Սեղմել Esc փակելու համար:
1989 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ ՄԱԴՐԻԴՈՒՄ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

1989 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ ՄԱԴՐԻԴՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՆՇԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱ ...

 

 

020.0210.110100

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1989 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 27-ԻՆ ՄԱԴՐԻԴՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՆՇԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԱԴՐԻԴՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 11 հունվարի 2000 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետությանն կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության պետի տեղակալ Ա. Խաչիկյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի և 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 (1) հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1989 թվականի հունիսի 27-ին Մադրիդում ստորագրված` Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի արձանագրությունում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան (մուտքագրված` 22.12.1999 թ.):

Ծանոթանալով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդմանը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Ա. Խաչիկյանի բացատրությանը, հետազոտելով արձանագրությունը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Արձանագրությունն ստորագրվել է 1989 թվականի հունիսի 27-ին` Մադրիդում: Սույն արձանագրության նպատակը միջազգային գրանցման միջոցով ազգային և օտարերկրյա հայտատուների իրավունքների պաշտպանությունն է, ինչպես նաև ծանուցումների քննարկման հնարավորության ընդլայնումը: Արձանագրությունը Նշանների միջազգային գրանցման մասին 1891 թվականի ապրիլի 14-ին Մադրիդում ստորագրված համաձայնագրի (հետագա փոփոխություններով, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է 1994 թվականի մարտի 29-ին) անբաժանելի մասն է: Արձանագրությամբ նախատեսված են նշանների գրանցման համար հիմնական և միջազգային հայտերի ներկայացման, դրանց հիման վրա գրանցումների կատարմանն առնչվող հարցեր, ինչպես նաև գրանցումից ծագող պաշտպանությունը Կողմերի վրա տարածելու պայմանները և կարգը: Ըստ արձանագրության կարգավորվում են ազգային կամ տարածաշրջանային գրանցումը միջազգային գրանցումով փոխարինելու, միջազգային գրանցումն անվավեր ճանաչելու և պաշտպանության ընձեռումը մերժելու հնարավորությունները, ինչպես նաև նշանների առանձին տարրերի օգտագործման օրինականությունը հաստատող փաստաթղթերի ներկայացման անհրաժեշտությունը, միջազգային գրանցամատյանում կատարված գրառումներից օգտվելու կարգը, միջազգային գրանցման գործողության տևողությունը և այլն:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. 1989 թվականի հունիսի 27-ին Մադրիդում ստորագրված` Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի արձանագրությունում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

11 հունվարի 2000 թ.

ՍԴՈ-210

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
11.01.2000
N ՍԴՈ-210
Որոշում