Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 843-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ Ե ...

 

 

040.0919.070817

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 օգոստոսի 2017 թվականի N 919-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-Ի N 843-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունիսի 17-ի «Քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից զենքի և փամփուշտների փոխադրման կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 22-ի N 615 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 843-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) 6-րդ կետում «բաժին» բառը փոխարինել «բաժնի ուղևորային համալիրում գտնվող առանձնացված սենյակ» բառերով.

i

2) 6-րդ, 8-րդ կետերում և N 1 ձևի 1-ին կետում «աշխատողի» և «աշխատողը» բառերը փոխարինել «ծառայողի» և «ծառայողը» բառերով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին և 6.2-րդ կետերով.

i

«6.1. Հայաստանի Հանրապետության օդանավակայաններից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օդանավակայաններ ուղևորների կողմից զենքի փոխադրման դեպքերում օդանավ շահագործողի օդանավակայանային ներկայացուցիչը հաշվառման ժամանակ ուղևորի կողմից զենքի փոխադրման մասին հայտնելուց հետո անմիջապես տեղեկացնում է օդանավակայանի ոստիկանության գծային բաժնին տվյալ չվերթով զենքի փոխադրման մասին, որից հետո ոստիկանության համապատասխան ծառայողն ուղևորին զենքի և կից փաստաթղթերի հետ միասին ուղեկցում է ոստիկանության գծային բաժնի ուղևորային համալիրում գտնվող առանձնացված սենյակ, որտեղ ստուգվում են ուղևորի անձը հաստատող փաստաթղթերը, ծառայողական զենքի դեպքում` գործուղման թերթիկը, իսկ քաղաքացիական զենքի դեպքում` տվյալ զենքը Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու թույլտվությունը: Ոստիկանության ծառայողն ստուգում է նաև զենքը, դրա տեսակի, մոդելի, համարի համապատասխանությունը փաստաթղթերի մեջ նշված տվյալներին, որոնց մասին գրառում է կատարվում փոխադրվող զենքի ստուգման մատյանում (ձև N 5):

6.2. Զենքի և փաստաթղթերի ստուգումն իրականացնելուց հետո ոստիկանության ծառայողը տվյալ ուղևորին փոխադրման ենթակա զենքի և փաստաթղթերի հետ միասին ուղեկցում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայություն, որտեղ ավիացիոն անվտանգության զննման գործառույթներ իրականացնող խմբի ավագի հետ միասին կազմում են օդանավով փոխադրման համար պահպանության հանձնված զենքի մասին արձանագրություն (ձև N 1):».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 23.1-ին կետով.

i

«23.1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օդանավակայաններից Հայաստանի Հանրապետության օդանավակայաններ զենքի ներկրման դեպքում օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության հերթափոխի պետը դիմավորում է օդանավը, զենքի ընդունման համար պատասխանատու նշանակված օդանավի անձնակազմի անդամի հետ ստուգում կնիքի և զենքի առկայությունը, որից հետո ստորագրում է արձանագրության օրինակը` զենքն ստանալու համար: Օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության հերթափոխի պետը զենքը և արձանագրության օրինակն օդանավակայանի ժամանման սրահի զննման կետում հանձնում է օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի համապատասխան ծառայողին, որն ստորագրում է զենքի փոխադրման արձանագրության մեջ, ընդունում է ներկրված զենքը, ժամանած ուղևորին զենքի և կից փաստաթղթերի հետ միասին ուղեկցում է օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ուղևորային համալիրում գտնվող առանձնացված սենյակ` զենքի, ուղեկցող փաստաթղթերի ստուգում իրականացնելու նպատակով: Գործուղման նպատակով ժամանած ուղևորին զենքը հանձնվում է օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ուղևորային համալիրում գտնվող առանձնացված սենյակում` գործուղման փաստաթղթերի համապատասխանության դեպքում, այլ նպատակով ներկրված զենքը պահվում է ոստիկանության գծային բաժնում մինչև համապատասխան լիազոր մարմնի կողմից ներկրման թույլտվությունն ուղևորի կողմից ներկայացնելը: Թույլտվության ներկայացումից հետո ներկրված զենքը ոստիկանության գծային բաժնից հանձնվում է ուղևորին:».

i

5) 26-րդ կետում «ակոսափող և ողորկափող որսորդական, ինչպես նաև կարճ ակոսափող հրազենները» բառերը փոխարինել «քաղաքացիական, ծառայողական և ձեռքի մարտական հրաձգային:» բառերով.

