ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
20 հուլիսի 2017 թվականի N 31
32. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ստեղծման տեխնիկական առաջադրանքին` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թ. հուլիսի 20-ի նիստի
N 31 արձանագրային որոշման
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՑԱՆՑԻ ՍՏԵՂԾՄԱՆ
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
1. Հայաստանի Հանրապետությունում ներկայումս կանոնավոր ուղևորափոխադրումներն իրականացվում են «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` օրենք) պահանջներին համապատասխան, որի 10-րդ հոդվածով սահմանված է, որ միջմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է լիազոր մարմինը` համագործակցելով տարածքային կառավարման մարմինների հետ, Երևան քաղաքի վարչական տարածքով անցնող երթուղիների ուղեգծերը համաձայնեցնելով Երևանի քաղաքապետի հետ: Ներմարզային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է համապատասխան տարածքային կառավարման մարմինը` նախապես համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ: Երևան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցը կազմակերպում է Երևանի քաղաքապետը` քաղաքի վարչական տարածքից դուրս եկող երթուղիների ուղեգիծը նախապես համաձայնեցնելով համապատասխան տարածքային կառավարման մարմնի և լիազոր մարմնի հետ: Հայաստանի Հանրապետության այլ քաղաքների ավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցերը կազմակերպում է համապատասխան քաղաքային համայնքի ղեկավարը` քաղաքի վարչական տարածքից դուրս եկող երթուղիների ուղեգիծը նախապես համաձայնեցնելով համապատասխան տարածքային կառավարման մարմնի և լիազոր մարմնի հետ:
2. Իսկ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղիների սպասարկումն իրականացվում է չվացուցակի և երթուղու սխեմայի հիման վրա:
3. Կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններն ընտրվում են օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան` մրցութային եղանակով, որի կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2001 թվականի օգոստոսի 16-ի թիվ 762 որոշմամբ:
4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից` որպես լիազոր մարմին ձևավորված են միջմարզային 47 ավտոբուսային և 106 միկրոավտոբուսային երթուղիներ, որոնք սպասարկվում են համապատասխանաբար 170 ավտոբուսներով և 533 միկրոավտոբուսներով` 75 փոխադրողների կողմից:
5. ՀՀ մարզպետարանների կողմից, որպես տարածքային կառավարման մարմիններ, ձևավորված են ներմարզային 120 ավտոբուսային և 143 միկրոավտոբուսային երթուղիներ, որոնք սպասարկվում են համապատասխանաբար 211 ավտոբուսներով և 333 միկրոավտոբուսներով` 70 փոխադրողների կողմից:
6. Հանրապետությունում 231 համայնքներ ապահովված չեն տրանսպորտային սպասարկմամբ` համաձայն հավելված 1-ի:
7. Կանոնավոր փոխադրումները հիմնականում սպասարկվում են ավտոկայարաններից, ավտոկայաններից և երթակարգավական կետերից, որոնք «Հայավտոկայարան» ՓԲԸ-ի ենթակայության են (հավելված 2):
ԱՌԿԱ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. Համաձայն «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի` հանրապետությունում տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ են ձևավորում երթուղային ցանցեր, որոնք չեն ապահովում փոխադրումների արդյունավետությունը: Չվացուցակները կազմվում են այնպես, որ հնարավոր չի լինում ապահովել գյուղերից մինչև մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան կամ այլ մարզի խոշոր քաղաք ուղևորների արդյունավետ փոխադրումը:
9. Որոշ երթուղիներ տնտեսապես հիմնավորված են (շահութաբեր են) կախված բնակավայրերի մեծությունից և ուղևորահոսքի ծավալներից, իսկ որոշները` ոչ: Արդյունքում ոչ շահութաբեր երթուղիների համար բազմիցս հայտարարվում են մրցույթներ, որոնք սակայն չեն կայանում հայտերի բացակայության պատճառով:
