040.1112.130917
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 սեպտեմբերի 2017 թվականի N 1112-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ «ԱՐՄ-ՍԵՔՅՈՒՐԻԹԻ» ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակցի օրվան նվիրված «Արմ-Սեքյուրիթի» անվտանգության բարձր տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսը 2017 թվականի սեպտեմբերի 2-4-ը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը 2017 թվականի ինն ամսում հատկացնել 13,335.5 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ներկայացուցչական ծախսեր» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` աջակցել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրամադրված մասնակցության հայտ ներկայացրած տեղական արտադրող ընկերությունների մասնակցությանը ցուցահանդեսին` Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացման պետական աջակցության 2017 թվականի ծրագրով նախատեսված գործիքակազմի շրջանակում:
3. (3-րդ կեետն ուժը կորցրել է 07.12.17 թիվ 1563-Ա որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