Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏՈՆԱԳՐԻ ՁԵՎԸ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏՈՆԱԳՐԻ ՁԵՎԸ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ...

01.01.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.05.2018  -ից մինչեւ   01.01.2020  -ը:
 

(ուժը կորցրել է 01.01.2020 թվականից` 13.11.2019 թիվ 742-Ն հրաման)

i

124.0275.220817

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «22»        08            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12417346

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ

 

15 օգոստոսի 2017 թվականի N 275-Ն

 

ԱՐՏՈՆԱԳՐԻ ՁԵՎԸ, ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 275-րդ հոդվածի 4-րդ և 9-րդ մասերը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել`

1) արտոնագրի ձևը` համաձայն N 1 հավելվածի,

2) արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության ձևը և դրա լրացման կարգը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2018 թվականի հունվարի 1-ից: Սույն հրամանի N 2 հավելվածով հաստատված ձևով արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացվում և N 1 հավելվածով սահմանված ձևին համապատասխան արտոնագիր տրամադրվում է 2018 թվականի հունվարի 1-ից սկսած արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջանների համար:

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2017 թվականի օգոստոսի 15-ի

N 275-Ն հրամանի

 

Ձև

 

ԱՐՏՈՆԱԳԻՐ N _____________ _____ ________________ 20___թ.

 

._____________________________________________________________________.

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)      |  |  |  |  |  |  |  |  |

|_____________________________________________|_______________________|

|2. Հարկ վճարողը                              |                       |

|_____________________________________________|_______________________|

|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը               |                       |

|(բնակության վայրը)                           |                       |

|_____________________________________________________________________|

|4. Արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջանը                        |

|_____________________________________________________________________|

|Գործունեության |Գործունեության   |Ելակետային տվյալի|Գործունեության   |

|տեսակը         |իրականացման վայրը|մեծությունը      |իրականացման      |

|               |                 |                 |ժամանակահատվածի  |

|               |                 |                 |_________________|

|               |                 |                 |սկիզբը  |ավարտը  |

|               |                 |                 |(ամիս)  |(ամիս)  |

|_______________|_________________|_________________|________|________|

|_____________________________________________________________________|

|Թեթև  մարդատար մեքենայով ուղևորափոխադրում  իրականացնելու դեպքում`    |

|թեթև  մարդատար ավտոմեքենաների պետհամարանիշները                       |

|_____________________________________________________________________|

|_______________|_________________|_________________|________|________|

|_____________________________________________________________________|

|Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 277-րդ հոդվածի 3-րդ մասով|

|սահմանված դեպքում անհատ ձեռնարկատերերի գրանցման (հաշվառման) վայրում  |

|(հասցեում) գրանցված (հաշվառված) այլ ֆիզիկական անձանց տվյալները, որոնց|

|համար կատարվել է արտոնագրային հարկի վճարում.                         |

|_____________________________________________________________________|

|Որպես վարորդ հաշվառված ֆիզիկական |Գրանցման (հաշվառման) վայրը (հասցեն)|

|անձի անունը, ազգանունը           |                                   |

|_________________________________|___________________________________|

|_________________________________|___________________________________|

|_____________________________________________________________________|

|Ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրում  իրականացնելու       |

|դեպքում`                                                             |

|_____________________________________________________________________|

|N  |  մակնիշը         |հաշվառման համարանիշը  |նստատեղերի քանակը      |

|___|__________________|______________________|_______________________|

|___|__________________|______________________|_______________________|

._____________________________________________________________________.

 

Հարկային մարմին ___________________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության

կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի

2017 թվականի օգոստոսի 15-ի

N 275-Ն հրամանի

 

Ձև

 

._____________________________________________________________________.

|         ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ             |Փաստաթղթի հերթական համարը      |

|ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼՈՒ           |______________________________ |

