Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ Լ ...

 

 

040.0976.110817

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 օգոստոսի 2017 թվականի N 976-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման N 1 հավելվածում`

ա. 3.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«3.1. Նպաստը նշանակվում (վճարվում) է նաև առցանց ներկայացված տեղեկատվության հիման վրա` բացառությամբ այն դեպքերի, երբ`

1) նպաստը նշանակվում է օտարերկրյա քաղաքացիություն ունեցող ծնողին կամ`

2) նոր ծնված երեխայի կամ նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի ծննդի պետական գրանցումը կատարել է օտարերկրյա պետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը կամ`

3) նոր ծնված երեխան մահացել է պերինատալ շրջանում, և ծննդի պետական գրանցում չի կատարվել:»,

i

բ. 3.1-ին կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.2-րդ, 3.3-րդ, 3.4-րդ, 3.5-րդ և 3.6-րդ կետերով.

«3.2. Սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նպաստը նշանակելու (վճարելու) համար դիմողը www.epension.am կայքէջից մուտք է գործում առցանց տվյալները ներկայացնելու ծրագրային միջավայր (այսուհետ` ծրագրային միջավայր) և համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով մուտքագրում է սույն կարգի 3.5-րդ կետում նշված (պարտադիր լրացման ենթակա դաշտերի) տվյալները: Դիմողը ծրագրային միջավայր մուտք է գործում`

1) մինչև բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ անհատի խիստ նույնականացման նպատակով բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից մատուցվող ծառայություններից փաստացի (լիարժեք) օգտվելու համար անհրաժեշտ պայմանների ձևավորումը (ներառյալ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի միջև անհատի խիստ նույնականացման համակարգի սպասարկման մասին պայմանագիր կնքելը, անհատի խիստ նույնականացման ծառայությունների ամբողջական գործարկումը, այդ ծառայությունների հասանելիությունը և մատչելիությունը)` www.epension.am կայքէջի կողմից տրամադրված մուտքի անվան և գաղտնաբառի կիրառմամբ (տրամադրվում է www.epension.am կայքէջում գրանցվելիս).

2) նույնականացման քարտի կիրառմամբ.

3) բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորի կողմից թողարկված բջջային կապի հեռախոսահամարի կիրառմամբ:

3.3. Եթե դիմողը ծրագրային միջավայր մուտք է գործում նույնականացման քարտի կամ սույն կարգով սահմանված հեռախոսահամարի միջոցով, ապա դիմողի նույնականացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 25-ի N 572-Ն որոշման պահանջների համաձայն:

3.4. Համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված տվյալներն ինքնաշխատ եղանակով համադրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 192-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից ստացված տեղեկատվության հետ, և համապատասխան ծրագրային գործիքի միջոցով`

1) մերժվում է նպաստը սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նշանակելը (վճարելը), և դրա մասին առցանց (անմիջապես) ծանուցվում է դիմողին, եթե համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից ստացված տվյալներում առկա են անհամապատասխանություններ (սխալներ) կամ առկա է սույն կարգի 3.1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերում նշված հանգամանքներից որևէ մեկը.

2) թույլատրվում է նպաստը սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նշանակելը (վճարելը), և դրա մասին հաղորդագրություն է ուղարկվում այն էլեկտրոնային փոստի հասցեին, որը մուտքագրվել է ծրագրային միջավայրում և e-citizen համակարգում ծնողին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին, եթե համապատասխան ծրագրային գործիքակազմի միջոցով ծրագրային միջավայրում մուտքագրված և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի տեղեկատվական բազայից ստացված տվյալներում առկա չեն անհամապատասխանություններ (սխալներ), և առկա չէ սույն կարգի 3.1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերում նշված հանգամանքներից որևէ մեկը:

3.5. Նպաստը սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նշանակելու (վճարելու) համար ծրագրային միջավայրում մուտքագրվում են հետևյալ տվյալները`

1) ծնողի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը.

2) նոր ծնված երեխայի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը, իսկ եթե դիմումը ներկայացվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար, ապա` նաև նոր ծնված երեխայի կարգաթիվը որոշելու համար հաշվի առնվող երեխայի անունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականի սերիան և համարը, ծննդյան վկայականը հատկացնելու օրը, ամիսը, տարեթիվը, ծննդյան վկայականը հատկացնող մարմնի տվյալները` ըստ ծննդյան վկայականի.

3) նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելու համար ծնողի բանկային հաշվի համարը կամ այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ նպաստի` ուղղակի վճարվող գումարը, իսկ եթե դիմումը ներկայացվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար, ապա` նաև պետական աջակցության (բանկային) հաշվի համարը և այն բանկը, որտեղ բացվել է պետական աջակցության հաշիվը.

4) ծնողի հետ հետադարձ կապի բջջային հեռախոսահամարը (եթե առկա է).

