Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ TF 025754 ...

 

 

020.0208.070199

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԻ TF 025754 (ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿ ԵՎ ԳԱԶԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ) ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 7 հունվարի 2000 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Կ. Գալուստյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 25 հոդվածի 1 կետի և 56 հոդվածի,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության Միջազգային զարգացման ընկերակցության միջև Ճապոնական դրամաշնորհի TF 025754 (էլեկտրաէներգետիկ և գազի համակարգի վերակառուցման ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Ա. Գյուլումյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Գալուստյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Քննության առարկա համաձայնագիրը` նամակների նամակների փոխանակմամբ, Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրվել է 1999 թվականի մայիսի 25-ին:

Համաձայնագրով Միջազգային զարգացման ընկերակցությունը, որպես Ճապոնիայի կողմից հատկացված դրամաշնորհային միջոցների կառավարիչ, Հայաստանի Հանրապետությանը տրամադրում է 414.000 ԱՄՆ-ի դոլար դրամաշնորհ, որի նպատակն է օժանդակել Համաշխարհային բանկի ֆինանսավորմանը ներկայացված` էլեկտրաէներգետիկ և գազի համակարգի վերակառուցման ծրագրի նախապատրաստմանը:

Դրամաշնորհի օգտագործման նպատակները, պայմաններն ու ժամկետները որոշարկված են նամակ-համաձայնագրի հավելվածում: Համաձայնագրի մասն են կազմում նաև գնումների և հատուկ հաշվի վերաբերյալ երկու լրացումները:

Դրամաշնորհը տրամադրվում է էներգետիկայի համակարգի սեփականաշնորհման, գազի և ջեռուցման ենթահամակարգերի վերականգնման համար նախնական տեխնիկատնտեսական ուսումնասիրությունների ֆինանսավորման, ինչպես նաև կադրերի վերապատրաստման և գրասենյակային ծախսերի համար:

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է էկոնոմիկայի նախարարության և էներգետիկայի նախարարության միջնախարարական հանձնաժողովի ենթակայության ներքո ստեղծել Ծրագրի նախապատրաստման և իրականացման գրասենյակ, որը պետք է պատասխանատու լինի դրամաշնորհի միջոցների տնօրինման համար:

Դրամաշնորհի ընդհանուր գումարում առանձնացված են խորհրդատվական ծառայությունների, ապրանքների ձեռքբերման, կադրերի վերապատրաստման և գրասենյակի ընթացիկ ծախսերի համար հատկացվող մասնաբաժինները: Ընդ որում, համաձայնագրով նախատեսված դեպքերում հնարավոր է այդ մասնաբաժինների վերաբաշխում:

Համաձայնագրով սահմանված են դրամաշնորհի հաշվից աշխատանքների ֆինանսավորման համար անհրաժեշտ գումարների դուրսգրման կարգը, ինչպես նաև աշխատանքների կատարումը հեշտացնելու նպատակով հատուկ հաշիվ բացելու և վարելու կարգը:

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Ընկերակցությանը տրամադրել տեղեկատվություն համաձայնագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների և դրամաշնորհի միջոցների օգտագործման վերաբերյալ, ներկայացնել հաշվետվություն անկախ հաշվեքննիչների կողմից յուրաքանչյուր ֆինանսական տարվա համար հատուկ հաշվի հաշվեքննության վերաբերյալ: Հայաստանի Հանրապետությունն ապահովում է նաև դրամաշնորհի միջոցներով ներմուծվող ապրանքների ապահովագրումը:

Դրամաշնորհով ֆինանսավորվող աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև 2001 թ. մարտի 31-ը: Համաձայնագրով նախատեսված են նաև դրամաշնորհի միջոցների օգտագործման իրավունքի կասեցման և դադարեցման հիմքերը:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության Միջազգային զարգացման ընկերակցության միջև Ճապոնական դրամաշնորհի TF 025754 (էլեկտրաէներգետիկ և գազի համակարգի վերակառուցման ծրագիր) համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

7 հունվարի 2000 թվականի

ՍԴՈ-208

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
07.01.2000
N ՍԴՈ-208
Որոշում