10. Հանրապետությունում առկա են որոշ ավտոկայաններ, որոնք տեղակայված են այնպիսի վայրերում, որտեղից արդեն ուղևորափոխադրումներ չեն իրականացվում, կամ իրականացվում են տվյալ ավտոկայանի թերբեռնվածությամբ (օրինակ Հրազդանի ավտոկայանը): Իսկ որոշ ավտոկայաններ չեն կարող ապահովել ուղևորների պատշաճ սպասարկում, քանի որ տեխնիկական վերազինման ու վերանորոգման կարիք ունեն:
11. Չկա միասնական տոմսավորման համակարգ, որը խոչընդոտում է ուղևորահոսքի իրական ցուցանիշների որոշմանը և փոխադրումներում համապատասխան տեղատարողության տրանսպորտային միջոցների ներգրավմանը:
12. Կանոնավոր փոխադրումներում բացակայում է շահագործվող տրանսպորտային միջոցների տեղորոշման համակարգը, ինչը թույլ չի տալիս ուղևորներին արդյունավետ կազմակերպելու ուղևորությունը, կրճատելու ուղևորափոխադրման ժամանակը, ինչպես նաև իրականացնելու փոխադրումների արդյունավետ վերահսկողություն:
13. Որոշ համայնքներ չունեն անցանելի ավտոճանապարհներ կամ դրանք անբարեկարգ վիճակում են:
14. ՀՀ-ում տաքսամոտորային փոխադրումները բավականին ազատականացված են, որի արդյունքում կանոնավոր փոխադրումներ իրականացնողները գտնվում են ոչ մրցակցային պայմաններում:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ
15. Տեխնիկական առաջադրանքի ապահովման նպատակով ըստ մարզերի հավաքագրվել են տվյալներ, համաձայն որոնց մարզերն ըստ խոշոր քաղաքների բաժանվել են տարածաշրջանների: Սահմանվել են օպտիմալ երթուղիներ, դրանց սկզբնակետը, վերջնակետը, միջանկյալ համայնքները, ուղևորահոսքը սկզբնակետից` ըստ երթուղում ներառված համայնքների, երթերի նախընտրելի ժամերը սկզբնակետից (հետադարձը` վերջնակետից).
1) Արագածոտնի մարզ - բաժանվել է 4 տարածաշրջանների` Թալինի, Աշտարակի, Ապարանի, Արագածի: Մարզում կձևավորվի 27 երթուղի, որոնցից` 9-ը Թալինի տարածաշրջանում, 9-ը Աշտարակի տարածաշրջանում, 5-ը Ապարանի տարածաշրջանում, 4-ը Արագածի տարածաշրջանում (հավելված 3):
2) Արարատի մարզ - բաժանվել է 4 տարածաշրջանների` Արարատի, Արտաշատի, Վեդիի, Մասիսի: Մարզում կձևավորվի 27 երթուղի, որոնցից 2-ը` Արարատի տարածաշրջանում, 14-ը` Արտաշատի տարածաշրջանում, 4-ը` Վեդիի տարածաշրջանում, 7-ը` Մասիսի տարածաշրջանում (հավելված 4):
3) Արմավիրի մարզ - բաժանվել է 2 տարածաշրջանների` Արմավիրի և Վաղարշապատի: Մարզում կձևավորվի 25 երթուղի, որոնցից 17-ը` Արմավիրի տարածաշրջանում, 8-ը` Վաղարշապատի տարածաշրջանում (հավելված 5):
4) Գեղարքունիքի մարզ - բաժանվել է 5 տարածաշրջանների` Գավառի, Սևանի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի: Մարզում կձևավորվի 38 երթուղի, որոնցից 7-ը` Գավառի տարածաշրջանում, 7-ը` Սևանի տարածաշրջանում, 11-ը` Մարտունու տարածաշրջանում, 9-ը` Վարդենիսի տարածաշրջանում, 4-ը` Ճամբարակի տարածաշրջանում` (հավելված 6):
5) Լոռու մարզ - բաժանվել է 4 տարածաշրջանների` Վանաձորի, Ալավերդու, Ստեփանավանի, Տաշիրի: Մարզում կձևավորվի 86 երթուղի, որոնցից 55-ը` Վանաձորի տարածաշրջանում, 16-ը` Ալավերդու տարածաշրջանում, 7-ը` Ստեփանավանի տարածաշրջանում, 8-ը` Տաշիրի տարածաշրջանում (հավելված 7):
6) Կոտայքի մարզ - բաժանվել է 4 տարածաշրջանների` Հրազդանի, Չարենցավանի, Աբովյանի, Եղվարդի: Մարզում կձևավորվի 37 երթուղի, որոնցից 14-ը` Հրազդանի տարածաշրջանում, 12-ը` Աբովյանի տարածաշրջանում, 7-ը` Չարենցավանի տարածաշրջանում, 2-ը` Եղվարդի տարածաշրջանում, 2-ը` մարզի խոշոր քաղաքների միջև (հավելված 8):
7) Շիրակի մարզ - բաժանվել է 2 տարածաշրջանների` Գյումրիի և Արթիկի: Մարզում կձևավորվի 54 երթուղի, որոնցից 42-ը` Գյումրիի տարածաշրջանում, 12-ը` Արթիկի տարածաշրջանում (հավելված 9):
8) Սյունիքի մարզ - բաժանվել է 3 տարածաշրջանների` Սիսիանի, Գորիսի, Կապանի: Մարզում կձևավորվի 26 երթուղի, որոնցից 11-ը` Սիսիանի տարածաշրջանում, 5-ը` Գորիսի տարածաշրջանում, 10-ը` Կապանի տարածաշրջանում (հավելված 10):
