Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ...

 

 

040.1021.180817

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 օգոստոսի 2017 թվականի N 1021-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 312-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Լիազոր մարմին ճանաչելու, հավաստագրման հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը, հավաստագրման հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի տնտեսավարող սուբյեկտների հավաստագրման կարգը, հավաստագրի ձևը, հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների մասին հաշվետվության ներկայացման կարգը և ձևը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունների շահերը ներկայացնող միավորումների և ոչ առևտրային կազմակերպությունների ներկայացուցիչներին հավաստագրման հանձնաժողովի կազմում ընդգրկելու կարգը և պայմանները հաստատելու մասին» N 312-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

1) որոշման տեքստում և NN 1, 2, 3 և 4 հավելվածներում «էկոնոմիկայի» բառերը փոխարինել «տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով.

2) որոշման վերնագրից հանել «ԵՎ ՁԵՎԸ» բառերը.

i

3) ուժը կորցրած ճանաչել որոշման 3-րդ կետի 5-րդ ենթակետը և դրանով հաստատված N 6 հավելվածը.

i

4) N 1 հավելվածը լրացնել նոր պարբերությամբ. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչ, հանձնաժողովի անդամ».

5) N 1 հավելվածի չորրորդ պարբերությունում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով.

6) N 2 հավելվածի 2-րդ կետում «երկու» բառը փոխարինել «երեք» բառով.

i

7) N 2 հավելվածի 5-րդ կետից հանել «առնվազն 3 տարվա» բառերը.

i

8) N 3 հավելվածի 26-րդ կետում «ավարտից առնվազն մեկ ամիս առաջ» բառերը փոխարինել «նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 1-ը» բառերով.

i

9) N 3 հավելվածի N 1 ձևը և N 3 ձևը «դուստր ընկերություն» բառերից հետո լրացնել «տնտեսական ընկերակցություն, օտարերկրյա իրավաբանական անձանց մասնաճյուղ կամ ներկայացուցչություն, բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը չի հանդիսանում օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի լուծարված ընկերության բաժնետեր կամ մասնակից կամ գործունեությունը դադարեցրած (պետական հաշվառումից հանված) անհատ ձեռնարկատեր, բաժնետերերից (մասնակիցներից) որևէ մեկը կամ հավաստագրման համար դիմած անհատ ձեռնարկատերը չի հանդիսանում սնանկության գործընթացում գտնվող այլ տնտեսավարող սուբյեկտի բաժնետեր կամ մասնակից:» բառերով.

10) N 5 հավելվածը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

i

«2.1. Օրենքի 13-րդ հոդվածով նախատեսված կարգով հավաստագրի գործողության դադարեցման դեպքում հավաստագրված անձինք պարտավոր են ներկայացնել սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված հաշվետվությունը հավաստագրի դադարեցման մասին հանձնաժողովի որոշումն ստանալու պահից 15-օրյա ժամկետում, իսկ օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում` հավաստագրի գործողության դադարեցման մասին դիմումի հետ միասին».

i

11) որոշման N 5 հավելվածի 2-րդ կետում «սույն որոշման N 6 հավելվածով սահմանված» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի կողմից սահմանված ձևին համապատասխան» բառերով:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` 3-ամսյա ժամկետում սահմանել հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների և այլ տեղեկությունների վերաբերյալ հաշվետվության ձևը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.08.2017
N 1021-Ն
Որոշում