Սեղմել Esc փակելու համար:
ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵ ...

 

 

040.0920.070817

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 օգոստոսի 2017 թվականի N 920-Ն

 

ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁԻ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 237-րդ և 252-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել չափից ավելի վճարված անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի կարգը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ հողի հարկի և գույքահարկի գծով առկա գերավճարները 2018 թվականի հունվարի 1-ից հաշվանցվում և (կամ) վերադարձվում են սույն որոշման հավելվածով սահմանված ընդհանուր կարգով: Ընդ որում`

1) հողի հարկի գծով առաջացած գերավճարների հաշվանցման նպատակով դրանք առաջնահերթ ուղղվում են անշարժ գույքի հարկի գծով հաշվարկված պարտավորությունների (այդ թվում` տույժերի), այնուհետև` փոխադրամիջոցների գույքահարկի գծով հաշվարկված պարտավորությունների (այդ թվում` տույժերի) մարմանը.

2) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված շենքերի և շինությունների մասով առաջացած գույքահարկի գերավճարների հաշվանցման նպատակով դրանք առաջնահերթ ուղղվում են անշարժ գույքի հարկի գծով հաշվարկված պարտավորությունների (այդ թվում` տույժերի), այնուհետև` փոխադրամիջոցների գույքահարկի գծով հաշվարկված պարտավորությունների (այդ թվում` տույժերի) մարմանը.

3) «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված փոխադրամիջոցների մասով առաջացած գույքահարկի գերավճարների հաշվանցման նպատակով դրանք առաջնահերթ ուղղվում են փոխադրամիջոցների գույքահարկի գծով հաշվարկված պարտավորությունների (այդ թվում` տույժերի), այնուհետև` անշարժ գույքի հարկի գծով հաշվարկված պարտավորությունների (այդ թվում` տույժերի) մարմանը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 7-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի օգոստոսի 3-ի

N 920-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՉԱՓԻՑ ԱՎԵԼԻ ՎՃԱՐՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՀԱՐԿԻ ԵՎ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՎԵՐԱԴԱՐՁԻ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով (այսուհետ` օրենսգիրք) սահմանված կարգով` անշարժ գույքի հարկ և (կամ) փոխադրամիջոցների գույքահարկ վճարողների կողմից օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորություններից ավելի վճարված անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի իմաստով անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորություններից ավելի վճարված անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի գումարներ (այսուհետ` գերավճար) են համարվում`

1) անշարժ գույքի հարկով հարկման յուրաքանչյուր առանձին օբյեկտի մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված` անշարժ գույքի հարկի պարտավորություններից ավելի վճարված անշարժ գույքի հարկի գումարները.

2) փոխադրամիջոցների գույքահարկով հարկման յուրաքանչյուր առանձին օբյեկտի մասով օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված` փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորություններից ավելի վճարված փոխադրամիջոցների գույքահարկի գումարները.

3) անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորության բացակայության պայմաններում տվյալ հարկային պարտավորության համապատասխան գանձապետական հաշվին հարկ վճարողի կամ հարկ վճարողի անունից այլ անձի կողմից փաստացի փոխանցված (վճարված) գումարները.

4) օրենսգրքի 233-րդ հոդվածի 6-րդ մասով և 248-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերում անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի կամ անշարժ գույքի հարկով կամ փոխադրամիջոցների գույքահարկով հարկման բազաների ճշգրտման արդյունքում առաջացած` անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորություններից ավելի վճարումները.

5) դատարանի վճռի կատարման արդյունքում հարկ վճարողի օգտին հաշվեգրված` անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի գումարները:

Նպատակային վճարում (հաշվեգրում) կատարած լինելու դեպքերում սույն կետով նախատեսված դեպքերում գումարները գերավճար են համարվում սույն կարգի 4-րդ կետով նախատեսված կանոններով:

3. Սույն կարգի իմաստով վճարված (հաշվեգրված) գումարները, որպես գերավճար հաշվառելու առումով, առաջնային է համարվում նպատակային վճարում (հաշվեգրում) կատարած լինելու հանգամանքը: Սույն կարգի իմաստով կատարված վճարումը (հաշվեգրումը) համարվում է նպատակային վճարում (հաշվեգրում), եթե կատարված վճարման (հաշվեգրման) ժամանակ հստակ նշվել են`