9) Վայոց Ձորի մարզ - բաժանվել է 2 տարածաշրջանների` Եղեգնաձորի և Վայքի: Մարզում կձևավորվի 26 երթուղի, որոնցից 15-ը` Եղեգնաձորի տարածաշրջանում, 10-ը` Վայքի տարածաշրջանում, 1-ը` մարզի խոշոր քաղաքների միջև (հավելված 11):
10) Տավուշի մարզ - բաժանվել է 4 տարածաշրջանների` Իջևանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Բերդի: Մարզում կձևավորվի 31 երթուղի, որոնցից 17-ը` Իջևանի տարածաշրջանում, 3-ը` Դիլիջանի տարածաշրջանում, 4-ը Նոյեմբերյանի տարածաշրջանում, 7-ը` Բերդի տարածաշրջանում (հավելված 12):
16. Ըստ ուղևորահոսքի գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաքներ, այնուհետև դեպի Երևան քաղաք սահմանվել են տրանսպորտային միջոցի տեղատարողությունը` ավտոբուս կամ միկրոավտոբուս, դրանց քանակը, ինչպես նաև ուղևորափոխադրումների երթուղիների օպտիմալ ժամերը, այսինքն բնակչության փոխադրումը գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաքներ, այնուհետև դեպի Երևան և հակառակ ուղղությամբ:
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՆՊԱՏԱԿԸ
17. Տեխնիկական առաջադրանքի հիմնական նպատակն է ստեղծել արդյունավետ ուղևորափոխադրում գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք, այնուհետև դեպի Երևան:
18. Ըստ հավաքագրված տեղեկատվության`
1) Հաշվարկել գյուղերից դեպի մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաքներ երթուղիներում տրանսպորտային միջոցի տեսակը` ըստ տեղատարողության, ելնելով ուղևորահոսքի ծավալներից:
2) Սահմանել մարզկենտրոնից կամ մարզի խոշոր քաղաքներից դեպի Երևան փոխադրման արդյունավետ ժամերը (նվազագույնի հասցնելով ուղևորի սպասելու ժամանակը)` հաշվի առնելով գյուղերից մարզկենտրոն կամ մարզի խոշոր քաղաք ժամանած ուղևորների, ինչպես նաև դեպի Երևան ուղևորվող տվյալ քաղաքի կամ մարզկենտրոնի ուղևորների թվաքանակը` ըստ ժամերի:
3) Սահմանել մարզկենտրոնից կամ մարզի խոշոր քաղաքներից դեպի Երևան կամ այլ մարզի խոշոր քաղաքներ տրանսպորտային միջոցների տեսակը` ավտոբուս կամ միկրոավտոբուս, ըստ ժամերի, հիմք ընդունելով փոխադրվող ուղևորների քանակը: Այն պետք է ապահովի ուղևորների ըստ նստատեղերի քանակի փոխադրումը:
4) Մարզկենտրոնից կամ մարզի խոշոր քաղաքներից դեպի Երևան փոխադրման արդյունավետ ժամերը սահմանելուց հաշվի առնել տվյալ քաղաքի ավտոկայարանների, կամ ավտոկայանների, կամ երթակարգավարական կետերի թողունակությունը և դրանց աշխատանքի արդյունավետ կազմակերպումը:
ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔԸ
19. Կհայտարարվեն մարզի խոշոր քաղաքներից կամ մարզկենտրոնից դեպի Երևան, կամ այլ մարզի խոշոր քաղաքներ և դրա հետ միասին տվյալ խոշոր քաղաքը կամ մարզկենտրոնը իրեն հարող բոլոր բնակավայրերին կապող երթուղիների սպասարկման համար մրցույթներ մեկ փաթեթով: Արդյունքում հնարավոր կլինի ընտրել մեկ փոխադրող, որը կսպասարկի մարզի ինչպես շահութաբեր, այնպես էլ ոչ շահութաբեր երթուղիները ամբողջովին: Փոխադրողը պատասխանատվություն կկրի ամբողջ փաթեթի սպասարկման համար:
20. Միջոցառումը կապահովի հանրապետության բոլոր համայնքների տրանսպորտային սպասարկումը:
21. Կկրճատվի ուղևորության համար ծախսվող ժամանակահատվածը:
22.Կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները կհամապատասխանեցվեն փաստացի ուղևորահոսքի ծավալներին: Կբացառվի տրանսպորտային միջոցի թերծանրաբեռնվածությունը, ինչը երթուղին կդարձնի տնտեսապես հիմնավորված, իսկ ուղևորի համար կբացառվի տրանսպորտային միջոցի գերծանրաբեռնվածությունը, որը կապահովի սպասարկման որակի և անվտանգության բարձր մակարդակ:
23.Քանի որ ըստ տարածաշրջանների կընտրվի մեկ փոխադրող, այն հնարավորություն կընձեռնի ներդնելու միասնական տոմսային համակարգ:
