Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.1008.130917

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 սեպտեմբերի 2017 թվականի N 1008-Ա

 

ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ և 8-րդ ենթակետերի պահանջներով`

1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև նախատեսվող «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր - ենթածրագիր 1» վարկային համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու նպատակով ստեղծել բանակցային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Լիազորել բանակցային խմբի ղեկավարին Հայաստանի Հանրապետության կառավարության անունից քննարկել ծրագրի վարկավորման դրույթներն ու պայմանները, ինչպես սահմանված է վարկային համաձայնագրի նախագծով, և բանակցությունների արդյունքում ստորագրել համապատասխան արձանագրությունը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13-ԻՆ

 

Հավելված

ՀՀ վարչապետի

2017 թվականի սեպտեմբերի 13-ի

N 1008-Ա որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԽՄԲԻ

 

    Ա. Հայրապետյան     - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

                         (բանակցային խմբի ղեկավար)

 

    Ա. Արամյան         - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջազգային

                         համագործակցության վարչության պետ

 

    Ա. Վարդանյան       - ՀՀ տնտեսական զարգացման և  ներդրումների

                         նախարարության աշխատակազմի ներդրումների ներգրավման

                         և համակարգման վարչության ներդրումային ծրագրերի

                         և պետություն-մասնավոր գործընկերության բաժնի պետ

 

    Ս. Մկրտչյան        - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի պետական

                         պարտքի կառավարման վարչության գործառնական բաժնի

                         գլխավոր մասնագետ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
13.09.2017
N 1008-Ա
Որոշում