Սեղմել Esc փակելու համար:
«Վ. ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 149 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ»,...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«Վ. ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 149 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ», «Գ. ԶՈՀՐԱՊԻ ԱՆՎԱՆ N 43 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ԵՎ «ԱՐԹ ...

 

 

040.1049.010917

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 օգոստոսի 2017 թվականի N 1049-Ն

 

«Վ. ԴԱՎԹՅԱՆԻ ԱՆՎԱՆ N 149 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ», «Գ. ԶՈՀՐԱՊԻ ԱՆՎԱՆ N 43 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ԵՎ «ԱՐԹԻԿԻ N 7 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 664-Ն ՈՒ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 64-րդ հոդվածները և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 24-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Հ. Էմինի նրբանցք 4 հասցեում գտնվող, 110752.4 հազ. դրամ սկզբնական արժեքով և 3046.34 քառ. մետր արտաքին մակերեսով ուսումնական մասնաշենքերը և 0.208747 հեկտար մակերեսով հողատարածքը (30.03.2012 թ. N 30032012-01-0292 անշարժ գույքի նկատմամբ օգտագործման իրավունքի գրանցման վկայական) հետ վերցնել «Վ. Դավթյանի անվան N 149 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (պետական գրանցման համարը` 264.210.06121) և թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

2. «Վ. Դավթյանի անվան N 149 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 264.210.06121) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Մ. Քաջունու անվան N 54 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 264.210.06117):

3. Սահմանել, որ`

1) «Վ. Դավթյանի անվան N 149 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Մ. Քաջունու անվան N 54 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Մ. Քաջունու անվան N 54 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

4. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Երևան քաղաքի Բուռնազյան 37 հասցեում գտնվող, 22093.3 հազ. դրամ սկզբնական արժեքով և 3526.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով ուսումնական մասնաշենքերը, 28500.0 հազ. դրամ սկզբնական արժեքով և 13 քառ. մետր ընդհանուր մակերեսով կաթսայատունը, 11 քառ. մետր (22 խոր. մետր), 49.4 քառ. մետր (77.5 խոր. մետր) մակերեսով պարիսպները և 0.486831 հեկտար մակերեսով հողատարածքը (30.11.2015 թ. N 30112015-01-0087 անշարժ գույքի նկատմամբ օգտագործման իրավունքի գրանցման վկայական) հետ վերցնել «Ա. Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (պետական գրանցման համարը` 222.210.00169) և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 273.210.03882) նպատակային նշանակությամբ օգտագործելու համար:

5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) սույն որոշման 4-րդ կետում նշված աշխատանքների ավարտից հետո, մեկամսյա ժամկետում, լուծել «Ա. Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2013 թվականի մարտի 12-ին կնքված` անշարժ գույքի անհատույց օգտագործման N 36/0013 պայմանագիրը` սահմանելով, որ պայմանագրի լուծման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` «Ա. Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.

2) սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո, քառամսյա ժամկետում, «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 4-րդ կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր` սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

6. «Գ. Զոհրապի անվան N 43 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 278.210.03332) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Ա. Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 222.210.00169):

7. Սահմանել, որ`

1) «Գ. Զոհրապի անվան N 43 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Ա. Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Ա. Իսահակյանի անվան N 16 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

8. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Տուֆագործների 24 հասցեում գտնվող դպրոցի շենքը` 7316.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով, ենթակայանը` 40.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով, օժանդակ շինությունը` 25 քառ. մետր ընդհանուր մակերեսով, պարիսպը` 87.12 քառ. մետր (200.37 խոր. մետր) ընդհանուր մակերեսով և 0.76 հեկտար մակերեսով հողատարածքը (իրավունքի գրանցման 2017 թվականի հունիսի 2-ի N 02062017-08-0008 վկայական) հետ վերցնել «Արթիկի N 7 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և թողնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինությանը:

9. «Արթիկի N 7 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 15.210.00447) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Արթիկի N 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 15.210.00443):

10. Սահմանել, որ`

1) «Արթիկի N 7 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Արթիկի N 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան.

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են «Արթիկի N 3 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

11. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 2-րդ, 6-րդ, 9-րդ կետերում նշված`

1) միացման արդյունքում ընդլայնված պետական ոչ առևտրային կազմակերպություններին հանձնվող գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, գույքի կազմի, արժեքի, միացման պայմանագրերի և փոխանցման ակտերի հաստատումը, ինչպես նաև դրանց կանոնադրություններում վերակազմակերպումից բխող համապատասխան փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը.

2) միացված պետական ոչ առևտրային կազմակերպությունների`

ա. գործունեության դադարման պետական գրանցումը,

բ. սովորողների ուսումնառության բնականոն գործընթացը:

12. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների ավարտից հետո, մեկամսյա ժամկետում, լուծել «Վ. Դավթյանի անվան

N 149 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ 2012 թվականի մարտի 26-ին կնքված` անշարժ գույքի անհատույց օգտագործման N 16/0012 պայմանագիրը` սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` «Վ. Դավթյանի անվան N 149 ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

13. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին և 8-րդ կետերում նշված Երևան քաղաքի Հ. Էմինի նրբանցք 4 և Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Արթիկ քաղաքի Տուֆագործների 24 հասցեներում գտնվող անշարժ գույքերի հետագա օգտագործման վերաբերյալ:

i

14. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 664-Ն որոշման հավելվածի 103-րդ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 6-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» N 575-Ն որոշման հավելվածի 2-րդ, 67-րդ կետերը:

15. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
24.08.2017
N 1049-Ն
Որոշում