Սեղմել Esc փակելու համար:
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔ ԵՎ Ռ ...

 

 

040.0995.210817

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 օգոստոսի 2017 թվականի N 995-Ն

 

i

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՏԿԱՑՎԱԾ ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 47-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել քրեակատարողական ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու, կրելու և հանձնելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի օգոստոսի 17-ի

N 995-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՏԿԱՑՎԱԾ ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են քրեակատարողական ծառայողներին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք (այսուհետ` զենք) հատկացնելու, հատկացված զենքը պահելու, կրելու և հանձնելու հետ կապված հարաբերությունները:

2. Քրեակատարողական ծառայողին (այսուհետ` ծառայող) պահելու և կրելու իրավունքով հատկացվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական ծառայության սպառազինության մեջ ընդգրկված հաշվեցուցակային ատրճանակ:

3. Ծառայողին հատկացվող զենքի հետ միասին տրվում են համապատասխան հարմարանքներ` զենքը բացահայտ կամ քողարկված կրելու համար, ինչպես նաև` զենքի խնամքի համար նախատեսված պարագաներ:

4. Քրեակատարողական ծառայության բարձրագույն պաշտոններ զբաղեցնող ծառայողներին պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է նրանց ծառայողական պարտականությունների կատարմանն անցնելու պահից: Քրեակատարողական ծառայության գլխավոր պաշտոններ զբաղեցնող ծառայողներին պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է հատուկ ուսուցում անցնելուց հետո: Քրեակատարողական ծառայության առաջատար, միջին և կրտսեր պաշտոններ զբաղեցնող ծառայողներին պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է հատուկ ուսուցում և ստուգում անցնելուց հետո:

5. Քրեակատարողական ծառայության բարձրագույն, գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր պաշտոններ զբաղեցնող ծառայողներին պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի կողմից:

6. Պահելու և կրելու իրավունքով հատկացված զենքը ծառայողի կողմից գործադրվում (կիրառվում) և օգտագործվում է «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով:

 

II. ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԿՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

7. Հատուկ ուսուցում անցած` քրեակատարողական ծառայության առաջատար, միջին և կրտսեր պաշտոններ զբաղեցնող ծառայողներին պահելու և կրելու իրավունքով զենք հատկացվում է զենքի նյութական մասի, մարտավարատեխնիկական բնութագրի, պահելու և կրելու անվտանգության, ինչպես նաև գործադրման (կիրառման) և օգտագործման իրավական հիմքերի վերաբերյալ ստուգումն անցնելուց հետո:

8. Քրեակատարողական ծառայության առաջատար, միջին և կրտսեր պաշտոններ զբաղեցնող ծառայողներին զենք հատկացնելու համար հիմք է ծառայողի զեկուցագիրը` համաձայն N 1 ձևի, ուղղված քրեակատարողական վարչության պետին` քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում` ստորաբաժանման ղեկավարի, իսկ քրեակատարողական հիմնարկներում` քրեակատարողական հիմնարկի պետի միջնորդությամբ:

9. Ստուգումն անցած ծառայողի զեկուցագիրը և ստուգումների անցկացման համար քրեակատարողական վարչության պետի հրամանով ստեղծված հանձնաժողովի եզրակացությունը` համաձայն N 3 ձևի, ներկայացվում են տվյալ ստորաբաժանման սպառազինության համար պատասխանատու մարմնին (անձին)` զենքը տվյալ ծառայողին հատկացնելու համար: Հանձնաժողովի եզրակացությունը գրանցվում է հաշվեցուցակային զենք հատկացնելու թույլտվությունների հաշվառման մատյանում` համաձայն N 2 ձևի:

10. Հաշվեցուցակային զենք հատկացնելու թույլտվությունների հաշվառման մատյանը վարում է հանձնաժողովի քարտուղարը:

 

