Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ԹԱՄԱԶՅԱՆԻՆ ԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ԹԱՄԱԶՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ Գ ...

 

 

041.1002.110917

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 սեպտեմբերի 2017 թվականի N 1002-Ա

 

ՎԱՐԴԱՆ ԱՐԱՄՅԱՆԻՆ, ԿԱՐԵՆ ԹԱՄԱԶՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի խորհրդական Արմեն Գևորգյանին 2017 թվականի սեպտեմբերի 7-9-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության կողմից կազմակերպվող ֆինանսական ֆորումին և դրա շրջանակներում նախատեսվող Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ֆինանսների նախարարների միջև հանդիպմանը մասնակցելու համար:

2. Վարդան Արամյանի, Կարեն Թամազյանի և Արմեն Գևորգյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
11.09.2017
N 1002-Ա
Որոշում