6) 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«27. Զենքը որպես ուղեբեռ օդանավով փոխադրման հանձնելու դեպքում օդանավակայանի ուղևորների փոխադրման ծառայության հերթափոխի պետը կամ օդանավ շահագործողի օդանավակայանային ներկայացուցիչն ստուգում է զենքի վերաբերյալ համապատասխան մաքսային հայտարարագրի առկայությունը, իսկ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օդանավակայաններ ուղևորների կողմից որպես ուղեբեռ զենքի փոխադրման դեպքերում օդանավակայանի ուղևորների փոխադրման ծառայության հերթափոխի պետը կամ օդանավ շահագործողի ներկայացուցիչը զենքի փոխադրման մասին տեղեկացնում են օդանավակայանի ոստիկանության գծային բաժնին տվյալ չվերթով զենքի փոխադրման մասին, որից հետո ոստիկանության համապատասխան ծառայողն ուղևորին զենքի և կից փաստաթղթերի հետ միասին ուղեկցում է օդանավակայանի ոստիկանության գծային բաժնի ուղևորային համալիրում գտնվող առանձնացված սենյակ, որտեղ համապատասխան ծառայողի կողմից ստուգվում են ուղևորի անձը հաստատող փաստաթղթերը, ծառայողական զենքի դեպքում` գործուղման թերթիկը, իսկ քաղաքացիական զենքի դեպքում` տվյալ զենքը Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանելու թույլտվությունը: Ծառայողն ստուգում է զենքը, դրա տեսակի, մոդելի, համարի համապատասխանությունը փաստաթղթերում նշված տվյալներին, որոնց մասին գրառում է կատարվում փոխադրվող զենքի ստուգման մատյանում:».

7) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 27.1-ին կետով.

i

«27.1 Զենքի և փաստաթղթերի ստուգումն իրականացնելուց հետո ոստիկանության համապատասխան ծառայողն ուղևորին փոխադրման ենթակա զենքի և փաստաթղթերի հետ միասին ուղեկցում է օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայություն, որտեղ ավիացիոն անվտանգության զննման գործառույթներ իրականացնող խմբի ավագի հետ միասին կազմում են օդանավով որպես ուղեբեռ փոխադրման համար պահպանության հանձնված զենքի մասին արձանագրություն (ձև N 1): Արձանագրության կազմման և զենքը փոխադրման ընդունումից հետո իրականացվում են սույն կանոնների 2-րդ գլխով սահմանված միջոցառումները:».

8) 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«28. Արձանագրության կազմումից հետո որպես ուղեբեռ փոխադրվող զենքն ու փամփուշտները փաթեթավորվում են, ընդ որում, զենքը փաթեթավորվում է փամփշտակալից և փամփուշտներից առանձին, որից հետո դրանք հաշվառվում և գրանցվում են որպես ուղեբեռ և ընդունվում են փոխադրման: Որպես ուղեբեռ փոխադրման ընդունված փաթեթավորված զենքն ու դրա փամփուշտներն օդանավով փոխադրվում են ուղևորների համար անհասանելի տեղում` օդանավի բեռնային խցիկներում: «.

9) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 32.1-ին կետով.

i

«32.1. Իրավապահ մարմինների այն ծառայողները, որոնց հանձնարարված է օդանավով իրականացնել արգելանքի տակ գտնվող անձանց ուղեկցում, օդանավի սրահում չեն կարող կրել զենք: Նման դեպքերում նրանք պետք է զենքը հանձնեն օդանավի հրամանատարին, այն թռիչքի ընթացքում օդանավի անձնակազմի խցիկում գտնվող մետաղական պահարանում պահպանելու համար: Օդանավի հրամանատարի կողմից օդանավի անձնակազմի խցիկում զենքի փոխադրման ընդունման դեպքում կազմվում է օդանավի անձնակազմի խցիկում փոխադրման համար պահպանության հանձնված զենքի մասին արձանագրություն` համաձայն N 4 ձևի, իսկ զենքի լիցքաթափումը և ստուգումն իրականացվում է իրավապահ մարմնի ծառայողի կողմից:».

10) հավելվածի N 1 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«Ձև N 1

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N_____

 

ՕԴԱՆԱՎՈՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ

 

1. Մեկնման օդանավակայան _____________________ «______» _________ 201 թ.

 

Ավիացիոն անվտանգության ծառայության (ԱԱԾ) հերթափոխի պետ_____________________

(անունը, ազգանունը)

 

Ոստիկանության գծային բաժնի ծառայող_________________________________________

(պաշտոնը,

___________________________________________________________________________

                       կոչումը, անունը, ազգանունը)

զենքը ՀՀ տարածք ներկրելու կամ ՀՀ տարածքից արտահանելու (նշել անհրաժեշտը) հիմքը _____________________________________________________________________

(գործուղման թերթիկի կամ թույլտվության համարը, տալու ժամանակը, ում

կողմից է տրված)

___________________________________________________________________________

 

չվերթ N ____________________ բորտ N _______________ երթուղին_______________

 

ՈՒղևոր____________________________________________________________________

(ազգանունը, անունը, հայրանունը, անձնագրային տվյալները)

___________________________________________________________________________

(նշել փոխադրվող զենքի տեսակը, մոդելը, տրամաչափը, համարը և փամփուշտների

քանակը)

 

Զենքն ընդունեց ԱԱԾ-ի հերթափոխի պետ _____________________ _________________

                                   (ազգանունը, անունը)    (ստորագրությունը)

Զենքը և փաստաթղթերն ստուգող ոստիկանության ծառայող ___________________

(ազգանունը, անունը)

____________________

(ստորագրությունը)

 

ՈՒղևոր ___________________ _________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

 

Անձնակազմի պատասխանատու անդամ ___________________ _________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

