Սեղմել Esc փակելու համար:
«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՏՈՆԱՌ ( ...

01.01.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.2018  -ից մինչեւ   01.01.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 19.10.2018 թիվ 12-Ն որոշում)

i

603.0010.020817

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «02»        08            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60317311

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 հուլիսի 2017 թվականի թիվ 10-Ն

 

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՏՈՆԱՌ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի ԹԻՎ 26-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կետերի հաշվառման մասին» Ձև 1-տոնառ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կետերի հաշվառման մասին» Ձև 1-տոնառ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2014 թվականի հուլիսի 4-ի ««Սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կետերի հաշվառման մասին» Ձև 1-տոնառ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2004 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 29-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 26-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից:

 

Հավելված 1

ՀՀ վիճակագրության

պետական խորհրդի

2017 թվականի հուլիսի 14-ի

թիվ 10-Ն որոշման

 

ՁԵՎ 1-տոնառ

(ամսական)

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

20 թ. __________________

(ամիս)

 

._________________________________________________________________________.

|Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի         |

|Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական   |

|խորհրդի 2016թ. հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման:                            |

|_________________________________________________________________________|

|Հաշվետվության ներկայացման ժամկետը`                                       |

|մինչև  հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը     |

|_________________________________________________________________________|

|Ներկայացնում է__________________________________________________________ |

|              (անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը)|

|                                                                         |

|Գտնվելու վայրը __________________________________________ I__I__I__I__I  |

|               (գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)       |

|Մարզը _________________________________________________________ I__I__I  |

|                                             (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)  |

|Համայնքը / Վարչական շրջանը _________________________________ I__I__I__I  |

|                                            (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)   |

|Փաստացի գործունեության հիմնական տեսակը _______________________________   |

|____________________________________________________ I__I__I__I__I__I    |

|                                           (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)    |

|Պետական գրանցման (հաշվառման) համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I|

|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը  I__I__I__I__I__I__I__I__I     |

|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I           |

|Հեռախոսահամար(ներ) _________________________________________________     |

|Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________    |

|_________________________________________________________________________|

|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է      |

|ՕՐԵՆՔՈՎ                                                                  |

|_________________________________________________________________________|

|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական         |

|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն       |

|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է                  |

|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                            |

._________________________________________________________________________.

 

._____________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը           |Տողի|Չափի   |Ընդա-|    այդ թվում`     |

|                              |հա- |միավոր |մենը |___________________|

|                              |մարը|       |     |պարե-|ոչ   |խառը   |

|                              |    |       |     |նային|պարե-|ապրանք-|

|                              |    |       |     |ապ-  |նային|ներ    |

|                              |    |       |     |րանք-|ապ-  |       |

|                              |    |       |     |ներ  |րանք-|       |

|                              |    |       |     |     |ներ  |       |

|______________________________|____|_______|_____|_____|_____|_______|

|              Ա               |  Բ |  Գ    |  1  |  2  |  3  |   4   |

|______________________________|____|_______|_____|_____|_____|_______|

|Շուկայի տարածքի ընդհանուր     |110 |քառ. մ.|     |     |     |       |

|մակերեսը                      |    |       |     |     |     |       |

|______________________________|____|_______|_____|_____|_____|_______|

|Վաճառատեղերի ընդհանուր քանակը |115 |հատ    |     |     |     |       |

|______________________________|____|_______|_____|_____|_____|_______|

|Վաճառատեղերի մակերեսը         |120 |քառ. մ.|     |     |     |       |

|______________________________|____|_______|_____|_____|_____|_______|

|Հաշվետու ամսում շուկայի       |125 |օր     |     |     |     |       |

|աշխատած օրերի քանակը          |    |       |     |     |     |       |

|______________________________|____|_______|_____|_____|_____|_______|

|Հաշվետու ամսում շուկայում     |130 |հատ    |     |     |     |       |

|աշխատած վաճառատեղերի միջին    |    |       |     |     |     |       |

|օրական քանակը                 |    |       |     |     |     |       |

|______________________________|____|_______|_____|_____|_____|_______|

|Մեկ վաճառատեղից օրվա          |135 |դրամ   |     |     |     |       |

|տեղահատկացման համար գանձվող   |    |       |     |     |     |       |

|վարձակալական վճարի գումարը    |    |       |     |     |     |       |

|______________________________|____|_______|_____|_____|_____|_______|

|Շուկայի տարածքում առևտուր     |140 |մարդ   |     |     |     |       |

|իրականացնող անձանց միջին      |    |       |     |     |     |       |

|ամսական թվաքանակը             |    |       |     |     |     |       |

._____________________________________________________________________.

