Սեղմել Esc փակելու համար:
ՆԵՐՍԵՍ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ՆԵՐՍԵՍ ԴԱՎԻԴՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՆԵՐՍԵՍ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ՆԵՐՍԵՍ ԴԱՎԻԴՅԱՆՑԻՆ ԵՎ ԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱ ...

 

 

041.0978.010917

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 սեպտեմբերի 2017 թվականի N 978-Ա

 

ՆԵՐՍԵՍ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ, ՆԵՐՍԵՍ ԴԱՎԻԴՅԱՆՑԻՆ ԵՎ ԱՆՆԱ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանին, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի խորհրդական Ներսես Դավիդյանցին և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Աննա Ղազարյանին 2017 թվականի սեպտեմբերի 13-16-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) և 2017 թվականի սեպտեմբերի 16-18-ը` Կորեայի Հանրապետություն (Սեուլ)` «Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մշակույթի նախարարության միջև 2017-2020 թվականների մշակութային համագործակցության մասին» ծրագրի և «Հայաստանի Հանրապետության կառավարության և Կորեայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի, սպորտի և կրթության բնագավառներում համագործակցության մասին» համաձայնագրի դրույթներին համապատասխան Պեկինում և Սեուլում անցկացվելիք «Հայաստանի մշակույթի օրեր» ծրագրին մասնակցելու համար:

2. Ներսես Տեր-Վարդանյանի, Ներսես Դավիդյանցի և Աննա Ղազարյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) և Կորեայի Հանրապետություն (Սեուլ) գործուղումների օրապահիկի ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված գումարներից` «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին:

3. Ներսես Տեր-Վարդանյանի, Ներսես Դավիդյանցի և Աննա Ղազարյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) և Կորեայի Հանրապետություն (Սեուլ) գործուղումների հետ կապված ճանապարհածախսը կատարել`

1) Ներսես Տեր-Վարդանյանինը` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի «Արտասահմանյան պաշտոնական գործուղումներ» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին.

2) Ներսես Դավիդյանցինը և Աննա Ղազարյանինը` «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը նախատեսված գումարներից` «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» ծրագրով նախատեսված հատկացումների հաշվին:

4. Ընդունել ի գիտություն, որ Ներսես Տեր-Վարդանյանի, Ներսես Դավիդյանցի և Աննա Ղազարյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) և Կորեայի Հանրապետություն (Սեուլ) գործուղումների հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ներսես Տեր-Վարդանյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն և Կորեայի Հանրապետություն գործուղումների արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
01.09.2017
N 978-Ա
Որոշում