Սեղմել Esc փակելու համար:
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԱՆՀԱՏՈՒՅՑ ...

 

 

040.1095.110917

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 սեպտեմբերի 2017 թվականի N 1095-Ա

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 697-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` մեկամսյա ժամկետում «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել 2007 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված անհատույց օգտագործման N 56/007 պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիր` նախատեսելով, որ դրա նոտարական վավերացման և օգտագործման իրավունքի դադարեցման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման` «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` երկամսյա ժամկետում`

1) սահմանված կարգով ապահովել «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությանն անհատույց օգտագործման իրավունքով հանձնված` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի N 35/1 (նախկինում` Սպանդարյան փողոցի N 35) հասցեում գտնվող` 21851024 դրամ սկզբնական արժեքով ու 2239.1 քառ. մետր ընդհանուր մակերեսով 2-րդ մասնաշենքի (իրավունքի գրանցման 2007 թվականի նոյեմբերի 14-ի N 2348439 օգտագործման վկայական), Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի 2-րդ թաղամասում գտնվող ուսումնական մասնաշենքից` 8873500 դրամ սկզբնական արժեքով ու 1811.5 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքի (իրավունքի գրանցման 2005 թվականի ապրիլի 5-ի N 1461358 օգտագործման վկայական) և Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Տերյան փողոցի N 1ա հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքից` 5653200 դրամ սկզբնական արժեքով, 1031.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով տարածքի ու 201 քառ. մետր հրաձգարանի (իրավունքի գրանցման 2005 թվականի ապրիլի 22-ի N 1267425 օգտագործման վկայական) (այսուհետ` գույք) հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը.

2) ներկայացնել առաջարկություն` սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված գույքի հետագա օգտագործման վերաբերյալ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
07.09.2017
N 1095-Ա
Որոշում