24.Փոխադրողի կողմից սպասարկվող երթուղային ցանցում ընդգրկված տրանսպորտային միջոցներում կներդրվի տեղորոշման համակարգ, որը ուղևորափոխադրման արդյունավետությունը, ինչպես փոխադրողի այնպես էլ ուղևորի համար: Փոխադրումների նկատմամբ վերահսկողությունը հնարավոր կլինի իրականացնել էլեկտրոնային եղանակով:
25.Կբարձրանա ավտոկայանների շահագործման արդյունավետությունը, ինչը կավելացնի ավտոկայանների ֆինանսական հոսքերը, որի արդյունքում հնարավորություն կստեղծվի բարելավել ավտոկայարանային համակարգի տեխնիկական հագեցվածությունը և դրանց կողմից ուղևորների սպասարկման որակը:
Հավելված 1
ՑԱՆԿ
Տրանսպորտային սպասարկում չունեցող համայնքների թիվը ըստ մարզերի
._________________________________________________.
|N | Մարզը |Չսպասարկվող |
| | |բնակավայրերի|
| | |թիվը |
|___|________________________________|____________|
|1 |Արագածոտնի մարզ | 37 |
|___|________________________________|____________|
|2 |Արարատի մարզ | 7 |
|___|________________________________|____________|
|3 |Արմավիրի մարզ | 6 |
|___|________________________________|____________|
|4 |Գեղարքունիքի մարզ | 18 |
|___|________________________________|____________|
|5 |Լոռու մարզ | 6 |
|___|________________________________|____________|
|6 |Կոտայքի մարզ | 4 |
|___|________________________________|____________|
|7 |Շիրակի մարզ | 21 |
|___|________________________________|____________|
|8 |Սյունիքի մարզ | 74 |
|___|________________________________|____________|
|9 |Վայոց Ձորի մարզ | 19 |
|___|________________________________|____________|
|10 |Տավուշի մարզ | 39 |
|___|________________________________|____________|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | 231 |
._________________________________________________.
Հավելված 2
ՑՈՒՑԱԿ
«Հայավտոկայարան» ՓԲԸ-ի ավտոկայարանների և ավտոկայանների
.______________________________________________________________.
|հ/հ|Ա/Կ-ների անվանումը |Շենքի վիճակը |Իրավունքի |
| | | |տեսակը |
|___|_____________________________|_____________|______________|
|1 | 2 | 3 | 4 |
|___|_____________________________|_____________|______________|
| |Ավտոկայարաններ | | |
|___|_____________________________|_____________|______________|
|1 |Երևանի «Կենտրոնական» ա/կ | |Սեփական |
|___|_____________________________|_____________|______________|
|2 |Երևանի «Հյուսիսային» ա/կ | |Սեփական |
|___|_____________________________|_____________|______________|
|3 |Գյումրիի ա/կ | |Սեփական |
|___|_____________________________|_____________|______________|
|4 |Վանաձորի ա/կ | |Սեփական |
|___|_____________________________|_____________|______________|
| |Ավտոկայաններ | | |
|___|_____________________________|_____________|______________|
|1 |Երևանի «Հարավային» ա/կ | |Վարձակալած |
|___|_____________________________|_____________|______________|
|2 |Աբովյանի ա/կ | |Սեփական |
|___|_____________________________|_____________|______________|
|3 |Չարենցավանի ա/կ | |Սեփական |
|___|_____________________________|_____________|______________|
|4 |Սևանի ա/կ |Շենք չունի |Վարձակալված |
|___|_____________________________|_____________|______________|
|5 |Մարտունու ա/կ | |Սեփական |
|___|_____________________________|_____________|______________|
|6 |Վարդենիսի ա/կ |Վթարային |Սեփական |
|___|_____________________________|_____________|______________|
|7 |Ճամբարակի ա/կ |Վթարային |Սեփական |
|___|_____________________________|_____________|______________|
|8 |Դիլիջանի ա/կ | |Սեփական |
|___|_____________________________|_____________|______________|
|9 |Նոյեմբերյանի ա/կ | |Սեփական |
|___|_____________________________|_____________|______________|
|10 |Բերդի ա/կ | |Սեփական |
|___|_____________________________|_____________|______________|