5) էլեկտրոնային փոստի հասցեն, որի միջոցով ծնողը ցանկանում է ստանալ հաղորդագրությունները: Ընդ որում, սույն կարգի 3.2-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում մուտքագրվում է այն էլեկտրոնային փոստի հասցեն, որը ներկայացվել է www.epension.am կայքէջում գրանցվելու համար:

3.6. Ծրագրային միջավայրում մուտքագրվող տվյալներին կից փաստաթղթեր (էլեկտրոնային լուսապատճեններ) չեն ներկայացվում: Սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նպաստը սույն կարգի 25-րդ կետում նշված լիազորագրով չի վճարվում: Առցանց ներկայացված տվյալների հիման վրա նպաստը վճարվում է սույն կարգի 3.4-րդ կետում նշված հաղորդագրությունն ստանալուց հետո 10 օրացուցային օրվա ընթացքում: Եթե տարածքային բաժինը մերժում է սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նպաստ նշանակելը (վճարելը) սույն կարգի 18-րդ կետի 1-ին, 2-րդ կամ 3-րդ ենթակետում նշված հիմքով, ապա դրա մասին համապատասխան հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին և e-citizen համակարգում ծնողին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին: Ծննդի պետական գրանցման դեպքում սույն կարգի 3.1-ին կետի հիման վրա նպաստ նշանակելու (վճարելու) համար տեղեկատվությունը կարող է առցանց ներկայացնել նաև քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինը:»,

i

գ. 6-րդ կետը «քաղաքացի է,» բառերից հետո լրացնել «ինչպես նաև, եթե դիմումը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացի ծնողին` ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստի համար, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը,» բառերով,

i

դ. 6-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին կետով.

«6.1. Եթե ներկայացվում է նպաստը երրորդ և հաջորդ երեխայի համար սահմանված չափով վճարելու մասին դիմում, և նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է Արցախի Հանրապետության իրավասու մարմինը, ապա երեխայի ծննդյան կապակցությամբ Արցախի Հանրապետությունում նպաստ ստացած չլինելու մասին տեղեկատվությունն Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ստանում է ծառայությունը` դիմումը ներկայացվելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Այս դեպքում սույն կարգի 17-րդ կետում նշված ժամկետը հաշվարկվում է Արցախի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պատասխանն ստանալու օրվանից:»,

i

ե. 7-րդ կետը «դեպքի:» բառից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.

«Օտարերկրյա կազմակերպությունների (հաստատությունների) տված` անձը հաստատող փաստաթղթերը ներկայացվում են նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանությամբ:»,

զ. 13-րդ կետում «օրվան» բառը փոխարինել «ամսվան» բառով,

i

է. 18-րդ կետի 1-ին ենթակետը «հասցեով» բառից հետո լրացնել «կամ օտարերկրյա քաղաքացի ծնողը բնակչության պետական ռեգիստրում երեխայի ծննդյան օրվա դրությամբ երեք տարի անընդմեջ հաշվառված չէ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրի հասցեով» բառերով, իսկ 6-րդ ենթակետից հետո` հետևյալ բովանդակությամբ նոր` 7-րդ ենթակետով.

«7) նոր ծնված երեխայի ծննդի պետական գրանցումն իրականացրել է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, և ծնողն ու նոր ծնված երեխան դիմելու օրվա դրությամբ չեն գտնվում Հայաստանի Հանրապետությունում:»,

ը. 18-րդ կետի 2-րդ ենթակետում «օրվանից» բառը փոխարինել «ամսվանից» բառով,

i

թ. 19-րդ կետի առաջին նախադասությունը «ծնողին» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 3.6-րդ կետում նշված դեպքի» բառերով.

2) որոշման N 2 հավելվածում`

i

ա. 5-րդ կետի 4-րդ ենթակետն «իրավունքներից» բառից հետո լրացնել «կամ սահմանափակվել են նրա ծնողական իրավունքները» բառերով,

i

բ. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6-րդ և 7-րդ ենթակետերով.

«6) եթե ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը մահացել է կամ դատական կարգով ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, կամ անգործունակ, կամ սահմանափակ գործունակ, կամ զրկվել է ծնողական իրավունքներից, կամ սահմանափակվել են նրա ծնողական իրավունքները.

7) եթե ներկայացվել է ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի` նոտարական կարգով վավերացված համաձայնությունը` ընտանեկան դրամագլուխը հաշվետիրոջ հետ Հայաստանի Հանրապետությունում նույն բնակության վայրում բնակվող (հաշվառված) մյուս ծնողի կողմից տնօրինվելու վերաբերյալ:»,

i

գ. 10-րդ կետում «ծագելու հաջորդ» բառերը փոխարինել «ծագելու օրվան հաջորդող» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը` բացառությամբ ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստի համար առցանց դիմում ներկայացնելուն, երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան կապակցությամբ նպաստն առցանց դիմումի հիման վրա նշանակելուն և վճարելուն վերաբերող դրույթների, որոնք ուժի մեջ են մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.08.2017
N 976-Ն
Որոշում