1) հարկատեսակը (անշարժ գույքի հարկ կամ փոխադրամիջոցների գույքահարկ), որի գծով առկա պարտավորությունների մարման նպատակով կատարվել է վճարումը (հաշվեգրումը), կամ`

2) հարկատեսակը (անշարժ գույքի հարկ կամ փոխադրամիջոցների գույքահարկ) և դրա գծով առկա պարտավորության տեսակը (հարկի գումար և (կամ) տույժ), որոնց մարման նպատակով կատարվել է վճարումը (հաշվեգրումը), կամ`

3) հարկվող օբյեկտը, որի գծով առկա պարտավորությունների մարման նպատակով կատարվել է վճարումը (հաշվեգրումը), կամ`

4) հարկվող օբյեկտը և դրա գծով առկա պարտավորության տեսակը (հարկի գումար և (կամ) տույժ), որի մարման նպատակով կատարվել է վճարումը (հաշվեգրումը).

5) հաշվետու ժամանակաշրջանը, որի գծով առկա պարտավորությունների մարման նպատակով կատարվել է վճարումը (հաշվեգրումը):

4. Սույն կարգի 3-րդ կետով նախատեսված դեպքերում գերավճար է համարվում`

1) սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված կարգով վճարում կատարելու դեպքում` տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հաշվառվող` տվյալ հարկատեսակով (անշարժ գույքի հարկ կամ փոխադրամիջոցների գույքահարկ) հարկվող բոլոր օբյեկտների գծով առկա հարկային պարտավորությունները (այդ թվում տույժերը) ամբողջությամբ մարվելուց հետո մնացած գումարի մնացորդը.

2) սույն կարգի 3-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված կարգով վճարում կատարելու դեպքում` տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հաշվառվող` նպատակային վճարմամբ նշված հարկատեսակի (անշարժ գույքի հարկ կամ փոխադրամիջոցների գույքահարկ) և դրա մասով առկա` նպատակային վճարման ժամանակ նշված պարտավորության տեսակի (հարկի գումար և (կամ) տույժ) գծով, իսկ նպատակային վճարմամբ պարտավորության տեսակի մասով գումար նշված լինելու դեպքում` այդ գումարի չափով պարտավորությունները մարվելուց հետո մնացած գումարի մնացորդը.

3) սույն կարգի 3-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված կարգով վճարում կատարելու դեպքում` տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հաշվառվող` նպատակային վճարմամբ նշված հարկվող օբյեկտի գծով առկա հարկային պարտավորությունները (այդ թվում տույժերը) ամբողջությամբ մարվելուց հետո մնացած գումարի մնացորդը.

4) սույն կարգի 3-րդ կետի 4-րդ ենթակետով նախատեսված կարգով վճարում կատարելու դեպքում` տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հաշվառվող` նպատակային վճարմամբ նշված հարկվող օբյեկտի և դրա մասով առկա` նպատակային վճարման ժամանակ նշված պարտավորության տեսակի (հարկի գումար և (կամ) տույժ) գծով, իսկ նպատակային վճարմամբ պարտավորության տեսակի մասով գումար նշված լինելու դեպքում` այդ գումարի չափով պարտավորությունները մարվելուց հետո մնացած գումարի մնացորդը.

5) սույն կարգի 3-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված կարգով վճարում կատարելու դեպքում` տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հաշվառվող` նպատակային վճարմամբ նշված հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով առաջացած հարկային պարտավորությունները մարվելուց հետո մնացած գումարի մնացորդը:

Այն դեպքում, երբ կատարվել է նպատակային վճարում, սակայն նպատակային վճարման մեջ չի նշվել, թե որ հաշվետու ժամանակաշրջանի արդյունքներով առաջացած հարկային պարտավորությունների մարմանն է ուղղվում կատարված վճարումը, ապա հարկային պարտավորությունները մարվում են` հիմք ընդունելով դրանց առաջացման ամսաթիվը` սկզբում մարելով ամենավաղ առաջացած հարկային պարտավորությունները:

5. Սույն կարգի իմաստով ոչ նպատակային համարվող վճարումների (հաշվեգրումների) դեպքում առաջնային մարվում են անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի գծով առկա ապառքները, այնուհետև` հաշվարկված տույժերը: Ընդ որում, ապառքները մարվում են` հիմք ընդունելով դրանց առաջացման ամսաթիվը` սկզբում մարելով ամենավաղ առաջացած ապառքը:

