Սեղմել Esc փակելու համար:
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻՑ 50 ՏՈԿՈՍԻ ՉԱՓՈՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻՑ 50 ՏՈԿՈՍԻ ՉԱՓՈՎ ԱԶԱՏՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼ ...

 

 

040.0872.260717

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հուլիսի 2017 թվականի N 872-Ն

 

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻՑ 50 ՏՈԿՈՍԻ ՉԱՓՈՎ ԱԶԱՏՎՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի հարկից 50 տոկոսի չափով ազատվող` Հայաստանի Հանրապետությունում հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կազմակերպությունների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի հուլիսի 20-ի

N 872-Ն որոշման

 

ՑԱՆԿ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻՑ 50 ՏՈԿՈՍԻ ՉԱՓՈՎ ԱԶԱՏՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 230-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Նալբանդյանի փորձարարական բազա («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Էջմիածնի փորձարարական տնտեսություն («Երկրագործության գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն)

3. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի գոտիական փորձարարական կայան («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)

4. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Երասխահունի փորձարարական կայան («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)

5. Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դարակերտի փորձարարական տնտեսություն («Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն)

6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Ոսկեհատի ուսումնափորձարարական տնտեսություն («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)

7. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովիտի ուսումնափորձարարական տնտեսություն` գյուղ Բալահովիտ և գյուղ Զառ («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)

8. «Գյումրիի սելեկցիոն կայան» փակ բաժնետիրական ընկերություն

9. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի քաղաք Սպիտակի հակաէռոզիոն հենակետ («Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամ)

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.07.2017
N 872-Ն
Որոշում