III. ԶԵՆՔԸ ՊԱՀԵԼՈՒ, ԿՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

11. Պահելու և կրելու իրավունքով զենք ստացած ծառայողը պարտավոր է սարքին, անվտանգ և մաքուր պահել ստացած զենքը:

12. Զենքի կորուստը բացառելու նպատակով այն պետք է համապատասխան ամրակապով հուսալիորեն ամրացված լինի ծառայողի համազգեստին (հագուստին):

13. Արգելվում է ծառայողի կողմից զենք կրելն առանց համապատասխան հարմարանքների (ատրճանակի պատյան, ամրակապ և այլն):

14. Զենքը ծառայողի բնակության վայրում պետք է պահվի փականով ամրացված պահարանում կամ արկղում` միջոցներ ձեռնարկելով զենքին այլ անձանց հասանելիությունը բացառելու համար:

15. Քաղաքացիական հագուստ կրող ծառայողը զենքը կրում է քողարկված:

16. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ծառայողը զենքով գործուղվում է միջազգային պայմանագրերով սահմանված դեպքերում և կարգով:

17. Հայաստանի Հանրապետության տարածքում գործուղման դեպքում` ժամանման վայրում զենքն անվտանգ պահելու հնարավորության բացակայության դեպքում գործուղված ծառայողը զենքն ի պահ է հանձնում քրեակատարողական հիմնարկի կամ մոտակա ոստիկանության բաժնի հերթապահ մաս:

18. Ծառայողին հատկացված զենքի, դրա տեխնիկական վիճակի, ինչպես նաև համապատասխան հարմարանքների նկատմամբ հսկողությունն իրականացվում է`

1) ծառայողի անմիջական ղեկավարի կողմից` յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ` ծառայողի` ծառայության մեջ գտնվելու ժամանակ.

2) տվյալ ստորաբաժանման ղեկավարի կողմից` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ.

3) սպառազինության համար պատասխանատու մարմնի (անձի) կողմից` տարեկան մեկ անգամ.

4) համապատասխան հրամանով` ենթակա ստորաբաժանումներ գործուղված քրեակատարողական ծառայության կենտրոնական ապարատի սպառազինության համար պատասխանատու մարմնի (անձի) կողմից.

5) շարային ստուգատես անցկացնելու ժամանակ` ստուգատես անցկացնող անձի կողմից:

19. Այլ ստորաբաժանում տեղափոխվելու, ծառայությունից ազատվելու (պահեստազոր տեղափոխվելու) դեպքերում ծառայողը պարտավոր է զենքը հանձնել ստորաբաժանման սպառազինության համար պատասխանատու մարմին (անձին) կամ հերթապահ մաս:

20. Ծառայողն ստացիոնար բուժման, ուսման կամ արձակուրդ մեկնելիս, ինչպես նաև զենքը պահելու համար հուսալի պայմանների չապահովման դեպքում զենքը ժամանակավորապես ի պահ է հանձնում քրեակատարողական հիմնարկի զինանոց:

21. Ծառայողը պարտավոր է զենքը հանձնել, եթե`

1) ծառայողի կողմից խախտվել են սույն կարգով նախատեսված զենքը պահելու և կրելու պայմանները` ստորաբաժանման ղեկավարի կարգադրությամբ.

2) ժամանակավորապես դադարեցվել են ծառայողի ծառայողական լիազորությունները.

3) ծառայողն ազատվել է քրեակատարողական ծառայությունից.

4) ծառայողին արգելվել է զենք կրել` բժշկական եզրակացությամբ:

22. Ստորաբաժանման հերթապահ մաս հանձնած զենքի վերաբերյալ համապատասխան գրառում է կատարվում զենքի և հատուկ միջոցների հանձնման և ընդունման գրքում:

23. Զենքը գործադրելու կամ օգտագործելու, ինչպես նաև զենքը կորցնելու կամ փչացնելու դեպքերում ծառայողն անմիջապես զեկուցում է վերադասության կարգով և ձեռնարկում միջոցներ` զենքը վերանորոգելու, կորած զենքը որոնելու համար:

 