|ՎԵՐԱԲԵՐՅԱԼ                           |(լրացվում է հարկային մարմնի    |

|                                     |          կողմից)              |

|_____________________________________|_______________________________|

|1. Հարկ վճարողի հաշվառման համարը     |   |   |   |   |   |   |   |   |

|(ՀՎՀՀ)                               |   |   |   |   |   |   |   |   |

|_____________________________________|_______________________________|

|2. Հարկ վճարողը                      |                               |

|_____________________________________|_______________________________|

|3. Հարկ վճարողի գտնվելու վայրը       |                               |

|(բնակության վայրը)                   |                               |

|_____________________________________________________________________|

|4. Արտոնագրային հարկի հաշվետու                                       |

|ժամանակաշրջանը                                                       |

|_____________________________________________________________________|

|5. Գոր-|6. Գոր-|7. Ելա-|8. Արտոնագրային|9. Գործունեության  |10. Արտո-|

|ծու-   |ծու-   |կետային|հարկի          |իրականացման        |նագրային |

|նեու-  |նեու-  |տվյալի |հաշվարկման     |ժամանակահատվածի    |հարկը,   |

|թյան   |թյան   |մեծու- |_______________|___________________|դրամ     |

|տեսակը |իրակա- |թյունը |1) գոր-|2) լրա-|1) սկիզբը|2) ավարտը|         |

|       |նացման |       |ծակիցը |ցուցիչ |         |         |         |

|       |վայրը  |       |       |գործա- |         |         |         |

|       |       |       |       |կիցը   |         |         |         |

|_______|_______|_______|_______|_______|_________|_________|_________|

|_____________________________________________________________________|

|11. Թեթև  մարդատար մեքենայով ուղևորափոխադրում  իրականացնելու դեպքում`|

|_____________________________________________________________________|

|1) թեթև  մարդատար ավտոմեքենաների պետհամարանիշները                    |

|_____________________________________________________________________|

|____________|_____________|_____________|______________|_____________|

|_____________________________________________________________________|

|2) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 277-րդ հոդվածի 3-րդ   |

|մասով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատերերի գրանցման (հաշվառման)    |

|վայրում (հասցեում) գրանցված (հաշվառված) այլ ֆիզիկական անձանց         |

|տվյալները, որոնց համար պետք է կատարվի արտոնագրային հարկի վճարում.    |

|_____________________________________________________________________|

|Որպես վարորդ հաշվառված ֆիզիկական |Գրանցման (հաշվառման) վայրը (հասցեն)|

|անձի անունը, ազգանունը           |                                   |

|_________________________________|___________________________________|

|_________________________________|___________________________________|

|_____________________________________________________________________|

|12. Ավտոբուսով ուղևորափոխադրում  իրականացնելու դեպքում`              |

|_____________________________________________________________________|

|N  |Ավտոբուսի մակնիշը |Ավտոբուսի հաշվառման   |Ավտոբուսի նստատեղերի   |

|   |                  |համարանիշը            |քանակը                 |

|___|__________________|______________________|_______________________|

|___|__________________|______________________|_______________________|

|_____________________________________________________________________|

|13. Միկրոավտոբուսով ուղևորափոխադրում  իրականացնելու դեպքում`         |

|_____________________________________________________________________|

|N  |Միկրոավտոբուսի     Միկրոավտոբուսի        |Միկրոավտոբուսի         |

|   |մակնիշը            հաշվառման համարանիշը  |նստատեղերի քանակը      |

|___|__________________|______________________|_______________________|

|___|__________________|______________________|_______________________|

._____________________________________________________________________.

 

Պաշտոնատար անձ ______________________________________________________

ստորագրությունը, անունը, ազգանունը

 

ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՀԱՐԿ ՎՃԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ

 

1. Արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության ձևը (այսուհետ` Հայտարարություն) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ` հարկային օրենսգիրք) 275-րդ հոդվածին համապատասխան: Հայտարարությունը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով:

2. Հայտարարության 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի հաշվառման համարը:

3. Հայտարարության 2-րդ կետում լրացվում է հարկ վճարողի լրիվ անվանումը, իսկ անհատ ձեռնարկատեր համարվող հարկ վճարողի դեպքում ֆիզիկական անձի անունը, ազգանունը:

4. Հայտարարության 3-րդ կետում լրացվում է կազմակերպության գտնվելու վայրը` հարկային օրենսգրքի 23-րդ հոդվածին համապատասխան, իսկ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում ֆիզիկական անձի բնակության վայրը` հարկային օրենսգրքի 26-րդ հոդվածին համապատասխան:

i

5. Հայտարարության 4-րդ կետում լրացվում է արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջանը` մեկ հաշվետու ամիսը կամ հարկային տարվա մեջ ներառված մեկ և ավելի հաջորդական ամիսները ներառող ժամանակահատվածը: Ընդ որում, հայտարարության 4-րդ կետը` արտոնագրային հարկի հաշվետու ժամանակաշրջանը, լրացվում է հայտարարության 9-րդ կետում նշված գործունեության իրականացման ժամանակահատվածը ներառող ամիսների քանակին համապատասխան:

