040.1104.110917
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 սեպտեմբերի 2017 թվականի N 1104-Ա
ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ՔԵՅՐ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԵՔ ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6.1-ին հոդվածը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ընտրված «Քեյր Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում 2017 թվականի սեպտեմբերի 8-ից մինչև 2018 թվականի ապրիլի 30-ը ներառյալ ներմուծվող ապրանքների` համաձայն հավելվածի, մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է ներմուծման հայտարարագրման օրվանից հաշված` 3 տարի ժամկետով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել «Քեյր Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 4-ի N 1119-Ն որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված` ներդրումային ծրագրի իրականացման ակնկալվող արդյունքների և մոնիթորինգի համակարգի մասին համապատասխան պայմանագրի կնքումը:
3. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ապրանքների նախնական արժեքները:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2017 թվականի սեպտեմբերի 7-ի
N 1104-Ա որոշման
ՑԱՆԿ
«ՔԵՅՐ ԳՐՈՒՊ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
._____________________________________________________________________.
|NN |ԱՏԳ |Անվանումը |Չափի|Քա- |Ծագման/ |Արժեքը |
|ը/կ|ԱԱ-ի | |միա-|նակը|արտա- |(դրամ) |
| |ծածկա-| |վորը| |հանման | |
| |գիրը | | | |երկիրը | |
|___|______|__________________________|____|____|_________|___________|
|1. |8445 |Մանածագործական |հատ |13 |Անգլիա/ | 124800000|
| | |սարքավորումներ | | |Թուրքիա | |
|___|______|__________________________|____|____|_________|___________|
|2. |8445 |Փչող սարք` աքսեսուարներով |հատ |1 |Գերմանիա/| 7200000|
| | | | | |Թուրքիա | |
|___|______|__________________________|____|____|_________|___________|
|3. |8445 |Խաչաձև դանակ` |հատ |1 |Գերմանիա/| 7200000|
| | |աքսեսուարներով | | |Թուրքիա | |
|___|______|__________________________|____|____|_________|___________|
|4. |8445 |Խաչաձև դանակ` |հատ |1 |Գերմանիա/| 7200000|
| | |աքսեսուարներով | | |Թուրքիա | |
|___|______|__________________________|____|____|_________|___________|
|5. |8445 |Բամբակի սարք` |հատ |1 |Գերմանիա/| 7200000|
| | |աքսեսուարներով | | |Թուրքիա | |
|___|______|__________________________|____|____|_________|___________|
|6. |8445 |Մաքրման ֆիլտրման սարք` |հատ |1 |Անգլիա/ | 1440000|
| | |աքսեսուարներով | | |Թուրքիա | |
|___|______|__________________________|____|____|_________|___________|
|7. |8445 |Ֆիլտրող սարք |հատ |1 |Գերմանիա/| 960000|
| | | | | |Թուրքիա | |
|___|______|__________________________|____|____|_________|___________|
|8. |8445 |Ֆիլտրող սարք |հատ |1 |Գերմանիա/| 960000|
| | | | | |Թուրքիա | |
|___|______|__________________________|____|____|_________|___________|
|9. |8445 |Կոնվեյերի գոտի (ժապավեն)` |հատ |1 |Իտալիա/ | 4080000|
| | |աքսեսուարներով | | |Թուրքիա | |
|___|______|__________________________|____|____|_________|___________|
|10.|8445 |Բամբակի, բրդի |հատ |1 |Իտալիա/ | 2400000|
| | |փաթեթավորման սարք | | |Թուրքիա | |
|___|______|__________________________|____|____|_________|___________|
|11.|8445 |Կոնվեյերի գոտի (ժապավեն)` |հատ |1 |Իտալիա/ | 4080000|
| | |աքսեսուարներով | | |Թուրքիա | |
|___|______|__________________________|____|____|_________|___________|
|12.|8445 |Բամբակի, բրդի |հատ |1 |Գերմանիա/| 2400000|
| | |փաթեթավորման սարք | | |Թուրքիա | |
|___|______|__________________________|____|____|_________|___________|
|13.|8445 |Բամբակի, բրդի |հատ |1 |Թուրքիա/ | 960000|
| | |փաթեթավորման սարք Machine | | |Թուրքիա | |
| | |BD-OTW 1000 | | | | |
|___|______|__________________________|____|____|_________|___________|
|14.|8441 |Ամբողջովին ավտոմատացված |հատ |1 |Թուրքիա/ | 28800000|
| | |հոսքագիծ-խոնավ | | |Թուրքիա | |
| | |անձեռոցիկներ արտադրող | | | | |
| | |հոսքագիծ | | | | |
|___|______|__________________________|____|____|_________|___________|
|15.|8422 |Ամբողջովին ավտոմատացված |հատ |1 |Թուրքիա/ | 33600000|
| | |հոսքագիծ - | | |Թուրքիա | |
| | |թերմոփաթեթավորման հոսքագիծ| | | | |
|___|______|__________________________|____|____|_________|___________|
|16.|8419 |Ջրի թորման սարք |հատ |1 |Թուրքիա/ | 2880000|
| | | | | |Թուրքիա | |
|___|______|__________________________|____|____|_________|___________|
|17.|8479 |300 լ-ոց խառնող ցիստեռն` |հատ |2 |Թուրքիա/ | 1200000|
| | |չժանգոտվող պողպատից | | |Թուրքիա | |
|___|______|__________________________|____|____|_________|___________|
|18.|7309 |300 լ-ոց կուտակիչ ցիստեռն`|հատ |2 |Թուրքիա/ | 720000|
| | |չժանգոտվող պողպատից | | |Թուրքիա | |
|___|______|__________________________|____|____|_________|___________|
|19.|8441 |Մեկհատանոց խոնավ |հատ |1 |Թուրքիա/ | 9600000|
| | |անձեռոցիկի հոսքագիծ | | |Թուրքիա | |
|_________________________________________________________|___________|
| Ընդամենը |247 680 000|
._____________________________________________________________________.
(հավելվածը փոփ. 30.11.17 թիվ 1526-Ա որոշում)