Ձև N 1

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության

քրեակատարողական վարչության պետ

 

_____________________________

                                             _____________________________

                                              (կոչումը, անունը, ազգանունը)     

 

ԶԵԿՈՒՑԱԳԻՐ

 

Խնդրում եմ Ձեր թույլտվությունը` պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք ստանալու նպատակով հաշվեցուցակային զենքի նյութական մասի, մարտավարատեխնիկական բնութագրի, պահելու և կրելու անվտանգության, ինչպես նաև գործադրման (կիրառման) և օգտագործման իրավական հիմքերի վերաբերյալ ստուգում անցնելու համար:

Հաշվեցուցակային զենքը պահելու անվտանգության պայմաններն աշխատավայրում և բնակության վայրում ապահովում եմ:

Տեղյակ եմ զենքի անօրինական գործադրման (կիրառման) կամ օգտագործման հետևանքների մասին:

________________________________

                                                (պաշտոնը, կոչումը)

                                     _________________ ___________________

                                     (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

                                                _____ _______________ 20 թ.

 

«Միջնորդում եմ

հատկացնել հաշվեցուցակային զենք»

_______________________________________

(քրեակատարողական ծառայության կենտրոնական

մարմնում` ստորաբաժանման, իսկ

քրեակատարողական հիմնարկում` քրեակատարողական

հիմնարկի պետի պաշտոնը, կոչումը)

 

__________________ _____________________

(ստորագրությունը)  (անունը, ազգանունը)

____ _______________ 20 թ.

 

Ձև N 2

 

ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

ՀԱՇՎԵՑՈՒՑԱԿԱՅԻՆ ԶԵՆՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

.______________________________________________________.

|NN |Եզրակացությունը|Կոչումը, ազգանունը,|Ծառայությունը,|

|ը/կ|տալու ամսաթիվը |անունը             |պաշտոնը       |

|___|_______________|___________________|______________|

|1  |       2       |           3       |       4      |

|___|_______________|___________________|______________|

|   |               |                   |              |

|___|_______________|___________________|______________|

|   |               |                   |              |

|___|_______________|___________________|______________|

|   |               |                   |              |

|___|_______________|___________________|______________|

|   |               |                   |              |

.______________________________________________________.

 

Ձև N 3

 

«Թույլատրում եմ

հատկացնել հաշվեցուցակային զենք»

 

Հայաստանի Հանրապետության

արդարադատության նախարարության

քրեակատարողական վարչության պետ

______________________________

                                            (կոչումը, անունը, ազգանունը)

                                                       ___________________

                                                        (ստորագրությունը)

                                                 ____ _______________ 20 թ.

 

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ N _______

 

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության

______________________________________________

                 (ստորաբաժանման, ծառայության անվանումը)

__________________________________________________________

                  (պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)

 

հաշվեցուցակային զենք հատկացնելու վերաբերյալ

 

Հաշվեցուցակային զենքի նյութական մասի, մարտավարատեխնիկական բնութագրի, պահելու և կրելու անվտանգության, ինչպես նաև գործադրման (կիրառման) և օգտագործման իրավական հիմքերի վերաբերյալ ստուգումն անցել է:

 

Հանձնաժողովը որոշեց ________________________-ին հատկացնել

(անունը, ազգանունը)

 

___________________________________________________________________:

(նշվում է` պահելու և կրելու իրավունքով)

 

Հանձնաժողովի նախագահ _____________________________

(պաշտոնը, հատուկ կոչումը)

__________________ ___________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

Հանձնաժողովի նախագահի տեղակալ ___________________________

(պաշտոնը, հատուկ կոչումը)

_________________ ___________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

Հանձնաժողովի անդամներ ___________________________________

(պաշտոնը, հատուկ կոչումը)

_________________ ___________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

Հանձնաժողովի քարտուղար __________________________________

(պաշտոնը, հատուկ կոչումը)

_________________ ___________________

(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.08.2017
N 995-Ն
Որոշում