(5-րդ կետը փոփ. 23.04.18 թիվ 281-Ն հրաման)

6. Հայտարարության 5-րդ կետում լրացվում է հարկային օրենսգրքի 276-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործունեության տեսակը կամ տեսակները:

i

7. Հայտարարության 6-րդ կետում լրացվում է գործունեության իրականացման վայրը: Ընդ որում, մեկից ավելի վայրում գործունեություն իրականացնելու դեպքում, այդ կետում առանձին տողերով լրացվում է գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրը առանձին-առանձին: Գործունեության իրականացման վայրը լրացվում է ամբողջությամբ, օրինակ, քաղաքը, փողոցի անվանումը, շենքի համարը կամ մարզը, գյուղը և այլն: Թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում հայտարարության 6-րդ կետում լրացվում է համապատասխան բնակավայրի անվանումը: Ընդ որում, միևնույն հաշվետու ժամանակաշրջանում տարբեր բնակավայրերում կամ տարբեր բնակավայրերի միջև նույն թեթև մարդատար մեքենայով, ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում որպես գործունեության իրականացման վայր լրացվում է այն բնակավայրը, որը հարկային օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պետք է հիմք ընդունվի արտոնագրային հարկի ամսական դրույքաչափի կիրառման համար: Ավտոբուսով կամ միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում հայտարարության 6-րդ կետում լրացվում է հարկային օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 9-րդ կետով սահմանված երթուղին (Երևան քաղաքի հետ, միջքաղաքային, ներմարզային կամ ներքաղաքային):

(7-րդ կետը փոփ. 23.04.18 թիվ 281-Ն հրաման)

8. Հայտարարության 7-րդ կետում լրացվում է տվյալ գործունեության տեսակի համար սահմանված ելակետային տվյալի մեծությունը:

9. Հայտարարության 8-րդ կետի 1-ին ենթակետում լրացվում է տվյալ գործունեության տեսակի համար հարկային օրենսգրքի 279-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված գործակիցը, իսկ 8-րդ կետի 2-րդ ենթակետում` հարկային օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լրացուցիչ գործակիցը (գործակիցները):

10. Հայտարարության 9-րդ կետի 1-ին ենթակետում լրացվում է գործունեության իրականացման ժամանակահատվածի սկիզբը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը, իսկ նույն կետի 2-րդ ենթակետում գործունեության իրականացման ժամանակահատվածի ավարտը` ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:

11. Հայտարարության 10-րդ կետում լրացվում է արտոնագրային հարկի չափը` դրամներով (լումաները անտեսվում են)` հաշվարկված հարկային օրենսգրքի 282-րդ հոդվածին համապատասխան: Ընդ որում, արտոնագրային հարկի չափը լրացվում է գործունեության իրականացման յուրաքանչյուր տեսակի և գործունեության իրականացման յուրաքանչյուր ժամանակահատվածի համար առանձին-առանձին:

12. Հայտարարության 11-րդ կետի 1-ին ենթակետում լրացվում է թեթև մարդատար մեքենայով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում` թեթև մարդատար ավտոմեքենաների հաշվառման համարանիշները: Հայտարարության 11-րդ կետի 2-րդ ենթակետում լրացվում է հարկային օրենսգրքի 277-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում անհատ ձեռնարկատերերի գրանցման (հաշվառման) վայրում (հասցեում) գրանցված (հաշվառված) այլ ֆիզիկական անձանց տվյալները, որոնց համար պետք է կատարվի արտոնագրային հարկի վճարում:

13. Հայտարարության 12-րդ կետում լրացվում է ավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում յուրաքանչյուր ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը: Ընդ որում, հարկային օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան ավտոբուսներով օրենքով սահմանված կարգով ուղևորների կանոնավոր փոխադրումներ (բացառությամբ` Երևան քաղաքում և Երևան քաղաքի հետ կապված երթուղիներով ուղևորափոխադրումների) իրականացնելիս անսարք ավտոբուսի փոխարինման դեպքում հարկ վճարողը ներկայացնում է արտոնագրային հարկ վճարելու վերաբերյալ հայտարարության փոփոխություն` լրացնելով միայն փոխարինող ավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը:

14. Հայտարարության 13-րդ կետում լրացվում է միկրոավտոբուսով ուղևորափոխադրում իրականացնելու դեպքում յուրաքանչյուր միկրոավտոբուսի մակնիշը, հաշվառման համարանիշը, նստատեղերի քանակը:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
15.08.2017
N 275-Ն
Հրաման