարները մասնակցում են արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկմանը, եթե դրանք կատարվել են վարկային գիծ ստանալու նպատակով: Այն դեպքում, երբ պլաստիկ քարտը եղել է հաճախորդի տրամադրության տակ մինչև վարկային գծի տրամադրումը, ապա արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկման ժամանակ արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկմանը մասնակցում են միայն սպասարկման համար գանձվող վճարները:

2) վարկի գումարի կանխիկացման համար գանձվող միջնորդավճարը չի մասնակցում արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկմանը, եթե վարկային գծի տրամադրման պայմանների համաձայն հաճախորդը հարկադրված չէ ստացած միջոցները կանխիկացնել:

3) առևտրային վարկերի գծով արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկմանը մասնակցում են բոլոր այն վճարները, որոնք կատարվել են տվյալ հաճախորդի կողմից տվյալ վարկը ստանալու նպատակով, այդ թվում` բանկում ընթացիկ հաշվի բացման համար գանձվող կոմիսիոն վճարը, եթե դա բացվել է անմիջապես վարկի տրամադրման համար:

6. Տոկոսադրույքները հաշվարկելիս, անհրաժեշտության դեպքում, գործում են հետևյալ սկզբունքները.

1) պայմանագրով տրամադրված միջոցի առավելագույն սահմանաչափ սահմանված չլինելու դեպքում տրամադրված միջոցի առավելագույն չափը մեկ միլիոն դրամն է,

2) եթե պայմանագրով նախատեսված է, որ հաճախորդը կարող է տրամադրված միջոցի գումարը ստանալ մաս առ մաս կամ կարող է ընտրել տրամադրված միջոցի գումարը ստանալու պահը, ապա համարվում է, որ տրամադրված միջոցի գումարը հաճախորդին փոխանցվել է ամբողջությամբ` պայմանագիրը կնքելու պահին,

3) պայմանագրով տրամադրված միջոցի վերադարձման ժամանակացույց կամ պայմանագրի դրույթներով վերադարձման ժամկետներ սահմանված չլինելու դեպքում տրամադրված միջոցի վերադարձման ժամկետը մեկ տարի է,

4) այն դեպքում, երբ պայմանագիրը սահմանում է տրամադրված միջոցի վերադարձման մեկից ավելի ժամկետներ, ապա տրամադրված միջոցի վերադարձը կատարվում է պայմանագրով սահմանված ամենամոտ ժամկետում, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

7. Արտարժութային վարկերի գծով արդյունավետ տոկոսադրույքի հաշվարկման ժամանակ ՀՀ դրամով գանձվող կոմիսիոն բոլոր վճարները հաշվարկում ներառվում են պայմանագրի կնքման օրվա համար բանկի կողմից սահմանված վաճառքի փոխարժեքով:

 

------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
23.06.2017
N 136-Ն
Որոշում