 

Զենքը տեղադրված է կնքված մետաղյա արկղում__________________________________

(նշել կնիքի համարը)

 

2. Ժամանման օդանավակայան__________________________________________________

 

N______ արձանագրությամբ` անձնակազմի պատասխանատու անդամ________________-ից

(անունը, ազգանունը)

 

ընդունեցի զենքը, փամփուշտները_____________________________________________

(նշել զենքի տեսակը, մոդելը, տրամաչափը, համարը

և փամփուշտների քանակը)

 

ԱԱԾ-ի հերթափոխի պետ ___________________ __________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

 

3. Տրված է ուղևորին ________________________________________չվերթ N ____

(անունը, ազգանունը, անձնագրային տվյալները)

 

__________________________________________________________________________

(նշել զենքի տեսակը, մոդելը, տրամաչափը, համարը և փամփուշտների քանակը)

 

ԱԱԾ-ի հերթափոխի պետ ___________________ _________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

 

ՈՒղևոր ___________________ _________________

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

 

«_____» _____________ 201 թ. «.

 

11) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` NN 4 և 5 ձևերով.

 

i

«Ձև N 4

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N_____

 

ՕԴԱՆԱՎԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԽՑԻԿՈՒՄ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆՎԱԾ ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ

 

Իրավապահ մարմնի ծառայող

__________________________________________________

(նշել իրավապահ մարմնի անվանումը, ծառայողի պաշտոնը)

 

___________________________________________________________________

                       (կոչումը, անուն, ազգանունը)

Օդանավի հրամանատար

___________________________________________________________________

                           (անուն, ազգանունը)

Չվերթ N _________________________________երթուղին__________________

 

Ստուգեցի և թռիչքի ընթացքում պահպանության հանձնեցի

______________________________________________

(նշել զենքի տեսակը, մոդելը,

___________________________________________________________________

տրամաչափը, համարը և փամփուշտների քանակը)

 

Հանձնեց ___________________ _________________ «_____»________ 201 թ.

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

 

Ընդունեց ___________________ _________________ «_____»________ 201 թ.

(անունը, ազգանունը) (ստորագրությունը)

 

Ձև N 5

 

ՄԱՏՅԱՆ

 

ՓՈԽԱԴՐՎՈՂ ԶԵՆՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ

 

Սկսվել է  «___» _______20 թ.

Ավարտվել է «___» _______20 թ.

 

._____________________________________________________________________.

|                        Ծանոթագրություն                              |

|                                                                     |

|1. Փոխադրվող զենքի ստուգման մատյանը համարակալվում, կարվում և  կնքվում|

|է ոստիկանության գծային բաժնի քարտուղարությունում:                    |

|2. Փոխադրվող զենքի ստուգման մատյանի չափը A4 ֆորմատի է (210x297 մմ):  |

|3. Փոխադրվող զենքի ստուգման մատյանում գրառումները կատարվում են       |

|ընթեռնելի ձեռագրով:                                                  |

|4. Արգելվում է փոխադրվող զենքի ստուգման մատյանում կողմնակի գրառումներ|

|կատարելը                                                             |

._____________________________________________________________________.

 

._________________________________________________________________________.

|NN |Զենք       |Փոխադրման  |Զենքի     |Զենքի     |Ստուգողի |Ստորա-|Ամսա- |

|ը/կ|փոխադրողի  |ռեժիմը     |փոխադրման |տեսակը,   |պաշտոնը, |գրու- |թիվը  |

|   |անունը,    |(ներկրում  |հիմքը     |մոդելը,   |կոչումը, |թյունը|      |

|   |ազգանունը, |կամ        |(թույլտվու|տրամաչափը,|անունը և |      |      |

|   |հայրանունը,|արտահանում)|թյուն     |համարը,   |ազգանունը|      |      |

|   |անձնագրի   |           |կամ       |փամփուշտ- |         |      |      |

|   |սերիան,    |           |գործուղման|ների      |         |      |      |

|   |համարը, երբ|           |վկայական) |քանակը    |         |      |      |

|   |և  ում     |           |          |          |         |      |      |

|   |կողմից է   |           |          |          |         |      |      |

|   |տրված      |           |          |          |         |      |      |

|___|___________|___________|__________|__________|_________|______|______|

|   |           |           |          |          |         |      |      |

|___|___________|___________|__________|__________|_________|______|______|

|   |           |           |          |          |         |      |      |

|___|___________|___________|__________|__________|_________|______|______|

|   |           |           |          |          |         |      |      |

|___|___________|___________|__________|__________|_________|______|______|

|   |           |           |          |          |         |      |      |

|___|___________|___________|__________|__________|_________|______|______|

|   |           |           |          |          |         |      |      |

|___|___________|___________|__________|__________|_________|______|______|

|   |           |           |          |          |         |      |      |

|___|___________|___________|__________|__________|_________|______|______|

|   |           |           |          |          |         |      |      |

|___|___________|___________|__________|__________|_________|______|______|

|   |           |           |          |          |         |      |      |

._________________________________________________________________________.

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.08.2017
N 919-Ն
Որոշում