Սեղմել Esc փակելու համար:
ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.1094.110917

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 սեպտեմբերի 2017 թվականի N 1094-Ա

 

ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017 թվականի օգոստոսի 21-ի ՆԿ-110-Ա կարգադրությունը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի հաշվեկշռից հանված 12 միավոր տրանսպորտային միջոցներն ամրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` համաձայն հավելվածի, հետագայում օտարելու նպատակով:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին`

1) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ, մեկամսյա ժամկետում, սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը.

2) սույն որոշման 1-ին կետում նշված տրանսպորտային միջոցների հաշվառումից հանելու հետ կապված ծախսերն իրականացնել «Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի սեպտեմբերի 7-ի

N 1094-Ա որոշման

 

ՑԱՆԿ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԳՈՒՅՔԻ

 

._________________________________________________________________________.

|NN |Տրանսպորտային |Պետական  |Թողարկ-|Սկզբնական  |Մնա-  |Նույնացման համարը|

|ը/կ|միջոցի        |համարա-  |ման    |արժեքը     |ցոր-  |                 |

|   |անվանումը     |նիշը     |տարե-  |(դրամ)     |դային |                 |

|   |              |         |թիվը   |           |արժեքը|                 |

|   |              |         |       |           |(դրամ)|                 |

|___|______________|_________|_______|___________|______|_________________|

|1. |ԳԱԶ-322132-224|068 ՍՍ 01|2003 թ.| 5005000.00|   0  |XTH32213230346928|

|___|______________|_________|_______|___________|______|_________________|

|2. |Աուդի A6      |064 ՍՍ 01|2003 թ.|27253846.00|   0  |LFVBA14B633006694|

|___|______________|_________|_______|___________|______|_________________|

|3. |Տոյոտա Քեմրի  |008 ՍՍ 01|2007 թ.|10483333.33|   0  |JTNBE40K103065579|

|   |(TOYOTA CAMRY)|         |       |           |      |                 |

|___|______________|_________|_______|___________|______|_________________|

|4. |ԲՄՎ X5-4.8 LS |060 UU 01|2006 թ.| 4500000000|   0  |WBAFA91040LH73496|

|   |(BMW X5-4.8LS)|         |       |           |      |                 |

|___|______________|_________|_______|___________|______|_________________|

|5. |ԳԱԶ-31105-120 |024 UU 01|2005 թ.| 4239941.50|   0  |X9631105061315636|

|___|______________|_________|_______|___________|______|_________________|

|6. |ԳԱԶ-31105-120 |094 UU 01|2005 թ.| 3391666.66|   0  |X9631105051301992|

|___|______________|_________|_______|___________|______|_________________|

|7. |ԳԱԶ-31105-120 |066 UU 01|2005 թ.| 3391666.66|   0  |X9631105051286150|

|___|______________|_________|_______|___________|______|_________________|

|8. |ԳԱԶ-31105-120 |081 UU 01|2005 թ.| 3078380.00|   0  |X9631105051300696|

|___|______________|_________|_______|___________|______|_________________|

|9. |ԳԱԶ-31105-120 |096 UU 01|2005 թ.| 3391666.66|   0  |X9631105051301188|

|___|______________|_________|_______|___________|______|_________________|

|10.|ԳԱԶ-31105-115 |022 UU 01|2005 թ.| 4239941.50|   0  |X9631105061314469|

|___|______________|_________|_______|___________|______|_________________|

|11.|ՎԱԶ-21214     |056 UU 01|2005 թ.| 2679000.00|   0  |XTA21214051786588|

|___|______________|_________|_______|___________|______|_________________|

|12.|ՎԱԶ-21214     |095 UU 01|2005 թ.| 3391666.66|   0  |1792345          |

._________________________________________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.09.2017
N 1094-Ա
Որոշում