 

.____________________________________________________.

|Աշխատողների միջին ամսական     |145 |Մարդ        |   |

|թվաքանակը                     |    |(տասնորդական|   |

|                              |    |ճշտությամբ) |   |

.____________________________________________________.

 

    Ղեկավար                        _____________________  ________________

                                   (Ազգանուն, անուն)      (Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ

    այլ լիազորված անձ)             _____________________  ________________

                                   (Ազգանուն, անուն)      (Ստորագրություն)

 

«___ «______ ____20___թ.

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2017թ. հուլիսի 14-ի

թիվ 10-Ն որոշման

 

ՀՐԱՀԱՆԳ

 

«ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՏՈՆԱՌ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Սպառողական ապրանքների շուկաներում առևտրի կետերի հաշվառման մասին» ՁԵՎ 1-տոնառ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայության Երևան քաղաքի և մարզային գործակալություններ (տարածքային բաժին)` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:

4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ

 

5. Հաշվետվության 110 տողում լրացվում է սպառողական ապրանքների շուկայի (այսուհետ` շուկա) զբաղեցրած տարածքի ընդհանուր մակերեսը քառ. մ-ով:

6. Տող 115-ը ներառում է շուկայի առկա վաճառատեղերի ընդհանուր քանակը, անկախ դրանց զբաղեցված լինելուց:

7. Տող 120-ը ներառում է շուկայում առկա վաճառատեղերի մակերեսը քառ. մ-ով:

8. Տող 125-ը ներառում է հաշվետու ամսվա ընթացքում շուկայի աշխատած (գործած) օրերի քանակը, ընդ որում` 125 տողի 1-ին սյունակում պետք է նշվի նույն տողի 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակներից ընտրված ամենամեծ թիվը:

9. Տող 130-ը ներառում է հաշվետու ամսում շուկայում աշխատած (գործած) վաճառատեղերի միջին օրական քանակը, որը հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրվա զբաղեցրած վաճառատեղերի հանրագումարը ամսվա աշխատած օրերի վրա բաժանելու միջոցով:

10. Տող 135-ը ներառում է մեկ վաճառատեղից մեկ օրվա տեղահատկացման համար գանձվող վարձակալական վճարի գումարը: 135 տողի առաջին սյունակը լրացնելու համար հարկավոր է այդ տողի 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակների տվյալները բազմապատկել 130 տողի համապատասխան սյունակների տվյալներով, արդյունքը գումարել իրար, այնուհետև ստացված գումարը բաժանել 130 տողի առաջին սյունակի ցուցանիշի վրա: Տող 135 սյ.1=((տող 135 սյ.2 x տող 130 սյ.2) + (տող 135 սյ.3 x տող 130 սյ.3) + (տող 135 սյ.4 x տող 130 սյ.4))/տող 130 սյ.1:

11. Տող 140-ը ներառում է շուկայի տարածքում առևտուր իրականացնող անձանց միջին ամսական թվաքանակը, որը հաշվարկվում է հաշվետու ամսում շուկայում առևտուր իրականացնողների ամենօրյա թվաքանակների գումարի և ամսվա աշխատած օրերի հարաբերությամբ:

12. Տող 145-ի` «Աշխատողների միջին ամսական թվաքանակը» ցուցանիշը (տասնորդական ճշտությամբ) հաշվարկվում է հաշվետու ամսվա յուրաքանչյուր օրացուցային օրվա (ամսի 1-ից մինչև 30 (31)-ը, փետրվարի համար` 28 (29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը` ներառյալ ոչ աշխատանքային օրերը, հաշվետու ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:

1) Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:

2) Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի բաժանելով:

13. Սույն հրահանգի իմաստով «Աշխատողների միջին ամսական թվաքանակը» ցուցանիշը հաշվարկելիս, վերջինիս մեջ պետք է ներառել աշխատանքային, քաղաքացիաիրավական պայմանագրերի հիման վրա աշխատանք կատարողներին և անհատ ձեռնարկատերերին: Աշխատողը, ով ներառված է աշխատողների թվաքանակում և միաժամանակ կնքել է աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրեր նույն գործատուի հետ, աշխատողների թվաքանակում հաշվառվում է մեկ անգամ:

14. Հաշվետվության ցուցանիշները լրացնելիս պետք է նկատի ունենալ, որ բացի 125 և 135 տողերից, մնացած բոլոր տողերի 2-րդ, 3-րդ և 4-րդ սյունակների ցուցանիշների գումարը պետք է հավասար լինի առաջին սյունակի ցուցանիշին:

 

 

pin
Վիճակագրության պետական խորհուրդ
14.07.2017
N 10-Ն
Որոշում