|11 |Ալավերդու ա/կ |Վթարային |Սեփական |
|___|_____________________________|_____________|______________|
|12 |Ստեփանավանի ա/կ |Վթարային |Վարձակալված |
|___|_____________________________|_____________|______________|
|13 |Տաշիրի ա/կ | |Սեփական |
|___|_____________________________|_____________|______________|
|14 |Արթիկի ա/կ | |Սեփական |
|___|_____________________________|_____________|______________|
|15 |Մարալիկի ա/կ | |Սեփական |
|___|_____________________________|_____________|______________|
|16 |Թալինի ա/կ | |Սեփական |
|___|_____________________________|_____________|______________|
|17 |Ծաղկահովիտի (Արագած) ա/կ | |Սեփական |
|___|_____________________________|_____________|______________|
|18 |Ապարանի ա/կ | |Սեփական |
|___|_____________________________|_____________|______________|
|19 |Աշտարակի ա/կ |Վթարային |Սեփական |
|___|_____________________________|_____________|______________|
|20 |Արմավիրի ա/կ |Վթարային |Սեփական |
|___|_____________________________|_____________|______________|
|21 |Վեդիի ա/կ | |Սեփական |
|___|_____________________________|_____________|______________|
|22 |Եղեգնաձորի ա/կ | |Սեփական |
|___|_____________________________|_____________|______________|
|23 |Վայքի ա/կ | |Սեփական |
|___|_____________________________|_____________|______________|
|24 |Գորիսի ա/կ | |Սեփական |
|___|_____________________________|_____________|______________|
| |Երթակարգավարական կետեր | | |
|___|_____________________________|_____________|______________|
|1 |Կիլիկիա ե/կ |Երևան | * |
|___|_____________________________|_____________|______________|
|2 |Ռելեի գործարան ե/կ |«-» |Վարձակալված |
|___|_____________________________|_____________|______________|
|3 |Նոր Նորք ե/կ |«-» |Վարձակալված |
|___|_____________________________|_____________|______________|
|4 |Շիրակի հ/խանութ ե/կ |«-» |Վարձակալված |
|___|_____________________________|_____________|______________|
|5 |Ֆիզիկայի ինստիտուտ ե/կ |«-» |* |
|___|_____________________________|_____________|______________|
|6 |Երկաթգծի կայարան ե/կ |«-» |* |
|___|_____________________________|_____________|______________|
|7 |Աշխատավորի հրապարակ ե/կ |«-» |* |
|___|_____________________________|_____________|______________|
|8 |Մասիսի ե/կ |Ք.Մասիս |* |
|___|_____________________________|_____________|______________|
|9 |Էջմիածնի ե/կ |Ք. Էջմիածին |* |
|___|_____________________________|_____________|______________|
|10 |Արտաշատի ե/կ |Ք. Արտաշատ |* |
|___|_____________________________|_____________|______________|
|11 |Արարատի ե/կ |Ք. Արարատ |Վարձակալված |
|___|_____________________________|_____________|______________|
|12 |Սիսիանի ե/կ |Ք. Սիսիան |* |
|___|_____________________________|_____________|______________|
|13 |Կապանի ե/կ |Ք. Կապան |Վարձակալված |
|___|_____________________________|_____________|______________|
|14 |Ջերմուկի ե/կ |Ք. Ջերմուկ |Վարձակալված |
|___|_____________________________|_____________|______________|
|15 |Իջևանի ե/կ |Ք. Իջևան |* |
|___|_____________________________|_____________|______________|
|16 |Սպիտակի ե/կ |Ք. Սպիտակ |Վարձակալված |
|___|_____________________________|_____________|______________|
|17 |Գավառի ե/կ |Ք. Գավառ |Վարձակալված |
.______________________________________________________________.
_____________________
Ծանոթություն. *) - երթակարգավարական կետերը «Հայավտոկայարան» ՓԲԸ-ին չեն պատկանում սեփականության իրավունքով և չեն վարձակալվել:
_____________________________________
ԻՐՏԵԿ - NN 3-12 հավելվածները չեն բերվում