040.1026.290817
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
24 օգոստոսի 2017 թվականի N 1026-Ն
«ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԲԵՐԴԻ ՎԱՐԺԱՐԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ ու 64-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «ՀՀ Տավուշի մարզի Բերդի վարժարան պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 97.210.00429) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Բերդի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 97.210.00427):
2. Սահմանել, որ`
1) «ՀՀ Տավուշի մարզի Բերդի վարժարան պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Բերդի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.
2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Բերդի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի հետ համատեղ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված` միացած պետական ոչ առևտրային կազմակերպության`
1) հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև հաստատել գույքի կազմը, արժեքը, միացման պայմանագիրը և փոխանցման ակտը.
2) գործունեության դադարման պետական գրանցումը.
3) սովորողների ուսումնառության բնականոն գործընթացը:
4. Թույլատրել «Բերդի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը մարման կարգով շարունակել «ՀՀ Տավուշի մարզի Բերդի վարժարան պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում հիմնական ծրագրով սովորող 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ դասարաններում սովորողների ուսումնառությունը:
5. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություն «ՀՀ Տավուշի մարզի Բերդի վարժարան պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Բերդ քաղաքի Հայկ Նահապետի 22 հասցեում գտնվող անշարժ գույքի հետագա օգտագործման վերաբերյալ:
6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել «Բերդի ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 29-ԻՆ