6. Սույն կարգի իմաստով գերավճարի հաշվանցումը և (կամ) վերադարձը կատարվում են միայն մեկ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հաշվառվող անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների մասով: Մեկ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հաշվառվող` անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի գծով առաջացած գերավճարի գումարներն այլ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից հաշվառվող անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների մարմանը չեն կարող ուղղվել:

7. Գերավճարների հաշվանցումը և (կամ) վերադարձն իրականացվում են անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունները հաշվառող տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից` անշարժ գույքի հարկ կամ փոխադրամիջոցների գույքահարկ վճարողի (այսուհետ` հարկ վճարող) դիմումի հիման վրա:

8. Գերավճարների հաշվանցման և (կամ) վերադարձի նպատակով հարկ վճարողները դիմում են անշարժ գույքի հարկով կամ փոխադրամիջոցների գույքահարկով հարկվող համապատասխան օբյեկտի գծով հարկային պարտավորությունները հաշվառող տեղական ինքնակառավարման մարմնին:

9. Գերավճարների հաշվին հաշվանցումն իրականացվում է հարկ վճարողի կողմից ներկայացված դիմումին համապատասխան: Հարկ վճարողի կողմից ներկայացված դիմումում գերավճարի հաշվանցման կապակցությամբ համապատասխան ցուցումների բացակայության դեպքում`

1) որևէ հարկատեսակի (անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի) գծով առկա գերավճարի հաշվին նախևառաջ հաշվանցվում են տվյալ հարկատեսակի գծով առկա պարտավորությունները.

2) սույն կետի 1-ին ենթակետով սահմանված կարգով առկա հարկային պարտավորությունները մարվելուց հետո գերավճարի մնացորդի հաշվին մարվում են մյուս հարկատեսակի (անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի) գծով առկա հարկային պարտավորությունները:

Սույն կետում նշված դեպքերում գերավճարի հաշվին առաջնային մարվում են անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի գծով առկա ապառքները, այնուհետև` հաշվարկված տույժերը: Ընդ որում, ապառքները մարվում են` հիմք ընդունելով դրանց առաջացման ամսաթիվը` սկզբում մարելով ամենավաղ առաջացած ապառքը:

10. Անկախ որևէ հարկատեսակի (անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի) գծով գերավճարի առկայությունից` մյուս հարկատեսակի (անշարժ գույքի հարկի կամ փոխադրամիջոցների գույքահարկի) ապառքների նկատմամբ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով և չափերով տույժերի հաշվարկը չի կասեցվում: Գերավճարը հաշվանցելու և (կամ) վերադարձնելու մասին դիմում ներկայացվելու դեպքում դիմումը ներկայացվելու օրվա դրությամբ հաշվարկված տույժերը վերահաշվարկվում են` հաշվի առնելով գերավճարի առաջացման ամսաթիվը և մեծությունը:

11. Գերավճարը հարկ վճարողներին վերադարձվում է գերավճարի հաշվանցման և (կամ) վերադարձման մասին դիմումը ներկայացվելու օրվա դրությամբ առկա հարկային պարտավորությունները մարվելուց հետո` գերավճարի մնացորդի չափով: Հարկ վճարողի կողմից ներկայացված դիմումում ցուցում լինելու դեպքում գերավճարի մնացորդի գումարը կարող է ուղղվել առաջիկայում հաշվարկվելիք անշարժ գույքի հարկի և (կամ) փոխադրամիջոցների գույքահարկի պարտավորությունների մարմանը:

12. Գերավճարի հաշվանցումը և (կամ) վերադարձը համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի կողմից իրականացվում են հարկ վճարողի կողմից դիմումը ներկայացվելու օրվան հաջորդող 20 աշխատանքային օրվա ընթացքում: Գերավճարը վերադարձվում է հարկ վճարողի դիմումով ներկայացված բանկային հաշվի համարին կամ բանկային հաշիվ չունենալու դեպքում առևտրային բանկում բացված տարանցիկ հաշվի համարին` հարկ վճարողի անվամբ` անձը հաստատող փաստաթղթի տվյալներով փոխանցելու միջոցով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.08.2017
N 920-Ն
Որոշում